Տզկանեփ

RicinusՏզկանեփը (անգլ.՝ Castorbean, ռուս.՝ Клещевина, լատ.՝ Ricinus) իշակաթնուկազգիների ընտանիքին պատկանող յուղատու դեղաբույս է: Թունավոր է, բույսի որևէ մաս ուտել չի կարելի: Կիրառվում է նաև որպես դեկորատիվ բույս: Հայերեն հոմանիշներն են՝ գերչակ, շանաճանճի, տզկանեփատ, տզեզի, տզկաղատ, ջղու:
Մշակության մեջ հայտնի է Սովորական տզկանեփը (Ricinus communis)` մի քանի ենթատեսակներով: Տզկանեփը ջերմասեր է, լուսասեր և խոնավասեր, չի դիմանում ցրտահարությանը և երկարատև ցրտերին: Արևադարձային և մերձարևադարձային գոտիներում տզկանեփը մինչև 10 մետր բարձրությամբ մշտադալար թուփ է, իսկ մեր՝ բարեխառն գոտում, միամյա է և հասնում է 2-3 մ բարձրության:
Ricinus_communisԾաղկում է օգոստոս-սեպտեմբերին: Պտուղը կոպիտ փշապատ եռաբուն տուփիկ է, յուրաքանչյուր բնում՝ 1 սերմ: Տզկանեփի սերմերից ստանում են յուղ, որը հայտնի է Գերչակաձեթ (Oleum Ricini, Касторовое масло) անվամբ:
Բժշկության մեջ գերչակաձեթն օգտագործում են որպես լուծողական, քսուքներն ու բալասանները՝ այրվածքների ու խոցերի բուժման նպատակով:

CastorbeanԲազմացումը կատարվում է սերմերով, որոնք 2-6 սմ խորությամբ ցանում են բաց գրունտում մարտին կամ ապրիլին՝ երբ հողի ջերմաստիճանը  +12 °С ցածր չէ: Ցանելուց առաջ խորհուրդ է տրվում սերմերը 24 ժամ թրջել: Ծլում է 3 շաբաթվա ընթացքում:

Կարդացեք նաև “ԳԵՐՉԱԿԱՁԵԹԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ՍԵՆՅԱԿԱՅԻՆ ԲՈՒՅՍԵՐԻ ՍՆՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ” հոդվածը։

Հղումներ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *