Շվեդական բաղեղ

Շվեդական բաղեղը (անգլ.՝ Swedish ivy, Swedish begonia, ռուս.՝ Плектрантус мутовчатый, լատ.՝ Plectranthus verticillatus) ոչ մի կապ չունի Շվեդիայի ու բաղեղների հետ: Բնության մեջ աճում է Ճապոնիայի, Հնդկաստանի, Մալազիայի և Աֆրիկայի արևադարձային գոտիներում, իսկ շվեդական անունը վաստակել է Շվեդիայում որպես սենյակային բույս լայն տարածում գտնելուց հետո:
Բազմամյա, ծաղկող խոտաբույս է, աճում է շատ արագ, մեծանում է հասնելով 60-80 սմ բարձրության ու լայնքի:

Խնամքը

Օդի ջերմաստիճանը

Ամռանը՝ սենյակի ջերմաստիճանը, օգտակար է, եթե գիշերվա ջերմաստիճանը փոքր-ինչ ցածր է ցերեկայինից:
Ձմռանը՝ +10°С աստիճանից ոչ ցածր:

Օդի խոնավությունը

Հատուկ պահանջներ չկան, լավ է տանում սենյակի չոր օդը, սակայն, տերևները մաքրելու համար պարբերաբար ցողելը չի խանգարի:

Լուսավորությունը

Սիրում է պայծառ, ցրված լուսավորություն: Ձմռանը ցանկալի է տեղադրել հարավարևմտյան ուղղության պատուհանի գոգին, իսկ գարնանից սկսած, այդ պատուհանից 1 մետր հեռավորության վրա:

Հողախառնուրդը

Հողի նկատմամբ պահանջկոտ չէ, սակայն լավ չի աճում ծանր, կավային գրունտում: Լավագույն բաղադրատոմսն է՝

Պետք է նաև ապահովել լավ դրենաժ:

Ջրելը

Ջրում են հնացված, փափուկ ջրով, չափավոր, ամռանը մի քիչ ավելի շատ: Ջրել պետք է այն պահին երբ հողը մի քիչ չորացել է իսկ տերևները թոշնելու նշաններ են տալիս: Հողի լիովին չորանալն անթույլատրելի է:

Պարարտացումը

Վեգետացիոն շրջանում, ամսական 1-2 անգամ լրացուցիչ սնուցում է պետք տալ, ընդվորում, նախընտրելի են օրգանական պարարտանյութերը:

Բազմացումը

Հեշտությամբ բզմացվում է գագաթային կտրոններով, որոնք արմատակալման են դրվում ջրում կամ խոնավ ավազի մեջ:

Տեղափոխումը

Արագ է աճում, ուստի տարին մեկ անագամ ավելի մեծ ծաղկամանի մեջ տեղափոխելու կարիք կա: Երբ շատ մեծանալով բույսը կորցնում է դեկորատիվ տեսքը, պարզապես նոր բույս են ստանում կտրոններից:
Էտը
Գարնանը, խիտ ու թարմ թուփ ունենալու համար, խորը էտ են անում՝ թողնելով 10 սմ երկարությամբ ճյուղեր:

Բարդություններ

Շվեդական բաղեղը կարող է ենթարկվել ալրատզերի, սարդոստայնային տիզերի հարձակմանը:
Եթե բույսը դանդաղեցնում է աճը ու նոր տերևները փոքր են, ուրեմն պետք է տեղափոխել բույսը ավելի մեծ ծաղկամանի մեջ:
Մանր, դալկացած տերևները խոսում են լուսավորության պակասի մասին:
Պայծառ արևի տակ տերևները դեղնում են կցկվում կամ էլ մուգ դառչնագույն են դառնում ու չորանում:
Շատ ջրելու հետևանքով կարող են թափվել տերևները, իսկ ճյուղերը սկսեն փտել:

Հղումներ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *