Հաճախ բույսերի հավաքման, չորացման, վերամշակման և պահպանման ոչ ճիշտ տեխնոլոգիաների կիրառման հետևանքով վատանում է հումքի համը, վերանում են բուժիչ հատկությունները, ինչպես նաև ընկնում է էկոլոգիապես մաքուր հումքի ապրանքային տեսքն ու որակը, որի հետևանքով այն հավաքող, վերամշակող և վաճառող անհատները մեծ դժվարությամբ են սպառում բերքը: Հետևաբար խիստ կարևոր է հումքի հավաքման, չորացման և պահպանման վերաբերյալ տեղեկություններ հաղորդել, ինչպես նաև ներկայացնել մի շարք կարևոր բույսերի վերաբերյալ տեղեկատու` դրանց վերամշակման և օգտագործման վերաբերյալ: Սովորաբար հավաքում են բույսերի այն մասերը, որոնք պարունակում են ազդող բուժական նյութերի ամենամեծ քանակը: Տարբերի բույսեր մոտ դրանք կարող են պարունակվել տարբեր մասերում տերևներում, ծաղիկներում, ծաղկազամբյուղներում, ընձյուղներում, բույսի վերգետնյա մասերում, սերմերում, կեղևում, կոճղարմատում, պտղի մեջ և այլն: Հաճախ ենք նկատում, որ քաղաքի պուրակներից, թունանյութերով և պարարտանյութերով մշակված այգիներից, կամ ճանապարհների եզրերից մարդիկ դեղաբույսեր են հավաքում, չիմանալով որ այդ բույսերի մեջ, շրջակա միջավայրի աղտոտվածության հետևանքով, կուտակվում են ծանր մետաղներ, որոնք խիստ վնասակար են մարդու առողջության համար: Բույսերի վերգետնյա մասերը այդ թվում տերևները, ծաղիկները, ծաղկազամբյուղները, ընձյուղները պետք է հավաքել ծաղկման փուլում, չոր եղանակին: Հավաքելուց հետո անհրաժեշտ է դրանք խնամքով մաքրել պատահական բույսերի խառնուրդներից, հողից, ապա լվանալ և անմիջապես չորացնել: Ծաղիկներն ու ծաղկազամբյուղները, ինչպես վերը նշեցինք, անհրաժեշտ է հավաքել ծաղկման շրջանում: Սովորաբար, հավաքում են հարարմատային շրջանի ներքևի և միջին մասի լավ զարգացած ցողունային տերևները: Պտուղներն ու սերմերը պետք է հավաքել միայն լավ հասունացած վիճակում, իսկ արմատը, կոճղարմատն այն ժամանակ, երբ արդեն թոշնում է բույսի վերգետնյա մասը, /սովորաբար ամռան վերջում և աշնանը, սակայն կարելի է նաև գարնանը, մինչև վերգետնյա մասի աճելը/: Հավաքելիս սկզբում թափ տալ վրայի հողը, հետո լվանալ ջրով և չորացնել: Կեղևը կարելի է հավաքել գարնանը / լավ է պոկվում ծառից/: Բույսի և վերգետնյա, և ստորգետնյա եթերայուղ ու գլիկոզիդներ պարունակող մասերը, անպայման պետք է չորացնել ստվերոտ տեղում պահպանելով արևի ճառագայթներից: Նշենք, որ եթերայուղ պարունակողներ բուսամասերն անհրաժեշտ է չորացնել 30-35, գլիկոզիդ պարունակողները` 50-60 աստիճան ջերմության պայմաններում վառարանի ջեռոցում: Առհասարակ նախընտրելի է բույսերը չորացնել շենքերի տանիքներում, ծածկոցների տակ: Արմատներն ու կոճղարմատները, մրգերն ու սերմերն ավելի լավ է չորացնել արևի տակ, բաց վիճակում: Խորհուրդ է տրվում բույսերը նախապես չմանրացնելով պահպանել չոր, զով տեղում, թղթե տոպրակների մեջ : Սուր հոտ ունեցող դեղաբույսերը պետք է առանձնացնել հոտ չունեցողներից: Ի դեպ չորացված դեղաբույսերը կարելի է պահպանել 1-ից մինչև 3, նույնիսկ 5 տարի:
Month: March 2016
-
Ինչո՞վ սպիտակեցնել ծառերի բները

Ծառերի բները և կմախքային ճյուղերը սպիտակեցվում են կրակաթով: 1կգ չմարած կիրը լուծում են 5լ ջրի մեջ:
Կարելի է ավելի բարդ լուծույթ պատրաստել.- Կիր — 1 կգ;
- Ջուր – 10 լ;
- Պղնձարջասպ – 200 գ;
- Գոմաղբ– 1 կգ;
- Կավ – 300 գ:
Սպիտակեցումը ավելի երկար պահպանելու համար որոշ պարտիզպաններ լուծույթին խառնում են նաև 0,5-1 լ էմուլսիոն ներկ կամ սոսինձ:
-
Պտղատու կուլտուրաների բազմացումը աչքապատվաստով
Աչքապատվաստը կատարում են ամառային խիստ շոգերից հետո‘ բույսերի երկրորդ հյութաշարժության ժամանակ, երբ պատվաստակալի կեղեւը հեշտ է բաժանվում բնափայտից եւ աչքի (բողբոջի) բացվելու վտանգը անցած է լինում: Սա լինում է նախալեռնային եւ լեռնային շրջաններում հուլիսի վերջից օգոստոսի վերջերը,իսկ ցածրադիր շրջաններում մոտավորապես օգոստոսի առաջին տասնօրյակից մինչեւ սեպտեմբերի կեսերը, բայց կարելի է նաեւ մի քիչ ավելի շուտ աչքապատվաստ կատարել: Այս դեպքում աչքը կբացվի եւ կտա 10-15սմ եւ ավելի երկարության շիվ, որն անհրաժեշտ կլինի փաթաթել ու պաշտպանել ձմռան ցրտերից: Դա արագացնում է պատվաստաշվի աճը համարյա մեկ վեգետացիայով:

Աչքապատվաստը կատարվում է հետեւյալ կերպ. պատվաստողը ձախ ձեռքով բռնում է կտրոնը եւ պատվաստի դանակով նրանից վահանաձեւ հանում 2-3 սմ երկարությամբ բողբոջը‘ կեղեւի եւ բնափայտի բարակ շերտի հետ միասին ու պահում այն նույն ձեռքում: Ապա պատվաստակալի հյուսիսային կողմից արմատավզիկի կեղեւի վրա պատվաստի դանակով T-աձեւ կտրվածք է անում եւ նույն դանակի հետեւի մասի ոսկրիկի օգնությամբ թեթեւակի կեղեւը բարձրացնելով, ձախ ձեռքով վահանիկը զգուշությամբ դնում է կտրվածքի մեջ, լավ նստեցնում ու երկու ձեռքերի բութ մատերով սեղմում բացված կեղեւը դեպի պատվաստաչքը: Եթե վահանիկի ծայրը դուրս է մնում, այն զգուշությամբ կտրում են պատվաստակալի վրա հորիզոնական կտրվածք արված տեղում եւ, աչքը լրիվ տեղավորելուց հետո, անմիջապես կապում: Սովորական աչքապատվաստով բազմացնելիս ընկուզենին միշտ լավ արդյունք չի տալիս, ուստի այն բազմացնում են քառանկյունի եւ օղակաձեւ կտրվածքով‘ աչքապատվաստով:
Օղակաձեւ պատվաստը կատարվում է գարնանը‘ աճող աչքով կամ ամռան երկրորդ կեսին‘ քնած աչքով, հետեւյալ կերպ. գարնանը, երբ սկսվում է հյութաշարժությունը, կամ ամռանը‘ բույսերի երկրորդ աճի ժամանակ, սերմնաբույսերի վրա, մեկը մյուսից 3-4 սմ հեռավորությամբ (նկատի են ունենում պատվաստաբողբոջի չափը) օղակաձեւ երկու կտրվածք են անում, ապա կեղեւը զգուշությամբ հանում: Ընտրում են պատվաստակալի հաստության պատվաստացու կտրոն եւ նրա բողբոջը (աչքը) կեղեւի հետ միասին կտրվածքի երկարությամբ կտրելով օղակաձեւ, հանում եւ անմիջապես հագցնում են պատրաստած սերմնաբույսի (պատվաստակալի) կտրվածքին ու ամուր կապում: Պատվաստի այս եղանակը ապահովում է ընկուզենու համեմատաբար բարձր կպչողականություն:
Պատվաստելուց մոտավորապես մեկ-երկու շաբաթ անցնելուց հետո պետք է ստուգել այն եւ անհրաժեշտության դեպքում, եթե աչքապատվաստը կպել է, կապը թուլացնել, իսկ եթե չի կպել, ապա անմիջապես կատարել կրկնապատվաստ‘ առաջին անգամ կատարված պատվաստի հակառակ կողմից:
Աչքապատվաստը կարելի է կատարել նաեւ գարնանը‘ բույսերի մեջ հյութաշարժությունը սկսվելուց հետո, երբ պատվաստակալի կեղեւը բնափայտից լավ է անջատվում: ոյություն ունեն կտրոնապատվաստի մի շարք ձեւեր, որոնցից համեմատաբար լայն տարածված են անգլիական կամ բարելավված պատվաստը, կողապատվաստը, ճեղքապատվաստը, պատվաստը, պատվաստը կեղեւի տակ եւ այլն: Կտրոնապատվաստը կատարում են վաղ գարնանը‘ մինչեւ բողբոջների բացվելը, որի համար կտրոնները (միամյա շիվեր) վերցնում են ուշ աշնանը եւ ձմռանը, խնամքով պահում հով նկուղներում‘ խոնավ ավազի կամ մամուռի մեջ, այնպես, որ մինչեւ պտվաստելն աչքերը չբացվեն:Կտրոնապատվաստով ամենից հաջող բազմացվում են խնձորենին եւ տանձենին: -
Նուռ
Նռնենին (լատիներեն՝ Punica granatum) փոքր թուփ է կամ ոչ մեծ ծառ՝ երկարավուն կաշեկերպ տերևներով, ալ կարմիր ծաղիկներով։ Նռնենին վայրի ձևով հանդիպում է Փոքր և Միջին Ասիայում, Անդրկովկասում, Իրանում, Աֆղանստանում։ Հնուց ի վեր տարբեր ժողովուրդներ նրա պտուղներն օգտագործել են ծիսական արարողությունների ժամանակ։
Պտուղը խոշոր, գնդաձև է՝ հաստ պտղամաշկով, թաղանթավոր միջնապատերով։ Սերմերը բազմաթիվ են՝ յուրաքանչյուրը շրջապատված բաց վարդագույնից մինչև բալի գույնի հյութալի պտղամսով։
Ծաղկումը տևում է մայիսից—օգոստոսը, պտուղը հասունանում է սեպտեմբերի վերջին։ Նռան ծաղիկներից ստացված ներկը օգտագործում են բնական գործվածքների ներկման համար։ Տերևները, արմատը և բնի կեղևը պարունակում են մինչև 32% դաբաղանյութեր, որոնք ևս օգտագործվում են ներկերի ստացման, նուրբ կաշիների դաբաղման համար։ Պտուղն օգտագործում են թարմ և վերամշակված (դոշաբ, գինի, հյութ) վիճակում։ Պետք է հավաքել հասուն վիճակում, քանի որ պահելով չի հասունանում։ Նռան հյութը պարունակում է 8-19% շաքարներ, C վիտամին, ուստի օգտակար է ծանր հիվանդություններից ապաքինվողների համար, բուժիչ է։
Աճում է Աֆղանստանում, Հնդկաստանում, Իրանում, Թուրքիայում, Ղրիմում, Ադրբեջանում, Միջին Ասիայում, Միջերկրական ծովի ափերին։ ՀՀ–ում տարածված է Սյունիքի (Մեղրի, Գորիս), Լոռու (Ալավերդի–Ախթալա), Արագածոտնի (Աշտարակ տ/շ), Արմավիրի և Արարատի մարզերում։ Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։ Աճում է գետափերին, գետերի չորացած հուներում, կիրճերում, խճոտ և կավոտ լանջերին, նախալեռներում, նոսրանտառներում։ ՀՀ–ում մշակվում է սովորական նռնենին։ Բնի բարձրությունը մինչև 5 մ է։ Տերևները կաշեկերպ են, փայլուն, նշտարաձև կամ երկարավուն, ամբողջաեզր։ Ծաղիկները երկսեռ են, մեկական կամ փնջերով, վառ կարմիր։ Պտուղը հատապտղանման է՝ գնդաձև, հաստ պտղամաշկով, բարակ թաղանթավոր միջնապատերով։ Սերմերը բազմաթիվ են (ըստ ավանդության՝ 365 հատ)՝ պատված բաց վարդագույնից մինչև մուգ վարդագույն (քաղցր, թթվաշաքաղցր) հյութալի շերտով։ Պտուղն օգտագործվում է թարմ և վերամշակված (դոշաբ, գինի, հյութ), ինչպես նաև բուժիչ նպատակներով, իսկ կեղևի եփուկը կամ թուրմը՝ որպես ճիճվամուղ միջոց։ Տերևը, արմատը և բնի կեղևը պարունակում են 25–32% աղաղանյութեր։ Օգտագործվում են նուրբ կաշիների աղաղման և ներկերի պատրաստման համար։ Գեղազարդիչ է։ Չորասեր է։ Կարող է ընտրասերման հումք լինել չորա– և ցրտադիմացկուն սորտեր ստանալու համար։ Հայոց մեջ նռնենին համարվել է առատության խորհրդանիշ։ Հայկական ճարտարապետական հուշարձանների պատերին, խաչքարերի վրա հաճախ կարելի է տեսնել նռան զարդաքանդակներ։
Բազմանում է մացառներով, կտրոնների արմատակալմամաբ և սերմերով, բայց վերջինիս դեպքում շատ ուշ է անցնում պտղաբերության շրջան: Տնամերձում աճեցնելու համար պետք է օգտագործել մացառներ կամ արմատակալներ: Մացառներ և կտրոններ վերցնել բարձր բերքատու ու լավորակ պտուղներ ունեցող բույսերից: Արմատակալման համար կտրոնները պետք է մթերել միամյա շիվերի միջին հաստության մասերից` հեռացնելով վերևի բարակ և ներքևի շատ հաստ ծայրերը, նրանց վերևի մասի տրամագիծը պետք է լինի 8-10մմ-ից ոչ պակաս, իսկ երկարությունը` 20-30սմ:Պտղատու բույսերի բազմացումը ցողունային կտրոններով:
Փայտացած կտրոնները սովորաբար կտրվում են բույսերի հանգստի ժամանակաշրջանում լավ զարգացած մեկ տարեկան աճերից և պահվում են նկուղում ավազի մեջ: Կտրոնային հողամասին հատկացվում են բանջարանոցային տիպի բարձր բերրիություն ունեցող և նորմալ խոնավություն ունեցող հողեր: Պտղատու ծառերի կտրոնները գլխավորապես գարնանն են տնկվում: Ավելի լավ է տնկումը կատարվի ջերմոցներում: Կտրոնները տնկելուն նախապատրաստելու էությունը վերին և ստորին ծայրերից մեկական աչք կտրելն է:
Կտրոնները տնկվում են ցցով կամ դրանք ուղղակի խրելով բավականաչափ փուխր հողի մեջ ուղղաձիգ կամ մի քիչ թեք դիրքով, հողից վեր թողնելով ամենաշատը 1-2 աչք: Բարձր տնկելիս` կտրոնների հիմքերն ավելի պակաս խոնավ հողաշերտի մեջ են մնում և վատ են արմատակալում: Հետագա խնամքը քաղհանն է, փխրեցումը, վնասատուների դեմ պայքարելը և ըստ կարիքի ջրելը: Արմատակալած կտրոնները հանվում են տնկելու տարվա աշնանը:
Եթե բույսերը շատ թույլ են զարգացած, դրանք թողնվում են ևս մեկ սեզոն:
Սնման մակերեսը
Նռնենու բույսերի տնկման խտությունը կախված սորտերի աճի բնույթից և հողակլիմայական պայմաններից 5×2,5մ, 4×3մ է: 1 հա-ի վրա տնկելով համապատասխանաբար 800-833 բույս:
Նռնենու ծաղիկները հիմնականում երկու տիպի են զանգականման` կարճ վարսանդով և սափորանման երկար վարսանդով: Պտուղներ առաջանում են միայն երկար վարսանդ ունեցող ծաղիկներից: Սա որոշ չափով սորտային առանձնահտկությունն է, բայց վճռական նշանակություն ունի նաև ագրոտեխնիկան: Լավ խնամքի պայմաններում երկար վարսանդով ծաղիկներ շատ են առաջանում և ստացվում է խոշոր պտուղներով բարձր բերք: Պտուղները լինում են 300-800գ քաշով, թթվաշ, քաղցր կամ թթվաշաքաղցր և պարունակում են մինչև 15-20% շաքարներ, 1-7% թթուներ, 1-5% պրոտեին, 3% ճարպ և մի շարք արոմատիկ նյութեր, օգտագործվում են ինչպես թարմ, այնպես էլ վերամշակված վիճակում, որպես սննդամթերք և բուժիչ միջոց` ժողովրդական բժշկության մեջ:
Շրջանացված սորտերը
ՀՀ–ում շրջանացված են նռնենու Գյուլաշա հայկական, Գյուլաշա կարմիր, Բաշկալինյան, Բալա–մյուրսալ, Շախնուռ, Կազակե Անոր սորտերը:
Գյուլաշա հայկական
Թփի բարձրությունը 3,5 մետր է, ունի թույլ ճյուղավորություն: Պտուղների քաշը 150-200գ է, ունի տափակ կլորավուն ձև` թեթևակի ուռուցիկ հիմքով և ալիքավոր գագաթով: Պտուղն ունի բարակ, ճկուն, հարթ, փայլուն կեղև: Հիմնականում սերուցքագույնի է, ծածկողը` մուգ կարմիր:
Պտղահյութը կազմում է 55%, թթվաշաքաղցր է: Մեկ թփի միջին բերքը 20կգ է: Թփերը խոշոր են, 5մ բարձրությամբ, ուղիղ կանգուն ճյուղերով: Պտուղները միջին չափի են և խոշոր, համաչափ կլորավուն, բավական լավ արտահայտված կողերով: Պտուղների միջին քաշը 200գ է: Պտղի կեղևը հիմնականում սերուցքագույն է, իսկ ծածկույթը` չոր, կոտրվածքում կարմիր երակներով: Պտղահյութը կազմում է 50%-ը, քաղցրաթթվաշ է: Պտուղները հասունանում են հոկտեմբերի երկրորդ կեսին: Մեկ թփի միջին բերքը 30-40կգ է: Պտուղները թփի վրա չեն փտում, փոխադրունակ են և պահունակ:
Գյուլաշա կարմիր
Թփերըխոշոր են, 5 մ բարձրությամբ, ուղիղ, կանգուն ճյուղերով:
Պտուղները միջին չափսի են, խոշոր, համաչափ կլորավուն, բավական լավ արտահայտված կողերով: Պտուղների միջին քաշը 200 գ է:
Պտղի կեղևը հիմնականում սերուցքագույն է, իսկ ծածկողը՝ մուգ-կարմիր: Կեղևը փայլուն է, բարակ, ամուր, մսոտ չէ, չոր, կոտրվածքում կարմիր երակներով:
Պտղահյութը կազմում է 50%, քաղցրաթթվաշ է:
Պտուղները հասունանում են հոկտեմբերի 2-րդ կեսին: Մեկ թփի միջին բերքը 30-40 կգ է, պտուղները թփի վրա չեն փտում, փոխադրունակ են և պահունակ:
Բաշկալինյան
Թափը միջին մեծություն է, թույլ փշակալված ճյուղերով: Պըուղները կլորավուն են, պարզ արտահայտված կողերով, 250-300գ քաշով, դեղնականաչավուն, պատված կարմիր գծերով ու կետերով, պիտանի են թարմ վիճակում օգտագործման և վերամշակման համար: Հյութը հաճելի թթվաշաքաղցր է, մուգ կարմիր գույնի:
Բալա-մյուրսալ
Թուփը մինչև 3 մետր բարձրություն է, թույլ փշակալված ճյուղերով: Պտուղները կլորավուն են, մուգ կարմիր, փայլուն, 400-500գ. մաշով հյութի ելունքը 46-51% շաքարներ և 1-1,5% կիտրոնաթթու:
Շախ նուռ
Թուփը ցածրաճ է, կոմպակտ պսակով և թույլ փշակալված ճյուղերով: Պտուղները գնդաձև կամ տանձանման են, դեղնականաչավուն, հասունանալիս կարմիր գույնի, 300-350գ. քաշով, հյութի ելունքը` 45-50%, հասունանում է հոկտեմբերի երկրորդ կեսին: Հյութը հաճելի թթվաշաքաղցր է, պարունակում է 12-14% շաքարներ և 1,9-2,1% կիտրոնաթթու:
Կազակե Անոր
Թփերն ունեն տարածված պսակ, փոքր քանակությամբ փշերով: Պտուղները միջին մեծության են, 220գ քաշով: Սիմետրիկ են, կլոր, հազվադեպ` փակ կլորավուն, թույլ ձգված հիմքով: Կողերը լավ արտահայտված են: Կեղևը հաստ է, շատ ամուր, չոր: Նրա մակերեսը փայլուն է, թույլ խորդուբորդ, դեղնականաչ համատարած շերտերով, բծերով և մանր կետերով: Այս սորտը համեմատաբար ցրտադիմացկուն է: Պտուղները հասունանում են հոկտեմբերի առաջին կեսին: Մեկ թփի միջին բերքը 30-35կգ է: Պտուղները պահունակ են և փոխադրունակ:
Նռնեու էտն ու ձևավորումը
Բարձր և որակով բերքի ստացման համար անհրաժեշտ է ծառերը ճիշտ է էտել: Նռնենին ձևավորում են անբուն կամ թփի ձևով: Դրա համար տնկման առաջին տարում արմատակալը վաղ գարնանը ուժեղ կարճացնում են այնպես, որ հիմքից առաջանան մեծ թվով ճյուղավորումներ: Ամառվա ընթացքում այդ ճյուղավորումներից ընտրում են 4-5 լավ զարգացած, իսկ մնացածը հիմքից հեռացնում: Թողած ճյուղերից հետագայում ընտրում են 3-4-ը, որից առաջանում են 1-ին կարգի կմախքային ճյուղերը:
Պտաղբերման մեջ մտած նռնենին էտում են` նոսրացնելով սաղարթի խտացնող ճյուղերը, չորուկները, ավելորդ մացառները: Ծաղկելուց հետո հեռացնում են նաև ընթացիկ տարվա ընձյուղների մի մասը, որոնք առաջացնում են զանգականման ծաղիկներ: Սա նպաստավոր պայմաններ է ստեղծում միամյա ճյուղերի վրա սափորանման ծաղիկների լավ զարգացման համար և բարձրացնում է նրանց պտղաբերման գործակիցը: Բացի նոսրացումից, միամյա ճյուղերը թույլ (ծերատման աստիճանի) կարճացնում են ` նրանց վրա սափորանման ծաղիկներ առաջացնելու նպատակով: Երբ նռնենին 25-30 տարեկան է, զարգացման (5-րդ և 6-րդ շրջաններ) և աճը խիստ թուլացել է, կատարում են երիտասարդացնող էտ: Ընդ որում կարճացնում են ամենաներքևի առողջ, լավ զարգացած և հարմար դիրք ունեցող կողային ճյուղերը: Էտի հետևանքով առաջանում են նոր գոյացություններ, որոնցից ընտրում են լավագույնները և սաղարթը ձևավորում են նոր, կենսունակ ճյուղավորումներից: Երբ նռնենին թևակոխում է 7-րդ և 8-րդ շրջանը, կատարում են երիտասարդացում, այսինքն` 1-ին կարգի կմախքային ճյուղերը հիմքից կտրում են և հողի մակերեսին մոտ մասերից առաջացած հողաշիվերից ձևավորում են նոր կմաղքային ճյուղեր: Այսպիսի էտը պետք է կատարել 2-3 տարիների ընթացքում: -
Որդակոմպոստը (կենսահումուս) ջերմատներում
Որդակոմպոստն իդեալական հումք է ջերմոցների համար: Պատճառն այն է, որ ջերմոցների հողախառնուրդը շահագործվում է մեծ ինտենսիվությամբ ու անընդմեջ այնպես, որ չի հասցնում ինքնավերականգնվել եւ ամբողջությամբ դեգրադացվում է 2-3 տարվա ընթացքում, հիմնականում կորցնում է բերիությունը եւ պահանջվում է հողախառնուրդի փոփոխություն: Ուրիշ հարց է, երբ հողը պարարտացվում է կենսահումուսով: Եթե հողը բաղկացած է միայն որդակոմպոստից, այն շահագործվում է առանց հանքային պարարտանյութերի ու պեստիցիդների, որոնք քայքայում են հումուսը, ապա հողը երբեք չի դեգրադացվում, ամբողջությամբ հողի փոփոխություն չի պահանջվում, չի պարունակում վնասատուներ (նեմատոդներ), հիվանդածին բակտերիաներ, միկրոբներ, հողի գերխոնավացում տեղի չի ունենում: Որդակոմպոստի օգտագործման գլխավոր խանգարող հանգամանքը հանդիսանում է սկզբնական բարձր արժեքը: 1մ3 որդակոմպոստը 6մ լայնության ջերմոցի դեպքում բավարարում է 2մ երկարության, 20սմ հաստության հողաշերտի ստեղծում: 20սմ հողաշերտից հետո պետք է լինի դրենաժային շերտ: Քանի որ ջերմոցներում մարգեր են պատրաստում, ապա 1մ3-ը բավականացնում է 1 մարգի, որը լինում է 0.6 մ լայնությամբ, 20 սմ հաստությամբ եւ 8.3 մ երկարությամբ:
Սածիլների աճեցումը: Որդակոմպոստի մեջ ցանված սերմերը ծլում են 10-12 օր ավելի շուտ, քան ավանդական եղանակով ցանվածները: Գործնթացի արագացման համար պատրաստվում է հեղուկ պարարտանյութ.1կգ որդակոմպոստը խառնել 10լ ջրի հետ, թողնել 1 օր, ժամանակ առ ժամանակ խառնել, օգտագործել ջրելու եւ ցողելու ձեւով` շաբաթական 1 անգամ: Հեղուկ պարարտացումն օգտագործվում է ինչպես սածիլների աճեցման, այնպես էլ բանջարեղենի վեգետացիայի ամբողջ ընթացքում, շաբաթական 1 անգամ` օրվա լուսավոր ժամերին:
Արդեն գործող ջերմատներում վատ հողախառնուրդի դեպքում ամեն բույսի տակ լցվում է100-150 գր որդակոմպոստ (կարելի է եւ ավելի շատ, վերին սահման գոյություն չունի), ամիսը 1-2 անգամ, հերթափոխելով տերեւային հեղուկ սնուցմանը:Տարբերությունը շուտ է երեւում,համարյա 1-2 օրում: Ինֆեկցիաների վտանգ չկա, քանի որ որդակոմպոստը չի պարունակում հիվանդածին բակտերիաներ:
Բույսերի հասունացման ժամանակը ծլելուց հետո.
•չինական կաղամբ` 2-3 շաբաթ, մաղադանոս, կոտեմ,կանաչ սոխ, սամիթ, նեխուր`7-10 օր
•վարունգ – արագացնում է 2 շաբաթով, անկախ սորտից
•լոլիկ – արագացնում է 2-3 շաբաթով, անկախ սորտից
Բերքատվությունն ավելանում է 2-3 անգամ,ավանդական մեթոդի հետ համեմատած, բանջարեղենը ունենում է վառ գունավորում, լավ արտահայտված բույր ու համ, ինչն ավելի գրավիչ է գնորդների համար:
Ժամանակն է անցնելու էկոլոգիապես մաքուր գյուղա-տնտեսությանը, որն օգտակար է թե’ մարդու, ու թե’ կենդանական աշխարհի համար, թե’ ամբողջ բնության ու երկրագնդի համար:
Աշխարհի շատ երկրներում ու արդեն Հայաստանում եւս, թեպետ քիչ, բայց զբաղվում են էկոլոգիապես մաքուր գյողատնտեսությամբ:
Ցանկալի է, որ գյուղատնտեսության այս ճյուղը եւս զարգանա Հայաստանում: Բացի մարդու ու բնության օգտակարությունից, այն նաեւ շահավետ է, քանի որ էկոլոգիապես մաքուր միրգ ու բանջարեղենը 1.5-2 անգամ ավելի բարձր գին ունի, ինչը շահավետ է ֆերմերների համար:Հարգելի այցելու, Պարտիզակի առցանց կրպակում վաճառվում է կենսահումուս պատրաստված ձիու գոմաղբից՝ 2,5կգ, 10լ և 20լ տոպրակներով:
և նույն կենսահումուսից պատրաստված լուծույթ 1 լիտրանոց պլաստիկ շշով:
- Բարձրացնում է սերմերի ծլողունակությունը;
- Խթանում է բույսերի արմատների զարգացումը;
- Նպաստում է կտրոնների արագ արմատակալմանը;
- Խթանում է բույսերի աճը;
- Ամրացնում է բույսերի իմունային համակարգը;
- նվազեցնում է նիտրատների քանակը պտուղների մեջ;
- Խոչնդոտում է ծանր մետաղների և ռադիոնուկլեիդների մուտքը բույսի մեջ;
- Մեծացնում է շագարների և սպիտակուցների պարունակությունը պտուղների և բանջարեղենի մեջ;
- Վերացնում է խլորոզը, խթանում է բույսերի ծաղկումն ու պտղաբերությունը:
-
Խաղողի բազմացումը
Խաղողի սորտը պահպանելու համար այն բազմացնում են միայն վեգետատիվ եղանակով` ցողունային կտրոններով, պատվաստներով, անդալիսով:Կտրոններով բազմացում:
Բարձրորակ արմատակալներ աճեցնելու համար անհրաժեշտ է կտրոնները վերցնել նախապես ընտրված մաքրասորտ, առողջ, ուժեղ աճեցողություն ունեցող բերքատու վազերի միամյա մատերից:
Միամյա մատերից վերցրած կտրոնները լավ են արմատակալում և դիմացկուն են արտաքին անբարենպաաստ պայմանների նկատմամբ: Մթերված կտրոնները պետք է լինեն լավ փայտացած, նորմալ երկարության միջհնգույցային տարածություններով, 5-12 մմ հաստությամբ և 50-100 սմ երկարությամբ: Կտրոնների հիմքի և վերին կտրվածքները կատարում են հանգույցների մեջտեղից:
Սովորաբար կտրոնները մթերում են աշնանը` կիսալուսնի փուլում, քանի որ փորձը ցույց է տվել, որ դրանք ավելի լավ են արմատակալվում, քան գարնանը` լիալուսնի ժամանակ մթերածները:
ՈՒսումնասիրությունները հաստատել են նաև, որ շիվերի միջին մասից մթերված կտրոնները ավելի լավ են արմատակալում, քան ծայրի մասից վերցրածները:
Կտրոնները կապում են խրձերով և պիտակավորում ըստ սորտերի:
Նախքան տնկելը բարձր կպչողականություն ստանալու համար անհրաժեշտ է կտրոնները մշակել աճման խթանիչով (հիբեռլին, ինդոլիլ, քացախաթթու և այլն):
Մթերված կտրոնները կապում են փոքր խրձերով և հիմքի մասով` 2-3 սմ չափով, դնում են այդ խթանիչներից 0,1-0,3%-ոց որևէ լուծույթի մեջ և պահում 12-24 ժամ:
Կտրոնների արմատակալումը և կպչողականությունը բարձրացնելու նպատակով անհրաժեշտ է դրանք ենթարկել կիլչեցման և ներքևի աչքից մեկ սմ երկարությամբ մանրատամ սղոցով կամ այգեգործական դանակով թույլ քերծվածք կատարել:
Այդ նպատակով առավոտյան թարմացված և մշակված կտրոնների խրձերը գլխիվայր, խիտ շարում են վաղօրոք պատրաստված խրամատի մեջ:
Որպեսզի կտրոնի աչքերը չբացվեն, խրձերի արանքները լցնում են խոնավ ավազ:
Խրձերի վրա 3-5 սմ շերտով ցնում են փայտի խոնավ թեփ կամ ավազ, այնուհետև 15 սմ գոմաղբ, որից հետո առատ ցնցուղով ջրում են: Խրամատը ծածկում են պոլիեթիլենային թաղանթով կամ ապակյա շրջանակով որոնք կարգավորում են խոնավության և ջերմային ռեժիմը:
Կիլչեցման համար նպաստավոր է 20-25 աստիճան ջերմությունը, խոնավությունը պետք է լինի 10-12%: Պարբերաբար խոնավացնում են և տասը օր անց կտրոնների ստորին կտրվածքի վրա ստուգում կայլուսի առաջացման վիճակը:
Կիլչեցումն ավարտված է համարվում, երբ կտրոնների վրա գոյանում է բաց գույնի փուխր հյուսվածք` կայլուս:
Կտրոնների կիլչեցման տևողությունը 18-20 օր է, որից հետո խրձերը արագ տեղափոխում են դաշտ և տնկում տնկարանում սովորական ձևով:
60-75 սմ միջշարային և 15 սմ միջբուսային հեռավորությամբ:
Տնկարանում մշակության և խնամքի բոլոր ագրոտեխնիկական աշխատանքները կատարում են ըստ հրահանգների:
Արտադրված տնկանյութը պետք է ունենա լավ զարգացած` 30-40 սմ երկարությամբ և 3-4 առանցքային արմատներ, որոնք պատված կլինեն մեծ թվով փնջաձև մազարմատներով:Այգու հիմնումը
Խաղողի վազը կարող է աճել բոլոր հողատիպերում, բացառությամբ ճահճուտ և աղուտ հողերում:
Խաղողի քիշմիշային և սեղանի սորտերն ուժեղ աճում են և բարձր բերք են տալիս հումուսով հարուստ, կուլտուր-ոռոգելի, թեթև ստրուկտուրային և հզոր վարելաշերտ ունեցող, խոնավությամբ ապահովված հողերում:
Խաղողի տնկարքները կամ այգիները պետք է հիմնադրել 1-2 տարեկան կենսունակ արմատակալներով: Շարքերում վազերը դասավորվում են շախմատաձև, շարքային և քառակուսի: Մեղրիի տարածաշրջանում տնկման սխեման, ըստ վազերի աճեցողության, այսպիսին է.
-թմբային այգիներում 1,5 x 1,0 մ,
-լարային, շպալերային այգիներում` 2,25×1,5 մ:
Այգետնկման ժամանակ ուշահաս սորտերը պետք է տեղաբախշել հարավային կողմնադրության տարածքի վրա:
Թույլ աճեցողություն ունեցող սորտերը տեղաբախշվում են տնտեսության առավել բերրի հողերում:Գ.Մարգարյան, ՙՍյունիքի ԳԱՄԿ՚ ՓԲԸ խորհրդատուhttp://www.banugorc.am/ -
Ինչպես պայքարել լորձնէակների դեմ
Լորձնէակ, լորձնամոլյուսկ, մաղասէակ, (անգլ․՝ slug, ռուս.՝ слизень), այդպես են կոչվում անձրևի ու խոնավության սիրահար այս գիշերային, վնասատուները: Ցերեկը դրանք պատսպարվում են մութ կամ ստվերոտ տեղերում՝ գետնին ընկած թփերի, տերևների, փայտի կտորների տակ, հողի ճեղքերում և այլուր: Հայտնվում են լորձնէակները գարնանը՝ դուրս գալով ձմեռը հողի մեջ անցկացրած ձվերից: Մեծ քանակությամբ կանաչ զանգված են սկսում ուտել և սեռական հասունացման են հասնում 2 ամսից: Ձվադրումը կատարում են հողի մեջ՝ բույսերի արմատների մոտ, կամ այլ խոնավ ու արևից պաշտպանված վայրերում: Լորձնէակները էական վնաս կարող են հասցնել բույսերին: Առանձնապես սիրում են ուտել հյութեղ տերևներ ու ցողուններ:Ինչպես պաշպանվել լորձնէակներից
Առաջնահերթ պետք է մաքրել այգին մոլախոտերից, աղբից, թափթփված փայտի կտորներից և բոլոր այն առարկաներից, որոնք կարող են լորձնէակների համար հարմար պատսպարվելու տեղ դառնալ:
Առանձին բույսեր պաշտպանելու համար կարելի է դրանց շուրջ ոչ խորը ակոս փորել և կիր, մոխիր, թութունի փոշի կամ աղացած, կծու պղպեղ լցնել ակոսի մեջ: Այդպիսի ակոսները անանցանելի են լորձնէակների համար:
Կարելի է նաև ուշ երեկոյան մշակել բույսերը մանանեխի լուծույթով (150 գ չոր մանանեխը բացել 10 լ ջրով և սրսկել բույսը):
Լորձնէակները չեն դիմանում բարձր ջերմությանը և սատկում են 40 աստիճան տաքության ջրով ցողվելուց հետո: Բույսերի մեծամասնությանը այդ ջերմության ջուրը չի վնասում: Օրինակ կաղամբի վրա առանց որևէ վնաս հասցնելու կարելի է մինչև 60 ասըտիճան ջերմության ջուր լցնել:
Տաք ջրով մշակումը արվում է մթնշաղին՝ երբ լորձէակները դուրս են սողում թփերի և տերևների վրա:
Պարզվել է նաև, որ լորձնէակները գարեջրի սիրահարներ են: Պաշտպանվող բույսերին մոտ թասիկ կամ բաժակ խրեք հողի մեջ, այնպես, որ եզրերը հողի մակերեսից մի փոքր բարձր լինեն, բայց լորձնէակների համար պարունակությունը հասանելի լինի: Մայրամուտին անոթի մեջ կեսի չափով գարեջուր լցրեք: Առավոտյան գարեջրի միջից հավաքեք ու ոչնչացրեք “բերքը”:

Հղումներ
-
Օրգանական պարարտանյութեր
Օրգանական են կոչվում այն պարարտանյութերը, որոնք բույսերը սնուցող բացառապես օրգանական միացություններից կազմված նյութեր են պարունակում:
Այս հոդվածում մենք օրգանական պարարտանյութերի կամ դրանց բաղադրիչների ցանկ կներկայացնենք, հղումներ տալով համապատասխան հոդվածներին, ուր մանրամասներ կգտնեք դրանց օգտակարության, պատրաստման ու կիրարկման ձևերի վերաբերյալ:
ԳՈՄԱՂԲ

Գոմաղբը անհիշելի ժամանակներից օգտագործվող բնական պարարտանյութ է: Այն պարունակում է ազոտ, լուսածին (ֆոսֆոր), կալիում, ինչպես նաև բույսերի լիարժեք կենսագործունեության համար անհրաժեշտ մի շարք միկրոէլեմենտներ՝ կիր, մագնեզիա, ծծումբ, քլոր, կրեմնիում:
ԿԵՆՍԱՀՈՒՄՈՒՍ (ՈՐԴԱԿՈՄՊՈՍՏ)

Որդերի օգնությամբ մշակված գոմաղբը վերածվում է շատ օգտակար կենսահումուսի՝ պարարտանյութի, որը իր մի շարք չափանիշներով գերազանցում է հանքային պարարտանյութերին:
Մանրամասն կենսահումուսի մասին ==>
ԿՈՄՊՈՍՏ

Կոմպոստը օրգանական հողագործության մեջ ամենատարածված և մատչելի օրգանական պարարտանյութն է: Այն ստացվում է օրգանական աղբի, բյույսերի տերևների և այլ մնացորդների համապատասխան պայմաններում փտեցմամբ:
ՁԻՈՒ ԳՈՄԱՂԲ

Ձիու թրիքը պարունակում է ազոտ, կալիում, լուսածին (ֆոսֆոր) և մի շարք այլ օգտակար նյութեր: Այն կիրառելի է բույսերի մեծամասնության սնուցման համար:
Մանրամասն ձիու գոմաղբի մասին ==>
ՃԱԳԱՐԻ ԳՈՄԱՂԲ

Ճագարի գոմաղբը, այլ կենդանիների գոմաղբի համեմատ, ամենաօգտակարն է: Այն պարունակում է ազոտ, կալիում, լուսածին (ֆոսֆոր), մագնիում, կալցիում և մի շարք այլ օգտակար նյութեր:
Մանրամասն ճագարի գոմաղբի մասին ==>
ԹՌՉՆԻ ԾԵՐՏ

Թռրչնի ծերտը իրավամբ համարվում է ամենաարժեքավոր օրգանական պարարտանյութը: Այն պարունակում է ազոտ, կալիում, լուսածին (ֆոսֆոր), և մագնիում: Ընդորում, այդ բաղադրիչների խտությունը 3-4 անգամ բարձր է քան այլ օրգանական պարարտանյութերում:
Մանրամասն թռչնի ծերտի մասին ==>
ՍԻԴԵՐԱՏՆԵՐ

Սիդերատները բույսեր են, որոնք աճեցվում են հիմնական կուլտուրայից առաջ՝ հողը հարստացնելու, օգտակար նյութերով հագեցնելու և հողի կառուցվածքը բարելավելու նպատակով:
Մանրամասն սիդերատների մասին ==>
ՏՈՐՖ

Տորֆի պարունակում է՝
- ածխածին` 50-60%
- ջրածին 5-6.5%
- թթվածին` 30-40 %
- ազոտ` 1-3%
- ծծումբ` 0.1-1.5%
ԵՂԻՆՋ

Եղինջը պարունակում է՝
- կրածին – 37%;
- կալիում – 34%;
- մագնիում – 6%;
Կան նաև մի շարք այլ միկրոէլեմենտներ:
ԿԱՆԱՉ ԽՈՏ

Բույսերի համար ամենակարևոր սնուցման նյութերից մեկը, մանավանդ աճի սկզբնական փուլում, ազոտն է: Ազոտ կարելի է ստանալ տարբեր աղբյուրներից, սակայն ամենամատչելին դրանցից կանաչ խոտն է: Խոտի թուրմով բույսերի սնուցումը ամենաէժան, բայց շատ արդյունավետ ձևն է:
ՓԱՅՏԻ ՄՈԽԻՐ

Փայտի մոխիրը կրածինի, կալիումի, մագնիումի, նատրիումի և մի շարք այլ օգտակար նյութերի արժեքավոր աղբյուր է:
ՓԱՅՏԻ ՍՂՈՑՈՒՔ

Քչերն են տեղյակ թեփի օգտակարության մասին և օգտագործում են միայն որպես ցանքածածկ: Բայց, համապատասխան մշակման ենթարկելով, թեփը կարելի է օգտագործել որպես պարարտանյութ, ավելի ստույգ, որպես հիմք համակցված օրգանական պարարտանյութի համար: Թեփի լավագույն մշակման եղանակը կոմպոստին ավելացնելն է:
ԲԱՆԱՆԻ ԿԵՂԵՎ

Բանանի կեղևը հարուստ է կալիումով, կրածինով և լուսածինով (ֆոսֆոր): Կեղեվները կարելի է թաղել հողի մեջ և դրանք արագ, մոտ տաս օրում կյուրացվեն հողում առկա միկրոորգանիզմների կողմից: Կարելի է նաև չորացնել կեղևները և աղալուց հետո խառնել հողին: Բանանի կեղևից պատրաստած թուրմով բույսերը սրսկելով կարելի է վերացնել ուտիճներին:
Մանրամասն բանանի կեղևի մասին ==>
ՁՎԻ ԿՃԵՊ

Ձվի կճեպում կա՝
- հեշտ յուրացվող կալցիում – 93%;
- մագնիում – 0,55%;
- լուսածին (ֆոսֆոր) – 0,12%;
- կալիում – 0,08%;
- ավելի քիչ քանակով պարունակում է երկաթ, ծծումբ, ալյումին:
ՍՈԽԻ ԿԼԵՊ

Սոխի կլեպը հարուստ է կարոտինով, ֆիտոնիցիդներով և B և PP խմբերի վիտամիններով: Օգտագործվում է հիմնականում թուրմը՝ բույսերը ջրելու կամ ցողելու համար:
Մանրամասն սոխի կլեպի մասին ==>
ԽՄՈՐԻՉ

Խմորիչի (թթխմորի) կենսազանգվածի հիմք են հանդիսանում սնկերը, որոնք հարուստ են սպիտակուցով և այլ օգտակար նյութերով, օրինակ, օրգանական երկաթով, ամինաթթուներով և այլևայլ մակրո և միկրոէլեմենտներով:
ՍՈՒՐՃԻ և ԹԵՅԻ ՄՆԱՑՈՐԴՆԵՐ

Սուրճի և թեյի մնացորդները պարունակում են որոշակի քանակությամբ օգտակար միկրոէլեմենտներ: Թեև դրանց օգտագործման արդյունավետության վերաբերյալ վեճեր կան, միանշանակ է, որ թափել չարժէ՝ կոմպոստին ավելացնելը կամ հողի հետ խառնելը կբարելավեն զանգվածի կառուցվածքը և ավելի փխրուն կդարձնեն:
Մանրամասն սուրճի և թեյի մնացորդների մասին ==>
ՈՍԿՐԱԼՅՈՒՐ

Ոսկրալյուրը պարունակում է՝
- լուսածին (ֆոսֆոր);
- կրածին;
- կենսաբանորեն ակտիվ նյութեր;
- միկրոէլեմենտներ (մագնիում, նատրիում, երկաթ, պղինձ, ցինկ, մարգանեց, կոբալտ, յոդ), որոնք չափավոր քանակության դեպքում շատ լավ ազդեցություն ունեն բույսերի աճի վրա:
Մանրամասն ոսկրալյուրի մասին ==>
ՁԿՆԱԼՅՈՒՐ

Ձկնալյուրի մոտավոր կազմը հետևյալն է.
- Հում պրոտեին — 59-63%;
- Ճարպ — 5-9 %;
- Ջուր 5-9%;
- Կալցիում — 5-7%;
- Ազոտ — 4-10%;
- Լուսածին (Ֆոսֆոր) -3%:
Մանրամասն ձկնալյուրի մասին ==>
Հալվեի հյութ

Հալվեի հյութն ունի մանրեասպան հատկություն, պարունակում է սաթի, խնձորի, դարչնի և կիտրոնի օրգանական թթուներ և բազմաթիվ այլ օգտակար տարրեր: Հալվեի տերևները և ցողունները պարունակում են հակաօքսիդիչներ (B, E և C վիտամիններ, բետա-կարոտին), կենսաբանորեն ակտիվ այլ նյութեր:
-
Բառարան
- Ռուսերեն-Հայերեն-Անգլերեն-Լատիներեն
- Հայերեն-Ռուսերեն-Անգլերեն-Լատիներեն
- Անգլերեն-Հայերեն-Ռուսերեն-Լատիներեն
Ռուսերեն-Հայերեն-Անգլերեն-ԼատիներենՌուսերեն Հայերեն Անգլերեն Լատիներեն А Агава Ագավի Agave Agáve Аммиак Ամոնիակ Ammonia Астра Աստղածաղիկ Aster Aster Б Базилик Ռեհան Basil Ocimum Бальзамин Հինածաղիկ, բալասանիկ Бархатцы Թավշածաղիկ Tagetes Tagétes Бегония Բեգոնիա Begonia Begonia Белокрылка Սպիտակաթևիկ Whitefly Боярышник Ալոճենի Hawthorn, Thornapple Crataégus Брусника Հապալասենի սովորական Lingonberry, Cowberry Vaccínium vítis-idaéa В Василек Տերեփուկ Knapweed Centaurea Вишня Բալ, բալենի Cherry Cerasus Вигна Մաշ Vigna Vigna Г Герань, пеларгония Խորդենի Geranium Pelargōnium Гипсофила Ցմախ Gypsophila Gypsophila Гладиолус Թրաուշան Gladiolus Gladiolus Голубика Հապալասենի կապույտ Bog bilberry Vaccinium
uliginosumГорох Սիսեռ Горшок Ծաղկաթաղար, ծաղկաման Pot Д декоративное растение զարդաբույս ornamental plant дёрн ճիմ sod дёрновая земля ճիմահող, ճմահող sod ground, turf ground драцена վիշապածառ dracaena Dracena Дуб Կաղնի Oak Quércus Дурман Թմբրախոտ, Փշախնձոր, Արջնընկույզ Datura, Devil’s trumpet Datura душица обыкновенная, орегано խնկենի սովորական oregano Oríganum vulgáre Е ежевика մոշենի tamarisk Rubus Ё Ж жимолость ցախկեռաս honeysuckles Lonícera З земляника գետնաելակ strawberries Fragária И ива ուռի, ուռենի willow Salix известь կիր lime имбирь կոճղապղպեղ ginger Zingiber officinale ипомея այգածաղիկ, նունուֆար morning glory Ipomoea Й К кабачок դդմիկ zucchini Cucurbita pepo
subsp. pepoкалендула վաղենակ calendula Caléndula Каприфоль Այծացախակեռաս Italian
honeysuckleLonícera
caprifóliumкизил հոն dogwood Cornus клевер երեքնուկ,
առվույտclover Trifólium клещ տիզ клюква լոռամրգենի cranberry колеус պատենենի coleus Coleus Конский кащтан Ձիակասկ Horse chestnut Aesculus контейнер ծաղկարկղ container кориандр համեմ, գինձ+ coriander Coriandrum
sativumКотовник Կատվադաղձ Catmints Nepeta крапива եղինջ nettles Urtica кресс-салат կոտեմ garden cress Lepidium sativum крона սաղարթամաս, ծառի սաղարթավոր մաս tree crown Крыжовник Կոկռոշենի Gooseberry Ribes
uva-crispaЛ лаванда նարդոս lavander Lavandula Латук левкой (матеола) շահպրակ virginia stock Matthiola лейка ջրցիր, ցնցուղ watering can лиственный սաղարթավոր foliar личинка թրթուր larva М Майоран Սուսամբար Marjoram Origanum majorana малина ազնվամորի, արքայամորի, մորի raspberry Rubus idaeus L маргаритка մարգարտածաղիկ English daisy медведка իշախառանչ European mole cricket Gryllotalpa
gryllotalpaмедный купорос պղնձարջասպ мелисса մեղվախոտ lemon balm Melissa Морозник, зимовник Ղանձլամեր, Քրիստոսածաղիկ Christmase rose, Winter rose Helleboarus мох մամուռ moss мульча ցանքածածկ mulch мучнистый червец ալրատիզ mealybug мята անանուխ, դաղձ, նանա peppermint Méntha piperíta Н настурция ջրկոտեմ nasturtium Tropaéolum нашатырный спирт անուշադրի սպիրտ Недотрога Պատկառուկ Impatiens, jewelweed, touch-me-not, snapweed, patience Impátiens О одуванчик խատուտիկ, կաթնուկ dandelion Taráxacum окопник քարխոտ symphytum Symphytum орегано, душица обыкновенная խնկածաղիկ սովորական oregano Oríganum vulgáre П папоротник պտեր fern патиссон դդմակ squash паутинный клещ սարդոստայնային տիզ spider mite Tetranychidae Пеларгония Խորդենի Geranium, Storksbill Pelargōnium пестик վարսանդ pistil петрушка մաղադանոս parsley Petroselínum подвой պատվաստակալ, պատվաստակիր rootstock полынь օշինդր mugwort Artemísia Портулак Դանդուռ Purslane Portulaca Паслён Մորմ Solanum Solánum прививать պատվաստել graft, engraft, ingraft привой պատվաստացու grafter Примула Գնարբուկ Primula Primula пырей սեզ, սիզախոտ Р рассада սածիլ, շիթիլ seedling ревень խավարածիլ rhubarb Rheum Розмарин Խնկունի, հազրեվարդ Rosemary Rosmarinus ромашка երիցուկ chamomile Matricária Руккола Արուգուլա Rocket salad Eruca
sativaРута Սպանդ, փեգենա, սազապ Rue Ruta С саженец տունկ, տնկի seedling,
nurserytransplantСамосев Ինքնասերմանում, ինքնացանքս Self-seeding Сельдерей Նեխուր Celery Apium сено խար, չոր խոտ hay сеянец սերմնաբույս seedling слизень լորձնամոլյուսկ, մաղասէակ, լորձնէակ slug, land slug смородина հաղարջենի, հաղարջ currant Ríbes солома ծղնոտ, ծղոն, ծղոտ straw Сосна Սոճենի Pine Pínus стевия մեղրախոտ stevia Stévia сфагнум տորֆամամուռ sfagnum Т тимьян (чабрец) ուրց thyme Thýmus тля ուտիճ aphid Тмин Չաման, քեմոն, ճապուռ Caraway Carum трипсы բշտիկոտներ,
ծոպաթևեր, տրիպսներthrips Thysanoptera У укроп սամիթ dill Anethum graveolens Ф фиалка մանուշակ viola Víola Флокс Բոցենի Phlox Phlox Х хвощ ձիաձետ horsetail Equisétum Хрен Ծովաբողկ, ժախուկ Horseradish Armorácia rusticána Ц цветонос ծաղկացողուն peduncle Ч Чабер Ծծիթրոն, կորթին Savory Satureja червец որդան черенкование շիվատունկ անել, շիվապատվաստում cuttings propagation Черемша Ղանձիլ Ramsons Állium
ursínumчеренок տնկաշիվ stalk черешня կեռաս, կեռասենի wild cherry Prunus
aviumЧерника Հապալասենի մրտենական Bilberry Vaccinium
myrtillusчистец աբեղախոտ hedgenettle Stachys чистотел կանթեղախոտ greater celandine Chelidonium чубушник սրնգենի, սպիտակ հասմիկ mock-orange Philadelphus Ш Шалфей Եղեսպակ Sage Sālvia
officinālisшнитт-лук սոխ կտրող, սեզատերև chives Allium schoenoprasum Щ Щавель конский Ավելուկ Horse sorrel Rumex confertus щитовка վահանակիր, վահանամիջատ diaspididae Diaspididae Ы Э Эстрагон, тархун Թարխուն Tarragon Artemísia dracuncúlus Ю Я Ясень Հացենի Ash Fraxinus
Հայերեն-Ռուսեևեն-Անգլերեն-ԼատիներենՀայերեն Ռուսերեն Անգլերեն Լատիներեն Ա աբեղախոտ чистец hedgenettle Stachys ագավի агава agave Agáve ազնվամորի малина обыкновенная raspberry Rubus idaeus L այգածաղիկ ипомея morning glory Ipomoea Այծացախակեռաս Каприфоль Italian
honeysuckleLonícera
caprifóliumանանուխ, դաղձ, նանա мята peppermint Méntha piperíta աստղածաղիկ астра aster Aster Ավելուկ Щавель конский Horse sorrel Rumex confertus Ալոճենի Боярышник Hawthorn, Thornapple Crataégus ալրատիզ мученистый червец mealybug Արուգուլա Руккола Rocket salad Eruca
sativaԲ բալենի, բալ вишня cherry Cerasus Բեգոնիա Бегония Begonia Begonia Բոցենի Флокс Phlox Phlox բշտիկոտներ,
ծոպաթևեր, տրիպսներтрипсы thrips Thysanoptera Գ Գնարբուկ Примула Primula Primula Դ Դանդուռ Портулак Purslane Portulaca դաղձ, անանուխ, նանա мята peppermint Méntha piperíta դդմիկ кабачок zucchini Cucurbita pepo
subsp. pepoԵ եղեսպակ шалфей sage Sālvia
officinālisեղինջ крапива nettles Urtica երեքնուկ клевер clover Trifolium երիցուկ ромашка chamomile Matricária Զ զարդաբույս декоративное растение ornamental plant Է Ը Թ թավշածաղիկ бархатцы tagetes Tagetes թարխուն эстрагон tarragon Artemísia dracuncúlus թրաշուշան гладиолус gladiolus Gladiolus թրթուր личинка larva Ժ Ի իշախառանչ медведка European mole cricket Gryllotalpa
gryllotalpaԻնքնասերմանում, ինքնացանքս Самосев Self-seeding Լ լոռամրգենի клюква cranberry լորձնէակ, լորձնամոլյուսկ, մաղասէակ слизень slug Խ խավարածիլ ревень rhubarb Rheum խնկածաղիկ սովորական душица обыкновенная, орегано oregano Oríganum
vulgáreխնկունի, հազրեվարդ розмарин rosemary Rosmarinus խորդենի пеларгония, герань geranium Pelargōnium Ծ ծաղկաթաղար цветочный горщок pot ծաղկարկղ контейнер container ծաղկացողուն цветонос peduncle ծիթրոն чабер satureja Satureja Կ Agáve կաթնուկ одуванчик dandelion Taráxacum կանթեղախոտ чистотел greater
celandineChelidonium Կաղնի Дуб Oak Quércus Կատվադաղձ Котовник Catmint Nepeta կեռաս, կեռասենի черешня wild cherry Prunus
aviumԿոկռոշենի Крыжовник Gooseberry Ribes
uva-crispaկոճղապղպեղ имбирь ginger Zingiber
officinaleկոտեմ кресс-салат garden cress Lepidium sativum Հ համեմ кориандр coriander Coriandrum
sativumհաղարջենի, հաղարջ смородина currant Ríbes Հապալասենի մրտենական Черника Bilberry Vaccinium
myrtillusՀապալասենի կապույտ Голубика Bog bilberry Vaccinium
uliginosumՀապալասենի սովորական Брусника Lingonberry, Cowberry Vaccínium vítis-idaéa Հացենի Ясень Ash Fraxinus Հինածաղիկ, բալասանիկ Бальзамин հոն кизил dogwood Cornus Ձ Ձիակասկ Конский кащтан Horse chestnut Aesculus Ձիաձետ Хвощ Horsetail Equisétum Ղ Ղանձիլ Черемша Ramsons Állium
ursínumՂանձլամեր, Քրիստոսածաղիկ Морозник, зимовник Christmase rose, Winter rose Helleboarus Ճ ճիմ дёрн sod ճիմահող, ճմահող дёрновая земля sod ground,turf ground Մ մաղադանոս петрушка parsley Petroselínum մարգարտածաղիկ Маргаритка English daisy Beilis մաշ вигна vigna Vigna մամուռ мох moss մանուշակ фиалка viola Víola մեղվախոտ мелисса lemon balm Melissa մեղրախոտ стевия stevia Stévia Մոշենի Ежевика Tamarisk Rubus Մորմ Послен Solanum Solánum Յ ցանքածածկ мульча mulch Ն նանա, անանուխ, դաղձ мята peppermint Méntha piperíta նարդոս лаванда lavander Lavandula Նեխուր Сельдерей Celery
Apium Շ շահպրակ левкой Virginia
stockMatthiola Ո Չ Չաման, քեմոն, ճապուռ Тмин Caraway Carum Պ պատենենի колеус coleus Coleus Պատկառուկ Недотрога Impatiens, jewelweed, touch-me-not, snapweed, patience Impátiens պատվաստակալ, պատվաստակիր подвой rootstock պատվաստացու привой graft, grafter պատվաստել прививать graft, engraft, ingraft պտեր папоротник fern Ջ ջրկոտեմ настурция nasturtium Tropaéolum Ռ ռեհան базилик basil Ocimum Ս սաղարթավոր лиственный foliar սարդոստայնային տիզ паутинный клещ spider minte սամիթ укроп dill Anethum graveolens սիսեռ горох սոխ կտրող, սեզատերև шнитт-лук chives Allium schoenoprasum Սոճենի Сосна Pine Pínus Սպանդ, փեգենա, սազապ Рута Rue Ruta սրնգենի чубушник mock-orange Philadelphus Սուսամբար Майоран Marjoram Origanum majorana Վ վաղենակ календула calendula Caléndula վահանամիջատ щитовка diaspididae
վարսանդ пестик pistil վիշապածառ драцена dracaena Dracaena Տ տերեփուկ василек knapweed Centaurea տնկաշիվ черенок stalk տնկի, տունկ саженец nurserytransplant,
seedlingտորֆամամուռ сфагнум sfagnum Ր Ց Ցախկեռաս Жимолость Honeysuckles Lonícera Ցմախ Гипсофила Gypsophila Gypsophila ՈՒ Ուրց Тимьян Thyme Thymus Ուռենի Ива Willow Salix Փ Ք Քարխոտ Окопник Symphytum Symphytum Օ Օշինդր Полынь Mugwort Artemísia Ֆ
Անգլերեն-Հայերեն-Ռուսեևեն-ԼատիներենԱնգլերեն Հայերեն Ռուսերեն Լատիներեն A Agave Ագավի Агава Agáve Ash Հացենի Ясень Fraxinus Aster Աստղածաղիկ Астра Aster B Basil Ռեհան Базилик Ocimum Bilberry Հապալաս Черника Vaccinium
myrtillusBog bilberry Հապալաս կապույտ Голубика Vaccinium
uliginosumC Calendula Վաղենակ Календула Caléndula Caraway Չաման, քեմոն, ճապուռ Тмин Carum Catmint Կատվադաղձ Котовник Nepeta Celery Նեխուր Сельдерей Apium Chamomile Երիցուկ Ромашка Matricária Christmase rose, Winter rose Ղանձլամեր, Քրիստոսածաղիկ Морозник, зимовник Helleboarus Clover Երեքնուկ Клевер Trifolium Chives Սոխ կտրող, սեզատերև Шнитт-лук Allium schoenoprasum Coleus Պատենենի Колеус Coleus container ծաղկարկղ контейнер coriander համեմ кориандр Coriandrum sativum cranberry լոռամրգենի клюква currant հաղարջենի, հաղարջ смородина Ríbes D dandelion կաթնուկ одуванчик Taráxacum dill սամիթ укроп Anethum graveolens dogwood հոն кизил Cornus dracaena վիշապածառ драцена Dracaena E English daisy Մարգարտածաղիկ Маргаритка Beilis European mole cricket Իշախառանչ Медведка Gryllotalpa
gryllotalpaF fern պտեր Папоротник foliar սաղարթավոր Лиственный G Garden cress Կոտեմ Кресс-салат Lepidium sativum geranium խորդենի герань, пеларгония Pelargōnium ginger կոճղապղպեղ имбирь Zingiber officinale gladiolus թրաշուշան гладиолус Gladiolus Gooseberry Կոկռոշենի Крыжовник Ribes
uva-crispagraft, grafter պատվաստացու Привой greater celandine կանթեղախոտ Чистотел Chelidonium gypsophila ցմախ Гипсофила Gypsophila H Hawthorn, Thornapple Ալոճենի
Боярышник Crataégus Hedgenettle Աբեղախոտ Чистец Stachys Honeysuckles Ցախկեռաս Жимолость Lonícera Horse chestnut Ձիակասկ Конский кащтан Aesculus Horse sorrel Ավելուկ Щавель конский Rumex confertus Horsetail Ձիաձետ Хвощ Equisétum I Impatiens, jewelweed, touch-me-not, snapweed, patience Պատկառուկ Недотрога Impátiens Italian
honeysuckleԱյծացախակեռաս Каприфоль Lonícera
caprifóliumJ K Knapweed Տերեփուկ Василек Centaurea L larva թրթուր личинка lavander նարդոս лаванда Lavandula lemon balm մեղվախոտ мелисса Melissa Lingonberry, Cowberry Հապալասենի սովորական Брусника Vaccínium vítis-idaéa M Marjoram Սուսամբար Майоран Origanum majorana morning glory այգածաղիկ ипомея Ipomoea mealybug ալրատիզ мученистый червец mock-orange սրնգենի чубушник Philadelphus moss մամուռ мох mugwort օշինդր полынь Artemísia mulch ցանքածածկ мульча N nasturtium ջրկոտեմ настурция Tropaéolum nettles եղինջ крапива Urtica O Oak Կաղնի Дуб Quércus oregano խնկածաղիկ սովորական душица обыкновенная, орегано(П Oríganum vulgáre ornamental plant զարդաբույս декоративное растение P parsley մաղադանոս петрушка Petroselínum peduncle ծաղկացողուն цветонос peppermint անանուխ, դաղձ, նանա мята Méntha piperíta Phlox Բոցենի Флокс Phlox Pine Սոճենի Сосна Pínus pistil վարսանդ епестик pot ծաղկաթաղար цветочный горшок Primula Գնարբուկ Примула Primula Purslane Դանդուռ Портулак Portulaca Q R Ramsons Ղանձիլ Черемша Állium
ursínumraspberry ազնվամորի, մոռենի малина Rubus idaeus L rhubarb խավարածիլ ревень Rheum Rocket salad Արուգուլա Руккола Eruca
sativarootstock պատվաստակալ, պատվաստակիր подвой Rosemary Խնկունի, հազրեվարդ Розмарин Rosmarinus Rue Սպանդ, փեգենա, սազապ Рута Ruta S satureja ծիթրոն чабер Satureja sage եղեսպակ шалфей Sālvia officinālis seedling տունկ, տնկի саженец, сеянец, рассада Self-seeding Ինքնասերմանում, ինքնացանքս Самосев sfagnum տորֆամամուռ сфагнум slug լորձնէակ, լորձնամոլյուսկ, մաղասէակ слизень sod ճիմ дёрн sod ground, turf ground ճիմահող, ճմահող дёрновая земля Solanum Մորմ Послен Solánum spider minte սարդոստայնային տիզ паутинный клещ stalk տնկաշիվ черенок stevia մեղրախոտ стевия Stévia symphytum քարխոտ окопник Symphytum T tagetes թավշածաղիկ бархатцы Tagetes tamarisk մոշենի ежевика Rubus tarragon թարխուն эстрагон Artemísia dracuncúlus thrips բշտիկոտներ,
ծոպաթևեր, տրիպսներтрипсы Thysanoptera thyme ուրց тимьян Thymus U V vigna մաշ вигна Vigna viola մանուշակ фиалка Víola Virginia stock շահպրակ левкой Matthiola W willow ուռենի, ուռի ива Salix X Y Z zucchini դդմիկ кабачок Cucurbita pepo
subsp. pepo -
Սոխի կլեպից պատրաստված թուրմը որպես պարարտանյութ և վնասատուների դեմ պայքարի միջոց
Սոխի կլեպը իսկական գանձ է օրգանական հողագործությամբ զբաղվող այգեպանի համար: Այն պարունակում է մի շարք օրգանական տարրեր, այդ թվում՝ կարոտին, ֆիտոնցիդներ, ինչպես նաև տարբեր վիտամիններ:
Կարոտինը բույսերի համար հզոր հակաօքսիդանտ է, այն բարձրացնում է բույսերի դիմացկունությունը, օգնում է դիմադրել հիվանդություններին: Կարոտինը նաև բնական իմոնախթանիչ է:
Ֆիտոնիցիդներ կան սոխի ամբողջ զանգվածում, բայց հիմնականում կուտակվում են մակերեսային շերտերում ու կլեպի մեջ: Ֆիտոնիցիդները սպանում են վնասակար բակտերիաներին և սնկերին:
Որպես սածիլների առողջության գրավական, շատ օգտակար է սոխի կլեպից պատրաստված թուրմով դրանց ջրելը, ինչպես նաև ավելի մեծ բույսերը դրանցով ցողելը:
Թուրմով ջրելը նաև նպաստում է բույսերի արագ աճինԿիրառումը
Սոխի կլեպներից պատրաստված թուրմի կիրառման արդյունավետությունը հաստատված է բազմաթիվ այգեգործների փորձով: Այն կիրառելի է բոլոր կլիմայական գոտիներում, բոլոր տեսակի հողերում, ինչպես նաև սենյակային և ջերմոցային բույսերի համար:
Ըստ բույսերի կան դոզավորման և կիրառման որոշակի տարբերություններ: Ստորև ներկայացված են կիրառման ձևեր՝ մի քանի ամենատարածված բույսերի համար:
Վարունգ
Ցավոք վարունգը իր աճի բոլոր փուլերում տարբեր փտախտերով հիվանդանալու հակում ունի: Դրա դեմն առնելու համար սեզոնի ընթացքում 3-4 անգամ պետք է թուփը մշակել սոխի կլեպի թուրմով:
Թփերը ցողելու համար նախատեսված թուրմը պատրաստում են այսպես. 2 բաժակ խիտ լցրած սոխի կլեպի վրա լցվում է 2 լիտր եռման ջուր և 48 ժամ պահվում է զով տեղում: Հետո թուրմը մզում են և ավելացնում ևս 4 լիտր մաքուր պաղ ջուր: Ստացված լուծույթը սրսկիչի միջոցով ցողում են վարունգի թփերի վրա :
Սոխի կլեպները կարելի է նաև անմիջականորեն խառնել վարունգի մարգի հողին, մոտավորապես 3լիտր կլեպը 1ք.մ.-ին հաշվարկով: Այդ դեպքում հետագա սնուցումների կարիք չի լինի: Ավելին, սոխի կլեպի թուրմով հետագա սնուցումները կարող են գերհագեցնել վարունգը սոխի եթերային յուղերով, ինչը կբերի վարունգի դառնությանը:Լոլիկ
Սոխի կլեպի թուրմով ջրելը շատ օգտակար է լոլիկի համար: Թուրմով սնուցումը ոչ միայն պաշտպանում է լոլիկի թուփը փտախտից, այլև ամրացնում է թուփը և աշխուժացնում աճը:
Առաջին սնուցումն անում են սածիլները տնկելուց մի քանի օր հետո: 2 բաժակ խիտ լցրած սոխի կլեպի վրա լցվում է 2 լիտր եռման ջուր և 48 ժամ պահվում է զով տեղում: Հետո թուրմը մզում են և ավելացնում ևս 6 լիտր մաքուր պաղ ջուր:
Ստացված լուծույթը ոչ թե ցողում են թփերի վրա, այլ լցնում են ցողունի շուրջը՝ 0,5-ական լիտր ամեն մատղաշ թփին և 1-1,5-ական լիտր մեկ ամսյա և ավելի մեծ թփերին: Երկրորդ սնուցումն անում են ծաղկման շրջանում:
Սնուցումներն արվում են երեկոյան: Բույսերը ջրում են սնուցումից 24 ժամ հետո:
Բացի արմատային սնուցումից, թռչող և սողացող վնասատուներից պաշտպանվելու համար, սեզոնի ընթացքում 2 անգամ, արվում է թփերի ցողում: Թփերըը ցողելու համար նախատեսված թուրմը պատրաստում են այսպես. 2 բաժակ խիտ լցրած սոխի կլեպի վրա լցվում է 2 լիտր եռման ջուր և 48 ժամ պահվում է զով տեղում: Հետո թուրմը մզում են և ավելացնում ևս 4 լիտր մաքուր պաղ ջուր:Այլ բանջարեղեն
Վերը, լոլիկի և վարունգի համար նշված ձևերով կարելի է սնուցել կարտոֆիլը, դդմիկը, շամամը, դդումը և այլ բանջարաբոստանային կուլտուրաներ:
Սոխի կլեպի թուրմը օգտագործվում է նև մրգատու ծառերի վնասատուների դեմ պայքարելու համար:Սենյակային բույսեր
Իրականում շատ դյուրին է սենյակային բույսերի համար պարարտանյութ պատրաստելը: 1-2 սոխ կլպել, կլեպների վրա 1 լիտր տաք ջուր լցնել, սպասել 2 օր ու վերջ, կարող եք կիրառել: Քանի որ սոխի կլեպը ունի նաև վերականգնողական ազդեցություն, հիվանդ բույսերը արագ բուժելու համար կլեպները եռացնում են և ստացված ջուրով, սենյակային ջերմաստիճանի հասցնելուց հետո, ջրում են հիվանդ բույսը: Որպես կանոն, նման սնուցում ստանալուց հետո բույսերը վերակենդանանում են:
Սակայն կան սենյակային բույսեր՝ կակտուսներ, ֆիկուսներ, ալոյեներ, ընդհանրացնելով կարելի է ասել բոլոր հաստ ու հյութալի տերևներ ունեցող բույսերը, որոնց հակացուցված է սոխի կլեպից պատրաստված թուրմը: Դրանք կարող են թուրմի ազդեցությամբ դադարեցնել աճը:
***
Այսպիսով, սոխի կլեպից թուրմը էկոլոգիապես մաքուր միջոց է թե՛ բույսերը սնելու, թե՛ վնասատուներից պաշտպանելու համար: Դրա բոլոր բաղադրիչ նյութերը օրգանական են, չեն պարունակում նիտրատներ ու ամբողջությամբ կլանվում են բույսերի կողմից: Չիշտ է, համեմատած քիմիական նյութերի հետ արդունավետությունը ցածր է, բայց ձրի է և լիակատար անվտանգությունը երաշխավորված է:
