Հողախառնուրդներ սենյակային բույսերի համար

Իմանալով սենյակային բույսի յուրահատուկ պահանջները հողի նկատմամբ, շատ հեշտ է ինքնուրույն պատրաստել համապատասխան հողախառնուրդը:

Դասական հողախառնուրդ

Դասական հողախառնուրդը պատրաստում են հողախառնուրդի կազմի նկատմամբ ոչ պահանջկոտ, հասարակ սենյակային բույսեր տնկելու և  այլ ծաղկաման տեղափոխելու համար: Այդպիսի բույսերի շարքին կարելի է դասել.

  • Ֆիկուսը (լատ.՝ Ficus) բոլոր տեսակները;
  • Քլորոֆիտումը (լատ.՝ Chlorophytum);
  • Ֆիլոդենդրոնը (լատ.՝ Philodéndron);
  • Քոլեուսը (լատ.՝ Coleus);
  • Կլերոդենդրումը (լատ.՝ Clerodéndrum);
  • Վիշապածառը (լատ.՝ Dracaena);
  • Ֆուքսիա (լատ.՝ Fúchsia);
  • Կոդիաեում (լատ.՝ Codiaeum);
  • Ալոկազիա (լատ.՝ Alocasia);
  • Զանզիբարի ակն (լատ.՝ Zamiocúlcas);
  • Կորդիլին (լատ.՝ Cordyline);
  • Սայպերուս (լատ.՝ Cyperus);
  • Դիֆենբախիա (լատ.՝ Dieffenbachia);
  • Ագլաոնեմա (լատ.՝ Aglaonema);
  • Շեֆլերա (լատ.՝ Schefflera)

և շատ այլ սենյակային բույսեր:

Դասական հողախառնուրդ պատրաստելու համար հավասար չափերով խառնում են՝

Եթե պարտեզի հողը այնքան էլ պարարտ չէ, տերևային բուսահողի կամ սղոցուքի փոխարեն կարելի է օգտագործել կոմպոստ, կենսահումուս կամ փտած գոմաղբ:
Շատ օգտակար կարող է լինել ջրակտիկների հավելումը: Ջրակտիկների փոքրիկ քանակությունն իսկ կարող է փրկել բույսը ջրախեղդ լինելուց և արմատների փտելուց:

Հողախառնուրդ պտերազգիների համար

Պտերի (Ձարխոտերի) համար հողախառնուրդը պետք է թթվային լինի: Այդպիսի հողախառնուրդ ստանում են խառնելով՝

Հավամրգու հողը կարելի է փոխարինել ավազի և վերնատորֆի հավասար մասերի խառնուրդով:
Մեկ այլ տարբերակ. Հավամրգու հողը կարելի է փոխարինել հողով, որտեղ աճում են սոճիներ: Չէ որ անտառում պտերը շատ հաճախ աճում են հենց սոճիների հարևանությամբ:
Պտերի համար հողախառնուրդը հարմար է նաև լեռնավարդի (ազալիա) և մրտավարդի (рододендрон) աճեցման համար:

Հողախառնուրդ բրոմելազգիների համար

Այս հողախառնուրդը նույնպես թթվային պետք է լինի:
Խառնում են՝

Մեկ այլ տարբերակ էլ է կիրառելի․

  • Չմաղած, խոշոր մասնիկներով հավամրգու հող – 50%
  • Կոկոսի մանրաթել կամ տորֆամամուռ – 25%
  • Մանրեցված սոճու կեղև – 25%

Հողախառնուրդ սուկուլենտների համար

Սուկուլենտների համար նախատեսված հողախառնուրդի նկատմամբ առաջնահերթ պահանջը հողի պարարտ և ջրաթափանցիկ լինելն է։ Ծաղկամանում ջրի կուտակումը կամ ճահճանալը կարող է ավերիչ ազդեցություն ունենալ սուկուլենտի վրա։ Ուստի հողախառնուրդը կազմում են․

Հողախառնուրդ կակտուսների համար

Կակտուսներն ունեն թույլ և բավականին խոցելի արմատներ, ուստի դրանց համար պատրաստված հողախառնուրդը պետք է ունենա լավ օդա և ջրաթափանցելիություն։

Հողախառնուրդը կազմում են՝

Վորպեսզի բույսը հողին չդիպչի, հողախառնուրդի վերին շերտը մաքուր ավազ կամ պեռլիտ են լցնում։

Հողախառնուրդ էպիֆիտ խոլորձների համար

Բնության մեջ ծառերի վրա աճող խոլորձների համար նմանատիպ պայմաններ ստեղծելու համար, կազմում են հետևյալ մասերից կազմված հողախառնուրդ՝

  • Սոճու կեղևի առնվազն 1 սմ երկարությամբ կտորներից – (1)
  • Տորֆամամուռից – (1)
  • Փայտածուխի կտորներ – (1)
  • Պտերի արմատներ – (1)

Անհրաժեշտ է, որ խոլորձները աճեցվեն ցանցից սարքված ամանների կամ կեղևի բլոկների վրա, այսինքն ՝ այն պայմաններում, երբ օդը ազատ հոսում է դեպի բույսի արմատները:

Հողախառնուրդ հողում աճող խոլորձների համար

Հողում աճող խոլորձների համար, խառնուրդի կեսը պատրաստում են էպիֆիտ խոլորձների համար վերը նշված բաղադրատոմսով, իսկ երկրորդ կեսը պետք է լինի ձեռքով մանրեցված, խոշոր կտորներով վերնատորֆ։

Հողախառնուրդ սոխուկավոր և պալարավոր բույսերի համար

Հողախառնուրդ ցիտրուսայինների համար

Կարելի է հավելել ցանկացած տիպի կոմպոստ կամ փտած գոմաղբ։

Հողախառնուրդ Միջերկրական ծովի ափերի բույսերի համար

Դափնու, մրտենու, պատկառուկի, բուգենվիլեայի, դափնեվարդի և այլ “միջերկրացիների” համար․

Բույսի արմատները փտելուց պաշտպանելու համար կարելի է աղացած փայտածուխ ավելացնել։

Հողախառնուրդ արմավենու և ցիկադների համար

Մեկ այլ՝ ավելի պարզ բաղադրատոմս էլ է կիրառվում․

Հողախառնուրդ բոնսայի համար

Բոնսայի հողախառնուրդի համար ամենակարևոր բաղադրիչներն են ակադաման, պեմզան, լավան, ինչպես նաև օրգանական բաղադրիչը՝ կոմպոստը և մանրախիճը (կոպիտ ավազ):

Ակադաման (Akadama) լավ թրծված ճապոնական կավ է, որը հատուկ պատրաստված է բոնսայի համար և վաճառվում է բոնսայի բոլոր (առցանց) խանութներում: Ակադաման, օգտագործելուց առաջ, պետք է մաղել: Մոտ երկու տարի անց ակադաման սկսում է քայքայվել, ինչը որոշ չափով վատացնում է հողի օդափոխությունը: Դրանով է պայմանավորված բոնսայի կանոնավոր տեղափոխումը նոր սուբստրատի մեջ կամ, ակադամայի հետ միասին լավ փխրեցնող այլ բաղադրիչների կիրառումը։: Ակադաման բավականին թանկ է և, հետևաբար, երբեմն այն փոխարինում են նմանատիպ կալցինացված կամ այրված կավով, որը կարելի է հեշտությամբ գնել ցանկացած պարտեզային կենտրոնում: Նույնիսկ կատվի զուգարանի լցոնանյութը կարող է օգտագործվել որպես այլընտրանք ակադամային:

Բանսայի ծառերի տարբեր տեսակներ պահանջում են տարբեր հողախառնուրդներ: Այնուամենայնիվ, կա երկու հիմնական հողախառնուրդ՝ սաղարթավոր ծառերի համար և փշատերևների համար: Երկու խառնուրդներն էլ ներառում են ակադամա, պեմզա և լավա:

Հողախառնուրդ սաղարթավոր ծառերի համար Հողախառնուրդ փշատերև ծառերի համար
50% ակադամա33% ակադամա
25% պեմզա33% պեմզա
25% լավա33% լավա

Պետք է նկատի ունենալ, որ երկու խառնուրդներն էլ կարող են և պետք է հարմարեցվեն տեղական պայմաններին: Օրական հաճախակի բոնսայի հողախառնուրդի խոնավությունը չստուգելու համար, պետք է ավելացնել ակադամա (կամ կոմպոստ)՝ հողախառնուրդի ջուր պահելու կարողությունը բարձրացնելու համար: Խոնավ կլիմայական պայմաններում, ավելի շատ լավա (կամ մանրախիճ) են դնում՝ խառնուրդի դրենաժային հատկությունները բարելավելու համար:

Փորձարկումների համար կարելի է առաջարկել մեկ այլ բաղադրատոմս՝

Հավամրգու հողի փոխարեն կարելի է օգտագործել վերնատորֆի և ավազի խառնուրդ

Հողախառնուրդ ամպելային բույսերի համար

Տարբերակ Ա
  • Այգու հող – 33%
  • Չմաղած, շատ ավազ պարունակող հավամրգու հող (вересковая земля) – 33%
  • Ծառի կեղևի կոմպոստ – 34%
Տարբերակ Բ

Ծայրահեղ դեպքում կարելի է նաև դասական հղախառնուրդ կիրառել։

Հողախառնուրդ կոճապղպեղայինների (лат. Zingiberáceae) համար

Հողախառնուրդին կարելի է ավելացնել ոչ մեծ քանակի փտած գոմաղբ, պեռլիտ կամ վերմիկուլիտ։

Հողախառնուրդ ծաղկող սենյակային բույսերի համար

  • Այգու հող – 25%
  • Վերնատորֆ – 25%
  • Հավամրգու հող (вересковая земля) կամ կեղևի կոմպոստ – 50%

Հողախառնուրդին պետք է ավելացնել ավազ, պեռլիտ կամ վերմիկուլիտ։

https://azflora.com/tab1.html

Ա

ԱնվանումՀողախառնուրդ
Ագավի
անգլ.՝ Agave
ռուս.՝ Агава
լատ.՝ Agаve
Ճմահող (1)
Տերևային բուսահող (1)
Ավազ (1)
Ագլաոնեմա
անգլ.՝ Aglaonema, Chinese evergreen
ռուս.՝ Аглаонема
լատ.՝ Aglaonema
Ճմահող (1)
  • Տերևային բուսահող
  • (1)
    Տորֆ (1)
    Ավազ (2)
    Ալոկազիա
    անգլ․՝ Alocasia
    ռուս․՝ Алоказия
    լատ․՝ Alocasia
    Տերևային բուսահող (4)
    Տորֆ (4)բուսահող
    Ավազ (1)
    Փշատերևի հումուս (4)
    Արքայախնձոր
    անգլ.՝ Pineapple
    ռուս.՝ Ананас
    լատ.՝ Ananas comosus
    Ճմահող (2)
    Տերևային բուսահող (1)
    Փտած գոմաղբ (1)
    Ավազ (1)
    Աուկուբա ճապոնական
    անգլ.՝ Aucuba japonica
    ռուս.՝ Аукуба японская
    լատ.՝ Aucuba japonica
    Ճմահող (2)
    Տերևային բուսահող (2)
    Փտած գոմաղբ (2)
    Տորֆ (1)
    Ավազ (1)

    Բ

    ԱնվանումՀողախառնուրդ
    Բաղեղ սովորական
    անգլ.՝ English Ivy, Common Ivy
    ռուս.՝ Плющ обыкновенный
    լատ.՝ Hedera helix
    Ճմահող (1)
    Տերևային բուսահող (1)
    Տորֆ (1)
    Փտած գոմաղբ (1)
    Ավազ (1)
    Բաղրջուկ կամ Չինական վարդ
    անգլ․՝ Hibiscus
    ռուս․՝  Гибискус
    լատ․՝ Hibiscus
    Ճմահող (1)
    Տերևային բուսահող (1)
    Տորֆ (1)
    Փտած գոմաղբ (1)
    Ավազ (1)
    Բեգոնիա թագավոր
    անգլ․՝ Begonia king. Begonia rex
    ռուս.՝ Бегония королевская
    լատ.՝ Begonia
    Ճմահող (1)
    Տերևային բուսահող (2)
    Տորֆ (2)
    Փտած գոմաղբ (2)
    Բեգոնիա հավերժ ծաղկած
    անգլ․՝ Begonia semperflorens
    ռուս.՝ Бегония вечноцжетущая
    լատ.՝ Begonia semperflorens
    Տերևային բուսահող (2)
    Տորֆ (1)
    Փտած գոմաղբ (1)
    Ավազ (1)
    Բեգոնիա ծաղկաթմբի
    անգլ․՝ Tuberous begonias
    ռուս.՝ Бегония клубневая
    լատ.՝ Begonia × tuberhybrida
    Ճմահող (1)
    Տերևային բուսահող (2)
    Ավազ (2)

    Գ

    ԱնվանումՀողախառնուրդ
    Գաստերիա
    անգլ.՝ Ox-tongue, Cow-tongue,
    Lawyer’s tongue
    ռուս.՝ Гастерия
    լատ.՝ Gasteria
    Ճմահող (2)
    Տերևային բուսահող (2)
    Ավազ (1)
    Փայտածուխ (1)
    Գարդենիա
    անգլ․՝ Gardenia
    ռուս.՝ Гардения
    լատ.՝  Gardenia
    Ճմահող (1)
    Տորֆ (1)
    Փտած գոմաղբ (1)
    Ավազ (1)
    Գինկգո
    անգլ․՝ Ginkgo
    ռուս․՝ Гинкго
    լատ․՝ Gīnkgo
    Տերևային բուսահող (1)
    Փշատերևի հումուս(1)
    Ավազ (1)

    Դ

    ԱնվանումՀողախառնուրդ
    Դափնեվարդ
    անգլ.՝ Oleander
    ռուս.՝ Олеандр
    լատ.՝ Nerium
    Ճմահող (1)
    Փտած գոմաղբ (1)
    Տորֆ (1)
    Դափնի
    անգլ․՝ Bay tree, Bay laurel, Sweet bay
    ռուս․՝ Лавр
    լատ․՝ Laurus nobilis
    Ճմահող (1)
    Տերևային բուսահող (1)
    Տորֆ (1)
    Ավազ (1)
    Դիֆենբախիա կամ Համրաբույսը
    անգլ․՝ Dumb cane
    ռուս․՝ Диффенбахия
    լատ․՝ Dieffenbachia L
    Տորֆ (2)
    Տերևային բուսահող (4)
    Գետի ավազ (1)
    Մանրեցված տորֆամամուռ (2)

    Ե

    ԱնվանումՀողախառնուրդ

    Զ

    ԱնվանումՀողախառնուրդ
    Զամիոկուլկաս
    անգլ.՝ Zanzibar gem, ZZ plant
    ռուս.՝ Замиакулькас
    լատ.՝ Zamioculcas
    Ճմահող (1)
    Տերևային բուսահող (1)
    Տորֆ (1)
    Ավազ (2)
    Տորֆամամուռ (0.3)
    Զանգակ
    անգլ․՝ Bellflowers
    ռուս․՝ Колоко́льчик
    лат.  Campánula
    Ճմահող (1)
    Տերևային բուսահող (1)
    Տորֆ (1)
    Փտած գոմաղբ (1)
    Ավազ (1)

    Է

    ԱնվանումՀողախառնուրդ
    Էպիֆիլում
    անգլ.՝ Climbing cacti, Orchid cacti,
    Leaf cacti
    ռուս.՝ Эпифиллум
    լատ.՝ Epiphyllum
    Ճմահող (2)
    Տերևային բուսահող (2)
    Փտած գոմաղբ (2)
    Ավազ (2)
    Աղյուսի ավազ (1)
    Փայտածուխ (1)

    Թ

    ԱնվանումՀողախառնուրդ
    Թանձրատերևուկ
    անգլ.՝ Jade plant, Friendship tree, Lucky plant, or Money tree
    ռուս.՝ Толстянка
    լատ.՝ Crassula
    Ճմահող (1)
    Տերևային բուսահող (1)
    Ավազ (1)
    Թզենի
    անգլ․՝ Common Fig, Fig
    ռուս․՝ Инжир, Фиговое дерево
    լատ․՝  Fícus carica
    Ճմահող (1)
    Տերևային բուսահող (1)
    Տորֆ (1)
    Ավազ (1)
    Թթվառվույտ կամ գառնականջիկ
    անգլ․՝ Wood sorrel
    ռուս․՝ Кислица
    լատ.՝ Oxalis
    Ճմահող (1)
    Փտած գոմաղբ (1)
    Տերևային բուսահող (1)
    Տորֆ (1)
    Ավազ (1)

    Լ

    ԱնվանումՀողախառնուրդ
    Լանտանա
    անգլ․՝ Shrub verbenas, Lantanas
    ռուս․՝ Лантана
    լատ․՝ Lantana
    Կոմպոստ (2)
    Ճմահող (1)
    Ավազ (1)
    Լեռնավարդ
    անգլ.՝ Azalea
    ռուս.՝ Азалия
    լատ.՝ Azalea
    Տորֆ (1)
    Փշատերևի հումուս
    կամ Հավամրգիի տակի հող (2)

    Խ

    ԱնվանումՀողախառնուրդ
    Խնկեղեգ ճահճային
    անգլ.՝ Sweet flag
    ռուս.՝ Аир
    լատ.՝ Acorus calamus
    Տորֆ (1)
    Գետի տիղմ (2)
    Ավազ (2)
    Խնկունի, Հազրեվարդ, Լվացտակի ծառ, Լուսնտակի ծառ
    անգլ.՝ Rosemary
    ռուս.՝ Розмарин
    լատ.՝ Rosmarinus officinalis
    Փտած գոմաղբ (1)
    Տերևային բուսահող (1)
    Ավազ (1)

    Ծ

    ԱնվանումՀողախառնուրդ
    Ծնեբեկ
    անգլ․՝ Asparagus 
    ռուս․՝ Спаржа
    լատ․՝ Asparagus
    Ճմահող (1)
    Տերևային բուսահող (1)
    Տորֆ (1)
    Փտած գոմաղբ (1)
    Ավազ (1)

    Կ

    ԱնվանումՀողախառնուրդ
    Կալատեա
    անգլ.՝ Kalatհea
    ռուս.՝ Калатея
    լատ.՝ Calathea
    Տերևային բուսահող (6)
    Տորֆ (3)
    Ավազ (2)
    Կամելիա
    անգլ․՝ Camellia
    ռուս․՝ Камелия
    լատ․՝ Camellia
    Ճմահող (1)
    Տերևային բուսահ (2)
    Տորֆ (2)
    Ավազ (1)
    Կալանխոե
    անգլ.՝ Kalanchoe
    ռուս.՝ Каланхоэ
    լատ.՝ Kalanchoe
    Ճմահող (1)
    Տերևային բուսահող (1)
    Փտած գոմաղբ (1)
    Ավազ (1)
    Կակտուսներ
    անգլ․՝ Cactus
    ռուս․՝ Кактусы
    Ճմահող (3)
    Տերևային բուսահող (3)
    Աղյուսի ավազ (1)
    Ավազ (3)
    Փտած գոմաղբ (1)
    Ոսկրի ալյուր (0.5)
    Կոդիեում խայտաբղետը
    անգլ.՝ Garden croton
    ռուս.՝ Кодиеум пестрый, Кротон
    լատ.՝ Codiaeum variegatum pictum
    Ճմահող (1)
    Փտած գոմաղբ (1)
    Տերևային բուսահող (1)
    Տորֆ (1)
    Ավազ (1)
    Պատենենի
    անգլ.՝ Coleus
    ռուս.՝  Колеус
    լատ.՝ Coleus
    Ճմահող (1)
    Փտած գոմաղբ (1)
    Տերևային բուսահող (1)
    Տորֆ (1)
    Ավազ (1)
    Կոճապղպեղ
    անգլ․՝ Ginger
    ռուս․՝ Имбирь
    լատ․՝ Zingiber officinale
    Ճմահող (2)
    Փտած գոմաղբ (2)
    Ավազ (1)

    Հ

    ԱնվանումՀողախառնուրդ
    Հալվե
    անգլ․՝ Aloe
    ռուս․՝ Алоэ
    լատ.՝ Aloe
    Ճմահող (2)
    Տերևային բուսահող (2)
    Փտած գոմաղբ (1)
    Ավազ (1)
    Հակինթ
    անգլ․՝ Hyacínth
    ռուս․՝ Гиацинт
    լատ.՝ Hyacínthus
    Տերևային բուսահող (2)
    Ավազ (1)
    Հինածաղիկ
    անգլ․՝ Impatiens
    ռուս․՝ Бальзамин
    լատ․՝ Impatiens
    Ճմահող (1)
    Տերևային բուսահող (1)
    Փտած գոմաղբ (1)
    Տորֆ (1)
    Ավազ (1)
    Հասմիկ
    անգլ.՝ Jasmine
    ռուս.՝ Жасмин
    լատ.՝ Jasmínum
    Տերևային բուսահող (2)
    Փշատերևի հումուս (2)
    Տորֆ (2)
    Ավազ (1)

    Ս

    ԱնվանումՀողախառնուրդ
    Սանսևիերիա
    անգլ.՝ Mother-in-law’s tongue, Devil’s tongue, Jinn’s tongue, Bow string hemp, Snake plant և Snake tongue
    ռուս.՝ Сансевие́ра, Сансевье́ра, Тёщин язык, Щучий хвост
    լատ.՝ Sanseviera
    Այգու հող
    Սինգոնիում
    անգլ․՝ Syngonium
    ռուս․՝ Сингониум
    լատ․՝ Syngonium
    Ճմահող (2)
    Տերևային բուսահող (2)
    Տորֆ (2)
    Ավազ (1)
    Սրճենի
    անգլ՝ Coffee
    ռուս.՝ Кофе
    լատ.՝ Coffea
    Ճմահող (1)
    Տերևային բուսահող (1)
    Փտած գոմաղբ (1)
    Տորֆ (1)
    Ավազ (1)

    Վ

    ԱնվանումՀողախառնուրդ
    Վիշապածառ կամ Վիշապենի
    անգլ՝ Dracaena
    ռուս.՝ Драцена
    լատ.՝ Dracaena
    Ճմահող (1)
    Փտած գոմաղբ (1)
    Ավազ (1)

    Տ

    ԱնվանումՀողախառնուրդ
    Տղտորիկ կամ Աբուտիլոն
    անգլ.՝ Indian mallow
    ռուս.՝ Канатник
    լատ.՝ Abutilon
    Ճմահող (1)
    Տերևային բուսահող (1)
    Տորֆ (1)
    Փտած գոմաղբ (1)
    Ավազ (1)
    Տոսախ մշտադալար
    անգլ.՝ Common box, European box, Boxwood
    ռուս.՝ Самшит вечнозелёный
    լատ.՝ Búxus sempervírens
    Տերևային բուսահող (1)
    Փշատերևի հումուս (1)
    Ավազ (1)
    Տրադիսկանցիա
    անգլ.՝ Spiderworts
    ռուս.՝ Традеска́нция
    լատ.՝ Tradescantia
    Փտած գոմաղբ (1)
    Կոմպոստ (1)
    Ավազ (1)

    Ց

    ԱնվանումՀողախառնուրդ
    Ցիպերուս հերթատերև
    անգլ.՝ Umbrella papyrus, Umbrella sedge, Umbrella palm
    ռուս.՝  Циперус очереднолистный
    լատ.՝ Cyperus alternifolius
    Ճմահող (2)
    (1)
    Տերևային բուսահող (1)
    Փտած գոմաղբ (1)
    Տորֆ (1)
    Ավազ (1)
    Ցիսուս
    անգլ.՝ Cissus
    ռուս.՝ Циссус
    լատ.՝ Cissus
    Ճմահող (1)
    (1)
    Տերևային բուսահող (1)
    Փտած գոմաղբ (1)
    Տորֆ (1)
    Ավազ (1)

    Ծ

    ԱնվանումՀողախառնուրդ
    Ծոփոր, Մոնստերա
    անգլ․՝ Monstera
    ռուս.՝ Монстера
    լատ.՝ Monstéra
    Ճմահող (1)
    Տորֆ (1)
    Փտած գոմաղբ (2)
    Ավազ (1)

    Շ

    ԱնվանումՀողախառնուրդ
    Շեֆլերա
    անգլ.՝ Schefflera
    ռուս.՝ Шеффлера
    լատ.՝ Schéfflera
    Ճմահող (2)
    Փտած գոմաղբ (1)
    Ավազ (1)
    Շլումբերգերա
    անգլ.՝ Christmas cactus
    ռուս.՝ Шлюмбергера, Декабрист
    լատ.՝ Schlumbergera
    Ճմահող (2)
    Տերևային բուսահող (2)
    Փտած գոմաղբ (2)
    Ավազ (2)
    Աղյուսի ավազ (1)
    Փայտածուխ (1)

    Ն

    ԱնվանումՀողախառնուրդ
    Նվենի, Տենդածառ
    անգլ․՝ Eucalypt
    ռուս․՝ Эвкалипт
    լատ․՝ Eucalyptus
    Ճմահող (1)
    Փտած գոմաղբ (1)
    Ավազ (1)

    Օ

    ԱնվանումՀողախառնուրդ
    Օձաբույս
    անգլ․՝ Aspidistra
    ռուս․՝ Аспидистра
    լատ․՝ Aspidistra
    Ճմահող (1)
    Կոմպոստ (1)
    Փտած գոմաղբ (1)
    Ավազ (1)

    Ք

    ԱնվանումՀողախառնուրդ
    Քարբեկ
    անգլ․՝ Saxifrages, Rockfoils
    ռուս․՝ Камнеломка
    լատ․՝ Saxifrága
    Ճմահող (1)
    Տերևային բուսահող (2)
    Ավազ (1)

    Ֆ

    ԱնվանումՀողախառնուրդ
    Ֆատսիա
    անգլ.՝ Fatsia
    ռուս.՝ Фатсия
    լատ.՝ Fatsia
    Պարտեզի հող (1)
    Տորֆ (1)
    Ավազ (1)
    Ֆիլոդենդրոն
    անգլ.՝ Philodendron
    ռուս.՝ Филодендрон
    լատ.՝ Philodendron
    Ճմահող (2)
    Տորֆ (2)
    Փտած գոմաղբ (4)
    Ավազ (1)
    Ֆիկուսներ (կաուչուկաբեր, քնարաձև, բենջամինա)Ճմահող (1)
    Տերևային բուսահող (1)
    Փտած գոմաղբ (1)
    Ավազ (1)
    Ֆիկուսներ (պալմերի)Ճմահող (1)
    Տերևային բուսահող (2)
    Փտած գոմաղբ (1)
    Ավազ (2)
    Աղյուսի կտորներ (1)

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *