Հասմիկ

Հասմիկը (անգլ.՝ Jasmine, ռուս.՝ Жасмин, լատ.՝ Jasmínum), ձիթենազգիների ընտանիքի թփերի կամ լիանաների ցեղ։ Հայաստանում (Սյունիք, Լոռի, Տավուշ, Երևան) տարածված է 1 տեսակ՝ թփուտային հասմիկ (Jasmínum fruticans), որը 1 մ բարձրությամբ թուփ է։

Կարճ տեղեկանք խնամքի մասին

  • Ծաղկելը: Ծաղկում է մոտ 20 օր: Ծաղկելու ժամկետները ուղղակիորեն կախված են հասմիկի տեսակից:
  • Լուսավորությունը։ Լույսը պետք է պայծառ ու ցրված լինի: Գարնանն ու ամռանը, երբ դրսում տաք է, բույսը կարելի է տեղափոխվել բաց երկնքի տակ՝ պարտեզ կամ պատշգամբ, բայց չպետք է լինի արևի ուղիղ ճառագայթների ներքո։
  • Օդի ջրմաստիճանը։ Ինտենսիվ աճի շրջանում +18…+24°C, ձմռանը` մոտ +10°C: Եթե ​​ձմռանը ծաղիկը գտնվում է տաք սենյակում, ապա այն լավ կաճի և կզարգացնի կանաչ զանգված, բայց գարնանը չի ծաղկի:
  • Ջրելը: Գարնանից աշուն պետք է չափավոր ջրել, երբ ծաղկամանի հողի վերին շերտը լավ չորանա: Աշնանը ջրելն աստիճանաբար կրճատում են, իսկ ձմռանը ջրում են միայն ծաղկամանի ողջ հողի ամբողջական չորանալը թույլ չտալու համար։
  • Օդի խոնավությունը: Խոնավասեր է։ Մինչև ծաղկելն ու ծաղկման ավարտից հետո անհրաժեշտ է պարբերաբար, սենյակային ջերմաստիճանի, հնեցված ջրով ցողել բույսը: Իսկ ծաղկման շրջանում ծաղկամանը պետք է տեղադրել խիճով և ջրով լի, լան ու սաղր տակդիրի վրա: Ձմռանը ցողելու կարիք չկա:
  • Սնուցումը։ Վեգետացիոն շրջանում բույսը 2 շաբաթը մեկ սնուցում են՝ փոխնեփոխ օգտագործելով օրգանական և հանքային պարարտանյութեր: Աշնանը սնուցում տալիս են 4 շաբաթը մեկ անգամ: Ձմռան շրջանում սնուցում չի իրականացվում: Հարմար է NPK 7-9-5 պարարտանյութը: 7% ազոտը ապահովում է փարթամ, առողջ, կանաչ տերևներ, 9% ֆոսֆոր՝ առատ, մեծ ծաղիկների և 5% կալիում՝ ուժեղ արմատների համար և բարելավում է հիվանդությունների, միջատների և երաշտի նկատմամբ դիմադրությունը:
  • Հանգստի ժամանակահատված: Ուշ աշնանից գարուն:
  • Էտը։ Մասնագետները խորհուրդ են տալիս չափազանց երկարած ճյուղերը կապել հենակներին, կամ փռել, օրինակ, պահարանի վրա: Ձմռան կեսին, նախքան ինտենսիվ աճի շրջանի սկսվելը, երկար ճյուղերը պետք է կարճացնել մեկ երրորդով: Բացի այդ, ճյուղերի միջին մասում էլ պետք է հեռացնել բոլոր թերզարգացած, չոր և բարակ ճյուղերը:
  • Տեղափոխումը։ Մեկ այլ, քիչ ավելի մեծ ծաղկաման երիտասարդ թուփը տեղափոխում են տարին մեկ անգամ՝ գարնանը։ Մեծահասակները՝ 2-3 տարին մեկ։
  • Հողախառնուրդը: Ավազ, փշատերևի հումուս, տերևային բուսահող և տորֆ՝ (1:2:2:2): Կարելի է Լեռնավարդի (azalea, азалия) համար նախատեսված պատրաստի հողախառնուրդ գնել։ Հասմիկը շատ լավ է աճում նաև հիդրոպոնիկ եղանակով։
  • Բազմացումը։ Կտրոններով բազմացումը իրականացվում է օդի մոտ +20°C ջերմաստիճանում: Գարնանը կտրոնները պատրաստում են հասունացած ճյուղերից, իսկ ամռանը դեռ կանաչ ճյուղերն են հարմար: Արմատակալման դնելու համար կտրում են ճյուղերի ծայրերը, որոնց վրա պետք է լինի 3 միջնահանգույց: Կտրոնները արմատակալման դնելու համար կարող է երկու տեսակի հողախառնուրդ կիրառվել՝ ավազ + տերևային բուսահող (1:1) կամ գետի ավազ + տորֆ (1:1): Հաջող արմատավորման համար, անհրաժեշտ է ներքևից տաքացնել հողախառնուրդը: Արմատակալումը կարող է տևել 5-6 շաբաթ։
  • Վնասատուները: Ուտիճները, սարդոստայնային տիզը, վահանակիրները, ալրատիզը, սպիտակաթևիկը:
  • Հիվանդությունները։ Վատ խնամքի դեպքում, բույսը կարող է փտել և/կամ տերևաթափ լինել։
Վտանգ։ Բուռն ծաղկման շրջանում, գիշերները հասմիկին պետք է հեռացնել ննջարանից, եթե այն այնտեղ է աճեցվում, հակառակ դեպքում դրա հոտը կարող է գլխացավանք առաջացնել:

Հասմիկի տեսակները

Գոյություն ունի հասմիկի մոտ 200 տեսակ։ Սենյակային պալմաններում աճեցվող հասմիկի մի քանի տեսակներ են շատ տարածված, որոնք, որպես կանոն, տարբերվում են ծաղիկներով:

Ծաղկառատ հասմիկ (անգլ․՝ Many-flowered jasmine կամ Pink jasmine, ռուս․՝ Жасмин многоцветковый, լատ․՝ Jasminum polyanthum)

Թագավորական հասմիկ (անգլ․՝ Spanish jasmine, Royal jasmine, Catalan jasmine, ռուս․՝ Жасмин крупноцветковый, լատ․՝ Jasminum grandiflorum

Կարմիր հասմիկ (անգլ․՝ Red Jasmine, ռուս․՝ Жасмин Биса, լատ․՝ Jasminum beesianum)

Ձմեռային հասմիկ (անգլ․՝ Winter jasmine, ռուս․՝ Жасмин голоцветковый, լատ․՝ Jasminum nudiflorum)

Արաբական հասմիկ (անգլ․՝ Arabian jasmine, ռուս․՝ Жасмин Самбак, լատ․՝ Jasminum sambac

ԻՆՉՊԵՍ ՍԵՆՅԱԿԱՅԻՆ ԲՈՒՅՍԵՐԸ ՊԱՇՏՊԱՆԵԼ ՎՆԱՍԱՏՈՒՆԵՐԻՑ ==> 

ԲՈՒՅՍԵՐԻ ԲՈՒԺՄԱՆ ԵՒ ԽՆԱՄՔԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ==>

Հղումներ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *