Մամուռները (անգլ․՝ Mosses, ռուս․՝ Мхи, լատ․՝ Bryophyta) ցամաքային, հազվադեպ քաղցրահամ ջրերի ինքնասուն, բույսեր են։ Հայտնի է մոտ 27000 տեսակ։
Որպես կանոն, մամուռները փոքր բույսեր են, որոնց երկարությունը միայն երբեմն է գերազանցում 50 մմ-ը։ Բացառություն են ջրային մամուռները, որոնց մի մասի երկարությունը կես մետրից ավելին է, և էպիֆիտները, որոնք կարող են նույնիսկ ավելի երկար լինել:
Մամուռները հանդիպում են բոլոր մայրցամաքներում, ներառյալ Անտարկտիդան, հաճախ ծայրահեղ կենսամիջավայրի պայմաններում են աճում:
Հայաստանում հանդիպում է մամռանմանների 430 տեսակ։ Ամենատարածված տեսակներն են՝ Տորտուլա գյուղականը (Syntrichia ruralis կամ Tortula ruralis), Գրիմիա օվալաձևը (Grimmia ovalis), Թելամամուռ արծաթափայլը (Bryum argenteum), Թելամամուռ ճմաձևը (Bryum caespiticium), Հոմալոտեցիում Ֆիլիպեն (Homalothecium philippeanum), Լերդամամուռ սովորականը (Marchantia polymorpha)։
Մամուռները Հայաստանում տարածված են գլխավորապես միջին լեռնային և անտառային շրջաններում։ Առավել ուսումնասիրված տերևացողունային մամուռների դասը ներկայացված է 347 տեսակներով, որոնցից 108 տեսակը հազվագյուտ է։
Սովորաբար մամուռները ստվերոտ վայրերում խիտ կլաստերներ են կազմում, հաճախ ՝ ջրի մոտակայքում, չնայած դրանց կարելի է գտնել նաև համեմատաբար բաց, չոր տարածքներում: Բրիոֆիտների մեջ կան տեսակներ, որոնք ապրում են քաղցրահամ ջրերում: Ծովերում չկան, չնայած որոշ տեսակներ տեղակայվում են ալիքների հարվածների տակ գտնվող ժայռերի վրա:
Մամուռը ոչ միայն աճում է ճահիճներում, այլ նաև պայմաններ է ստեղծում դրանց առաջացման համար։
Մամուռների դասերն ու տեսակները
Մեր մոլորակի առաջին մամուռները հայտնվել են ավելի քան 400 միլիոն տարի առաջ՝ ծաղկավոր բույսերից շատ առաջ: Ձարխոտերի նման, այս բույսերը բազմանում են սպորներով: Մամուռների բազմությունը խմբավորված երեք դասերի՝
- Տերևացողունայիններ կամ իսկական մամուռներ (անգլ․՝ Bryophytes, ռուս․՝ Бриофиты, լատ․՝ Bryophyta);
- Լյարդամամուռներ (անգլ․՝ Liverworts, ռուս․՝ Печеночные мхи, լատ.՝ Hepaticopsida);
- Անթոցերոտայիններ (անգլ․՝ Hornworts, ռուս․՝ Антоцеротовые, лат. Anthocerotaceae):
Ստորև ներկայացված են մամուռների մի քանի տարածված տեսակներ:
Աստղամամուռ կամ Տորտուլա գյուղական (անգլ․՝ Twisted moss կամ Star moss, ռուս․՝ Тортула сельская, Витой мох կամ Звездчатый мох, լատ․՝ Syntrichia ruralis կամ Tortula ruralis)
Գրիմիա օվալաձևը (անգլ․՝ Oval dry rock moss, ռուս․՝ Гриммия овальная, լատ․՝ Grimmia ovalis)
Թելամամուռ արծաթափայլը (անգլ․՝ Silvergreen bryum moss կամ Silvery thread moss, ռուս․՝ Серебристо-зеленый мох կամСеребристый нитяной мох, լատ․՝ Bryum argenteum)
Թելամամուռ ճմաձևը (անգլ․՝ Dry calcareous bryum moss, ռուս․՝ Ворсистый нитевидный мох, լատ․՝ Bryum caespiticium)
Հոմալոտեցիում Ֆիլիպեն (Homalothecium philippeanum)
Լերդամամուռ սովորականը կամ Մարշանցիա բազմաձևը (անգլ․՝ Common liverwort կամ Umbrella liverwort, ռուս․՝ Маршанция изменчивая, լատ․՝ Marchantia polymorpha)
Իսկ այժմ այգեգործների և խոլորձ աճեցնողների ամենասիրված մամուռը՝
Տորֆամամուռ, Սպիտակ մամուռ կամ Օշնա (անգլ․՝ Peat moss, ռուս․՝ Сфагнум, Сфагновый мох կամ Торфяной мох, լատ.՝ Sphagnum), տորֆամամուռազգիների ընտանիքի մամուռների ցեղ։
Հայտնի է ավելի քան 300, Հայաստանում՝ 5 տեսակ՝ Տորֆամամուռ ծոպավոր (Sphagnum fimbriatum), Տորֆամամուռ գորշ (Sphagnum fuscum), Տորֆամամուռ ցցված (Sphagnum squarrosum) և այլն: Ունի շատ սահմանափակ տարածում: Հանդիպում է Գեղամա (Գռիձոր), Զանգեզուրի (Գորհայք գ.) և Մեղրու (Ճգնավոր լ.) լեռնաշղթաներում: Զբաղեցնում է շատ փոքր՝ 50-100 մ2 տարածք: Աճում է հիմնականում շատ խոնավ վայրերում: Ռիզոիդներ չունի:
Տորֆամուռի օգտակար հատկությունները սենյակային բույսերի համար
Տմամուռը, իր արժեքավոր հատկությունների շնորհիվ, լայնորեն օգտագործվում է այգեգործության և ծաղկաբուծության մեջ: Տորֆամամուռը պարունակում է ֆենոլային նյութեր, տրիտերպենի միացություններ, շաքարներ, աղեր, պեկտիններ: Հայտնի է, որ տորֆամամուռը կանխում է վերքերի թարախակալումը, այսինքն ստերիլիզացնող հատկություն ունի։
Բացի այդ, տորֆամամուռը իր քաշից մոտ 20 անգամ ավել ջուր կարող է ներծծել և պահել իր մեջ, ուստի հողի հետ խառնելով էապես փխրեցվում է հողախառնուրդը և ավելացվում է դրա խոնավություն պահելու ժամանակը։
Կարևոր է իմանալ․
Տորֆամամուռը ավելացնում է մեծացնում է հողի թթվայնությունը։ Հաղախառնուրդում դրա ծավալը չպետք է գերազանցի 10% -ը:
Տորֆամամուռը լայնորեն կիրառում են խոլորձներ աճեցնելիս՝ որպես հավելում սուբստրատին, որպես բույսի համար խոնավություն ապահովող սուբստրատի ծածկ, որպես խոլորձի վերակենդանացման, բազմացման, կտրոնների արմատակալման միջավայր։
Կկվավուշ (անգլ․՝ Haircap, Great golden maidenhair, Great goldilocks, Common haircap moss, կամ Common hair moss, ռուս․՝ Кукушкин лён обыкнове́нный կամ Политрихум обыкновенный, լատ․՝ Polytrichum commune)։
Կկվավուշը մամուռների ամենատարածված տեսակներից է: Ունի մոտ 20−30 սմ երկարությամբ, կանաչաշագանակագույն, չճյուղավորված և ուղղաձիգ ցողուն: Ցողունը ծածկված է խիտ, նեղ, կանաչ տերևներով: Հողին ամրանում է ճյուղավորված ռիզոիդներով, որոնցով կլանում է ջուր և հանքային նյութեր, իսկ կանաչ տերևներով իրականացնում է ֆոտոսինթեզ: Պահանջկոտ բույս չէ, այն դիմանում է ուժեղ ցրտին և շոգին, հիմնականում տարածված է խոնավ անտառներում և ճահճուտներում:
Ռակիմիտրիումները
Ռակոմիտրիումը մամուռների ցեղ է Grimmiaceae ընտանիքում, այն ընդգրկում է 97 տեսակներ:
Ամենատարածված տեսակներն են ՝ Racomitrium microcarpum (մանրապտուղ), Racomitrium canescens (ալեհեր); Racomitrium lanuginosum (բրդոտ):
Նկարում Racomitrium lanuginosum է։ Անգլերեն անվանում են Woolly fringemoss, Hoary rock-moss կամ Woolly moss.
Leucobryum glaucum -ի անգլերեն անվանումը Pincushion Moss է։ Լայնորեն տարածված է Հյուսիսային Ամերիկայի արևելքում և Եվրոպայում։ Աճում է ստվերում և կիսաստվերում՝ ինչպես բերրի, թթվային հողերում, այնպես էլ ավազուտներում:
Որոշ մամուռների ցուցակ դասակարգված ըստ լուսավորության պահանջի
Ստվեր
Atrichum undulatum, Aulacomnium palustre, Bartramia pomiformis, Bryoandersonia illecebra, Climacium americanum, Dicranum scoparium, Entodon seductrix, Hedwigia ciliata, Hylocomium splendens, Hypnum curvifolium, Hypnum imponens, Leucobryum albidum, Leucobryum glaucum, Mnium hornum, Plagiomnium ciliare, Polytrichum commune, Polytrichum juniperinum, Rhodobyrum ontariense, Sphagnum palustre, Thuidium delicatulum
Արև
Atrichum angustatum, Bryoandersonia illecebra, Bryum argenteum, Ceratodon purpureus, Climacium americanum, Entodon seductrix, Hedwigia ciliata, Leucobryum glaucum, Leucobryum albidum, Polytrichum commune, Polytrichum juniperinum, Sphagnum palustre
Մասնակի ստվեր/արև
Atrichum angustatum, Atrichum undulatum, Aulacomnium palustre, Bryoandersonia illecebra, Climacium americanum, Dicranum scoparium, Entodon seductrix, Hedwigia ciliata, Hylocomium splendens, Hypnum curvifolium, Hypnum imponens, Leucobryum albidum, Leucobryum glaucum, Mnium hornum, Plagiomnium ciliare, Polytrichum commune, Polytrichum juniperinum, Sphagnum palustre, Thuidium delicatulum
Ակվարիումները զարդարելու համար օգտագործվող մամուռի տարածված տեսակներ
- Բոցամամուռ (անգլ․՝ Flame moss, ռուս․՝ Мох пламя, լատ․՝ Taxiphyllum sp. Flame Moss);
- Տոնածառ մամուռ (անգլ․՝ Christmas Moss, ռուս․՝ Рождественский мох, լատ․՝ Vesicularia montagnei);
- Ճավա մամուռ (անգլ․՝ Java moss, ռուս․՝ Мох яванский, լատ․՝ Vesicularia dubyana);
- Լացող մամուռ (անգլ․՝ Weeping Moss, ռուս․՝ Плачущий мох, լատ․՝ Vesicularia ferriei Weeping);
- Ռիչիա մամուռ (անգլ․՝ Floating crystalwort, ռուս․՝ Риччия плавающая, լատ․՝ Riccia fluitans);
- Ռիկարդիա մամուռ (անգլ․՝ Jagged germanderwort, ռուս․՝ Мох Риккардия Хамедрифолия, լատ․՝ Riccardia Chamedryfolia);
- Փյունիկ մամուռ անգլ․՝ Phoenix moss, ռուս․՝ Мох Феникс, լատ․՝ Fissidens fontanus)