Ոսկե ադամանդ ֆիլոդենդրոնը (անգլ․՝ Golden Diamond Philodendron, չին․՝ 金钻, ռուս․՝ Филодендрон золотой бриллиант, լատ․՝ Philodendron Golden Diamond) Araceae ընտանիքին պատկանող, Հարավային Ամերիկայի արևադարձային գոտու, մշտադալար խոտաբույս է։
Ոսկե ադամանդ ֆիլոդենդրոնը արևադարձային և մերձարևադարձային շրջաններում տարածված դեկորատիվ բույս է: Դրա տերևների հյութը, արմատները, ցողուններն ու տերևները թունավոր են: Հյութին սխալմամբ դիպչելը կամ կուլ տալը կարող է անհանգստություն առաջացնել կոկորդի շրջանում, իսկ ծանր դեպքերում ՝ շնչահեղձությունը, սրտի կաթված և նույնիսկ մահ: Մաշկի շփումը տերևահյութի հետ, քոր կամ ուժեղ գրգռում է առաջացում: Աչքի մեջ ընկնելով հյութը կարող է առաջացնել ծանր կոնյուկտիվիտ և կուրություն:
Միևնույն ժամանակ, Ոսկե ադամանդ ֆիլոդենդրոնը սենյակի, գրասենյակի օդը վնասակար գազերից մաքրելու հրաշալի ունակություն ունի:
Ոսկե ադամանդ ֆիլոդենդրոնը սիրում է տաք և խոնավ կիսաստվերային միջավայր, գերադասում է աճել հումուսով հարուստ, փխրուն հողում, շուտ ցրտահարվում է, չի սիրում պայծառ լույս:
Խնամքը
Լուսավորությունը
Ոսկե ադամանդ ֆիլոդենդրոնը լույսի նկատմամբ խիստ պահանջներ չունի, ուստի այն շատ հարմար է սենյակային պայմաններու աճեցնելու համար: Այն պետք է տեղադրվի պայծառ, ցրված լուսավորությամբ տեղում, արևի ուղիղ ճառագայթներն հակացուցված են:
Օդի ջերմաստիճանը
Ոսկե ադամանդ ֆիլոդենդրոնը սիրում է ջերմ, խոնավ և լավ օդափոխվող միջավայրում լինել։ Օդի ջերմաստիճանային ամենահարմարավետ տիրույթը +20…25°C է, իսկ ձմռան ամիսներին ջերմաստիճանը չպետք է նվազի +10°C-ից։
Ջրելը և ցողելը
Ոսկե ադամանդ ֆիլոդենդրոնի համար պետք է խոնավ միջավայր ապահովել։ Վեգետացիոն շրջանում անհրաժեշտ է կանոնավոր և առատ ջրել ու ամեն օր ցողել բույսը։ Սակայն պետք է ուշադիր լինել և ջրախեղդ չանել բույսը։
Հողախառնուրդը
Ոսկե ադամանդ ֆիլոդենդրոնը առանձնահատուկ պահանջներ չունի հողախառնուրդի նկատմամբ։ Պարարտ, փխրուն, մի քիչ թթվայնություն ու լավ դրենաժ ունեցող հողախառնուրդը ամենահարմարն է բույսի համար։
Սնուցումը
Աճի շրջանում, ամիսը երկու անգամ կարելի է սնուցել կրկնակի թույլ դոզայով, հեղուկ, համալիր պարարտանյութով կամ 2 ամիսը մեկ անգամ երկարատև գործող պարարտանյութով։
Բազմացումը
Ոսկե ադամանդ ֆիլոդենդրոնը բազմացնում են երկու ձևով՝ կտրոններ արմատակալման դնելով և թուփը կիսելով։
Կտրոններով բազմացումն անում են մայիս-սեպտեմբեր ամիսներին։ 12-15 սմ երկարությամբ ճյուղերը կտրում են 2-3 տարեկան, առողջ բույսերից։ Կտրելուց հետո ճյուղը 1-2 ժամ թողնում են ստվերում, որպեսզի կտրվածքը չորանա, այնուհետև, 4-6 սմ խորությամբ տնկում են մանր ավազի և վերմիկուլիտի խառնուրդի մեջ։
Տնկարկի համար խոնավ, ջերմոցային պայմաններ և օդի +22°C ջերմաստիճան ապահովելու դեպքում , մոտ մեկ ամսում կտրոններն արմատակալում են։
Թուփը բաժանելու միջոցով բազմացումն անում են մայիսից՝ հուլիս ամիսներին։ Բաժանելու համար ընտրում են առնվազն երկու տարեկան թփերը։ Թուփը բաժանում են այնպիսի մասերի, որոնք ունեն երկու և ավելի առողջ տերևներ և արմատային մաս։