Օրգանիզմի իմունիտետը բարձրացնող 12 ուտելի բույսեր

Նորքո թվարկված բույսերի ընդգրկումը Ձեր սննդակարգում էականորեն կավելացնի Ձեր օրգանիզմի դիմադրողականությունը տարբեր տեսակի վիրուսների և վարակների նկատմամբ։

1. Քրքում, Turmeric, Куркума, Curcuma Longa

Քրքումը հակասնկային, հակավիրուսային և հակաբորբոքային հատկություններով գերհագեցած բույս է: Այն պարունակում է կուրկումին, որը վառ դեղին քիմիական միացություն է, առողջության համար բազմաթիվ օգուտներով:

Ինչպես օգտագործել

Քրքումի փոշին խառնում են տաք կաթի կամ ջրի հետ և խմում։ Որպես համեմունք կարելի է օգտագործել բազմաթիվ ճաշատեսակներում։

Ինչպես քրքում աճեցնել սենյակային պայմաններում ==>

2. Սխտոր, Garlic, Чеснок, Allium sativum

Մանրացված կամ ճզմած սխտորը ազատում է ալիցին ամինաթթու, որն ունի բազմաթիվ հիվանդությունների դեմ պայքարելու ունակություն։ Սխտորը խթանում է մարդու իմունային համակարգը, պայքարում է մանրեների դեմ։

Ինչպես օգտագործել

Օգտագործվում է բազմաթիվ ճաշատեսակներում ու աղցաններում։ Կարելի է ուտել հում վիճակում կամ կուլ տալ կտորներով։

Ինչպես սխտոր աճեցնել սենյակային պայմաններում ==>

3. Կոճապղպեղ, Ginger, Имбирь, Zingiber officinale

Կոճապղպեղը մրսածության և գրիպի դեմ պայքարի ամենաուժեղ միջոցներից մեկն է: Դրա հյութը օգնում է բարելավել մարսողականությունը` խթանելով աղիքների գործունեությունը:

Ինչպես օգտագործել

Կարելի է կոճապղպեղով թեյ խմել, ավելացնել այն աղցաններին կամ պարզապես մի կտոր ծամել ճաշից հետո։

Ինչպես սենյակային պայմաններում կոճապղպեղ աճեցնել ==>

4. Սուրբ ռեհան, Holy Basil, Базилик священный, Ocimum tenuiflorum

Սուրբ ռեհանը շնչառական հիվանդությունների և ստամոքս-աղիքային խանգարումների բուժման ամենատարածված խոտաբույսերից մեկն է: Ռեհանը օգտակար է ասթմայի, մրսածության, թոքերի հետ կապված խնդիրների և սթրեսի բուժման համար:

Ինչպես օգտագործել

Կարելի է չոր կամ թարմ տերևներից թեյ կամ թուրմ պատրաստել ։

5. Հալվե Վերա, Aloe Vera, Алоэ Вера, Aloe barbadensis

Հալվե վերայի բուժիչ հատկությունները

  • Բուժում է բշտիկները;
  • Նվազեցնում է ցանը և այլ մաշկային խնդիրները;
  • Օգնում է այրվածքների ժամանակ;
  • Հանում է մաշկի գրգռվածությունն ու քորը;
  • Խոնավեցնում է մաշկը;
  • Նվազեցնում է կնճիռները;
  • Բուժում է վերքերը;
  • Հրաշալի է մազաթափության դեպքում։

Հալվե վերան ներքին օգտագործման համար

  • Բարձրացնում է իմունիտետը;
  • Կարգավորում է արյան մեջ շաքարի մակարդակը;
  • Կանխարգելում է մարսողական խանգարումները, օրինակ՝ ստամոքսի փքվածություն, կոլիտ, փորկապություն, հանգստացնում է ստամոքսը;
  • Օգնում է այրոցի և ստամոքսի խանգարման դեպքում
  • Լավացնում է սրտի աշխատանքը;
  • Առողջացնում է լնդերը;
  • Նվազեցնում է արթրիտային բորբոքման ռիսկը;
  • Ամրացնում է միզարձակող օրգանների ֆունկցիան;
  • Խթանում է արյան սպիտակ գնդիկների արտադրությունը։

Ինչպես օգտագործել

Հալվե վերայի տերևները բաղկացած են մաշկից, կաթնանյութից (latex) և ժելեանման նյութից (gel)։

Մաշկն ու ժելեյանման նյութն ուտելի են, բայց դա չի նշանակում, որ կարելի է պարզապես պոկել և ուտել տերևները։

Ահա թե ինչ է պետք անել

  • Ժելեանման մասն ուտելու համար պոկեք հալվե վերայի տերևը, լվացեք այն հոսող ջրով;
  • Սպասեք 10-15 րոպե մինչև տերևից դուրս գա կաթնահեղուկը, դեղնավուն նյութը՝ ալոինը։ Դրա մեծ քնակի հայտնվելը օրգանիզմում կարող է մահացու լինել։
  • Այնուհետև կտրեք տերևի գագաթի և երկու կողմերից ձգվող սուր փշերի շարանը, կրկին լվացեք տերևը կաթնահեղուկի վերջին մնացորդներից ազատվելու համար։
  • Վերջում բացեք մաշկը և մաքուր գդալով քերելով հանեք ժելեանման զանգվածը, որը կարող եք ուտել անմիջապես կամ տարբեր ըմպելիքների, սալսա սոուսների ու սմուզիների հետ։

Հալվե վերայի մաշկն ուտելու համար այն, ազատելով փշերից, մանր կտրատում են և դնում տարբեր ամառային աղցանների, հումուսի կամ սալսայի մեջ։

6. Հնդկայասաման, Indian Lilac, Азадирахта индийская, Azadirachta indica

Հնդկական յասամանի տերևներն օգտագործվում են մաշկի հետ կապված հիվանդությունները բուժելու համար, քանի որ այն ունի հակասնկային և հակաբակտերիալ հատկություններ: Այն նաև օգնում է խթանել իմունային համակարգը։

Ինչպես օգտագործե

Կարելի է 15-20 րոպե յեռացնել տերևները, համի համար մեղր ավելացնել ու խմել։

7. Անանուխ, Mint, Мята, Mentha

Անանուխը ոչ միայն հրաշալի հոտ ու համ ունի, այլև օգնում է կոկորդի ցավի, շնչառական ուղիների բորբոքման դեպքում։ Այն նաև օգնում է պաշտպանվել վնասակար մանրէներից:

Ինչպես օգտագործ

Կարելի է թուրմ պատրաստել, ավելացնել թեյին, դնել աղցանների մեջ։

8. Քաղցրարմատ, Licorice, Лакрица, Glycyrrhiza glabra

Խթանում է երիկամների աշխատանքը և օգնում է հաղթահարել սթրեսային իրավիճակները:

Ինչպես օգտագործել

Կարելի է խմել թեյի կամ այլ հյութերի հետ խառնելով։

9. Կանաչ թեյ, Green Tea, Зеленный чай, Camellia sinensis

Կանաչ թեյն ունի պոլիֆենոլներ և բնական հակաօքսիդիչներ, որոնք ուժեղացնում են մարդու իմունային համակարգը: Այն պարունակում է նաև կատեչիններ, որոնք կարող են սպանել գրիպի վիրուսը:

Ինչպես օգտագործ

Օրական 2-3 բաժակ կանաչ թեյ խմելը հրաշալի ազդեցություն կունենա իմունային համակարգի վրա։

10. Կտտկենի, Elderberry, Бузина, Sambucus

Կտտկենին խթանում է օրգանիզմի իմունային համակարգը։ Դարեր շարունակ օգտագործվել է մրսածություն և վիրուսային վարակներ բուժելու համար: Հարուստ է A, B և C. վիտամիններով: Հատապտուղները պարունակում են նաև բարձր մակարդակի ֆլավոնոիդներ և հակաբորբոքային միացություններ, որոնք օգնում են բջջային ֆունկցիաներին:

Ինչպես օգտագործել

Կարելի է պարզապես ուտել չրի տեսքով։

11. Հապալաս, Blueberries, Черника, Cyanococcus

Ամրացնում է անոթները և պահպանում դրանց էլաստիկությունը: Լավացնում է արյան շրջանառությունը և իմունիտետը: Լավ հակասեպտիկ միջոց է: Օրական 1 բաժակ հապալասը կօգնի ցիստիտի դեպքում: Հապալասը նաև կանխարգելում է երիկամներում քարի առաջացումը:

Օգտագործվում է աղեստամոքսային խանգարումների ժամանակ։ Օգտակար է, երբ կան բերանային խոռոչի հետ կապված խնդիրներ։ Նվազեցնում է խոլեստերինի մակարդակը։ Բարձրացնում է տրամադրությունը, օգնում է պայքարել դեպրեսիայի դեմ։

Ինչպես օգտագործել

Կարելի է հապալաս ավելացնել տարատեսակ սմուզիներին, յոգուրտներին, աղցաններին, ինչպես նաև դնել բուտերբրոդների մեջ։

12. Լիմոն, Lemon, Лимон, Citrus limon

Լիմոնը վիտամին C- ի մեծ պաշար ունի՝ մեկ պտուղի մեջ մոտ 8,6 մգ: Իսկ վիտամին C-ն բնական հակաօքսիդանտ է և ուժեղացնում է օրգանիզմի իմունային համակարգը։

Ինչպես օգտագործել

Օգտագործվում է թեյի հետ, լիմոնադներ, կոկտեյլներ պատրաստելիս, ինչպես նաև աղցանների մեջ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *