Տրադիսկանցիան կամ Տրադիսկանտիան
(անգլ.՝ Spiderworts, ռուս.՝ Традеска́нция,
լատ.՝ Tradescantia),
պատկանում է կոմելինազգիների (Commelynaceae)
ընտանիքին։
Մշտադալար գետնատարած խոտաբույսերի 75 տեսակների ցեղ է։ Իրենց հայրենիքում՝ Ամերիկայում աճում են ճահճուտներում։ Տրադեսկանցիա է անվանվել ի պատիվ հայտնի բուսաբան Ջոն Տրադեսկանտի։
Տրադեսկանցիայի տեսակների մեծամասնությունը ոչ պահանջկոտ, դեկորատիվ բույսեր են, որոնք աճեցվում են որպես սենյակային բույսեր:
Խնամքը
Լուսավորությունը
Տրադիսկանցիաների համար գերադասելի է պայծառ, ցրված լույսը, բայց կարող են դիմանալ և՛ Արևի ուղիղ ճառագայթներին, և՛ կիսաստվերին: Սենյակի արևելյան և
արևմտյան պատուհանագոգերը լավագույն տեղերն են տրադիսկանտիաների համար, սակայն հյուսիսայիններն ու հարավայիններն էլ հակացուցված չեն: Պարզապես, հարավային պատուհանի դեպքում, ամռանը կարող է բույսը մի փոքր ստվերելու կարիք առաջանալ: Պետք է նաև նկատի ունենալ, որ տրադիսկանտիայի խայտաբղետ տեսակներին պետք է ավելի պայծառ լույսավորություն ապահովել:
Թույլ լույսավորության դեպքում դրանց գույները խամրում են կամ կանաչ են դառնում:
Ամենաստվերադիմացկունը Տրադիսկանցիա սպիտակածաղիկն է:
Օդի ջերմաստիճանը
Տրադիսկանցիայի համար ամռանը օդի ամենից հարմարավետ ջերմությունը +25°С է, իսկ ձմռանը՝ +8․․․+12°С: Սա չի նշանակում, որ բույսը չի դիմանա սենյակային ավելի տաք կամ սառը պայմաններին:
Օդի խոնավությունը
Օդի խոնավության հանդեպ տրադիսկանտիաները հատուկ պահանջներ չունեն:
Ջրելը
Տարվա շոգ եղանակներին տրադիսկանտիաները առատ ոռոգման կարիք ունեն, սակայն պետք է լավ դրենաժ լինի, որպեսզի ջուրը չճահճանա ծաղկամանի մեջ: Բույսերը
ջրում են երբ չորանում է ծաղկամանի հողի վերին շերտը: Ձմռանը ապահովում են հողի չափավոր խոնավություն:
Պետք է հետևել, որպեսզի ծաղկամանի տակդիրում ջուր չկուտակվի: Ջրելուց կես ժամ հետո պետք է դատարկել տակդիր իջած ջուրը:
Ջրում են առնվազն 24 ժամ հնացված, գոլ, փափուկ ջրով:
Տրադիսկանցիաները կարող են դիմանալ երկար չջրելուն, բայց դա թուլացնում է բույսերին:
Պարարտացումը
Լավ աճի և առողջ լինելու համար, գարնանն ու ամռանը տրադիսկանցիաներին առնվազն ամսական 2 անգամ լրացուցիչ սնուցում պետք է տրվի: Խայտաբղետ տեսակները պետք չէ սնուցել օրգանական պարարտանյութերով՝ դա
կարող է տերևների բնական գույների փոփոխություն առաջացնել: Աշնանը և ձմռանը լրացուցիչ սնուցման անհրաժեշտություն չկա:
Հողը
Տրադիսկանցիաները լավ են աճում հետևյալ բաղադրատոմսով պատրաստված հողախառնուրդում.
- ճմահող կամ այգու հող – 2 մաս;
- տերևային բուսահող – 4 մաս;
- փտած գոմաղբ – 2 մաս
- գետի խոշոր ավազ կամ կարմիր ավազ – 1 մաս:
Լավ դրենաժ ապահովելը շատ կարևոր է:
Տեղափոխումը
Երիտասարդ տրադիսկանցիաները նոր, ավելի ընդարձակ ծաղկամանի մեջ տեղափոխում են տարեկան մեկ անգամ՝ գարնանը, իսկ մեծահասակները 2-3 տարին մեկ՝ համատեղելով թարմացնող էտի հետ:
Բազմացումը
Տրադիսկանցիաները բազմացնում են կտրոններով, թուփը կիսելով, կամ, ավելի հազվադեպ, սերմերով:
Սերմերով բազմացնելու լավագույն ժամանակը գարունն է: Ցանում են տորֆի և ավազի (1:1) խառնուրդի մեջ՝ ապահովելով + 20°С ջերմաստիճան, օդի բարձր խոնավություն և թարմություն: Սերմով աճեցված տրադիսկանտիան ծաղկում է իր աճի 3-րդ տարում:
Կտրոնով տրադեսկանցիաները կարելի է բազմացնել շուրջ տարին: Ճյուղերը բաժանում են 10-15 սմ երկարությամբ
կտրոնների և, 5-10 հատով տնկում են ծաղկամաների մեջ: Օդի 18-20°С աստիճանի դեպքում, կտրոններն արմատակալում են մի քանի օրում: Արմատակալման համար հողախառնուրդը պատրաստում են ավազի, կոմպոստի և փտած գոմաղբի հավասար մասեր խառնելով:
Թուփը կիսելով բազմացումը պետք է անել
գարնանը՝ այն պահին երբ մեկնարկում է աճի շրջանը:
Բարդությունները
Ձգված ճյուղերին քիչ տերևներ լինելը վկայում
է լույսի, ջրի կամ սնունդի անբավարարության մասին: Ընդհանրապես տրադիսկանտիաների համար բնորոշ է տարիքի հետ ճյուղեր մերկացումն ու ծռվելը: Ադպիսի ճյուղերը հեռացնում են կամ էլ ծերացած բույսը փոխարինում են նորով:
Եթե խայտաբղետ տեսակների տերևները դառնում են միագույն, կանաչ, ուրեմն լուսավորության պակաս կա:
Թուլացած ճյուղերի, դեղին, բծավոր տերևների
հայտնվելը վկայում է ջրի պակասի մասին:
Տերևների ծայրերի չորանալը կամ շագանակագույն դառնալը վկայում է օդի խոնավության պակասի մասին: Այդ դեպքում պետք է միջոցներ ձեռնարկել օդի խոնավությունը բարձրացնելու ուղղությամբ, կամ հաճախակի ցողել բույսը ջրով: Պետք է նաև ստուգել՝ վնասված չէ արդյոք բույսը կարմիր,
սարդոստայնային տիզով:
Վնասատուները
Տրադիսկանցիային կարող են վնասել ուտիճները (тля), սպիտակաթևիկները (белокрылкой), տրիպսերով (трипсы), սարդոստայնային տիզերը (паутинный клещ), ալրատիզերը (мучнистый червец):
Սարդոստայնային տիզերը հայտնվում են օդի
անհրաժեշտ խոնավության պակասի հետևանքով: Բույսի
տերևները թոշնում են և թափվում: Ցողունի վրա նկատելի է սարդոստայնը: Բույսը պետք է մշակել օճառաջրով և պարբերաբար ցողել մաքուր, գոլ ջրով:
Վահանակիրները կամ կեղծ վահանակիրները ծծում են բույսի բջջահյութերը, ինչի հետևանքով բույսի տերևները դալկանում ու չորանում, թափվում են: Սկզբում անհրաժեշտ է մեխանիկորեն հեռացնել ու ոչնչացնել վնասատուներին,
հետո մշակել օճառաջրով: Ծանր դեպքերում մշակել ինսեկտիցիդով:
Տրադիսկանցիայի տեսակները
Տրադիսկանցիա գետափնյա
(River spiderwort, Small-leaf spiderwort, Wandering
Jew, Традесканция приречная или миртолистная, Tradescantia fluminensis or Tradescantia myrtifolia)
Կարդալ Տրադիսկանտիա գետափնյայի մասին ==>
Սեթկրեզիա մանուշակագույն
(Purple heart, Сеткрезия пурпурная, Setcreasea
purpurea, Tradescantia pallida)
Կարդալ Սեթկրեզիա մանուշակագույնի մասին ==>
Տրադիսկանցիա սպիտակածաղիկ
(Традесканция белоцветковая, Tradescantia albiflora)
Տրադիսկանցիա Անդերսոնի
(Традесканция Андерсона, Tradescantia andersoniana)
Տրադիսկանցիա Բլոսֆելդի
(Традесканция Блоссфельда, Tradescantia blossfeldiana)
Տրադիսկանցիա վիրգինյան
(Традесканция виргинская, Tradescantia virginiana)
Տրադիսկանցիա զեբրինա
(Традесканция зебрина, Tradescantia zebrina)
Կարդալ Տրադիսկանցիա զեբրինայի մասին ==>
Տրադիսկանցիա մակույկատերև
(Традесканция ладьевидная, Tradescantia navicularis)
Տրադիսկանցիա խայտաբղետ
(Традесканция пестрая, Tradescantia multicolor)
Տրադիսկանցիա սիլամոնտանա
(Традесканция силламонтана, Tradescantia sillamontana)