Վիգնան (անգլ․՝ Vígna, ռուս․՝ Вигна, լատ․՝ Vígna) լոբազգիների ընտանիքի ծաղկող խոտաբույսերի ցեղ է։ Որպես վիգնայի հայրենիք տեղորոշվում են Հնդկաստանը, Չինաստանը, Պակիստանը և Բանգլադեշը։
Ցեղի ամենատարածված ներկայացուցիչներն են՝ Վիգնա չինականը (անգլ․՝ Cowpea , ռուս․՝ Коровий горох , լատ․՝ Vīgna unguiculata ), a subspecies of the black eyed peas ( Black-eyed pea ), Մաշը (անգլ․՝ Mung bean կամ Maash, ռուս․՝ Маш , լատ․՝ Vigna radiata ), Ուրդը (անգլ․՝ Vigna mungo, ռուս․՝ Урд, լատ․՝ Vígna mungo ), Աձուկին (անգլ․՝ Adzuki bean, ռուս․՝ Адзуки, լատ․՝ Vigna angularis):
Աձուկի (Vigna angularis)
Վիգնայի ծլեցված սերմերը
Վիգնա ծլեցնելը շատ հեշտ է, իսկ ուտելը՝ օգտակար։ Այն հարուստ աղբյուր է բուսական սպիտակուցների (20% -40%), ամինաթթուների, դանդաղ կլանվող ածխաջրերի,
որոնք, ուղեղի լավ աշխատանքի համար գլյուկոզա են ապահովում, ճարպեր, վիտամին C, B խմբի վիտամիններ, պրովիտամին А։ Ծլեցված մաշը բուսական սպիտակուցի հիմնական աղբյուրներից է այուրվեդիկ բուսակերության համակարգում։ Ի տարբերություն այլ լոբազգիների, մաշը չի խթանում գազագոյացումը, չի փքում որովայնը։
Ծլեցնելը
- Պետք է նկատի ունենալ, որ թրջելուց հետո վիգնայի զանգվածը կավելանա 3-4 անգամ։ Սերմերի առանձնացված խմբաքանակը լավ լվանում են, իսկ վնասված հատիկները հեռացնում։
- Այնուհետեւ դրանք լցնում են բանկայի կամ այլ՝ ապակյա/կերամիկական ամանի մեջ: Թրջելու համար վրան լցնում են մաշի ծավալից 2-3 անգամ ավելի շատ ջուր (1 բաժակ մաշին՝ 2-3 բաժակ ջուր), լավ խառնում են և այդպես թողնում են 8-12 ժամ։ Եթե թրջելուց հետո որոշ սերմեր մնում են կարծր, ապա դրանք պետք է հեռացնել: Պինդ սերմերը հեշտ է հայտնաբերել, քանի որ դրանք էականորեն փոքր են ջրից ուռած սերմերից։
- Թրջելուց հետո ջուրը թափում են (քանի որ այդ ջուրը պարունակում է սննդարար նյութեր, ապա այն կարող է հաջողությամբ օգտագործվել սենյակային բույսերը ջրելու համար): Այնուհետև սերմերը լավ լվանում են հոսող ջրի տակ, քամում են ու նորից լցնում բանկայի մեջ ու դնում արեւի ուղիղ ճառագայթներից հեռու՝ օդի սենյակային ջերմաստիճանում:
- Վրան նորից ջուր են լցնում, բայց այս անգամ քիչ՝ այնքան որ միայն ծածկի սերմերը։
- Սովորաբար, կախված օդի ջերմաստիճանից և սերմերի թարմությունից, 1-2 օր անց ծլեցված մաշը պատրաստ է լինում։ Եթե ավել երկար ծիլեր են պետք, ապա յուրաքանչյուր 8-12 ժամը մեկ կրկնում են 3-4 կետերը։
Ծլեցված վիգնայի կանաչ կլեպները կարելի է մաքրել։ Կլեպը դուրս կգա ջրի երեսին եթե խոր ամանի մեջ լվալ սերմերը հոսող ջրի տակ։ Լվալուց հետո, եթե ծլեցված վիգնան որոշ ժամանակ սառնարանում պահելու մտադրություն կա, պետք է մի փոքր չորացնել:
Ծլեցված վիգնան սառնարանում, սննդի փակ տուփի կամ բանկայի մեջ, կարող է պահվել 2-4 շաբաթ։
Վիգնայի միկրոկանաչի աճեցնելը
Վիգնայի միկրոկանաչին ավելի ճիշտ կլինի անվանել լավ երկարացված ծիլեր։ Աճեցնողների մեծ մասը նկարում պատկերված վիճակում են բերքահավաքն անում։ Սակայն կան նաև մինչև 2 տերև աճեցնողներ։
Միկրոկանաչի աճեցնելու համար, սկզբում կատարվում են ծլեցնելու համար վերը նկարագրված բոլոր քայլերը։ Այնուհետև ծլած սերմերը տեղափոխում են հետագա աճի համար նախատեսված հիմքի վրա, որը կարող է լինել՝
- մի քանի տակ ծալված անձեռոցիկ կամ զուգարանի թուղթ,
- մի քանի տակ ծալված մարլա,
- կոկոսի կլեպի սուբստրատ,
- հող։
Աճեցման հիմքը լավ խոնավացնում են, ծլած սերմերը հավասարապես բաշխում են հիմքի ողջ մակերեսով և, լավ շփում ապահովելու համար, զգուշորեն սեղմում են հիմքին։
Սանքը կանոնավոր կերպով ջրում են, այն կարելի է տեղադրել թե՛ լուսավոր տեղում, թե՛ խավարում և ստանալ տարբեր գունահամային հատկություններով միկրոկանաչի։
Բերքահավաքի համար միկրոկանաչին պատրաստ է լինում 6-8 օր անց։ Միկրոկանաչու արմատները կտրում և թափում են, մնացած զանգվածը օգտագործելուց առաջ լավ լվանում են։
Վիգնայի միկրոկանաչին, առանձին կամ այլ ուտեստների հետ, ուտում են հում կամ, ինչը կապահովագրի տարբեր վարակներից, 30-60 վայրկյան եռման ջրի մեջ ըկղմելուց հետո։
Նկարում՝ միկրոկանաչին ոստրեյի սոուսով։
Հղումներ
- Vigna. From Wikipedia, the free encyclopedia.
- Cowpea․ From Wikipedia, the free encyclopedia․
- Mung bean․ From Wikipedia, the free encyclopedia․
- Vigna mungo. From Wikipedia, the free encyclopedia.
- Adzuki bean. From Wikipedia, the free encyclopedia.
- Вигна. Материал из Википедии — свободной энциклопедии.
- Коровий горох․ Материал из Википедии — свободной энциклопедии․
- Маш. Материал из Википедии — свободной энциклопедии.
- Урд. Материал из Википедии — свободной энциклопедии.
- Адзуки. Материал из Википедии — свободной энциклопедии.