Ֆացելիան (անգլ․՝ Phacelia, ռուս․՝ Фацелия, լատ.՝ Phacelia) արագ աճող, միամյա բույս է: Հնձել կարելի է ցանելուց 1,5 ամիս հետո, ինչը թույլ է տալիս սեզոնի ընթացքում մինչև 4 անգամ ցանել ու բերք ստանալ:
Ֆացելիան կարելի է օգտագործել որպես հողի բուսածածկ ու տնկել մեջը բոստանային մշակաբույսերի սածիլները, կամ ցանել ֆացելիան կարտոֆիլի շարքերի արանքներում: Ֆացելիան փառթամ, հեշտ յուրացվող սննդարար տարրերով և ազոտով հարուստ կանաչ զանգված է ձևավորում, իսկ արմատները փխրեցնում են նույնիսկ ծանր, կավային հողերը: Հողի հետ խառնած ու հողով ծածկված ֆացելիայի կանաչ զանգվածը, քայքայվելով, օրգանական սնունդով և հանքային միկրոտարրերով հարստացնում է այն:
Ֆեցալիան հանգիստ աճում է հողի բոլոր տեսակների վրա՝ ներառյալ ավազուտներն ու քարքարուները: Կարող է աճել կիսաստոերում, երաշտադիմացկուն է և ցրտադիմացկուն՝ կարող է դիմանալ մինչև 9 աստիճան ցրտին:
Այս սիդերատը նաև ուժեղ ֆիտոսանիտարական ազդեցություն ունի՝ թույլ չի տալիս սնկային և վիրուսային հիվանդություններին զարգանալ, վանում է վնասատու միջատներին (մորեխ, проволочники, կլոր որդեր), իջեցնում է հողի թթվայնությունը: Իսկ ծաղկող ֆացելիան գրավիչ է օգտակար՝ վնասատուներին վերացնող միջատների համար:
Լավ արդյունք է տալիս երբ ֆեցալիան ցանում են ոչ թե որպես մոնոկուլտուրա, այլ լոբազգի սիդերատների հետ խառնված: Ցանել կարելի է սկսած վաղ գարնանից մինչև ուշ աշուն՝ թողնելով աճածը ձյան տակ:
Խորհուրդ է տրվում ցանել շարքերով, 2 սմ խորությամբ, կամ ավելի խոր թեթև գրունտերի դեպքում: Հունձն ու հողին խառնելը անում են մինչև ծաղկելը, երբ կա օգտակար նյութերով առավել մեծ հագեցվածություն: