![](https://partizak.com/wp-content/uploads/2020/03/wp_20170408_003.jpg)
Ճագարաբուծությունը անասնապահության ճյուղ է, զրաղվում է ճագարների բուծմամբ՝ միս, մորթի և աղվամազ ստանալու համար։ Ճագարի միսը դյուրամարս, դիետիկ սննդամթերք է (շատ է սպիտակուցի և ավելի քիչ ճարպի՝ հատկապես խոլեսթերինի պարունակությունը)։ Մորթին արժեքավոր հումք է մորթեղենի արդյունաբերության համար։ Աղվամազը թեթև է, փափուկ, տաք, օգտագործվում է տրիկոտաժ պատրաստելու համար։ Կաշվից պատրաստում են թեթև կոշիկներն կաշվե իրեր։
Ճագարների մոտ հղիության շրջանը չափազանց կարճ է. տևում է 28-32 օր:
Ճագարները սեռահասունացման են հասնում 3-5 ամսականում, տարեկան կարող են տալ 8 և ավելի ծին:
Ճագարի 1 կգ միսը պարունակում է 1.5 անգամ ավելի սպիտակուցներ, քան խոզի, և 1.3 անգամ ավելի, քան ոչխարի միսը: Ճագարի 0.8 կգ միսը համազոր է տավարի 1 կգ մսին: Ճագարի միսը մարդու օրգանիզմում համարյա ամբողջապես մարսվում է, իսկ տավարինը` ընդամենը 60-70 %ով և ճագարի ճարպը դյուրամարս է:
Գրականություն
- Լ. Գ. Մինասյան, Ճագարաբուծություն
- Ճագարաբուծություն