Սիսեռը (անգլ․՝ Chickpea կամ Garbanzo, ռուս․՝ Нут, լատ.՝ Cicer) լոբազգիների ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ է։ Հայտնի է 44 տեսակ։ Ցեղի միակ մշակովի տեսակը Սիսեռ սովորականն է (անգլ․՝ Chickpea, ռուս․՝ Нут бараний, Турецкий горох, լատ․՝ Cicer arietinum)։ Հայաստանում վայրի վիճակում աճում է 2 տեսակ՝
Սիսեռ շատ փոքրիկ (Cicer minutum). Սիսեռ անատոլիական (Cicer anatolicum)։ Հանդիպում է Վայոց ձորի և Սյունիքի մարզերում։ Աճում է խճապատ, քարքարոտ և ժայռոտ վայրերում։
Բաց գրունտում սիսեռ աճեցնելը
Տեղը
Տեղը պետք է ամբողջ օրը արևի տակ լինի։ Սիսեռը կիսաստվերում էլ կաճի, բայց բերքը ավելի քիչ կլինի։ Հողը պետք է պարարտ լինի, փխրուն և ջրաթափանցիկ։ Մարգերը պետք է նախապես պարարտացնել հասուն կոմպոստով կամ լավ փտած գոմաղբով։ Պետք է խուսափել հողում ազոտի բարձր պարունակությունից՝ այն կհանգեցնի ոչ թե pat8i0ne8զարգացմանը, այլ կանաչ զանգվածի ավելացմանը։
Սիսեռի համար լավ հարևաններ են՝ կարտոֆիլը, վարունգը, եգիպտացորենը, ելակը, նեխուրը, ծիթրոնը։ Վատ հարևան է սխտորը։
Սկզբունքորեն, սիսեռ կարելի է աճեցնել նաև առնվազն 20 սմ խորությամբ ծաղկամանում։
Ցանելը
Սիսեռը զով եղանակի միամյա բույս է։ Բերքը հասունանում է մոտ 100 օրում։ Ցրտադիմացկուն է, բայց աճի համար օդի ջերմաստիճանի ամենահարմարավետ տիրույթը +21…+26°C է եւ երբ գիշերը օդի ջերմաստիճանը չի նվազում +18°C ից:
Բաց գրունտում սիսեռը ցանում են գարնանային վերջին ցրտահարության օրվանից 2-3 շաբաթ առաջ: Քանի որ սիսեռը բավականին երկար ժամանակ է հասունանում, ընդունված է շատ ավելի վաղ, տաք միջավայրում, տորֆից կամ թղթյա բաժակների մեջ սածիլներ աճեցնել, հետո, երբ օրերը տաքանան ու դրանք 7-10 սմ բարձրության հասած լինեն, տեղաթոխել բաց գրունտ։
Սերմերը ցանում են 4-5 սմ խորությամբ, միմյանցից 7-15 սմ հեռու։ Հետագայում ցանքը նոսրացնելով, պահում են 15 սմ հեռավորություն։ Նոսրացնելիս կտրում են հեռացվող բույսերի միայն վերգետնյա մասը՝ արմատների մնալը հողում օգտակար է։ Միջշարքային հեռավորությունը 45-61 սմ։ Ցանելուց առաջ սերմերը թրջել պետք չէ։ Ցանելուց հետո էլ շատ չեն ջրում՝ այնքան որ հողը խոնավանա։
Խնամքը
Ջրելն ու սնուցումը
Ցանված մարգերը պետք է մշտապես խոնավ պահել, մինչև ծիլերի երևալը։ Կանոնավոր պետք է ջրել սիսեռի ծաղկելու և պատրիճների ձևավորման շրջանում։ Պետք է խուսափել բույսը վերևից ջրելուց՝ թրջվելը կարող է ծաղիկների և պատրիճների թափվելու պատճառ դառնալ։ Երբ եղանակը տաքանա, խոնավությունը պահպանելու համար պետք է ցանքածածկել (մուլչապատել) բույսերը՝ եթե հնարավոր է, հնացած կոմպոստով։ Սիսեռը, ինչպես այլ լոբազգիներ, հողում ազոտ ֆիքսելու ունակություն ունի։
Բերքահավաքը
Ցանելուց մոտ 100 օր անց սիսեռը հասունանում է։ Հում ուտելու համար հատիկները հանում են դեռ չչորացած, մատղաշ պատրիճներից, իսկ չոր հատիկներ ստանալու համար սպասում են մինչև բույսի տերևները թոշմեն և դեղնաշագանակագույն դառնան, ինչից հետո կտրում են բույսի ողջ վերգետնյա մասը և դնում չորացման։ Չորացած հատիկները հավաքում են երբ պատրիճները չորանում ու բացվում են:
Սիսեռի սերմեր ծլեցնելը
Սիսեռի ծիլերն ունեն ընկույզի, թեթեւակի դառնություն ունեցող համ։ Դրանք պարունակում են մեծ քանակությամբ արժեքավոր սպիտակուցներ, թաղանթանյութ (клетчатка),
միկրոտարրեր, կուտակված է B խմբի վիտամինների ողջ համալիրը , կան նաև A եւ P վիտամիններ, ֆոլիաթթու։ Շնորհիվ օգտակար նյութերի յուրահատուկ հարաբերակցության, սիսեռի ծիլերն ունեն ուժեղ հակաօքսիդանտ ազդեցություն։ Սիսեռի ծիլերի կանոնավոր օգտագործումը նվազեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը, նպաստում է երիկամների քարերի ոչնչացմանը եւ դուրսբերմանը:
Ուշադրություն
– Ծլեցնելու համար օգտագործեք միայն գնետիկ մոդիֆիկացիայի չենթարկված սոյա։
– Ծլեցնելու համար օդի ամենահարմարավետ ջերմաստիճանային տիրույթը +20…+22°C է։
– Ուտում են միայն սոյայի սոյայի հատիկից աճած ծիլերը, հատիկները չեն ուտում։
Ծլեցնելու համար՝
- Հաշվի առնելով, որ թրջելուց հետո սիսեռի զանգվածն էականորեն ավելանալու է, վերցնում են հատիկների անհրաժեշտ քանակը, մաքրում են աղբից, դեն են նետում կոտրված կամ վնասված հատիկները։ Այնուհետև լավ լվանում են, քամում, լցնում խոր ամանի մեջ և վրան 4-5 անգամ շատ ջուր լցնում։ Ամանը դնում են տաք, արևի ուղիղ ճառագայթներից հեռու տեղում և թողնում, որ սերմերը 8-12 ժամ թրջվեն։
- Թրջելն ավարտելուց հետո ջուրը թափում են կամ, հաշվի առնելով, որ այնտեղ տարալուծված կենսաակտիվ նյութեր կան, պահեստավորում են՝ այգու կամ սենյակի բույսերը ջրելու համար։
- Սերմերը լցնում են ծլեցման ամանի մեջ, լավ քամում են և դնում թեքությամբ, բերնքսիվայր, որպեսզի և՛ ջուրը քամվի, և՛ օդափոխանակություն լինի։
- Օրական 3-4 անգամ, չհանելով ծլեցման ամանից, սերմերը ողողում են և նորից քամում ու դնում նույն դիրքով։ Դա անում են այնքան ժամանակ մինչև անհրաժեշտ երկարության ծիլեր աճեն։
Սովորաբար, 2-3 օրվա ընթացցում սիսեռը ծլում է և պատրաստ է ուտելու համար։ Ուտելուց առաջ սերմերը լավ լվանում են։
Պահպանման ժամկետը
Ծլած սիսեռը լվալուց և մի քիչ չորացնելուց հետո կարելի է մինչև 2 շաբաթ պահել սառնարանում։
Սիսեռի միկրոկանաչի աճեցնելը
Սիսեռի միկրոկանաչին ամենահեշտ աճեցվողներից է։ Աճում է շատ արագ, որոշ ժամանակ մթության մեջ պահելու կարիք չկա։ Մի խոսքով “ցանիր և մոռացիր” խմբի միկրոկանաչիներից է։ Բերքահավաքի համար պատրաստ է երբ հասնում է մոտ 4 սմ բարձրության:
Թրջելը | Այո, 4-6 ժամ |
Համը | |
Գույնը | |
Օգտակար նյութերը | A և C վիտամիններ, կալցիում, երկաթ և ֆոսֆոր |
Հատկությունը | Նպաստում է մարսողությանը, աջակցում է արյունաստեղծ գործունեությանը, նվազեցնում է արյան շաքարի մակարդակը եւ ամրացնում ոսկորները եւ նյարդերը: |
Սերմի ծախսը (25×50 սմ տարայի համար) | 57-85 գրամ |
Ծլելը | 1-3 օր |
Մթության մեջ | 1-3 օր |
Բերքահավաքը | 7-14 օրից |
Օգտագործելը | Աղցանների, սմուզիների մեջ։ |
Միկրոկանաչի կարելի է աճեցնել ինչպես դրա համար նախատեսված հատուկ կոնտեյներներում, այնպես էլ ցանկացած հարմարեցված սաղր ամանում։
Աճեցնելը՝ քայլ առ քայլ
- Ձեռք բերել որակյալ, ցանկալի է օրգանական, սերմեր։ Համոզվել, որ սերմերը չեն ենթարկվել կենսաքիմիական մշակման։
- Ընտրել/ձեռք բերել միկրոկանաչի աճեցնելու համար հարմար աման։ Դա կարող է լինել միկրոկանաչի աճեցնելու համար նախատեսված հատուկ կոնտեյներ, կամ հարմարեցված, ցանկացած մակերեսով, սաղր, դրենաժային ծակերով, պլաստիկ աման։
- Ըստ ամանի մակերեսի առանձնացված սերմերի խմբաքանակը լավ լվանալ հոսող ջրի տակ, նկատված օտար տարրերն ու վնասված հատիկները հեռացնել։
- Լցնել որևէ խոր ամանի մեջ, վրան լցնել սերմերի ծավալից առնվազն 3-4 անգամ ավել ջուր և թողնել 4-8 ժամ։ (Նախապես թրջելը էապես արագացնում է սերմերի ծլելը։ Ավելի երկար թրջել չի կարելի՝ կարող է ֆերմենտացիա սկսվել և սերմերը կկորցնեն ծլողունակությունը։)
- Պատրաստել հողախառնուրդ։ Կարելի է ձեռք բերել պատրաստի հողախառնուրդ ու մոտ 10% պերլիտ ավելացնել՝ փխրունությունը մեծացնելու համար։ Իսկ ինքնուրույն պատրաստելիս միմյանց հետ խառնել 3 մաս կոկոսի սուբստրատ կամ տորֆամամուռ + 1 մաս պերլիտ + 0.5-1 մաս կոմպոստ + 1 մաս ավազ (պարտադիր չէ)։ Լավ կլինի թթվայնությունը լինի Ph 6,1-7,8 միջակայքում։
- Պատրաստի հողախառնուրդը լցնել աճեցման ամանի մեջ, հարթեցնել, բայց շատ չսեղմել։ Հեղուկացիրով ցողել հողը ջրածնի պերօքսիդի լուծույթով, այնուհետև ջրով՝ այնպես, որ հողը չափավոր խոնավ լինի, ցեխ չդառնա։
- Թրջելն ավարտելուց հետո, սերմերը քամել և մեկ շերտով, խիտ ու հավասարաչափ բաշխել հողի մակերեսին եւ վրան լցնել նույն հողախառնուրդի բարակ շերտ՝ այնքան, որ սերմերը հազիվ ծածկվեն։ Ի դեպ, քամված ջուրը ճիշտ կլինի չթափել, այլ օգտագործել սենյակային բույսերը ջրելու համար՝ այնտեղ տարալուծված օգտակար նյութեր կան։
- Ցանքը ծածկել կափարիչով կամ պլաստիկ թաղանթով եւ ամանը դնել զով (18-22°C), մութ տեղում:
- Հետագա 2-3 օրվա ընթացքում պարբերաբար բացել ցանքը և, անհրաժեշտության դեպքում ցողելով ջրել և դնել նույն տեղում:
- Երբ սկսեն երևալ առաջին ծիլերը, բացել ամանի կափարիչը և ցանքը տեղադրել պայծառ, ցրված լույսի ներքո։
- Հետագա 1-3 օրում սերմերը շարունակում են ծլել։ Պետք է շարունակել ցողելով ջրել ցանքը։ Հողը չպետք է չափազանց խոնավ լինի, հակառակ դեպքում բույսերը կարող են նեխել կամ բորբոս կառաջանա: Եթե դա տեղի ունենա, խուճապի մատնվել պետք չէ՝ պետք է ցողել ջրածնի պերօքսիդով։
- Պետք է շարունակել 16-ժամյա լույսի եւ 8-ժամյա մթության ռեժիմը դեռեւս 7-9 օրվա ընթացքում: Ընթացքում կարելի է համտեսել որոշ տերեւներ, որպեսզի ցանկալի համի վրա կանգ առնել։ Ամեն դեպքում, միկրոկանաչին ուտելու համար պատրաստ է երբ ունի 2-4 տերև։