Ինչպես կոշտ ջուրը փափկացնել բույսերը ջրելու համար

Ջրի փափկեցման և թթվեցման համար պետք է կիրառել հետևյալ միջոցներից մեկը.

  • 1 լիտր ջրին ավելացնել 0,1-0,2գ թրթնջկաթթու;
  • 1 լիտր ջրին ավելացնել 3 գ փայտի մոխիր;
  • 1 լիտր ջրին ավելացնել 2-3 կաթիլ 9% քացախաթթու;
  • 1 լիտր ջրին ավելացնել 0,3-0,4 գ կիտրոնաթթու;
  • 1 լիտր ջրին ավելացնել 0,1 մլ ծծմբական թթու;
  • 1 լիտր ջրին ավելացնել մի քանի կաթիլ կիտրոնի հյութ;
  • 1 լիտր ջրին ավելացնել 10-20 գ տորֆ (տորֆը լցնել լաթե տոպրակի կամ գուլպայի մեջ, իջեցնել ջրի մեջ և պահել ջրի մեջ12-24 ժամ):
Ուշադրություն։ Երբեք մի ջրեք բույսերը թորած ջրով, այն զերծ է ոչ միայն վնասաբեր, այլև օգտակար տարրերից ու, ամենակարևորը, այն չի պարունակում թթվածին։ Թորած ջրով ջրելը կարող է շատ մեծ վնաս հասցնել բույսերին։

Մոխիրը պարտեզում

Մոխիրը լավ բնական պարարտանյութ է, այն դյուրակլանելի տեսքով պարունակում է կալիում, կրածին, ֆոսֆոր, մարգանեց նաև մի շարք միկոէլեմենտներ: Ծղոտի մոխիրը ամենից հարուստն է, բայց ավելի մատչելի փայտատեսակների մոխիրը պակաս օգտակար չէ:

Մոխիրը որպես սերմերի ծլողականության խթանիչ

Սերմերի ծլելը արագացնելու համար ծղոտի կամ փայտի մոխրից պատրաստված թուրմի մեջ 3-6 ժամ թրջեք ցանկացած բանջարեղենի սերմերը, հետո չորացրեք ու ցանեք: Թուրմը պատրաստելու համար 2 ճաշի գդալ մոխիրը բացեք 1 լիտր ջրով և 48 ժամ դադարից հետո քամեք ու օգտագործեք: Ստացված թուրմը կարելի է նաև օգտագործել որպես պարարտանյութ՝ սածիլները կամ սենյակային բույսերը ջրելու համար:

Մոխիրը որպես պարարտանյութ

Մոխիր կարելի է խառնել գործնականում բոլոր բույսերի հողին: Երևի միայն գազարը չի սիրու մոխիրով հարստացված հողը: Մոխիրը կամ ուղղակիորեն խառնում են հողի հետ, կամ պատրաստում են թուրմ և դրանով ջրում կամ ցողում բույսերը:

Մոխիրը պտղատու ծառերի և թփերի համար

Ցանկացած ծառ կամ թուփ տնկելիս, որպեսզի տնկիները արագ կպչեն և զարգացնեն արմատները, խորհուրդ է տրվում փոսի մեջ մոտ 1 կգ մոխիր լցնել: Բացի այդ, խորհուրդ է տրվում ամեն 4 տարին մեկ մոխիրով հարստացնել ծառի կամ թփի շրջակա հողը: Այդ նպատակով ծառի բնի շուրջ փորվում է ոչ շատ խորը ակոս, որտեղ լցվում է 2 կգ մոխիր ու ծածկվում հողով:

Մոխիրը սոխի համար

Մոխիրն օգտագործվում է որպես լրացուցիչ սնուցման բաղադրիչ սոխի համար:

Մոխիրը կաղամբի համար

Միխիրն ավելացվում է կաղամբի սածիլների աճեցման համար նախապատրաստվող հողին, իսկ այնուհետև, հիմնական տեղը տնկելիս ավելացվում է տնկափոսի մեջ:

Միխիրն ավելացվում է պզպեղի և բադրիջանի սածիլների աճեցման համար նախապատրաստվող հողին: Մոխիրը այս բույսերի համար նախատեսված օրգանական և համալիր պարարտանյութերի մաս է կազմում: Բացի այդ, խոնավ և զով ամառներին, երբ այս բույսերին ավելի շատ կալիում է անհրաժեշտ, խորհուրդ է տրվում մոխիրը լցնել անմիջապես բույսերի տակ՝ 1-2 բաժակ ամեն քառակուսի մետրին:

Մոխիրը ելակի համար

Ելակին գարնան սկզբում լրացուցւիչ սնուցում են տալիս մոխրի թուրմով կամ մոխիրը խառնում են թփերին շրջակա հողին: Այսպիսի սնուցումը նպաստում է պտուղների շատացմանը: Ելակի նոր մարգ ստեղծելիս էլ մոխիր են լցնում տնկափոսորակների մեջ:

Մոխիրը շաղգամի համար

Մոխիր են լցնում այն ակոսների մեջ, ուր ցանում են շաղգամի սերմերը: Այնուհետև մոխիր են լցնում շաղգամի առաջին ծիլերի վրա: Հետագայում, երկու շաբաթը մեկ անգամ ջրում են մոխրի թուրմով (մեկ բաժակ մոխիր մեկ դույլ ջրին): Մոխիրը շաղգամի համար լավագույն պարարտանյութն է:

Մոխիրը վարունգի համար

Վարունգի սածիլը տնկելիս, ամեն փոսի մեջ լցնում են մեկական բաժակ մոխիր:

Մոխիրը լոլիկի համար

Մոխրի թուրմով սնուցում են լոլիկի սածիլները: Սածիլները տնկելիս ամեն փոսի մեջ ավելացնում են 2 ճաշի գդալ մոխիր:

Մոխիրը կարտոֆիլի համար

Խորհուրդ է տրվում ցանելուց առաջ սերմացու կարտոֆիլը փոշոտել մոխիրով կամ մեկ բուռ մոխիր լցնել տնկափոսի մեջ:

Մոխիրը բողկի համար

Հողը կալիումով հարստացնելու նպատակով խորհուրդ է տրվում մոխիր ավելացնել ցանման ակոսի մեջ: Եթե հողի մեջ կալիումի պակաս կա, բողկի արմատապտուղ չի  գոյանում:

Մոխիրը կոմպոստի համար

Մոխիրն արագացնում է օրգանական մնացուկների քայքայումը, ուստի այն լայնորեն կիրառվում է կոմպոստ սարքելիս և տաք մարգերում: Մոխիրը նաև հարստացնում է կոմպոստը, հագեցնում այն հանքանյութերով և միկրոէլեմենտներով:

Մոխիրը որպես վնասատուների և հիվանդությունների դեմ պայքարի միջոց

Անհիշելի ժամանակներից մոխիրն օգտագործվում է վնասարար մանրեների և միկրոօրգանիզմների դեմ: Կիրառվում է ինչպես մխրի թուրմով բույսերը, դրանց տերևները ցողելը, այնպես էլ դրանց վրա և դրանց շուրջ մոխիր ցանելը:

Մոխիրը որպես բերքի պահպանման միջոց

Մոխիրը հակասեպտիկ և հակասնկային հատկություն ունի, ուստի մոխիրով հաճախ մշակում են երկարատև պահպանման դրվող բանջարեղենը: Կարտոֆիլը, գազարը, ճակնդեղը փոշոտում են մոխրով, սխտորը դարսում են տուփի մեջ մոխիր լցնելով շերտերի արանքում:

Մոխիրի այլ կիրառումներ

Մոխիրն անհրաժեշտ է խառնել թթվային հողերի հետ: Այն բարելավում է հողի կառուցվածքը, բարենպաստ պայմաններ է ստեղծում հողում ապրող միկրոօրգանիզմների համար և նվազեցնում է թթվայնությունը: Միևնույն ժամանակ մոխրի կիրառումը հողի թթվայնությունը նվազեցնելու համար շատ ավելի անվտանգ է քան հանգած կրինը:

Մոխրով մշակում են բույսերի կտրվածքներն ու վնասված տեղերը:

Մոխիրը խառնում են փայտի թեփի հետ և օգտագործում են որպես ցանքածածկ:

Մի խոսքով, մի շտապեք թափել այգում առաջացող փայտանյութը; ` այրեք այն և օգտագործեք ի նպաստ ձեր բույսերի:

Տերևային բուսահող

Տերևային բուսահողը (անգլ․՝ Leafmould, ռուս․՝ Листовая земля) չի պարունակում օգտակար նյութեր, բայց, հողի կառուցվածքը բարելավելու համար հոյակապ հավելված է:

Օգտագործվում է նաև որպես ցանքածածկ (mulch, мульча)։ Տերևային բուսահողը որպես կանոն պատրաստում են աշնանը՝ տերևաթափից հետո, երբ առատ նյութ կա:

Պատրաստելը շատ դյուրին է: Տերևները հավաքում են, խոնավացնում, լցնում մեծ ցելոֆանե տոպրակի մեջ: Տոպրակի պարունակությունը լավ մամլում են, տոպրակի բերանը կապում, տոպրակը մի քանի տեղից ծակծկում են և դնեում ստվերոտ տեղում և մոռանում առնվազն մեկ տարով:

Սնկերը, որոնք քայքայելու են տերևները, թթվածնի կարիք համարյա չունեն, բայց բարձր խոնավություն են պահանջում:
Պատրաստման ժամկետը կախված է պահպանման պայմաններից՝ օդի ջերմաստիճանից, խոնավությունից և տերևների ծառատեսակից:

Պատրաստման ժամկետը կրճատելու համար կարելի է.

  • պահեստավորելուց առաջ կտրատելով կամ աղալով մանրացնել տերևները;
  • տերևների հետ խառնել թարմ, կանաչ խոտ;
  • 2-3 ամիսը մեկ խառնել տոպրակի պարունակությունը:

Վաճառքում լինում են նաև հատուկ տերևային բուսահող պատրաստելու համար նախատեսված տոպրակներ:

Սկզբունքորեն, տերևային բուսահողը կարելի է օգտագործել նաև կիսապատրաստ վիճակում՝ երբ դեռ ընդհանուր փխրուն զանգվածի մեջ նշմարվում են առանձին պահպանված տերևներ և տերևների պոչեր: Այդ վիճակում էլ այն կարելի է խառնել ծաղկաթաղարների մեջ լցվող հողի հետ, կամ լցնել բույսերի շուրջ ու խառնել հողի հետ:

Ամբողջովին պատրաստ տերևային բուսահողը միատարր, փխրուն զանգված է:

Բացի կիսապատրաստ բուսահողի համար նշված օգտագործման ձևերից, ամբողջովին պատրաստ տերևային բուսահողի մեջ կարելի է սերմեր ցանել և սածիլներ աճեցնել:

Սենյակային բույսերի համար լավ խարնուրդ պատրաստելու համար էլ խորհուրդ է տրվում օգտագործել հավասար քանակությամբ տերևային բուսահող, կոմպոստ և մանր կարմիր ավազ:

Կոմպոստ

Կոմպոստը ամենատարածված, հեշտ պատրաստվող, էժան և արդյունավետ օրգանական պարարտանյութն է: Այն մանրեների կենսագործունեության հետևանքով զանազան

օրգանական նյութերի՝ բույսերի մնացուկների, մոլախոտերի, տերևների, խոհանոցի օրգանական մնացուկների և այլ օրգանական աղբի փտման արդյունքում ստացվող պարարտանյութ է: Փտման ընթացքում զագվածը հարստանում է ազոտով, ֆոսֆորով եւ կալիումով, վնասազերծվում է  ախտածին միկրոֆլորան:

Ինչպես են պատրաստում կոմպոստը

Կոմպոստ պատրաստելու բազմազան ձևեր կան: Որոշ այգեպաններ հորի մեջ են այն պատրաստում, մյուսները պարզապես վերգետնյա կույտ են սարքում, կան, անշուշտ, և հատուկ սարքեր ու շինություններ օգտագործողներ:

Պատրաստի կոմպոստեր գնելը ամենահեշտ և գեղեցիկ լուծումն է, բայց, ցավոք, ամենաթանկ: Վաճառքում կարող եք գտնել թե՛ շատ պարզ, թե՛ բարդ սարքեր: Դրանց շահագործման կանոններին կարող եք ծանոթանալ ապրանքին կից հրահանգներով:

Ինքնաշեն կոմպոստերներ

Լավ կոմպոստ ստանալու համար, բարդ սարքերի անհրաժեշտություն չկա՝ ինքնաշեն կոմպոստերն էլ կանի նույնը:

Շարժական կոմպոստեր կարելի է պատրաստել պլաստիկե տակառից:

Ստացիոնար կոմպոստեր պատրաստելու համար, որոշեք դրա տեղը, այն պետք է լինի ոչ ցածրադիր, որպեսզի անձրևաջրեր չհավաքվեն: Որոշված պարագծին համապատասխան, պետք է խփել 4 կամ ավելի 150 սմ բարձրության սյուներ, որոնց վրա տախտակներով պատ են հավաքում՝ տախտակների արանքում թողնելով առնվազն 10 սմ լուսանցքներ:

Ռուսերեն ձեռնարկ: Ինչպես ինքնուրույն պատրաստել մետաղյա սյուներով ստացիոնար կոմպոստեր:

Ռուսերեն ձեռնարկ: Ինչպես ինքնուրույն պատրաստել պարզ կոմպոստեր մետաղյա ցանցից:

Կոմպոստի պատրաստում տոպրակի մեջ

Այս ձևը հարմար է, երբ այգում կոմպոստերի համար հարմար տեղ չկա:

Պինդ, պլաստիկե տոպրակի հատակին լցնում են ճմահող, վրան լցնում են մանրեցված կամ աղացած կանաչ զանգված, այնուհետև վրան լցնում են կենսահումուսի լուծույթ, կամ այլ կենսախթանիչ: Վերջում տոպրակի բերանը պինդ փակում են և 3-4 ամսով դնում մի կողմ: Արդյունքում ստացվում է բարձր որակի կոմպոստ:

Ինչ կարելի է դնել կոմպոստի կույտի մեջ

  • Հող;
  • Գոմաղբ, թռչնի ծերտ;
  • Ծառերի ու թփերի տերևները;
  • Բանջարեղենի տերևուքը;
  • Բանջարեղենի և մրգերի կլեպ;
  • Հաց, հացամթերք;
  • Մանրեցված կամ աղացած ձվի կճեպ (սպիտակուցի մնացորդները լվանալ);
  • Սիզամարգի (գազոնի) հնձած խոտը (1-2 օր չարացնելուց հետո);
  • Բույսերի կտրատած, մանրեցված կամ աղացած ճյուղեր և ընձյուղներ;
  • Մոլախոտեր (1-2 օր չարացնելուց հետո);
  • Սնկի, հատապտուղների մաքրելու մնացորդները;
  • Թուրճի մրուրը, թեյի մնացորդները;
  • Կտրատած, մանրեցված կամ աղացած ստվարաթուղթ, թուղթ, ոչ գունավոր տպագրությամբ և ոչ փայլեցված թերթեր  և ամսագրեր, թղթե անձեռոցիկներ;
  • Ձկնաթեփուկ, ձկան և թռչնի աղացած ոսկոր;
  • Ավլած փոշին;
  • Պաղ ջուր, որի մեջ առանց աղի և յուղի եփվել է ձու և բանջարեղեն:

Ինչ չի կարելի դնել կոմպոստի կույտի մեջ

Դրանք թունավոր տարրեր են պարունակում։

Ռուսերեն ձեռնարկ: Ինչպես ճիշտ պատրաստել կոմպոստը:

Чем и зачем поливают компост?

Различные жидкости, которыми увлажняют и проливают бурты, способствуют более быстрому образованию компоста, и улучшают его свойства. Они бывают как натурального, так и искусственного происхождения, и являются своеобразными катализаторами, способствующими скорейшему разогреву этой биологической топки. Самым простым средством, которое используют для ускорения компостирования является простая вода. Ей поливают бурт на протяжении всего срока хранения. Она помогает размягчить все элементы субстрата, что способствует ускорению процессов гниения, поэтому кучу желательно поливать водой не реже, чем раз в неделю.

5868846486

Чтобы поскорее приготовить компост, очень часто применяют различные органические катализаторы. Например, раствор сахара и дрожжей, которым обильно поливают только что сформированный бурт. Такая смесь помогает быстрому разогреву компостной кучи, и скорейшей переработке органики.

Более дешевым стартовым раствором для первого этапа компостирования в домашних условиях является крапивный настой. Для его приготовления необходимо залить ¾ ведра крапивы теплой водой, добавить в него пакет сухих дрожжей, и оставить эту бражку в теплом месте на 3-5 дней. После этого данным составом поливают только сформированный компостный бурт.

Самыми быстродействующими ускорителями, позволяющими получить зрелый компост в короткие сроки, являются различные биостимуляторы. Например, такие препараты, как Байкал-М (по инструкции), ТАМИР (10 мл на 1 л воды).

 Կոմպոստը արագ հասունացնելու լուծույթի բաղադրատոմս

  • 0.5 լիտր ջրի մեև լցնել 100 գրամ հում կամ 75 գրամ չոր թթխմոր և 10-15 րոպե եռացնել;
  • Թողնել սառչի և վրան ավելացնել
    • 100 գրամ 70%-նոց գլիցերին;
    • 2 ճաշի գդալ շաքարավազ;
    • 2 ճաշի գդալ տրիխոդերմա;
  • 2-3 ժամից ստացված հեղուկը լցնել 10 լիտր ջրի մեջ, խառնել և օգտագործել։

Կոմպոստի մասին 10 կանոն
  • Կոմպոստից վատ հոտ պետք է չգա: Եթե կոմպոստը սկսում է գարշահոտել, ուրեմն քայքայումը սխալ ուղիով է գնում և ամբողջ զանգվածը նեխում է: Անհրաժեշտէ ճիշտ հաջորդել կոմպոստի շերտերը, որպեսզի նման բան տեղի չունենա: Կանաչ զանգվածին պետք է հաջորդի հողի կամ գոմաղբի շերտը, որպեսզի փտելու ընթացքում գոյացող ամոնյակը վերամշակվի ազոտի, ոչ թե ցնդի օդ տհաճ հոտի տարածելով:
  • Կոմպոստի կույտը մի տեղադրեք բույսերին մոտ տեղում: Փորձը ցույց է տվել, որ շատ շուտով բույսերն իրենց արմատները ուղղում են դեպի կոմպոստի կույտը և սկսում կրել այնտեղից օգտակար նյութերը: Եթե այդպես սնուցելու հատուկ նպատակ չունեք, կամ հեռու տեղադրեք կույտը, կամ էլ միջոցներ ձեռնարկեք կույտը գրունտից մեկուսացնելու համար:
  • Կոմպոստի կույտին ավելացվող օրգանիկան պարտադիր պետք է մանրեցնել: Մանր կտրատած կամ աղացած բաղադրիչները շատ ավելի արագ են ենթարկվում վերամշակման:
  • Կոմպոստին ավելացվող թարմ կանաչ զանգվածը մինչև կույտին ավելացնելը պետք է մի քիչ չորացնել: Դա թույլ կտա խուսափել կոմպոստի մեջ խոտի թթվելուց:
  • Приготовление компоста на даче – один из самых разумных и легких способов утилизировать массу ненужных отходов, в том числе старую одежду, мех, перья, мясные кости, рыбную чешую, банановые шкурки – все, что имеет органическую природу происхождения, подходит для изготовления этого удобрения.
546884486
  • Компост необходимо накрывать, причем делать это нужно не только когда придет зима, но на протяжении всего года. В компостерах для этого предусмотрена специальная крышка, а самодельные кучи накрывают пленкой, проложив под нее достаточно толстый слой утеплителя (из опилок или из листьев).
  •  
  • Правильный компост при сжатии в ладони работает как губка – упруго восстанавливает свою форму, и не выделяет впитанную влагу. Если же вода потекла, то субстрат перенасыщен жидкостью, и его необходимо открыть на просушку, сняв укрывной материал, и тщательно перемешав. Также можно подсыпать сухую фракцию навоза, торфа, или садовой почвы.
  •  
  • Осенью необходимо полностью перелопачивать компост. Причем объем работ в этом случае предстоит серьезный – необходимо буквально перевернуть кучу с ног на голову, сделав нижний слой ее «крышей», а верхний – «полом».
  • Хотите получить «быстрый компост» — делайте его из листьев, они перерабатываются быстрее всего. Заложенный с осени бурт из этого материала с дополнениями в виде органики и садовой почвы, политый биостимуляторами, присыпанный слоем почвы и накрытый черной пленкой, успевает практически полностью перепреть за зиму, и весной, в середине мая, его частично можно уже использовать в качестве удобрения. Также, для ускорения процесса, в молодой компост желательно положить «закваску» из старого.
  • Размеры бурта, при любых методах компостирования имеют большое значение. Итоговая высота кучи не может быть меньше, чем 1,5 метра, ширина – 1-1,5 метра (иначе будет неудобно перемешивать содержимое), длина – не ограничена.

Обязательно стоит обратить внимание на то, что итоговая высота кучи измеряется не раньше, чем через 1-2 месяца после ее закладки, так как на протяжения всего ее формирования она значительно оседает.

Ինչպես օգտագործել կոմպոստը
Գարնանը
  • Օգտագործվում է սածիլների, սենյակային և այլ բույսերի համար հողախառնուրդներ պատրաստելիս;
  • Հողի ընդհանուր պարարտացման դեպքում՝ 10-15 լիտր մեկ ք.մ.-ին:
  • В бедные и истощенные почвы вносят большее количество данного удобрения, около 15 литров на 1 м кв.
  • Ջերմոցներում նույն 10-15 լիտրը մեկ ք.մ.-ին, կամ 25 սմ հաստությամբ տաքացնող շերտ պարատ հողի տակից:
Ամռանը
  • Փռում են բույսերի շուրջ՝ որպես ցանքածածկ;
  • Սնուցում են բույսերը կոմպոստի լուծույթով;
Աշնանը

Հողի նախապատրաստում հաջորդ սեզոնին: Հողը ծածկում են կոմպոստով՝ 10-20 լիտր մեկ ք.մ.-ին, այնուհետև խառնում հողի վերին շերտի հետ:

Կոմպոստի կույտը արագ փտեցնելու համար ներգործուն մանրեներով (ՆՄ) մերանի պատրաստում

Գոմաղբի կամ կոմպոստի կույտը արագ փտեցնելու համար կարելի է պատրաստել ներգործուն մանրեներ (ՆՄ) պարունակող մերան: ՆՄ մերանը պատրաստվում է հետևյալ կերպ:
Կես տուփ չոր խմորիչը և 3 թեյի գդալ  շաքարավազը լուծել մեկ բաժակ գոլ ջրի մեջ:
Ստացված լուծույթին ավելացնել մեկ բաժակ ցանկացած կենդանի բակտերիաներ պարունակող  կաթնաթթվային մթերք (թթված կաթ, մածուն, կեֆիր…):
Գոմաղբի կամ կոմպոստի կույտի մեջ բացել անցք, որի մեջ լցնել ստացված լուծույթը:
Մոտավորապես 2 ամսից ամբողջությամբ կփտի թարմ գոմաղբը, իսկ կոմպոստը կարելի կլինի օգտագործել արդեն 2 շաբաթից:
Մերանի մեկ կիրառման ձև ևս նշենք: Ջերմոցի ներսում դրեք մեկ դույլ ջրով բացված գոմաղբ և ավելացրեք մերանը: Լուծույթից անջատվող մեծ քանակությամբ ածխածինը կխթանի վարունգի, բադրիջանի, պղպեղի թփերի բուռն աճը: