Ինչպես պայքարել լորձնէակների դեմ

Լորձնէակ, լորձնամոլյուսկ, մաղասէակ, (անգլ․՝ slug, ռուս.՝ слизень), այդպես են կոչվում անձրևի ու խոնավության սիրահար այս գիշերային,  վնասատուները: Ցերեկը դրանք պատսպարվում են մութ կամ ստվերոտ տեղերում՝ գետնին ընկած թփերի,  տերևների, փայտի կտորների տակ,  հողի ճեղքերում և այլուր: Հայտնվում են լորձնէակները գարնանը՝ դուրս գալով ձմեռը հողի մեջ անցկացրած ձվերից: Մեծ քանակությամբ կանաչ զանգված են սկսում ուտել և սեռական հասունացման են հասնում 2 ամսից: Ձվադրումը կատարում են հողի մեջ՝ բույսերի արմատների մոտ, կամ այլ խոնավ ու արևից պաշտպանված վայրերում: Լորձնէակները էական վնաս կարող են հասցնել բույսերին: Առանձնապես սիրում են ուտել հյութեղ տերևներ ու ցողուններ:

Ինչպես պաշպանվել լորձնէակներից

Առաջնահերթ պետք է մաքրել այգին մոլախոտերից, աղբից, թափթփված փայտի կտորներից և բոլոր այն առարկաներից, որոնք կարող են լորձնէակների համար հարմար պատսպարվելու տեղ դառնալ:
Առանձին բույսեր պաշտպանելու համար կարելի է դրանց շուրջ ոչ խորը ակոս փորել և կիր, մոխիր, թութունի փոշի կամ աղացած, կծու պղպեղ լցնել ակոսի մեջ: Այդպիսի ակոսները անանցանելի են լորձնէակների համար:
Կարելի է նաև ուշ երեկոյան մշակել բույսերը մանանեխի լուծույթով (150 գ չոր մանանեխը բացել 10 լ ջրով և սրսկել բույսը):
Լորձնէակները չեն դիմանում բարձր ջերմությանը և սատկում են 40 աստիճան տաքության ջրով ցողվելուց հետո: Բույսերի մեծամասնությանը այդ ջերմության ջուրը չի վնասում: Օրինակ կաղամբի վրա առանց որևէ  վնաս հասցնելու կարելի է մինչև 60 ասըտիճան ջերմության ջուր լցնել:
Տաք ջրով մշակումը արվում է մթնշաղին՝ երբ լորձէակները դուրս են սողում թփերի և տերևների վրա:
Պարզվել է նաև, որ լորձնէակները գարեջրի սիրահարներ են: Պաշտպանվող բույսերին մոտ թասիկ կամ բաժակ  խրեք հողի մեջ, այնպես, որ եզրերը հողի մակերեսից մի փոքր բարձր լինեն, բայց լորձնէակների համար պարունակությունը հասանելի լինի: Մայրամուտին անոթի մեջ կեսի չափով գարեջուր լցրեք: Առավոտյան գարեջրի միջից հավաքեք ու ոչնչացրեք “բերքը”:

Հղումներ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *