Դիֆենբախիան կամ Համրաբույսը (անգլ․՝ Dumb cane, չին․՝ 花叶万年青属, ռուս․՝ Диффенбахия, լատ․՝ Dieffenbachia L) Araceae ընտանիքի արևադարձային, մշտադալար բույսերի ցեղ է։ Բնիկ է Հյուսիսային և Հարավային Ամերիկաների արևադարձային գոտիներում՝ Մեքսիկայից մինչև Արգենտինա: Որոշ տեսակներ լայնորեն մշակվում են որպես դեկորատիվ բույսեր,
հատկապես որպես տնային բույսեր։ Որոշ տեսակներ էլ տեղայնացվել են մի քանի արևադարձային կղզիներում:
Բնության մեջ հայտնաբերվել է դիֆենբախիայի մոտ 40 տեսակ։ Սենյակային պայմաններում դիֆենբախիան շատ արագ է աճում. կան տեսակներ, որոնք հինգ տարեկանում ունեն 200 սմ և ավելի բարձր հասակ։
Խնամքը
Լույսը Պայծառ ծրված, կիսաստվեր | |
Օդի ջերմաստիճանը Աճի շրջանում՝ +20°C․․․+30°C Ձմռանը՝ ոչ պակաս +15°C | |
Օդի խոնավությունը Բարձր, մոտ 65%։ Կանոնավոր ցողել։ | |
Ջրելը Ամռանը՝ առատ Ձմռանը՝ չափավոր | |
Սնուցումը Աճի ողջ շրջանում, 15-20 օրը մեկ: Օգտագործում են կիր չպարունակող օրգանական կամ հանքային պարարտանյութեր։ Դոզան պետք է 2 անգամ կրճատվի արտադրողի կողմից առաջարկվող չափից: | |
Հանգստի շրջանը Սեպտեմբեր-մարտ | |
Հողախառնուրդը Լավ փխրուն: Տորֆ, տերևային բուսահող, գետի ավազ, մանրեցված տորֆամամուռ (2:4:1:2) | |
Ծաղկամանը Լավ դրենաժով։ Այլ ծաղկաման տեղափոխում են երբ արմատներն այլևս հնի մեջ չեն տեղավորվում։ | |
Բազմացնելը Գագաթային տնկաշիվերով, անդալիսով, սերմով (հազվադեպ) |
Դիֆենբախիայի հութը թունավոր է։ Մաշկի վրա կարող է այրվածքներ առաջացնել։
Դիֆենբախիան շատ խոնավասեր բույս է։ Այն չափազանց բացասաբար է արձագանքում միջանցիկ քամիներին և ջերմաստիճանի կտրուկ անկմանը:
Բույսը բացասաբար է արձագանքում կրին: Այս առումով, սաղարթը ցողելու և ոռոգելու ջուրը նախ պետք է ազատել նստվածքից կամ անցկացնել ֆիլտրով: Հարմար է նաև եռացրած ու սառեցրած ջուրը կամ անձրեւաջուրը։