Վիշապածառը կամ Վիշապենի (անգլ՝ Dracaena, ռուս.՝ Драцена, լատ.՝ Dracaena) շուշանազգիների ընտանիքի բազմամյա ծառերի կամ թփերի ցեղ է։ Հայտնի է վիշապածառի մոտ 150 տեսակ։
Նկարում՝ Dracaena fragrans Lemon Lime Stem
Տարածված արևելյան կիսագնդի մերձարևադարձային և արևադարձային շրջաններում։
Կենսաձևը՝ | Ծառ, թուփ |
Ընտանիքը՝ | Շուշանազգիների |
Հայրենիքը՝ | Աֆրիկա, Ասիա, Ավստրալիա |
Աճեցման բարդությունը՝ | Հեշտ աճեցվող, սկսնակին հարմար |
Չափսը՝ | 30-90 սմ բարձրություն |
Աճի արագությունը՝ | Բավականի դանդաղ՝ տարեկան10-15 սմ |
Կյանքի տևողությունը՝ | Բազմամյա |
Օդի ջերմությունը՝ | Տարվա բոլոր եղանակներին գերադասելի ջերմաստիճանն է՝ +18․․․+23°С: Ձմռանը, եթե չջրել, բույսը կարող է դիմանալ մինչև +13°С ջերմաստիճանի նվազմանը: |
Օդի խոնավությունը՝ | Ցողել ջրով շաբաթական 2 անգամ: Ձմռանը ջեռուցման սարքերից հեռու պահել: |
Լուսավորությունը՝ | Վառ գույների տերևներ ունեցող տեսակները գերադասում են պայծառ, ցրված լույս: Լավագույն տեղը հարավային կամ հարավարևմտյան լուսամուտից 1-2 մ հեռավորության վրա է: Նվազ լուսավորված տեղում բույսի գույները խամրում են: Միայն կանաչ գույնի տերևներ ունեցող տեսակները ավելի դիմացկուն են ստվերի նկատմամբ: |
Հողախառնուրդը՝ | 3 մաս այգու հող + 1 մաս տորֆ + 1 մաս խոշոր ավազ: Պետք է նաև լավ՝ առնվազն 3 սմ դրենաժ լինի: |
Ջրելը՝ | Ամռանը շաբաթական 1-2 անգամ առատ ջրել: Ձմռանը 8-12 օրը մեկ: Չի կարելի ջրխեղդ անել և չի կարելի թողնել, որ հողն ամբողջովին չորանա: |
Պարարտացումը՝ | Աճի շրջանում, ամռանը 2 շաբաթը մեկ սնուցել հեղուկ պարարտանյութով: |
Բազմացումը՝ | Գարնանը՝ 7-8 սմ երկարությամբ կտրոններով: Արմատավորում են +24 °С օդի ջերմաստիճանին, տորֆավազային խառնուրդի մեջ, ծածկելով պոլիէտիլենային թաղանթով կամ շշով: Արմատակալում է 2-3 շաբաթից: Կարելի է և ջրի մեջ արմատակալել, ջրի մեջ գցելով մեկ կտոր ակտիվացված ածուխ՝ որպեսզի կտրոնները չնեխեն: Գոդսեֆի և Սանդերի Վիշապածառերի արմատակալած կտրոնները կարելի է 3-4 հատով մեկ ծաղկաթաղարի մեջ տնկել: Տեսականորեն հնարավոր է նաև սերմերով բազմացումը, փետրվար-մարտին ցանելով ավազի կամ տորֆի մեջ: Հաջողության դեպքում սերմերը ծլում են մեկ ամսվա ընթացքում: |
Ծաղկելը՝ | Ծաղկում է ամռանը, շատ հազվադեպ, բաց դեղնավուն ծաղիկներով: Որոշ տեսակների ծաղիկները հոտավետ են: |
Տեղափոխությունը՝ | 2-3 տարին մեկ, մարտ կամ ապրիլ ամսին՝ երբ արմատներն ամբողջությամբ զբաղեցնեն ծաղկաթաղարի ծավալը: |
Խնամքը՝ | Չափից ավել ձգված բույսը նպատակահարմար է կարճեցնել, իսկ կտրված գագաթը կարելի է արմատավորել: Ցանկալի է պարբերաբար սրբել տերևների վրայի փոշին: Տեևների չորացած ծայրերը պետք է կտրել: Սանդերի Վիշապածառը կարելի է աճեցնել ջրում՝ պարբերաբար ավելացնելով պարարտանյութեր: Այդ բույսը բավականին ստվերադիմացկուն է, այն կարելի է տեղադրել սենյակի խորքում, ջրով անոթի մեջ: Սակայն, այդ վիճակում բույսը ձգվում է ու արագ կորցնում դեկորատիվ տեսքը: Պետք է լինում հաճախ կարճացնել: Գոդսեֆի Վիշապածառը ամենա նվազ պահանջկոտ տեսակն է, նման չէ մյուս վիշապածառերին, ունի թփի տեսք: Երիզված, Դերեմյան և Բուրավետ Վիշապածառերը բավականաչափ ստվերադիմացկուն են, բայց տերևները, անբավարար լույսի պատճառով, կորցնում են իրենց վառ գունավորումը: |
Բարդությունները՝ | Վնասատուներն են՝ Սարդոստայնային տիզ, Spider mite, Паутинный клещ; Վահանամիջատ, Diaspididae, Щитовка; Ալրատիզ, Mealybugs, Мучнистыми червецами; Տիզ, Аphid, Тля; Բշտիկոտներ, Thrips, Трипсы: Գերխոնավության դեպքում ցողունը կարող է ներքևից նեխել: Չափից շատ լուսավորության դեպքում հայտնվում են բաց գույնի, չոր բծեր, իսկ անբավարար ջրելու հետևանքով՝ շագանակագույն բծեր: Տերևները փափկում և ոլորվում են, եթե ջերմաստիճանը ցածր է: Տերևների ծայրերը չո րանում են, իսկ ներքևի տերևները թափվում են, եթե օդի խոնավությունը շատ ցածր է: Հասուն բույսի ներքևի տերևների թափվելը, սակայն, նորմալ երևույթ է: Տերևները նեխում ու թափվում են, եթե միջավայրը շատ ցուրտ ու խոնավ է: Ցածր ջերմաստիճանի և բարձր խոնավության դեպքում կարող է բոտրիտիս կոչվող սնկային հիվանդություն առաջանալ: |
Օդի բարելավումը՝ | Հոտավետ վիշապածառը արդյունավետորեն մաքրում է օդը ֆորմալդեգիդից: |
Տոքսիկ հատկությունը՝ | Չունի |
Վիշապածառի տեսակներ
Վիշապածառ երիզված (անգլ․՝ Madagascar Dragon Tree, ռուս․՝ Драцена окаймленная, լատ․՝ Dracaena marginata)։
Հայրենիքը Մադագասկարն է։ Բնական պայմաններում մինչև 6 մետր բարձրությամբ, ծաղկող ու պտուղներ տվող ծառ է։
Վիշապածառերից ամենատարածվածն է: Պահանջկոտ չէ։ :
Համեմատաբար արագ է աճում և հեշտությամբ բազմացվում է կտրոններով։ Երբ Վիշապածառը շատ է մեծանում, գագաթը կարելի է կտրել և առանձին արմատավորել: Իսկ կտրված տեղից նոր տերևների փունջ կառաջանա:
Հայտնի է Երիզված Վիշապածառի օդը մաքրելու ունակությունը: Մասնավորապես, մաքրում է բենզոլից (բենզոլ կա սիգարետի և այրվող գազի ծխի մեջ, ինչպես նաև սինթետիկ նյութերի և կենցաղային քիմիայի ապրանքների արտանետումներում), կլանում է ֆորմալդեգիդները (կա ներկերում, լաքերում ու լուծող հեղուկներում) և երեքքլորէթանը (կա լուծող հեղուկներում):
Երիզված վիշապածառի ենթատեսակներ են՝
- Dracaena marginata colorama․ Կարմիրի և կանաչի երանգների համադրում ունեցող տերևների ընդհանուր տեսքը պայմանավորված է լուսավորվածությունից և օդի ջերմաստիճանից։
- Dracaena marginata bicolor․ Կարմիր երիզով տերևները մուգ կանաչ են։
- Dracaena marginata tricolor. Եռագույն, երիզված վիշապածառի այս տեսակի բաց կանաչ տերևներում կարմիրի, սպիտակի և ոսկեգույնի երանգներ կան։ Ծաղիկները սպիտակ և բաց դեղնավուն են։
Վիշապածառ բուրավետ (անգլ․՝ Striped dracaena, Compact dracaena, Corn plant, ռուս․՝ Драцена душистая, լատ․՝ Dracaena fragrans) Այս տեսակն ունի խոշոր, դեղին շերտ ունեցող, գեղեցիկ տերևներով ենթատեսակ: Վիշապածառ Բուրավետը բարեհաջող աճում է արևի տակ, բայց, հարավային պատուհանի մոտ լավ կլինի մի քիչ ստվերել: Հասուն բույսը իրեն լավ կզգա և ստվերում, միայն թե տերևների գույնը կխամրի:
Մաքրում է օդը բենզոլից (կա սիգարետի և այրվող գազի ծխի մեջ, ինչպես նաև սինթետիկ նյութերի և կենցաղային քիմիայի ապրանքների արտանետումներում), կլանում է ֆորմալդեգիդները (կա ներկերում, լաքերում ու լուծող հեղուկներում) և երեքքլորէթանը (կա լուծող հեղուկներում):
Բուրավետ վիշապածառը հաճախ ծաղկում է մանր, բուրավետ ծաղիկներով:
Բուրավետ վիշապածառի ենթատեսակներ են՝
- Dracaena Fragrans Warneckii. Կանաչ տերևներն ունեն երկայնական սպիտակ և մոխրագույն շերտեր։ Հասնում է մինչև 2 մ բարձրության։ Ծաղկում է սպիտակ, բուրավետ ծաղիկներով։ Պահանջկոտ չէ։
- Dracaena Fragrans Janet Craig․ Կարծր, փայտացած բնից աճում են նշտարաձև, երկարավուն ու փայլուն տերևները։ Երիտասարդ բույսերի տերևներն աճում են ուղղահայաց, մեծահասակների տերևները երկարում են մինչև 1 մետր ու խոնարհվում են։ Սենյակային պայմաններում չի ծաղկում։
- Dracaena Fragrans Janet Craig Compacta (Джанет Крейг Компакта) — высотой до 2 метров. Листья глянцевые, собраны в темно-зеленые пучки. В домашних условиях неприхотлива.
- Dracaena Fragrans Massangeana. Высота – 5 м. Крепкий ствол, крону формирует плотный пучок листьев.
- Dracaena Fragrans Lindenii. Крона зеленая с широкой желтой или белой окаемкой;
- Dracaena Fragrans Surprise. Мини-драцена. Высотой до 40см; Листья шириной — 1,5, длиной до 25 см. Форма удлиненного эллипса, с загнутыми краями. Расцветка желто-зеленая с продольной линией по центру;
- Dracaena Fragrans Victoria. Зеленая крона с золотисто-желтой окаемкой;
- Dracaena Fragrans Compacta. Растение с укороченным стеблем. Крона темно-зеленая. Ценится за свойство расти в условиях с низкой освещенностью.
- Dracaena Fragrans Golden Сoast. Одеревесневший ствол, вдоль которого растут листья яркого зеленого цвета с желтой окантовкой;
- Dracaena Fragrans Lemon Lime. Светло-зеленая с продольной темно-зеленой полосой, окаймленной узкими белыми полосами;
- Dracaena Fragrans Kanzi. На листьях продольная полоса белого или желтого цвета;
- Dracaena Fragrans Yellow Coast. У молодых растений стебель густо покрыт ланцетной зеленой, пестрой кроной. Со временем ствол оголяется и листья собираются в пучки формируя крону.
Վիշապածառ Գոդսեֆի, Dracaena godseffiana Hort, Драцена Годсефа
Այս տեսակը շատ է տարբերվում մյուսներից: Ունի բարակ ցողուն ու հաճախ խայտաբղետ տերևներ:
Գոդսեֆի Վիշապածառը շատ անպահանջկոտ է, աճում է ոչ շատ արագ, երկար ժամանակ մնալով ցածրահասակ թուփ:
Երբեմն ծաղկում է, սակայն ծաղիկներն, ինչպես և մյուս տիպերինը, առանձնապես գրավչություն չունեն:
Նույնիսկ խայտաբղետ տերևներով տեսակները բավականին ստվերադիմացկուն են և կարող են դրվել հյուսիսային պատուհանի գոգին:
Վիշապածառ Սանդերի, Dracaena sanderiana, Драцена Сандера
Այս տեսակը ավելի շատ հայտնի է որպես Երջանիկ բամբուկ (Happy Bamboo, Бамбук удачи), չնայած որևէ առընչություն հնդկեղեգների (բամբուկների) հետ չունի:
Արագ աճող և հեշտ ճկվող բույս է, որին հեշտությամբ կարելի է ուզած ձևը տալ:
Վիշապածառ Սանդերի տարբեր, այդ թվում խայտաբղետ ու զոլավոր տեսակներ կան:
Ամենատարածվածը, սակայն, սովորական, ամբողջովին կանաչ տեսակն է:
Վիշապածառ Սանդերի հայրենիքը Կամերունն ու Հասակածային Աֆրիկան են:
Վիշապածոռ Ջամայիկայի երգ, Song of Jamaica, Драцена отогнутая, Dracaena reflexa
Աճում է Մոզամբիկում, Մադագասկարում, Մավրիկիոսում և Հնդկական օվկիանոսի մերձակա այլ կղզիներում: Լայնորեն աճեցվում է որպես դեկորատիվ, տնային բույս, որը գնահատվում է գունագեղ, մշտադալար տերևների և հաստ, անկանոն ցողունների համար: