Օշինդր

Օշինդր (բարձվենյակ, բարձմենակ, ափսինդ, յավշան, նգածաղիկ) (անգլ.՝ Mugwort , ռուս.՝ Полынь, լատ.՝ Artemísia) աստղածաղկազգիների ընտանիքի միամյա, երկամյա և բազմամյա խոտաբույս կամ կիսաթուփ։ Հայտնի է օշինդրի մոտ 350 տեսակ։
Տարածված ողջ հուսիսային կիսագնդում:
Հայաստանում աճում է օշինդրի 16 տեսակ՝ սովորական, բուժիչ, բուրավետ, Տուրնֆորի, ալեհեր, դառը և այլն, ու բնաշխարհիկներ՝ հայկական, արաքսյան, Շովիցի և այլն։
Տարածված է բոլոր մարզերում՝ անապատայինից մինչև ենթալպյան գոտի։ Աճում է չոր մարգագետիններում, ավազուտներում, այգիներում, բանջարանոցներում, բնակավայրերի մոտ, աղբոտում է ցանքերը։ Մշակության մեջ տարածված է Թարխունը (Artemisia dracunculus, Полынь эстрагонная, или Эстрагон), օգտագործվում է որպես համեմունքային բույս (թարմ և չորացրած)։
Օշինդրի լավ դեկորատիվ տեսք ունի ողջ սեզոնի ընթացքում: Նրա ցանցկեն, առծաթի տարբեր երանգներ ունեցող տերևները շատ նրբաճաշակ են ու գեղեցիկ: Տեսակից կախված, ունեն 20-100 սմ հասակ, որոշ տեսակներ հիանալի դիմանում են կտրատմանը:
Պահանջկոտ բույս չէ, երաշտադիմացկուն է, ինչը թույլ է տալիս աճեցնել շատ արևկեզ տեղերում:

Օշինդրի ցածրահասակ տեսակները
Ստելերի Օշինդր (Artemisia stelleriana, Полынь Стеллера)

Հանդիպում է Ճապոնիայի, Ալյասկայի, Հեռավոր Արևելքի, Նորվեգիայի ժայռերի վարա: Լայնորեն տարածվել է Հյուսիսային Ամերիկայում:
Ստելերի Օշինդրը բազմամյա բույս է, արծաթագույն տերևներով ճյուղերը հասնում են 40 սմ բարձրության:
Ծաղկաբույլերն ավելի լավ է պոկել, որպեսզի չխաթարեն Ստելերի Օշինդրի հիմնական գեղեցկությունը՝ տերևները:
Շատ հարմար է հենապատերի և քարքարոտ բլրակների վրա տնկելու համար: Լավ համադրվում է Մեխակի, Շյուղախոտի, Մուսկաթային Եղեսպակի, Ցմախի ու Թանթռնիկի հետ:

Շմիդտի Օշինդր

Հայրենիքը Հեռավոր Արևելքն է: Հանդիպում  է նաև Ճապոնիայում, Կուրիլյան կղզիների հարավում, Սախալինում: Աճում է ծովեզերքին և սարերում՝ աղքատ հողերի վրա: Տարածված է Նանա տեսակը, որի բազմաթիվ ճյուղերը կազմում են ցանցկեն, կլոր, 25 սմ բարձրությամբ թփեր: Տերևներն արծաթականաչավուն են: Ծաղկում է օգոստոսին:

Օշինդր դաշտային (Artemisia campestris, Полынь полевая)

Տարածված է Սիբիրում: Աճում է սոճուտներում, տափաստաններում, ավազուտներում ու պարապուտներում:
15-60 սմ բարձրությամբ բազմամյա բույս է: Կարմրավուն ցողունը ճյուղավորված է: Ծաղկում է հուլիսին: Ծաղիկները կարմրավուն են կամ դեղին, գտնվում են ձվաձև զամբյուղներում:

Օշինդրի բարձրահասակ տեսակները
Դառը Օշինդր (Artemisia absinthium, Полынь горькая)

Ամենադառը բույսն է: Սիրում է բաց՝ արևկեզ տեղերը: Դառը Օշինի կողքին վատ կամ ընդհանրապես չեն աճում նույնիսկ ամենա-ոչպահանջկոտ խոտերը: Դրա արտադրած ֆիտոնցիդները ճնշող ազդեցություն ունեն այլ բույսերի վրա: Իսկ բուրմունքը լավն է: Ծաղկում է հուլիսին: Չնայած մանր և ոչ գրավիչ ծաղիկներին, Դառը Օշինը լավ դեկորատիվ տեսք ունի:

Օշինդր Լուիզիանական (Artemisia ludoviciana, Полынь луизианская)

Բազմամյա, մոտ 1 մ բարձրությամբ խոտաբույս է:  Կազմում է ընդարձակ թփուտներ: Ամռանը հայտնվում են անշուք, շագանակագույն ծաղիկները, որոնք ավելի լավ է պոկել՝ տեսքը չփչացնելու համար: Սիրում է արևկող տեղերը, ցրտադիմացկուն չէ, ձմռանը պետք է ծածկել: Տանել չի կարողանում ջրախեղդ վիճակը:

Օշինդր Մեկամյա (Artemisia annua, Полынь однолетняя)

Տարածված է Հարավային և  Հարավարևելյան Եվրոպայում, Ասիայում, ներմուծվել է նաև Հյուսիսային Ամերիկա:
Միամյա բույս է, կազմավորում է 150 սմ բարձրությամբ, բրգաձև թուփ: Տերևները մուգ կանաչ են, տրորելու դեպքում բուրում են: Ծաղիկները գեղեցիկ չեն: Լավ է դիմանում կտրելով ձևավորմանը:

Օշինդր Պոնտոսյան (Artemisia pontica, Полынь понтийская.)

Տարածված է Կովկասում և Սիբիրում: Աճում է անտառային և անտառա-տափաստանային գոտիների չոր հատվածներում:
Պոնտոսյան Օշինդրը ունի սողացող ընդերացողուն, բարակ, տերևներով խիտ պատված: Տերևները վերևից գորշ կանաչավուն են, իսկ ներքևից սպիտակ: Ծաղկում է օգոստոսին: Ձմեռն անցկացնում է առանց ծածկելու:

Հղումներ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *