Մանանեխի տարբեր տեսակներ կան, սակայն ամենաօգտակարն է սպիտակ մանանեխը (լատ.՝ Sinapis alba), որն ունի գրունտից դժվար լուծվող ֆոսֆատները կորզելու և կուտակելու առանձնահատուկ ունակություն:
Սպիտակ մանանեխը միամյա բույս է: Այն արագ վերգետնյա կանաչ զանգված է ձևավորում, իսկ ծաղկման շրջանում լավ մեղրակիր է:
Որպես սիդերատ, մանանեխը հողի հետ խառնվելուց ու աստիճանաբար քայքայվելուց հետո հարստացնում է հողը օրգանական տարրերով, բայց ազոտով այնքան էլ հարուստ չէ, ուստի խորհուրդ է տրվում մանանեխի հետ ցանել բակլազգի սիդերատներ:
Մանանեխի արմատները փխրեցնում են հողը մինչև 2-3 մետր խորությամբ, իսկ արմատների քայքայումից հետո հողում մնում է ուղղահայաց անցքերի համակարգ, որի շնորհիվ բարելավվում են գրունտի գազափոխանակությունը և ջրակլանողականությունը:
Մանանեխը ձյան տակ թողնելու դեպքում, գրունտը ավելի քիչ է սառչում, քանի որ ձյուն ավելի շատ է կուտակվում, իսկ գարնանն ու աշնանը կպաշտպանի հողը էրոզիայից:
Մանանեխը սիդերատներից ամենացրտադիմացկունն է՝ դիմանում է մինուս 5 աստիճան ցրտին, իսկ սերմերը կարող են ծլել օդի +2 ջերմաստիճանի դեպքում:
Մանանեխը նաև զսպում է մոլախոտերի աճը, խանգարում է վնասատուների (լորձնէակների, гороховая плодожорка, проволочник) բազմացմանը և սնկային հիվանդությունների (картофельная парша, ризоктониоз) տարածմանը:
Սպիտակ մանանեխը չի սիրում թթվային և ծանր կավային հողեր ու աղուտներ:
Որպես սիդերատ մանանեխը աճեցնում են գարնանը՝ վաղահաս և աշնանացան մշակաբույսերից հետո, կամ ուշ ցանվողներից մեկ ամիս առաջ: Իսկ աշնանը ցանում են ուշ հասնող մշակաբույսերից հետո:
Ցանում են մանանեխը նախապես փխրեցված հողում, 10-15 սմ իրարից հեռու արված ակոսներում, 3 սմ խորությամբ:
Մանանեխը հնձում են երբ այն հասնում է 20 սմ բարձրության: Կանաչ զանգվածը քայքայվում է եթե շփվում է խոնավ հողի հետ: