Փիփերթը (անգլ․՝ Mallow, ռուս․՝ Мальва, լատ․՝ Malva) կամ Մոլոշ, Բալբա, Բաղջուկ, փիփերթազգիների (տուղտազգիներ) ընտանիքի միամյա, երկամյա կամ բազմամյա 25-30 տեսակի խոտաբույսերի ցեղ է։
Տարածված է Հայաստանի բոլոր մարզերում։ Աճում է այգիներում, բանջարանոցներում, ճանապարհների և բնակավայրերի մոտ, ցանքերում՝ որպես մոլախոտ և այլն։
Փիփերթը ուտելի խոտաբույս է: Հավաքում են գարնանը, ուտում են և՛ թարմ վիճակում, և՛ ապուրների մեջ:
Քլորելան (անգլ․՝ Chlorella, ռուս․՝ Хлорелла, լատ․՝ Chlorella) մոտ 13 տեսակի միաբջիջ, կանաչ ջրիմուռների ցեղ է։ Հայաստանում տարածված է 1 տեսակ՝ Քլորելա սովորականը (Chlorella vulgaris)։
Քլորելան սննդարար և կենսաբանորեն ակտիվ նյութերի գանձարան է: Այն առանձնանում է սպիտակուցի աննախադեպ բարձր պարունակությամբ՝ չոր զանգվածի ավելի քան 55%-ը։ Պարունակում է 20 ամինաթթուներ, այդ թվում ՝ անփոխարինելիներ։ Այնպես որ, բուսակերների համար քլորելան կարող է ամբողջովին փոխարինել միսը։
Քլորելայում ճարպաթթուների ավելի քան 80%-ը ունեն բարձրագույն կենսաբանական ակտիվություն: Քլորելան նաև վիտամինների (A, B1, B2, B6, C, K, PP, E, pantothenic թթու, ֆոլիաթթու, բիոտին) ինչպես նաև միկրո եւ մակրո տարրերի (կալցիում, ֆոսֆոր, մագնեզիում, կալիում, պղինձ, երկաթ, ծծումբ, ցինկ, կոբալտ եւ այլն) արժեքավոր աղբյուր է։ Բացի այդ, քլորելայի բջիջները պարունակում են շատ յոդ ու հարուստ են “կանաչ ոսկով”՝ քլորոֆիլով։
Քլորելան բույսեր աճեցնելու համար
Քլորելան բույսերի աճի 100% օրգանական, արդյունավետ կենսախթանիչ է։ Այն արագացնում է բույսերի արմատների ձևավորումը, աճը, զարգացումը եւ ծաղկումը, բարելավում է դրանց տեսքը, կրճատում է սենյակային բույսերի խնամքի ժամանակը եւ ծախսերը:
Քլորելան ամրացնում է բույսերի իմունիտետը, կայունությունը սթրեսների նկատմամբ, որոնք առաջանում են արտաքին անբարենպաստ ազդեցությունների, այդ թվում՝ երաշտի, տեղափոխման և կլիմայի փոփոխության հետ կապված։
Քլորելան վնասակար ազդեցություն չունի մարդու, կենդանիների եւ շրջակա միջավայրի վրա, նպաստում է շրջակա միջավայրի բարելավմանը:
Քլորելան օգնում է նվազեցնել ավանդական պարարտանյութերի կիրառումը՝ շնորհիվ հողից դրանց լվացման զգալի կրճատման և ազդեցության երկարացման:
Քլորելայի կախույթով (суспензия) ջրելը հարստացնում է հողը օրգանական նյութերով, բարելավելով դրա կառուցվածքը, խթանում է հողում գտնվող օգտակար միկրոօրգանիզմների աճը, նպաստում է հումուսային նյութերի կուտակմանը, բարձրացնում է միկրոտարրերի շարժունակությունը եւ ազատ ամինաթթուների պարունակությունը, բարելավում է հողի ֆերմենտացնող ակտիվությունը եւ ազոտական պարարտանյութերի օգտագործման գործակիցը, օգտահանության է ենթարկում ծանր մետաղների օքսիդները, ռադիոնուկլիդները, պեստիցիդները, կրճատում է ոռոգման ջրի ծախսը, նվազեցնում բույսերի հիվանդացությունները:
Քլորելայի կախույթով (суспензия) ջրելը 7-10 օրով արագացնում է պտուղների հասունացման ժամկետները, նպաստում է բերքատվության բարձրացմանը:
Քլորելան ակտիվորեն սինթեզում է “chlorelline” բնական հակաբիոտիկը, որը ոչնչացնում է պաթոգեն միկրոօրգանիզմները, ջրիմուռները եւ սննդային լուծույթում հայտնված բակտերիաները:
Կիրառումը
Հողի մշակումը
Այգու հողի միկրոֆլորան ակտիվացնելու համար, այն ցանքից առաջ ցողելով մշակում են քլորելայի կախույթով։ Մշակումը կատարվում է խոնավ հողի վրա, 0․5 լիտր կախույթ՝ մեկ քառակուսի մետրին հաշվարկով։
Սերմերն ու սածիլները թրջելը
Քլորելայի կախույթի մեջ սերմերը թրջելը մեծացնում է դրանց ծլողունակությունը, իսկ սածիլների, կպչունակությունը եւ աճի արագությունը։
Մշակաբույսը
Թրջելու տևողությունը
Ծանոթություն
Բարակ պատյանով սերմերը (վարունգ, կաղամբ, լոլիկ և այլն)
5-7 ժամ
Լոբազգիներ և հաստ պատյանով սերմեր
15-20 ժամ
Հացահատիկայիններ
10-12 ժամ
Բացել ջրով 1/4
Սածիլներ
40-50 րոպե
Պատվաստելու համար կտրոններ
10-15 ժամ
Կտրոններ արմատակալման համար
Մինչև արմատների առաջանալը
Կախույթը պետք է +15…+25°C ջերմության լինի
Բույսերի սնուցում և պաշտպանություն
Բույսերի պարարտացումը կարող է կատարվել բույսերի շուրջ հողը ջրելու կամ բույսերի ցողման միջոցով՝ մինչեւ բույսերի տակի հողի խոնավացումը։ Ոռոգումը կարող է արվել նաև կաթիլային ոռոգման համակարգով։ Կախույթը կիրառելի է նաև հիդրոպոնիկ եղանակով աճեցման դեպքում՝ պայմանով, որ միկրոէլեմենտների հավասարակշռության վերահաշվարկ կատարվի:
Նպատակը
Կախույթի քանակը
Ցողելու համար
1լ՝ 100լ ջրին
Ամեն օր ջրելիս
1լ՝ 20լ ջրին
Հաճախ ջրելիս
1լ՝ 10-15լ ջրին
Հազվադեպ ջրելիս
1լ՝ 5լ ջրին
Վիրուսային և սնկային հիվանդությունների դեմ բույսերի մշակումը
Քլորելայի կախույթով (կարելի է 1/3 բացել ջրով) բույսերի մշակումը կատարվում է տերևները ցողելով։ Մշակումը պետք է կատարել շաբաթը մեկ անգամ, մինչեւ հիվանդության վերացումը:
Հնարավոր հիվանդությունների կանխարգելման նպատակով նպատակահարմար է ամիսը մեկ անգամ ցողել բոլոր բույսերը՝ 1/3-1/4 ջրով բացված:
Տրիխոդերման (Trichoderma, Триходерма), չնայած վատ զուգորդություններ առաջացնող անվանմանը, շատ օգտակար սնկերի ցեղ է։ Ցեղն ընդգրկում է 89 տեսակ։
Արտադրության և բժշկության մեջ օգտագործվող կարևոր տեսակներն են՝
Trichoderma hamatum
Trichoderma harzianum․ Ֆունգիցիդ է, օգտագործվում է բույսերի տերևները ցողելու, սերմերի և հողի մշակման համար՝ տարբեր սնկային հարուցիչների (պաթոգենների) դեմ:
Trichoderma viride. Ֆունգիցիդ է, օգտագործվում է սերմերի եւ հողի մշակման համար` այլ սնկային հարուցիչների (պաթոգենների) դեմ:
Տրիխոդերման (T. harzianum, T. viride, T. koningii) և դրանից պատրաստված նյութերը ունեն հողի մեջ և բույսերի արմատների վրա այլ՝ վնասակար սնկերը ոչնչացնելու և ուտելու հրաշալի հատկություն։ Բացի այդ, պարզվել է, որ, բնակվելով բույսերի արմատների վրա, դրանք խթանում են արմատների, ուստի և բույսերի, աճը։ Օրինակ, փորձը ցույց է տվել, որ տրիխոդերմայով (Trichoderma T-22) բնակեցված արմատներով եգիպտացորենի աճեցման համար մոտ 40%-ով պակաս ազոտական պարարտանյութ է պահանջվել։
Ըստ էության, տրիխոդերման սովորական հողի միկրոսկոպիկ սունկ է: Ապրելով և բազմանալով բույսերի արմատների վրա, այն ավելացնում է արմատի ներծծողունակությունը, արգելափակում է շրջակայքում պաթոգեն սնկերի զարգացումը և ուժեղացնում է բույսերի իմունիտետը։ Բացի այդ, սնվելու ընթացքում, տրիխոդերման քայքայում է բազմաշաքարները (polysaccharides,полисахариды)՝ բույսերի համար հեշտ յուրացվող դարձնելով հողի օգտակար նյութերը։
Բայց ամենակարևորն այն է, որ տրիխոդերմայով մշակված մարգերի բույսերը գրեթե երբեք սնկային հիվանդություններ չեն ունենում։
Այսինքն, տրիխոդերման արդյունավետ միջոց է հետևյալ հիվանդությունների դեմ՝
Ֆիտոֆտորոզ (phytophthorosis, фитофтороз);
Սպիտակ, գորշ եւ արմատային փտախտներ (белая, серая и корневая гнили);
Ֆուզարիոզ (фузариоз);
Տրախեոմիկոզ (трахеомикоз);
Ֆոմոզ (фомоз);
Ալտերնարիոզ (альтернариоз);
Ասկոխիտոզ (аскохитоз);
Գելմինտոսպորիոզ (гельминтоспориоз)
Արմատային փտախտ (Корневая гниль или черная ножка);
Վերտիցիլյոզ (вертициллез);
Ալրացող, կեղծ ալրացող (Мучнистая роса, ложная мученистая роса):
Տրիխոդերմայի տարբեր տեսակներից տարբեր պատրաստուկներ են վաճառվում՝ ռուսական Տրիխոդերմինը (Триходермин), Տրիխոպլանտը (Трихоплант), Գլիոկլադինը (Глиокладин), Տրիխոցինը (Трихоцин) ․․․
Չինական Trichoderma harzianum
Կարևոր է իմանալ
Տրիխոդերման եւ դրանից պատրաստուկները պարարտանյութ չեն, օրգանական են, թունավոր չեն մարդկանց, կենդանիների, միջատների եւ ձկների համար, չեն կուտակվում հողի մեջ եւ չեն ազդում բերքի համի, հոտի եւ արտաքին տեսքի վրա:
Ինչպես օգտագործել
Տրիխոդերմայի կիրառման ժամկետները եւ եղանակը կախված են այն խնդրից, որը ցանկանում եք լուծել: Սկզբունքորեն, դրա կիրառումը բույսերի աճեցման ցանկացած փուլում միայն օգուտ կտա: Բայց պետք է նկատի ունենալ, որ տրիխոդերման կարող է զարգանալ միայն միջավայրի +5․․․+35°C ջերմաստիճանում, ինչը նշանակում է, որ այն օգտագործելը տարվա ցուրտ եղանակին (վաղ գարնանը կամ ուշ աշնանը բերքահավաքից հետո) անիմաստ է:
Սերմերի մշակումը
Սերմերի նախնական մշակումը տրիխոդերմայով կատարվում է ցանելուց 1-3 օր առաջ: Սերմերը թրջում են ըստ պատրաստուկի վրա նշված հրահանգի։ Առավել հաճախ, առաջարկվում է 50 մլ պատրաստուկն ավելացնել 100 մլ ջրին եւ սերմերը 60 րոպե թրջել այդ լուծույթում։ Այդ կերպ մշակված սերմերը ավելի լավ են ծլում եւ սածիլի փուլում 20%-ով ավելի քիչ են տառապում սնկային հիվանդություններով:
Տրիխոդերմայով սածիլների և տնկիների մշակումը
Բույսերի իմունիտետի ամրապնդման եւ առավելագույն կպչունունակության ստանալու համար սածիլներն ու տնկիները տրիխոդերմայով մշակում են անմիջապես մշտական տեղում տնկելուց առաջ: Պատրաստում են լուծույթ՝ 100 մլ տրիխոդերման բացում են 10 լիտր ջրի մեջ եւ դրանով լավ ջրում են սածիլները։ Եթե սածիլները արդեն դուրս են բերվել ամաններից, կարելի է դրանք 30 րոպե ընկղմված պահել լուծույթի մեջ, հետո տնկել։
Հողի մշակում տրիխոդերմայով
Տրիխոդերմայով հողը մշակելն իմաստ ունի երկու դեպքերում՝ որպես հիվանդությունների կանխարգելման միջոց, բույսեր տնկելուց առաջ և հողի ընդհանուր, գարնանային կամ աշնանային մշակման համար: Առաջին դեպքում պատրաստում են լուծույթ՝ 50 մլ տրիխոդերմա 10 լիտր ջրում, որով ոռոգում են 10 քմ հող։ Երկրորդ դեպքում 150 մլ տրիխոդերման 10 լիտր ջրում եւ մշակում են 100 ք․մ․ հող:
Բանջարեղեն (անգլ․՝ Vegetable, ռուս․՝ Овощи) են կոչվում այն խոտաբույսերը, որոնց հյութալի մասերը՝ տերևները, ցողունները, արմատները, սոխուկները, պտուղները, ընձյուղները օգտագործվում են մարդու սնունդում կամ անասնակեր են։
Բանջարեղենի հիմնական խմբերն են՝
Արմատապճղավորներ, որոնք հիմնականում աճեցվում են արմատներն ուտելու համար(Ճակնդեղ, Բողկ, Գոնգեղ, Ամսաբողկ, Գազար, Վայրի գազար, Արմատային մաղադանոս, Ստեպղին, Շաղգամ, Նեխուր արմատային ․․․)
Պալարապտղավորներ, որոնք հիմնականում աճեցնում են պալարներն (tubers, клубни) ուտելու համար(Կարտոֆիլ, Բաթաթ, Գետնախնձոր ․․․)
Տերևաբանջարներ, որոնք հիմնականում աճեցվում են տերևներն ու տերևակոթուններն ուտելու համար (Կաղամբ, Սավոյան կաղամբ, Բրյուսելյան կաղամբ, Ծաղկակաղամբ, Բրոկոլի, Կոլրաբի, Հազար, Սպանախ, Սամիթ, Տերևային նեխուր, Տերևակոթունային նեխուր, Տերևային մաղադանոս, Թրթնջուկ, Խավարծիլ ․․․)
Պտղաբանջարներ, որոնք հիմնականում աճեցվում են պտուղներ կամ մատղաշ սերմնարաններն ուտելու համար (Լոլիկ, Սմբուկ, Տաքդեղ, Ձմերուկ, Սեխ, Դդում, Դդմիկ, Սիսեռ, Ոլոռ, Լոբի, Բակլա, Եգիպտացորեն, Բամիա ․․․)
Սոխուկավորներ, որոնք հիմնականում աճեցվում են սոխուկներն ու տերևները ուտելու համար (Սոխ, Սեզատերև, Պրաս, Սխտոր ․․․)
Բոլոր բաժանումները պայմանական են։ Օրինակ և՛ արմատապճղավորների, և՛ տերևաբանջարների մեծ մասի սերմերից աճեցվում է նաև միկրոկանաչի և ծլեցված սերմեր, կամ բաթաթի տերևներն էլ են ուտելի, հնդկոտեմի բոլոր մասերն են ուտելի և այլն։
Վնասատուներ/հիվանդություններ՝ Բրոկկոլի չունի լուրջ հիվանդություններ, բայց կարող է վնասվել կաղամբ որդերի, լվիկների, թրիփսերի, լորձնէակների և ուտիճների կողմից։
Բրոկկոլին զով եղանակ եւ լիարժեք արեւ սիրող բույս է, կարելի է անմիջապես բաց գրունտում ցանել, բայց վաղ բերքահավաք անելու համար, վերջին գարնանային ցրտահարության օրվանից 6-8 շաբաթ առաջ, տաք միջավայրում պետք է սկսել սածիլներ աճեցնել։ Ցանելիս 2-3 սերմ են գցում մոտ 1 սմ խորությամբ փոսիկների մեջ։ Աշնանային առաջին ցրտահարության օրվանից մոտ 3 ամիս առաջ էլ բաց գրունտում վերջին ցանքը կարելի է անել։
Հողը պետք է բերրի լինի, փխրուն և լավ ջրաթափանցիկություն ունենա։ Թթվայնությունը՝ pH 6.0-7.0 տիրույթում։
Սերմերը ծլում են 3-14 օրվա ընթացքում, ցանքը սկսում են նոսրացնել երբ երկու իսկական տերևներ են ձևավորվում։ Բրոկկոլին սիրում է լիարժեք արևի լույսը, սակայն շոգ վայրերում, ամռան կեսօրին ստվերն ավելի բարենպաստ կլինի: Ամռան շոգից խուսափելու մեկ այլ ձև է վաղահաս սորտեր ցանելը։
Բրոկոլիի միկրոկանաչի աճեցնելը
Բրոկոլիի միկրոկանաչին շատ ավելի հարուստ է օգտակար նյութերով և վիտամիններով քան դրա սերմերն ու հասուն բույսը։
Բրոկկոլիի միկրոկանաչին ունի հասուն բրոկոլիից ավելի մեղմ համ։ Մի փոքր դառնահամը պայմանավորված է սուլֆորաֆան միակցության (sulforaphane) ներկայությամբ, որը շատ օգտակար է մարդու առողջության համար։
Բրոկկոլին բավականին արագ է ծլում եւ աճում։ Այնքան արագ, որ արդեն 7-րդ օրը կարելի է բերքահավաք անել։ Բացի այդ, բրոկկոլին մյուս միկրոկանաչիների համեմատ ավելի քիչ ջրելու կարիք ունի։ Ընդամենը պետք է հետևել, որ արմատները միշտ խոնավ միջավայրում լինեն։
Մինչև ցանելը թրջելը
Կարիք չկա։
Համը
Թեթև, խրթխրթան, թեթևակի դառը։
Գույնը
Բաց կանաչ տերևներ, Bright green leaves, թեթևակի վարդագույն ցողուններ։
Օգտակար նյութերը
Հարուստ է A, C, K վիտամիններով, պրոտեինով, կալցիումով։
Հատկությունը
Կանխում է թոքերի եւ հաստ աղիքի քաղցկեղը, ամրացնում է ոսկորները, բարելավում է մարսողությունը եւ այլն։
Սերմի ծախսը (25×50 սմ տարայի համար)
28-29 գրամ
Մթության մեջ պահելը
4 օր
Ծլելը
1-2 օրից
Լույսը
Պայծառ, ցրված արևի լույս կամ արհեստական՝ 16 ժամ միացած, 8 ժամ անջատած։
Բերքահավաքը
7-10 օրից
Օգտագործելը
Օգտագործվում է բանջարեղենային աղցաններում, ապուրներում, որպես միսի կամ ձկան խավարտ:
Միկրոկանաչի կարելի է աճեցնել ինչպես դրա համար նախատեսված հատուկ կոնտեյներներում, այնպես էլ ցանկացած հարմարեցված սաղր ամանում։
Աճեցնելը՝ քայլ առ քայլ
Ձեռք բերել որակյալ, ցանկալի է օրգանական, սերմեր։ Համոզվել, որ սերմերը չեն ենթարկվել կենսաքիմիական մշակման։
Ընտրել/ձեռք բերել միկրոկանաչի աճեցնելու համար հարմար աման։ Դա կարող է լինել միկրոկանաչի աճեցնելու համար նախատեսված հատուկ կոնտեյներ, կամ հարմարեցված, ցանկացած մակերեսով, սաղր, դրենաժային ծակերով, պլաստիկ աման։
Պատրաստել հողախառնուրդ։ Կարելի է ձեռք բերել պատրաստի հողախառնուրդ ու մոտ 10% պերլիտ ավելացնել՝ փխրունությունը մեծացնելու համար։ Իսկ ինքնուրույն պատրաստելիս միմյանց հետ խառնել 3 մաս կոկոսի սուբստրատ կամ տորֆամամուռ + 1 մաս պերլիտ + 0.5-1 մաս կոմպոստ + 1 մաս ավազ (պարտադիր չէ)։ Լավ կլինի թթվայնությունը լինի Ph 6,1-7,8 միջակայքում։
Պատրաստի հողախառնուրդը լցնել աճեցման ամանի մեջ, հարթեցնել, բայց շատ չսեղմել։ Հեղուկացիրով ցողել հողը ջրածնի պերօքսիդի լուծույթով, այնուհետև ջրով՝ այնպես, որ հողը չափավոր խոնավ լինի, ցեխ չդառնա։
Սերմերը մեկ շերտով, խիտ ու հավասարաչափ բաշխել հողի մակերեսին եւ վրան լցնել նույն հողախառնուրդի բարակ շերտ՝ այնքան, որ սերմերը հազիվ ծածկվեն։
Ցանքը ծածկել կափարիչով կամ պլաստիկ թաղանթով եւ ամանը դնել զով (18-22°C), մութ տեղում:
Հետագա 2-3 օրվա ընթացքում պարբերաբար բացել ցանքը և, անհրաժեշտության դեպքում ցողելով ջրել և դնել նույն տեղում:
Երբ սկսեն երևալ առաջին ծիլերը, բացել ամանի կափարիչը և ցանքը տեղադրել պայծառ, ցրված լույսի ներքո։
Հետագա 1-3 օրում սերմերը շարունակում են ծլել։ Պետք է շարունակել ցողելով ջրել ցանքը։ Հողը չպետք է չափազանց խոնավ լինի, հակառակ դեպքում բույսերը կարող են նեխել կամ բորբոս կառաջանա: Եթե դա տեղի ունենա, խուճապի մատնվել պետք չէ՝ պետք է ցողել ջրածնի պերօքսիդով։
Պետք է շարունակել 16-ժամյա լույսի եւ 8-ժամյա մթության ռեժիմը դեռեւս 7-9 օրվա ընթացքում: Ընթացքում կարելի է համտեսել որոշ տերեւներ, որպեսզի ցանկալի համի վրա կանգ առնել։ Ամեն դեպքում, միկրոկանաչին ուտելու համար պատրաստ է երբ ունի 2-4 տերև։
Բոկ չոյը (անգլ․՝ Bok Choy, Buk Choy, Chinese chard, Chinese white cabbage, Mustard cabbage, ռուս․՝ Бок-чой, լատ․՝ Brassica rapa subsp. chinensis) Չինաստանում, Հարավ-Արևելյան Ասիայում, այժմ նաև աշխարհի շատ այլ երկրներում լայնորեն տարածված կաղամբազգի մշակաբույս է։
Չինարենի Կանտոնի բառբառով “Բոկ չոյ” նշանակում է սպիտակ բանջար։ Այս բանջարի հարյուրավոր տեսակներ կան։ Այն տեսակը, որը կոչվում է Baby Bak Choy իրականում ոչ թե դեռահաս Բոկ չոյն է, այլ Բոկ չոյի գաճաճ տեսակը։
Պակ չոյ է (անգլ․՝ Pak Choy, Baby buk choy, ռուս․՝ Пак чой, լատ․՝ Brassica rapa subsp. chinensis, green stemmed variety) կոչվում Բոկ չոյի կանաչ կոթուններով տեսակը, բայց կան նաև որոշ տարբերություններ բուրմունքի և տեքստուրայի առումով։
Լուսավորությունը՝ արևկող, բայց շոգ ամռան կեսօրին ստվերը օգտակար է
Վնասատուներ/հիվանդություններ՝ կարող է ենթարկվել ուտիճների և թրթուրների հարձակմանը
Խորհուրդ է տրվում տաք միջավայրում Բոկ չոյի/Պակ չոյի սածիլներ աճեցնել եւ մեկ ամիս անց տնկել դրանք բաց գրունտում։ Լավագույն արդյունքի հասնելու համար, սածիլները, մինչև դրսում տնկելը, մեկ շաբաթ պետք է կոփել՝ օրեցօր ավելացնելով դրսում գտնվելու ժամանակը։ Բույսերի գլուխները ձևավորվում ու պնդանում են մոտ 70 օրվա ընթացքում: Այդ պահից դրանք կարելի է հավաքվել։ Հողն առողջ պահելու համար, բերքահավաքի ժամանակ հողից հեռացնում են ողջ բույսը՝ ներառյալ արմատները։ Բոկ չոյի/պակ չոյի գլուխները կարող են մինչև երեք ամիս թարմ մնալ։
Բոկ չոյի/Պակ չոյի միկրոկանաչի աճեցնելը
Բոկ չոյի/Պակ չոյի միկրոկանաչիները շատ ավելի հարուստ են օգտակար նյութերով քան դրանց սերմերն ու հասուն բույսերը։
Մինչև ցանելը թրջելը
Պետք չէ
Համը
Մատղաշ չինական կաղամբի, թեթևակի քաղցր
Գույնը
Մեղմ կանաչ տերևներ, սպիտակ ցողուն
Օգտակար նյութերը
Վիտամիններ C, K եւ E, բետա-կարոտին եւ երկաթ
Հատկությունը
Ցածր կալորիականության շնորհիվ կարող է օգտագործվել նիհարելու դիետայի մեջ: Կանխարգելում է փորկապությունը, նվազեցնում է խոլեստերինը, նպաստում է աղիների մաքրմանը տոքսիններից։ Պարունակում է գլյուկոզինոլատներ, որոնք ազատ են արձակում իզոտիոցինատներ, որոնք իրենց հերթին քաղցկեղածիններին ճնշելով կարող են կանխել քաղցկեղի զարգացումը։
Սերմի ծախսը (25×50 սմ տարայի համար)
28-29 գրամ
Մթության մեջ պահելը
2-3 օր
Ծլելը
2-3 օրից
Լույսը
Պայծառ, ցրված արևի լույս կամ արհեստական՝ 14-16 ժամ միացած, 8-10 ժամ անջատած։
Բերքահավաքը
8-12 օրից
Օգտագործելը
Ավելացնում են մսային և ձկնային ուտեստներին, բանջարեղենին, ծովամթերքին և սմուզիներին։ Արդյունավետ օգտագործվում է որպես աղցանների հիմնական բաղադրիչ։
Միկրոկանաչի կարելի է աճեցնել ինչպես դրա համար նախատեսված հատուկ կոնտեյներներում, այնպես էլ ցանկացած հարմարեցված սաղր ամանում։
Աճեցնելը՝ քայլ առ քայլ
Ձեռք բերել որակյալ, ցանկալի է օրգանական, սերմեր։ Համոզվել, որ սերմերը չեն ենթարկվել կենսաքիմիական մշակման։
Ընտրել/ձեռք բերել միկրոկանաչի աճեցնելու համար հարմար աման։ Դա կարող է լինել միկրոկանաչի աճեցնելու համար նախատեսված հատուկ կոնտեյներ, կամ հարմարեցված, ցանկացած մակերեսով, սաղր, դրենաժային ծակերով, պլաստիկ աման։
Պատրաստել հողախառնուրդ։ Կարելի է ձեռք բերել պատրաստի հողախառնուրդ ու մոտ 10% պերլիտ ավելացնել՝ փխրունությունը մեծացնելու համար։ Իսկ ինքնուրույն պատրաստելիս միմյանց հետ խառնել 3 մաս կոկոսի սուբստրատ կամ տորֆամամուռ + 1 մաս պերլիտ + 0.5-1 մաս կոմպոստ + 1 մաս ավազ (պարտադիր չէ)։ Լավ կլինի թթվայնությունը լինի Ph 6,1-7,8 միջակայքում։
Պատրաստի հողախառնուրդը լցնել աճեցման ամանի մեջ, հարթեցնել, բայց շատ չսեղմել։ Հեղուկացիրով ցողել հողը ջրածնի պերօքսիդի լուծույթով, այնուհետև ջրով՝ այնպես, որ հողը չափավոր խոնավ լինի, ցեխ չդառնա։
Սերմերը մեկ շերտով, խիտ ու հավասարաչափ բաշխել հողի մակերեսին, այնուհետև ցողել հեղուկացիրով։
Ցանքը ծածկել կափարիչով կամ պլաստիկ թաղանթով եւ ամանը դնել զով (18-22°C), մութ տեղում:
Հետագա 2-3 օրվա ընթացքում պարբերաբար բացել ցանքը և, անհրաժեշտության դեպքում ցողելով ջրել ու դնել նույն տեղում:
Երբ սկսեն երևալ առաջին ծիլերը, սովորաբար ցանելուց հետո չորրորդ օրը, բացել ամանի կափարիչը և ցանքը տեղադրել պայծառ, ցրված լույսի ներքո։
Հետագա 1-3 օրում սերմերը շարունակում են ծլել։ Պետք է շարունակել ցողելով ջրել ցանքը։ Հողը չպետք է չափազանց խոնավ լինի, հակառակ դեպքում բույսերը կարող են նեխել կամ բորբոս կառաջանա: Եթե դա տեղի ունենա, խուճապի մատնվել պետք չէ՝ պետք է ցողել ջրածնի պերօքսիդով։
Պետք է շարունակել 16-ժամյա լույսի եւ 8-ժամյա մթության ռեժիմը դեռեւս 5-7 օրվա ընթացքում: Ընթացքում կարելի է համտեսել որոշ տերեւներ, որպեսզի ցանկալի համի վրա կանգ առնել։
Սիսեռը (անգլ․՝ Chickpea կամ Garbanzo, ռուս․՝ Нут, լատ.՝ Cicer) լոբազգիներիընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ է։ Հայտնի է 44 տեսակ։ Ցեղի միակ մշակովի տեսակը Սիսեռ սովորականն է (անգլ․՝ Chickpea, ռուս․՝ Нут бараний, Турецкий горох, լատ․՝ Cicer arietinum)։ Հայաստանում վայրի վիճակում աճում է 2 տեսակ՝
Սիսեռշատ փոքրիկ (Cicer minutum). Սիսեռանատոլիական (Cicer anatolicum)։ Հանդիպում է Վայոց ձորի և Սյունիքի մարզերում։ Աճում է խճապատ, քարքարոտ և ժայռոտ վայրերում։
Բաց գրունտում սիսեռ աճեցնելը
Տեղը
Տեղը պետք է ամբողջ օրը արևի տակ լինի։ Սիսեռը կիսաստվերում էլ կաճի, բայց բերքը ավելի քիչ կլինի։ Հողը պետք է պարարտ լինի, փխրուն և ջրաթափանցիկ։ Մարգերը պետք է նախապես պարարտացնել հասուն կոմպոստով կամ լավ փտած գոմաղբով։ Պետք է խուսափել հողում ազոտի բարձր պարունակությունից՝ այն կհանգեցնի ոչ թե pat8i0ne8զարգացմանը, այլ կանաչ զանգվածի ավելացմանը։
Սիսեռի համար լավ հարևաններ են՝ կարտոֆիլը, վարունգը, եգիպտացորենը, ելակը, նեխուրը, ծիթրոնը։ Վատ հարևան է սխտորը։
Սկզբունքորեն, սիսեռ կարելի է աճեցնել նաև առնվազն 20 սմ խորությամբ ծաղկամանում։
Ցանելը
Սիսեռը զով եղանակի միամյա բույս է։ Բերքը հասունանում է մոտ 100 օրում։ Ցրտադիմացկուն է, բայց աճի համար օդի ջերմաստիճանի ամենահարմարավետ տիրույթը +21…+26°C է եւ երբ գիշերը օդի ջերմաստիճանը չի նվազում +18°C ից:
Բաց գրունտում սիսեռը ցանում են գարնանային վերջին ցրտահարության օրվանից 2-3 շաբաթ առաջ: Քանի որ սիսեռը բավականին երկար ժամանակ է հասունանում, ընդունված է շատ ավելի վաղ, տաք միջավայրում, տորֆից կամ թղթյա բաժակների մեջ սածիլներ աճեցնել, հետո, երբ օրերը տաքանան ու դրանք 7-10 սմ բարձրության հասած լինեն, տեղաթոխել բաց գրունտ։
Սերմերը ցանում են 4-5 սմ խորությամբ, միմյանցից 7-15 սմ հեռու։ Հետագայում ցանքը նոսրացնելով, պահում են 15 սմ հեռավորություն։ Նոսրացնելիս կտրում են հեռացվող բույսերի միայն վերգետնյա մասը՝ արմատների մնալը հողում օգտակար է։ Միջշարքային հեռավորությունը 45-61 սմ։ Ցանելուց առաջ սերմերը թրջել պետք չէ։ Ցանելուց հետո էլ շատ չեն ջրում՝ այնքան որ հողը խոնավանա։
Խնամքը
Ջրելն ու սնուցումը
Ցանված մարգերը պետք է մշտապես խոնավ պահել, մինչև ծիլերի երևալը։ Կանոնավոր պետք է ջրել սիսեռի ծաղկելու և պատրիճների ձևավորման շրջանում։ Պետք է խուսափել բույսը վերևից ջրելուց՝ թրջվելը կարող է ծաղիկների և պատրիճների թափվելու պատճառ դառնալ։ Երբ եղանակը տաքանա, խոնավությունը պահպանելու համար պետք է ցանքածածկել (մուլչապատել) բույսերը՝ եթե հնարավոր է, հնացած կոմպոստով։ Սիսեռը, ինչպես այլ լոբազգիներ, հողում ազոտ ֆիքսելու ունակություն ունի։
Բերքահավաքը
Ցանելուց մոտ 100 օր անց սիսեռը հասունանում է։ Հում ուտելու համար հատիկները հանում են դեռ չչորացած, մատղաշ պատրիճներից, իսկ չոր հատիկներ ստանալու համար սպասում են մինչև բույսի տերևները թոշմեն և դեղնաշագանակագույն դառնան, ինչից հետո կտրում են բույսի ողջ վերգետնյա մասը և դնում չորացման։ Չորացած հատիկները հավաքում են երբ պատրիճները չորանում ու բացվում են:
Սիսեռի սերմեր ծլեցնելը
Սիսեռի ծիլերն ունեն ընկույզի, թեթեւակի դառնություն ունեցող համ։ Դրանք պարունակում են մեծ քանակությամբ արժեքավոր սպիտակուցներ, թաղանթանյութ (клетчатка),
միկրոտարրեր, կուտակված է B խմբի վիտամինների ողջ համալիրը , կան նաև A եւ P վիտամիններ, ֆոլիաթթու։ Շնորհիվ օգտակար նյութերի յուրահատուկ հարաբերակցության, սիսեռի ծիլերն ունեն ուժեղ հակաօքսիդանտ ազդեցություն։ Սիսեռի ծիլերի կանոնավոր օգտագործումը նվազեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը, նպաստում է երիկամների քարերի ոչնչացմանը եւ դուրսբերմանը:
Ուշադրություն
– Ծլեցնելու համար օգտագործեք միայն գնետիկ մոդիֆիկացիայի չենթարկված սոյա։ – Ծլեցնելու համար օդի ամենահարմարավետ ջերմաստիճանային տիրույթը +20…+22°C է։ – Ուտում են միայն սոյայի սոյայի հատիկից աճած ծիլերը, հատիկները չեն ուտում։
Ծլեցնելու համար՝
Հաշվի առնելով, որ թրջելուց հետո սիսեռի զանգվածն էականորեն ավելանալու է, վերցնում են հատիկների անհրաժեշտ քանակը, մաքրում են աղբից, դեն են նետում կոտրված կամ վնասված հատիկները։ Այնուհետև լավ լվանում են, քամում, լցնում խոր ամանի մեջ և վրան 4-5 անգամ շատ ջուր լցնում։ Ամանը դնում են տաք, արևի ուղիղ ճառագայթներից հեռու տեղում և թողնում, որ սերմերը 8-12 ժամ թրջվեն։
Թրջելն ավարտելուց հետո ջուրը թափում են կամ, հաշվի առնելով, որ այնտեղ տարալուծված կենսաակտիվ նյութեր կան, պահեստավորում են՝ այգու կամ սենյակի բույսերը ջրելու համար։
Սերմերը լցնում են ծլեցման ամանի մեջ, լավ քամում են և դնում թեքությամբ, բերնքսիվայր, որպեսզի և՛ ջուրը քամվի, և՛ օդափոխանակություն լինի։
Օրական 3-4 անգամ, չհանելով ծլեցման ամանից, սերմերը ողողում են և նորից քամում ու դնում նույն դիրքով։ Դա անում են այնքան ժամանակ մինչև անհրաժեշտ երկարության ծիլեր աճեն։
Սովորաբար, 2-3 օրվա ընթացցում սիսեռը ծլում է և պատրաստ է ուտելու համար։ Ուտելուց առաջ սերմերը լավ լվանում են։
Պահպանման ժամկետը
Ծլած սիսեռը լվալուց և մի քիչ չորացնելուց հետո կարելի է մինչև 2 շաբաթ պահել սառնարանում։
Սիսեռի միկրոկանաչի աճեցնելը
Սիսեռի միկրոկանաչին ամենահեշտ աճեցվողներից է։ Աճում է շատ արագ, որոշ ժամանակ մթության մեջ պահելու կարիք չկա։ Մի խոսքով “ցանիր և մոռացիր” խմբի միկրոկանաչիներից է։ Բերքահավաքի համար պատրաստ է երբ հասնում է մոտ 4 սմ բարձրության:
Թրջելը
Այո, 4-6 ժամ
Համը
Գույնը
Օգտակար նյութերը
A և C վիտամիններ, կալցիում, երկաթ և ֆոսֆոր
Հատկությունը
Նպաստում է մարսողությանը, աջակցում է արյունաստեղծ գործունեությանը, նվազեցնում է արյան շաքարի մակարդակը եւ ամրացնում ոսկորները եւ նյարդերը:
Սերմի ծախսը (25×50 սմ տարայի համար)
57-85 գրամ
Ծլելը
1-3 օր
Մթության մեջ
1-3 օր
Բերքահավաքը
7-14 օրից
Օգտագործելը
Աղցանների, սմուզիների մեջ։
Միկրոկանաչի կարելի է աճեցնել ինչպես դրա համար նախատեսված հատուկ կոնտեյներներում, այնպես էլ ցանկացած հարմարեցված սաղր ամանում։
Աճեցնելը՝ քայլ առ քայլ
Ձեռք բերել որակյալ, ցանկալի է օրգանական, սերմեր։ Համոզվել, որ սերմերը չեն ենթարկվել կենսաքիմիական մշակման։
Ընտրել/ձեռք բերել միկրոկանաչի աճեցնելու համար հարմար աման։ Դա կարող է լինել միկրոկանաչի աճեցնելու համար նախատեսված հատուկ կոնտեյներ, կամ հարմարեցված, ցանկացած մակերեսով, սաղր, դրենաժային ծակերով, պլաստիկ աման։
Ըստ ամանի մակերեսի առանձնացված սերմերի խմբաքանակը լավ լվանալ հոսող ջրի տակ, նկատված օտար տարրերն ու վնասված հատիկները հեռացնել։
Լցնել որևէ խոր ամանի մեջ, վրան լցնել սերմերի ծավալից առնվազն 3-4 անգամ ավել ջուր և թողնել 4-8 ժամ։ (Նախապես թրջելը էապես արագացնում է սերմերի ծլելը։ Ավելի երկար թրջել չի կարելի՝ կարող է ֆերմենտացիա սկսվել և սերմերը կկորցնեն ծլողունակությունը։)
Պատրաստել հողախառնուրդ։ Կարելի է ձեռք բերել պատրաստի հողախառնուրդ ու մոտ 10% պերլիտ ավելացնել՝ փխրունությունը մեծացնելու համար։ Իսկ ինքնուրույն պատրաստելիս միմյանց հետ խառնել 3 մաս կոկոսի սուբստրատ կամ տորֆամամուռ + 1 մաս պերլիտ + 0.5-1 մաս կոմպոստ + 1 մաս ավազ (պարտադիր չէ)։ Լավ կլինի թթվայնությունը լինի Ph 6,1-7,8 միջակայքում։
Պատրաստի հողախառնուրդը լցնել աճեցման ամանի մեջ, հարթեցնել, բայց շատ չսեղմել։ Հեղուկացիրով ցողել հողը ջրածնի պերօքսիդի լուծույթով, այնուհետև ջրով՝ այնպես, որ հողը չափավոր խոնավ լինի, ցեխ չդառնա։
Թրջելն ավարտելուց հետո, սերմերը քամել և մեկ շերտով, խիտ ու հավասարաչափ բաշխել հողի մակերեսին եւ վրան լցնել նույն հողախառնուրդի բարակ շերտ՝ այնքան, որ սերմերը հազիվ ծածկվեն։ Ի դեպ, քամված ջուրը ճիշտ կլինի չթափել, այլ օգտագործել սենյակային բույսերը ջրելու համար՝ այնտեղ տարալուծված օգտակար նյութեր կան։
Ցանքը ծածկել կափարիչով կամ պլաստիկ թաղանթով եւ ամանը դնել զով (18-22°C), մութ տեղում:
Հետագա 2-3 օրվա ընթացքում պարբերաբար բացել ցանքը և, անհրաժեշտության դեպքում ցողելով ջրել և դնել նույն տեղում:
Երբ սկսեն երևալ առաջին ծիլերը, բացել ամանի կափարիչը և ցանքը տեղադրել պայծառ, ցրված լույսի ներքո։
Հետագա 1-3 օրում սերմերը շարունակում են ծլել։ Պետք է շարունակել ցողելով ջրել ցանքը։ Հողը չպետք է չափազանց խոնավ լինի, հակառակ դեպքում բույսերը կարող են նեխել կամ բորբոս կառաջանա: Եթե դա տեղի ունենա, խուճապի մատնվել պետք չէ՝ պետք է ցողել ջրածնի պերօքսիդով։
Պետք է շարունակել 16-ժամյա լույսի եւ 8-ժամյա մթության ռեժիմը դեռեւս 7-9 օրվա ընթացքում: Ընթացքում կարելի է համտեսել որոշ տերեւներ, որպեսզի ցանկալի համի վրա կանգ առնել։ Ամեն դեպքում, միկրոկանաչին ուտելու համար պատրաստ է երբ ունի 2-4 տերև։
Լոբազգիների կամ Բակլազգիների ընտանիքն (Bean family, Бобовые կամ Мотыльковые, Fabaceae կամ Leguminosae) ունի ավելի քան 20 հազար տեսակ բազմամյա և միամյա բույսեր, որոնք աճում են ողջ աշխարհում։
Տարածվածությամբ լոբազգիների մրցակիցը միայն հացահատիկայիններն են։ Սննդային բարձր արժեքի շնորհիվ լոբազգիներին հաճախ համեմատում են մսի հետ, ինչը ճշմարտությունից հեռու չէ՝ սպիտակուցների պարունակությամբ դրանք համադրելի են տավարի եւ խոզի մսի հետ:
Լոբազգիների ընտանիքի 5 ամենամեծ ցեղերն են՝
Գազ, Կռնի, Խազիրան (Astragalus, Астрагал):Գրանցված է 2481 տեսակ։ Բազմամյա կամ միամյա խոտաբույսերի, կիսաթփերի, հազվադեպ՝ թփերի ցեղ է։ Հայաստանում աճում է 150 տեսակ։
Ակացիա (Acacia, Акация): Գրանցված է 1380 տեսակ։ Ծառերի, թփերի, հազվադեպ՝ խոտաբույսերի ցեղ է։ Տարածված է Ասիայում, Ավստրալիայում, Աֆրիկայում, Մեքսիկայում։
Ինդիգոֆերա (Indigofera, Индигофера): Գրանցված է 665 տեսակ։ Տարածված է Արևադարձային և Մերձարևադարձային գոտիներում։ Մի քանի տեսակներ աճում են նաև Հարավարևելյան ասիայի չափավոր կլիմայական գոտում։
Կրոտալարիա (Crotalaria, Кроталярия)։ Գրանցված է 698 տեսակ։ Տարածված է Արևադարձային և Մերձարևադարձային գոտիներում։
Միմոզա (Mimosa, Мимоза): Գրանցված է 618 տեսակ։ Այս ցեղից ամենահայտնին Պատկառուկն է (Shameplant, Touch-me-not, Мимоза стыдливая, Mimosa pudica)
Երեքնուկ (անգլ․՝ Clover, ռուս․՝ Клевер, լատ․՝ Trifolium): Ցեղն ընդգրկում է 245 տեսակ։
Լոբի (անգլ․՝ Bean, ռուս․՝ Фасоль, լատ․՝ Phaseolus)։ Ցեղն ընդգրկում է 87 տեսակ։
Լուպին (անգլ․՝ , ռուս․՝ Люпин, լատ.՝ Lupinus): Ցեղը ներառում է 550 տեսակ, որոնց թվում ուտելի Սպիտակ լուպինը (Lupinus albus)։
Հացհամեմ (անգլ․՝ Trigonella, ռուս․՝ Пажитник, լատ․՝ Trigonella): Միամյա, հազվադեպ՝ բազմամյա, կումարինի սուր հոտով խոտաբույսերի ցեղ է։ Ցեղն ընդգրկում է 93 տեսակ։
Ոլոռ (անգլ․՝ Pea, ռուս․՝ Горох, լատ․՝ Pisum)։ Ցեղն ընդգրկում է 7 տեսակ։
Ոսպ (անգլ․՝ Lentil, ռուս․՝ Чечевица, լատ․՝ Lens): Ցեղն ընդգրկում է 7 տեսակ։
Սիսեռ (անգլ․՝ Cicer, ռուս․՝ Нут, լատ․՝ Cicer): Միամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ է։ Հայտնի է 44 տեսակ։ Ցեղի միակ մշակովի տեսակը Սիսեռ սովորականն է (անգլ․՝ Chickpea, ռուս․՝ Нут бараний, Турецкий горох, լատ․՝ Cicer arietinum)։
Սոյա (անգլ․՝ Soybean, ռուս․՝ Соя, լատ․՝ Glycine): Ցեղն ընդգրկում է 15 տեսակ։ Ամենահայտնի տեսակը Սոյա սովորականն է (Soybean, Соя обыкновенная, Соя культурная, Glycine max)։
Վիգնա (անգլ․՝ Vígna, ռուս․՝ Вигна, լատ․՝ Vígna)։ Ցեղն ընդգրկում է 108 տեսակ։ Ցեղի ամենատարածված ներկայացուցիչներն են՝ Վիգնա չինականը (անգլ․՝ Cowpea , ռուս․՝ Коровий горох , լատ․՝ Vīgna unguiculata ), a subspecies of the black eyed peas ( Black-eyed pea ), Մաշը (անգլ․՝ Mung bean կամ Maash, ռուս․՝ Маш , լատ․՝ Vigna radiata ), Ուրդը (անգլ․՝ Vigna mungo, ռուս․՝ Урд, լատ․՝ Vígna mungo ), Աձուկին (անգլ․՝ Adzuki bean, ռուս․՝ Адзуки, լատ․՝ Vigna angularis):
Վիկ (Wetches, Вика կամ Горошек, Vicia): Ցեղը ներառում է 230 տեսակ, որոնց թվում են դեկորատիվ բույսեր, կերային և հատիկաընդեղենային մշակաբույսեր։ Իսկ ամենահայտնին Բակլան է (անգլ․՝ Broad bean, Fava bean կամ Faba bean, ռուս․՝ Боб садовый, լատ․՝ Vicia faba)
Տափոլոռ (լատ.՝ Lathyrus): Ցեղը ներառում է 159 տեսակ։ ՀՀ-ում՝ 16-18 տեսակ՝. Տափոլոռպալարավոր (Lathyrus tuberosus), Տափոլոռանտառային (Lathyrus sylvestris), Տափոլոռմարգագետնային (Lathyrus pratensis), Տափոլոռնեղատերև (Lathyrus leptophyllus) և այլն։ Տարածված է գրեթե բոլոր մարզերում։ Աճում է անտառներում և անտառեզրերին, թփուտներում, առվակների ափերին, այգիներում, աղբոտում է ցանքերը և այլն։ Այս ցեղին է պատկանում Հոտավետ ոլոռիկը(անգլ․՝ Sweet pea, ռուս․՝ Чина душистая, Душистый горошек, լատ.՝ Lathyrus odoratus)
Լիմոնախոտը (անգլ․՝ Lemongrass, ռուս․՝ Лимонная трава, լատ․՝ Cymbopogon) հացազգիների ընտանիքի, բարձր, բազմամյա խոտաբույսերի ցեղ է։ Մոտ 55 տեսակներից հատկապես Արևմտահնդկական լիմոնախոտ (West Indian Lemon Grass, Челнобородник лимонный, Cymbopogon citratus) տեսակը լայնորեն աճեցվում է որպես համեմունք և դեղաբույս։
Լիմոնախոտի հայրենիքը Հարավ-Արեւելյան Ասիան է, այն լայնորեն մշակվում է Աֆրիկայի, Ասիայի եւ Ամերիկաների արեւադարձային գոտիներում:
Մեր կլիմայական պայմաններում բաց գրունտում աճեցնելու համար բույսը հարմարեցված չէ, սակայն կարելի է աճեցնել սենյակային պայմաններում:
Հետաքրքիր է, որ այս հացազգին մշակվում է ոչ թե հատիկների, այլ տերեւների եւ ցողունների համար: Լիմոնախոտը հայտնի համեմունք է։ Առավել հաճախ այն օգտագործում են ապուրների եւ հնդկական Curry-ի հետ կամ ավելացնում են թեյին։
Բացի այդ, լիմոնախոտը արժեքավոր դեղաբույս է։ Դրա տերեւները պարունակում են B, C եւ A խմբի վիտամիններ, ֆոլիաթթու, կալիում, կալցիում եւ այլ օգտակար հանքանյութեր: Լիմոնախոտի եթերային յուղը ունի հակասնկային, հակամակաբույծ ազդեցություն, օգնում է ստամոքսի խանգարման, մրսածության, գլխացավի դեպքում:
Տանը լիմոնախոտ աճեցնելը
Տան պայմաններում բացի Արևմտահնդկական լիմոնախոտ (West Indian Lemon Grass, Челнобородник лимонный, Cymbopogon citratus) տեսակից աճեցնում են նաև Արևելահնդկական լիմոնախոտը (Восточно-индийское лимонное сорго կամ Малабарская трава, Cymbopogon flexuosus) ու Կիտրոնելան (Citronella grass, Цитронелла, Cymbopogon nardus): Բոլորի խնամքը նույնն է։
Աճեցնելու տեղը
Արևադարձային բույսի համար, բնականաբար, պետք է ընտրել լուսավոր ու տաք տեղ՝ դեպի հարավ նայող պատուհանագոգը։ Լիմոնախոտն, ի տարբերություն շատ բույսերի, չի վախենում արևի ուղիղ ճառագայթներից։ Թույլատրելի է նաև ցրված, պայծառ լուսավորությունը՝ լուսավոր պատուհանից ոչ ավելի քան 1,5 մ հեռավորության վրա։
Ուշադրություն
Չարժե լիմոնախոտն աճեցնել տրանսպորտի կամ արտադրական արտանետումների համար բաց պատշգամբում։ Լիմոնախոտի տերեւները կլանում և իրենց մեջ կուտակում են այդ վնասակար տարրերը։
Ծաղկամանը
Բնական պայմաններում լիմոնախոտը հասնում է մինչև 1,8-2 մետր բարձրության։ Ծաղկամանում դա հնարավոր չէ։ Նորմալ աճի համար բավարար է 25-30 սմ տրամագծով ծաղկամանը։
Հողախառնուրդը
Կարևոր է որ հողը լինի պարարտ և փխրուն։ Կարելի է գնել որևէ համապիտանի հողախառնուրդ կամ պատրաստել ինքնուրույն՝ հավասար մասերով իրար խառնել կենսահումուս և գետի ավազ։ Փխրունությունն ավելացնելու համար լրացուցիչ պերլիտ կամ վերմիկուլիտ ավելացնել։ Լավ դրենաժային շերտն էլ պարտադիր է։
Օդի ջերմաստիճանն ու խոնավությունը
Օդի նվազագույն ջերմաստիճանը +16оС է, իսկ ամենահարմարավետը +20…+25оС տիրույթն է։ Օդի խոնավությունը՝ չափավոր, սիրում է հաճախակի ցողվել մանր կաթիլներով։
Լիմոնախոտը տառապում է միջանցիկ քամիներից, դա կարող է բերել արմատների նեխելուն։ Ձմռանը, սենյակը օդափոխելիս, պետք է բույսը պաշտպանել սառը օդի հոսքերից։ Հնարավորության դեպքում, ամռանը օգտակար է լիմոնախոտը բաց երկնքի տակ պահել։
Խնամքը
Լիմոնախոտի խնամքը կանոնավոր ջրելն ու սնուցում տալն է։ Պետք է նաև ուշադրություն դարձնել օդի խոնավությանը եւ ջերմությանը: Խորհուրդ չի տրվում թփի շուրջը հողը փխրեցնել :
Ջրելը
Լիմոնախոտը խոնավություն սիրող բույս է։ Ամռանը պետք է առատ ջրել, բայց հողը ցեխ ու ճահիճ չդարձնել։ Ամռան խիստ շոգին կարելի է փոքր չափաբաժիններով օրական երկու և ավելի անգամ ջրել։
Ձմռանը ջրելը քչացնում են։ Ջրում են հողի մակերեսը չորանալուց հետո։
Սնուցումը
Սնուցումն արվում է ակտիվ աճի շրջանում՝ ապրիլից հոկտեմբեր: Հարմար է կիրառել համալիր հեղուկ պարարտանյութ: Դա արվում երկու շաբաթը մեկ, ջրելու ժամանակ։ Քանի որ լիմոնախոտը ակտիվորեն ավելացնում է կանաչ զանգվածը, այն հատկապես ազոտական պարարտանյութերի կարիք ունի, այդ թվում ‘ օրգանական:
Բազմացնելը
Լիմոնախոտը կարելի է բազմացնել սերմերով, թուփը բաժանելով և ցողունները արմատակալելու դնելով։
Սերմով բազմացնելը
Սածիլներ աճեցնելու համար նախատեսված կոնտեյները լցնում են բերրի հողով եւ լավ ցողում են ցողիչով:
Առանց խորացնելու, հողի մակերեսով բաշխում են սերմերը և վրան ծածկում 2-3 մմ հաստությամբ հողի կամ ավազի շերտով։
Ցանքը եւս մեկ անգամ լավ ցողում են։
Կոնտեյները ծածկում են պլաստիկ թաղանթով կամ ապակիով, դնում են ջերմ լուսավոր տեղ։ Օդի +18оС ջերմաստիճանի դեպքում ծիլերը հայտնվում են մոտ մեկ շաբաթ անց:
Ծիլերի հայտնվելուց հետո կոնտեյները բացում են: Հետևում են, որպեսզի հողը միշտ խոնավ լինի, ըստ անհրաժեշտության, պարբերաբար ցողում են հողը:
Մոտ 1-2 շաբաթից հասակ առած թփերը զգուշորեն տեղափոխում են առանձին ծաղկամանների մեջ:
Թուփը բաժանելը
Երբ լիմոնախոտի թուփը աճել եւ լցրել է ամբողջ ծաղկամանը, այն կարելի է հանել և բաժանել թուփը մի քանի մասերի: Գերադասելի է դա անել գարնանը կամ ամռան սկզբին։
Դուրս հանած թուփը զգուշորեն թափ տալով արմատներն ազատում են հողից, որպեսզի երևան տեղերը որտեղից կարելի է բաժանել թուփը։ Բաժանում են ձեռքերով կամ սուր դանակով, բաժանված թփերը տնկում են առանձին ծաղկամաններում և լավ ջրում։
Ցողունը արմատակալելու դնելը
Փորձը ցույց է տալիս, որ կարելի է նույնիսկ խանութից գնված լիմոնախոտի ցողունից արմատակալած տնկի ստանալ։ Դրա համար դրանք պետք է լինեն ամբողջական՝ ստորին հատվածը պահպանված։
Բաժակի մեջ 2-3 սմ հնեցված, գոլ ջուր են լցնում ու ցողունը դնում մեջը։ Անհրաժեշտ է, որ օդի ազատ հոսք լինի դեպի ձեւավորվող արմատները:
Բաժակը դնում է տաք, լուսավոր տեղ, բայց ոչ արևի ուղիղ ճառագայթների տակ։
Ջրի մակարդակը հաստատուն են պահում։
Մոտավորապես մեկ շաբաթ անց, ցողունի վրա երիտասարդ արմատներ են ձեւավորվում։
Չսպասելով արմատների երկարանալուն, բույսը տնկում են բերրի հողի մեջ և հետագայում ապահովում են սովորական խնամք։
Հիվանդություններ և վնասատուներ
Լիմոնախոտը մեծ քանակությամբ եթերային յուղեր է պարունակում։ Այն հազվադեպ է հիվանդանում և ենթարկվում վնասատուների հարձակմանը։ Որպես սարդոստայնային տիզի դեմ կանխարգելիչ միջոց, խորհուրդ է տրվում պարբերաբար ցողել բույսը նաև ձմռանը։
Բերքահավաքը
Ըստ անհրաժեշտության, թարմ տերեւները կտրում են երբ դրանք հասնում են 25-30 սմ երկարության: Ամբողջական բերքահավաք անում են ձմռանը, երբ տերեւները սկսում են չորանալ:
Կտրած տերևները մանրացնում են, 1-2 սմ երկարությամբ կտորները փռում են թղթի կամ կտորի վրա և չորացնում են։ Պահում են ապակե հերմետիկ տարայի մեջ։
Լիմոնախոտի ցողուններն էլ են ուտելի։ Երբ ցողունի տրամագիծը հասնում է 2-4 սանտիմետրի, այն կտրում են հողի մակարդակով եւ օգտագործում որպես սոուսների, ապուրների հավելում եւ մսային ճաշատեսակներում: Կտրված ցողունը կրկին աճում է:
Ուշադրություն
Լիմոնախոտի տերևների եզրերը շատ սուր են: Բերքահավաքը պետք է իրականացվի ձեռնոցներով:
Սխալներ
Անփորձ մշակողները կարող են հետեւյալ դժվարությունների հանդիպել՝
Բույսը չի աճում կամ մահանում է սածիլի փուլում: Հաճախ դա պայմանավորված է լինում հողի գերխոնավացմամբ։ Եթե ցանելիս հողը լավ խոնավ է եղել, այլևս մինչև սերմերի ծլելը ջրելն անհրաժեշտ չէ։ Հետագայում էլ չափից շատ ջրելը վնասակար է։
Բույսը լավ արմատներ է զարգացնում, բայց հետո դրանք նեխում են։ Խնդիրը կրկին կապված է չափից շատ ջրելու հետ։ Կարելի է փորձել ջրել ներքևից՝ տակդիրի միջից։
Որոշ մարդկանց մոտ բույսի եթերային յուղի մեջ պարունակվող նյութերը կարող են ալերգիա առաջացնել:
Բանջարեղենի մեծ մասին 6-8 ժամ ուղիղ արեւի լույս է անհրաժեշտ։ Սակայն, կիսաստվերում (3-6 ժամ արեւի ուղիղ ճառագայթներ) բարեհաջող աճողներ էլ կան։ Ի դեպ, ոչ մի միրգ կամ բանջարեղեն չկա, որ նորմալ աճի լրիվ ստվերում։
Կիսաստվերում լավ աճող բանջարեղեն
Հազարը (lettuce), Ճարճրուկը(arugula), Գանգրակաղամբը(Քեյլը) (kale) և Շվեյցարական մանգոլդը, (swiss chard) լիովին կբավարարվեն օրական 3-4 ժամ լիարժեք արևի լույսով։ Ավելին, կեսօրի կիզիչ արևից պաշտպանված լինելը շատ օգտակար կլինի դրանց նուրբ տերևների համար։
Բրոկոլի (Broccoli) և Սպանախը (spinach) նույպես լավ կաճեն կիսաստվերում։ Շոգ կլիմայում կիսաստվերը կզսպի դրանց ժամանակից շուտ ընձյուղվելուց։
Ճակնդեղը (Beets) և Բողկը (radishes) գուցե ավելի փոքր արմատապտուղներ ձևավորեն, բայց լավ կանաչ զանգված՝ տերևներ կաճեցնեն։ Կաղամբը (Cabbage) կիսաստվերում կաճի, բայց ամուր գլուխներ չի ձևավորի։
Այնտեղ, որտեղ արևը լուսավորում է առավոտյան, իսկ կեսօրից հետո ստվեր է, կարելի է փորձել Նեխուր (celery), Գազար (carrots), Վայրի գազար (Parsnips, Пастернак) և Լոբի (թուփ) (bush beans) աճեցնել։
Այնտեղ, որտեղ առավոտյան արև չկա, բայց լուսավոր է կեսօրից հետո, հարմար է մագլցող բանջարեղենի համար՝ Վարունգ (cucumber), Լոբի (pole beans), Ոլոռ (peas):
Մի քանի այլ ստվերադիմացկուն բույսեր
Հաղարջը (currants, смородина) եւ Փշահաղարջը (gooseberries, крыжовник) աճում և պտղաբերում են կիսաստվերում։ Կարելի է տնկել դրանք ցանկապատի կամ պատերի տակ՝ ճյուղերը լավ տարածելով, որ լույսը հասնի բույսի բոլոր տերևներին:
Մոշը (BlackBerry, ежевика) և Ազնվամորն (raspberries, малина) էլ կարող են աճել կիսաստվերում, սակայն մշտական արևը միանգամայն այլ որակ է ապահովում։
Խավարծիլի (Rhubarb, ревень) անունն արդեն հուշում է, որ կիսաստվերի բույս է։
Կիսաստվերին դիմացող Ելակի սորտեր էլ կան, օրինակ ամերիկյան “Alexandria” կամ ռուսական Дали, Мальга, Магнус, Флорин, Пандора, Зенкора, Эверли, Барон Солемахер, Летиция սորտերը;
Ինչ վերաբերում է ծառերին, ապա Տանձն ու Սալորը լավագույն ընտրությունն են։ Տանձն, իրոք, օրական ընդամենը մի քանի ժամ արեւի պահանջ ունի՝ ցանկալի է կեսօրին։ Սալորը կգեղեցկացնի լանդշաֆտը։ Պարզապես պետք է հաշվի առնել, որ տանձի եւ սալորի ծառերի շատ տեսակներին անհրաժեշտ են խաչաձեւ փոշոտում, այնպես որ, պետք կլինի մեկից ավելի ծառ տնկել:
5 խորհուրդ կիսաստվերում բույս աճեցնելու վերաբերյալ
Բացի ամենաշոգից, ցանկացած այլ կլիմայում սերմերը սկզբում պետք է ցանել այգու առավել արեւոտ մասերում՝ թե անմիջապես հողի մեջ, թե՛ առանձին ծաղկամանում կամ այլ տարայում, ապա, պայծառ արևի տակ դրանց ծլելուց և մի քիչ մեծանալուց ու ամրանալուց հետո տեղափոխել կիսաստվերում աճելու։
Պետք է փորձել ավելացնել տարբեր առարկաներից դեպի բույսերն արտացոլվող լույսը։ Օրինակ սպիտակ ներկել պատերը, ցանկապատն ու այլ առարկաներ։ Կարելի է հայելիներ տեղադրել կամ ալյումինե փայլաթիթեղ օգտագործել։
Ստվերախիտ տեղերի հողը ուշ է տաքանում գարնանը և շուտ է սառչում աշնանը, ուստի տարատեսակ ծածկերով պետք է ձգտել երկարաձգել հողի՝ բույսերի աճի համար հարմարավետ ջերմաստիճանի պահպանման ժամկետը։
Լորձնէակներն ու խխունջները հաճախ թաքնվում են հենց խոնավ, ստվերախիտ տեղերում, այնպես որ, այդ տեղերում պետք է գարեջրով թակարդներ դնել և հետաձգել մուլչապատումը մինչև տաքերն ընկնելը։
Բույսերի միջև բավարար տարածք է պետք թողնել, որպեսզի միմյանց չստվերեն։