Պատկառուկ ամաչկոտ

Պատկառուկ ամաչկոտը (անգլ.՝ Sensitive plantSleepy plantDormilonesTouch-me-notShy plant, ռուս.՝ Мимоза стыдливая, լատ.՝ Mimosa pudica) լոբազգիների ընտանիքին պատկանող, Հարավային Ամերիկայի մերձարևադարձային գոտիներից մեզ հասած, 30-60 սմ բարձրությամբ, բազմամյա, մշտադալար թուփ է։ Բացի գեղեցիկ տեսքից, պատկառուկը լայն տարածում ունի նաև դիպչելու դեպքում իր տերևները փակելու հատկության պատճառով։ Ահա թե ինչու է այն “ամաչկոտ”։
Չնայած բազմամյա լինելուն, դկորատիվ հատկությունները պահպանելու նպատակով, պատկառուկն հաճախ աճեցվում է որպես միամյա բույս։
Բաց վարդագույն կամ յասամանաի գույնի ծաղիկներ ունի, փոշոտվում է քամու կամ միջատների օգնությամբ, պտղի՝ պատիճի մեջ 2-8 սերմեր են լինում։

Պտկառուկ ամաչկոտը թունավոր է, երեխաներից և կենդանիներից հեռու պահեք։

Խնամքը սենյակային պայմաններում

Չնայած նրբիկ տեսքին պատակառուկ ամաչկոտին խնամելը բարդ չէ։ Սիրում է պայծառ լուսավորություն ու ջերմություն։ Վաղ գարնանից մինչև ուշ աշուն օդի ջերմաստիճանը պետք է լինի +20 – +24 °C տիրույթում, իսկ ձմռանը՝ +16 – +18 °C:
Շոգ եղանակին ջրում են հաճախակի և առատ, ձմռանը ծաղկամանում հողը պահպանում են չափավոր խոնավ վիճակում։
Տանել չի կարողանում ծխախոտի ծուխը։
Բազմանում է սերմերով։ Սերմերը ցանում են խոնավ, փխրուն հողախառնուրդի մեջ՝ փետրվարից մարտ ժամանակահատվածում։
Հողախառնուրդը կազմվում է՝

Ցանքը ծածկում են ապակով կամ ցելոֆանով և տեղադրում են տաք տեղում։
Ճիշտ և համաչափ աճի համար անհրաժեշտ է ապահովել երկարատև, պայծառ լուսավորութուն։ Ի տարբերություն շատ սենյակային բույսերի, այս բույսը սիրում է նաև արևի ուղիղ ճառագայթները։
Բարենպաստ պայմաններում պատկառուկ ամաչկոտը մոտ չորս ամիս ծաղկած է մնում։ Ձմռանը, որպես կանոն, չի դիմանում, ուստի անհրաժեշտ է աշնանը սերմեր պահեստավորել։
Ծաղկամանի փոխարինման անհրաժեշտություն, որպես կանոն, չի առաջանում՝ մանավանդ որպես միամյա բույս աճեցնելու դեպքում։ Այնուամենայնիվ, տեղափոխելու դեպքում, արմատներին աշխատում են չդիպչել։
Ծաղկամանում պետք է ստեղծել լավ դրենաժային շերտ։
Պատկառուկ ամաչկոտին կարող է վնասել խնձորենու կանաչ ուտիճը, որից կարելի է ազատվել համապատասխան քիմիական պատրաստուկների օգնությամբ։ Ալրատիզերին պետք է հեռացնել սպիրտի մեջ թաթախված բամբակյա տամպոնով և հակակոկցիդային պրեպարատներով մշակելով։

Հղումներ

Պատենենի

Պատենենի (անգլ.՝ Coleus, ռուս.՝  Колеус, լատ.՝ Coleus) պատկանում է շրթնածաղիկների ընտանիքին։ Հայրենիքը Հնդկաստանը և Ինդոնեզիան է (Ճավա կղզի)։

Կենսաբանական նկարագիր

Բազմամյա է, նման է վայրի վիճակում աճող եղինջին, այն տարբերությամբ, որ նրա տերևները գունեղ են, բացի այդ, ձեռքով հպվելիս չի դաղում։

Ծագումը

Պատենին առաջին անգամ Եվրոպայում հայտնվել է 1850 թվականներին, այդ բույսի առաջին տեսակներն ու ձևերը ստեղծել է գերմանացի օրիգինատոր Վալյեն։

Մշակումը

Պատենիները ներկայում մշակվում են ջերմատներում և սենյակային պայմաններում, լայնորեն օգտագործվում են ծաղկային ձևավորումներում։ Բնակարանային պայմաններում մշակելու համար շատ հարմար է օգտագործել Ռենելտի պատենենու ձևերը (C.rehneltianus), որոնք բերվել են Ցեյլոն կղզուց 1914 թվականին։ Այդ տեսակի և դրա պարտեզային ձևերի շիվերը աճելով երկարում, կախվում են, տերևները փոքր են, շատ գունեղ, օգտագործվում են որպես ամպելային բույսեր։ Որպեսզի իր գունեղությունը չկորցնի, ձմռանը բույսը պետք է տեղադրել սենյակի ամենալուսավոր տեղում։ Բազմացվում է սերմերով և կտրոններով։ Կտրոնները սովորաբար վերցնում են ջերմատներում թաղարների մեջ ձմեռող մայրակներից։
Ցանքսը կատարվում է փետրվարի սկզբներին 15°-18° ջերմության պայմաններում։ Սերմերը ծլում են 10-12 օրվա ընթացքում։ Նախասածիլումը կատարում են արկղերում, որից հետո փոխադրում 7 սմ-անոց թաղարների մեջ։ Հետագայում իր հողագնդիկով տնկում են ծաղկանոցի նախատեսված տեղում, միմյանցից 15-20 սմ հեռավորության վրա։ Ջերմասեր և լուսասեր է։
Հողի նկատմամբ այնքան էլ պահանջկոտ չէ, սակայն լավ է աճում պարարտ հողում։ Լավ արդյունք է տալիս ամառվա ընթացքում թարմ գոմաղբից պատրաստված կոյաջրով 2-3 անգամ պարարտացնելը։ Ջուրը տրվում է առատ, միայն պետք է աշխատել, որ տերևների վրա չթափվի, որովհետև փոշին նստելով թրջված տերևների վրա գույնը խունացնում է։ Այդ պատճառով, ջուրը պետք է տալ հողի երեսից, կամ ռետինե խողովակով, միայն գիշերները։

Կիրառություն

Ծաղկեգործության մեջ օգտագործվում են ծաղկեթմբերի և ղևանդների ձևավորումներում։ Այդ նպատակների համար ցանկալի է օգտագործել, միայն միամյաները, իսկ երկամյաները կամ բազմամյաները օգտագործվում են գեղեցիկ խմբավորումներում և որպես առանձնյակներ (սոլիտեր) գազոնի ֆոնի վրա։
Ծաղկային ձևավորումներում օգտագործվում է պատենենի Վերշաֆֆելտի տեսակը (C.verschafelti Lem.), որն ունի արնակարմիր թավշանման տերևներ, եզրագծած կանաչ շերտով։ Առանձին սորտերից օգտագործվում են՝ պատենենի Հեռոն (C.Hero), մուգ-մանուշակագույն տերևներով, Մարիա-Բոշեն (C.Marie Bocher), դեղին ոսկեգույն տերևներով, Յուլկեն (C.Juhlke), թավշանման կարմիր տերևներով ու ոսկեգույն եզրագծերով և այլն։

Հղումներ

Թթվառվույտ

Թթվառվույտ կամ գառնականջիկ (անգլ․՝ Wood sorrel, ռուս․՝ Кислица, լատ.՝ Oxalis), թթվառվույտազգիների ընտանիքի բազմամյա պալարավոր կամ սոխուկավոր խոտաբույսերի ցեղ է։

Հայտնի է մոտ 850 (այլ ավալներով՝ 700-800), Հայաստանում՝ 1 տեսակ՝ եղջրավոր թթվառվույտ (Oxalis corniculata)։ Եղջրավոր թթվառվույտը տարածված է Տավուշի և Սյունիքի մարզերի ստորին ու միջին լեռն, գոտիներում, Երևանի շրջակայքում։ Աճում է կավային լանջերին, ստվերոտ, խոնավ վայրերում, գետափերին։
Թթվառվույտը դեղաբույս է, պարունակում է վիտամին C, թրթնջկաթթու։ Պատրաստուկներն օգտագործվում են լեղապարկի հիվանդությունների, տենդի դեպքերում, նաև որպես միզամուղ։

Խնամքը

Լույսի պահանջը՝ ցրված, պայծառ լույս։
Օդի ջերմաստիճանը

  • ամռանը՝ +20…+25°C
  • ձմռանը՝ +14…+18°C

Ջրելը՝ շոգ եղանակին առատ
Ցողելը՝ շոգ օրերին
Սնուցումը՝ ծաղկող բույսերի համար նախատեսված պարարտանյութերով, 2 շաբաթը մեկ անգամ։

Հողախառնուրդը՝ 

Թթվառվույտի տեսակներ

Թթվառվույտ եռանկյունաձև (անգլ.՝ False ShamrockPurple Shamrock, Love Plant, ռուս.՝ Кислица  треугольная, լատ.՝ Oxalis triangularis)
Թթվառվույտ եղջրավոր (Creeping woodsorrel, Кислица рожковая, Oxalis corniculata)
Թթվառվույտ քառատերև (Iron Cross, Оксалис четырёхлистный, Oxalis tetraphylla, Oxalis deppei)
Թթվառվույտ սովորական (Wood sorrel, Оксалис обыкновенный, Oxalis acetosella)
Թթվառվույտ բազմերանգ (Candy cane sorrel, Оксалис разноцветный, Oxalis versicolor)
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 95
Թթվառվույտ օկա (Oca, Оксалис клубненосный или ока, Oxalis tuberosa)
Թթվառվույտ Բոուվիի (Bowie’s wood-sorrel, Оксалис Боуви, Oxalis bowiei)
Թթվառվույտ չիլիական (Chilean oxalis, Оксалис железистолистный, Oxalis adenophylla)
Թթվառվույտ օբտուսա (Оксалис Обтуса, Oxalis obtusa)

Հղումներ

Ալոկազիա

Ալոկազիան (անգլ.՝ Alocasia, ռուս.՝ Алоказия, լատ.՝ Alocasia) նվիկազգիներին պատկանող բազմամյա բույսերի ցեղ է։ Հայտնի է մոտ 70 տեսակ: Բույսի տեսակները հանդիպում են  Ասիայի երկրների (Չինաստան, Թայվան, Հնդկաստան, Բանգլադեշ, Ճապոնիա, Օվկիանիա, Ավստրալիա) արևադարձային գոտիներում,  ինչպես նաև կենտրոնական Ամերիկայում։ Աճում են առաջնային և երկրորդային անտառներում, ճահճուտ տեղանքում, ոչ հաճախ լեռնային շրջաններում։
Բարձրարժեք դեկորատիվ բույս է, տեսակների մեծ մասը չի հանդուրժում բացասական ջերմաստիճան, դրա համար էլ որպես այգինեգործական բույս օգտագործում են միայն տաք և խոնավ կլիմա ունեցող երկրներում։ Մյուս երկրներում օգտագործվում է բնակարանների և ինտերյերի կանաչապատման համար։ Նախընտրում է հումուսով հարուստ հող, տաք և խոնավ կլիմա, պահանջում է հավելյալ սնուցում։ Ամռանը պահանջում է կիսաստվեր, ձմռանը՝ վառ լուսավորություն։
Ալոկազիայան բազմանում է սերմերով, ցողունային կտրոններով ինչպես նաև բաժանումով։

Հղումներ

Ֆիլոդենդրոն

Ֆիլոդենդրոն (անգլ.՝ Philodendron, ռուս.՝ Филодендрон, լատ.՝ Philodendron)

Հղումներ

Բեգոնիա

Բեգոնիա (փղականջ, անգլ.՝ Begonia, ռուս.՝ Бегония, լատ.՝ Begonia), բեգոնազգիների ընտանիքի մշտադալար կամ տերևաթափ բազմամյա խոտաբույսերի, կիսաթփերի, լիանների, երբեմն՝ սուկուլենտ բույսերի ցեղ։ Հայտնի է 1000 (այլ տվյալներով՝ 800) տեսակ։ ՀՀ-ում տարածված են բազմաթիվ գեղազարդիչ տեսակներ, որոնք օգտագործվում են ծաղկային ձևավորումներում և բնակարաններում աճեցնելու համար։

Հղումներ