Ձկնալյուրը արտադրվում է չորացված և մանրեցված ձկան թափոններից, ծովային կաթնասունների թափոններից, խեցգետնակերպերից, ինչպես նաև այլ ծովամթերքի թափոններից:
Ձկնալյուրի մոտավոր կազմը հետևյալն է.
- Հում պրոտեին — 59-63%;
- Ճարպ — 5-9 %;
- Ջուր 5-9%;
- Կալցիում — 5-7%;
- Ազոտ — 4-10%;
- Լուսածին (Ֆոսֆոր) -3%:
Ոսկրալյուրի համեմատ, ձկնալյուրն ավելի շատ ազոտ է պարունակում՝ 4-10% (ոսկրալյուրը՝ 1-4%):
Որպես օրգանական պարարտանյութ, ձկնալյուրով կարելի է բույսերը սնուցել վեգետացիոն ողջ շրջանում:
Ձկնալյուրը հարուստ է լուսածինով (ֆոսֆոր), ուստի այն օգտակար է դրա կարիքն ունեցող հետևյալ բույսերի համար:
- Կարտոֆիլը լուսածինի մեծ կարիք ունի և դրա պակասության դեպքում նկատելիորեն ազազում է: Կարտոֆիլը ցանելու տեղում ձկնալյուրը խառնում են հողի հետ՝ 100 գ մեկ քառակուսի մետրին, կամ լցնում են տնկափոսի հողախառնուրդի մեջ (1-2 ճաշի գդալ):
- Ձկնալյուրի ազդեցությամբ լոլիկը ավելի բերքատու է դառնում, իսկ պտուղները պինդ են ու քաղցր: Որոշ այգեգործներ, իմանալով լոլիկի այդ “սիրո” մասին, սածիլը հիմնական տեղ տեղափոխելիս ամբողջական ձկնիկներ են դնում տնկափոսի մեջ: Իսկ ձկնալյուրով սնուցելու չափաբաժինը հետևյալն է՝ 1-2 ճաշի գդալ ամեն թփի համար:
Ձկնալյուրով կարելի է սնուցել ցանկացած բույս, ողջ սեզոնի ընթացքում:
Որքան մեզ հայտնի է, Հայաստանում ձկնալյուր չի արտադրվում, իսկ ներմուծվողը նախատեսված է անասնակերերի հավելման համար:
Որպես պարարտանյութ, տարածված չէ:
Հոդվածում, թարգմանաբար օգտագործվել են նյութեր այս սկզբնաղբյուրից:
Ուշադրություն. Հայաստանում ձկնալյուր (որպես օրգանական պարարտանյութ) արտադրողներին կամ ներկրողներին "Պարտիզակը" իր էջերում սիրով տեղ կտրամադրի ապրանքի գովազդի կամ վաճառքի համար: Գրեք մեզ, եթե ցանկանում եք: