Ալպիական մանուշակը (Արջտակ, Ցիկլամեն, անգլ։՝ Cyclamen, ռուս։՝ Цикламен, լատ.՝ Cyclamen), գնարբուկազգիների ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ է։ Հայտնի է 55, Հայաստանում՝ 1 տեսակ՝ Արջտակ գարնանային (Cyclamen coum)։
Տրադեսկանցիա երփներանգ
Տրադեսկանցիա երփներանգ (անգլ.՝ Moses-in-the-cradle, ռուս.՝ Традесканция разноцветная, լատ.՝ Tradescantia spathacea)
Հղումներ
Զամիոկուլկաս (Զանզիբարի գանձ)
Զամիոկուլկասը (Զանզիբարի գանձ, Դոլարի ծառ, անգլ.՝ Zanzibar gem, ZZ plant, Zuzu plant, ռուս.՝ Замиакулькас, Дволларовое дерево, լատ.՝ Zamioculcas) Araceae ընտանիքի ծաղկող բույս է: Բնության մեջ աճում է Աֆրիկայի արևադարձային գոտում:
Խնամքը
- Զամիոկուլկասի ծաղկամանը պետք է լավ դրենաժ ունենա:
- Ոռոգման համար կարևոր է օգտագործել առնվազն 24 ժամ հնեցված, փափուկ ջուր: Ջրել միայն հողը չորանալուց հետո:
- Զամիոկուլկասը ստվերադիմացկուն է, սակայն ամենից լավ աճում է ցրված, պայծառ լույսի ներքո: Արևի ուղիղ ճառագայթներից կարող է այրվածքներ ստանալ:
- Ապրիլից՝ օգոստոս ամիսներին լրացուցիչ սնուցման կարիք ունի: Հարմար են կակտուսի և սուկուլենտների համար նախատեսված պարարտանյութերը:
- Զամիոկուլկասի հաստ ու մսոտ ցողուններին հենարան է պետք, այլապես դրանք կսկսեն բեկվել, խոնարհվել:
- Պարբերաբար պետք է խոնավ լաթով մաքրել տերևները:
- Ամռանը բույսը կարելի է դուրս բերել պատշգամբ կամ այգի, բայց ոչ կիզիչ արևի տակ:
Զամիոկուլկասի հյութը թունավոր է: Տեղափոխելիս լավ կլինի ձեռնոցներ օգտագործել, իսկ հյութին դիպչելուց հետո, լավ լվացվել:
Հղումներ
Ցիսուս
Ցիսուսը (անգլ.՝ Cissus, ռուս.՝ Циссус, լատ.՝ Cissus) խաղողազգիներին պատկանող, երկրագնդի արևադարձային և մերձարևադարձային գոտիներում աճող լիանա է: Հայտնի են ցիսսուսի մոտ 300 տեսակներ: Ցեսուսի որոշ տեսակներ լայնորեն տարածված են որպես սենյակային բույսեր: Դրանք են՝
Ցիսուս շեղանկյունատերև (Cissus rhombifolia, Циссус ромболистный)
Ցիսուս բազմերանգ (Cissus discolor, Циссус разноцветный)
Ցիսուս ստրիատա (Cissus striata, Циссус стриата)
Ցիսուս անտարկտիկական (Cissus antarctica, Циссус антарктический)
Հղումներ
Շտերնբերգիա Ֆիշերի
Շտերնբերգիա Ֆիշերի (ռուս.՝ Штернбергия, լատ.՝ Sternbergia fischeriana) շքանարգիզազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում:
Նկարագրություն: Բազմամյա սոխուկավոր բույս է՝ 10–15 սմ բարձրության: Սոխուկները՝ կլոր, 2,5–3,5 սմ տրամագծով, ծածկված դարչնագույն կամ սևավուն թեփուկներով: Տերևները՝ գոտիանման, տափակ, փայլուն, մուգ կանաչ, բութ գագաթով, հիմքում՝ հազիվ ողնուցավոր, մինչ 20 սմ երկարության: Ծաղիկները՝ վառ–դեղին, նստադիր կամ կարճ, մինչև 5 մմ երկարության կոթունով: Տուփիկը 10–15 մմ տրամագծով, երկարավուն– էլիպսաձև: Սերմը՝ սերմնաթիկնոցով:
Տարածում: Հայաստանում հանդիպում է միայն Զանգեզուրի ֆլորիստիկական շրջանում, Ներքին Վաչագան գյուղի շրջակայքում: AOO 4 քառ. կմ է, լոկալիտետը՝ 1: Ընդհանուր արեալը ընդգրկում է Արևելյան և Հարավային Անդրկովկասը, Հարավային և Հարավարևմտյան Անատոլիան, Սիրիան, Իրաքը, Իրանը, Միջին Ասիան:
Հղումներ
Եզան լեզու
Եզան լեզուն (անգլ.՝ Plantains, ռուս.՝ Подорожник, լատ.՝ Plantago) ջրախոտազգիների ընտանիքին պատկանող միամյա, երկամյա, բազմամյա խոտաբույսերի, հազվադեպ՝ կիսաթփերի ցեղ է։ Հայտնի է մոտ 260 (այլ տվյալներով 150) տեսակ:
Հայաստանում աճում է եզան լեզվի 10 տեսակ՝
- Եզան լեզու մեծ (Plantago major),
- Եզան լեզու նշտարատերև (Plantago lanceolata),
- Եզան լեզու անհարթ (Plantago scabra),
- Եզան լեզու ծովափնյա (Plantago maritima),
- Եզան լեզու սևացող (Plantago atrata) և այլն։
Բուժական նպատակներով օգտագործում են բույսի տերևները և սերմերը, երբեմն՝ նաև արմատը։ Ունի ընդհանուր հանգստացնող, ճնշումն իջեցնող, խորխաբեր, խորխը ջրիկացնող, վերքը լավացնող, մանրէասպան, հյուսվածքների ամբողջականությունը վերականգնող ազդեցություններ:
Հայտնի է, որ նախկինում մարդիկ այն կիրառում էին վերքերը բուժելու և որպես օձի կծածի դեմ միջոց. արդյունավետությունը կարծես թե գիտականորեն հիմնավորված է:
Կիրառվում է բրոնխիտների, կապույտ հազի, բրոնխիալ ասթմայի, թոքերի պալարախտի, գաստրիտների, ստամոքսի և 12-մատնյա աղու խոցային հիվանդությունների (ցածր կամ բարձր թթվայնության պայմաններ) դեպքում։ Բույսի ջրաթուրմը և թարմ հյութը օգնում են վերքերի արագ մաքրմանը և սպիացմանը։ Թարախային վերքերի, չիբանների ժամանակ լավ լվացված, թարմ տերևը օգտագործվում է թրջոցի ձևով:
Հղումներ
Ավլաբույս
Ավլաբույսը (անգլ.՝ Bassia, ռուս.՝ Бассия, Кохия լատ.՝ Kochia) թելուկազգիների ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույսերի և կիսաթփերի ցեղ է։ Հայտնի են 35, Հայաստանում՝ 2 տեսակ՝ ավլաբույս գետնատարած (Kochia postrata) և ավլաբույս սովորական (Kochia scoparia)։
Ցողունը ճյուղավորվող է, թավոտ, բարձրությունը՝ 20-150 սմ։ Տերևները հերթադիր են՝ մազածածկ, գծաձևից մինչև թելանման։ Ծաղկաբույլը հասկանման է։ Ծաղկում է հուլիս-սեպտեմբերին։ Պտուղը թևանման ելուստներով ընկուզիկ է։ Սովորական ավլաբույսը մշակում են ավելներ պատրաստելու համար։ Միջակ անասնակեր է։
Հայաստանում Տարածված է Արարատի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի և այլ մարզերում։ Աճում է քարքարոտ, ավազոտ, աղբոտ վայրերում, ճամփեզրերին։

Ավլաբույս աճեցնելը
Ավլաբույսը հեշտությամբ բազմանում է սերմերով, որոնք պահպանում են ծլողունակությունը երկու տարվա ընթացքում։ Բույսը արագ է աճում ուստի սերմերը կարող կարելի է ցանել անմիջապես բաց գրունտում՝ ապրիլ-մայիս ամիսներին, երբ ցրտահարության վերադարձի վտանգ չկա։ Սերմերը ցանում են ծանծաղ, խոնավ ակոսների մեջ և միայն թեթևակի ծածկում են հողով կամ, պարզապես, ձեռքով սեղմում են հողին։
Ավլաբույսը աճեցնում են լավ լուսավորված տեղում, բայց այն կարող է համակերպվել նաև կիսաստվերին։ Այնտեղ, որտեղ անձրևից հետո ջուր է կուտակվում և լճանում, բույսն ընդհանրապես չի դիմանա։
Ավլաբույսը կարող է հարմարվել ցանկացած տեսակի հողին, բայց այն կձևավորի առանձնահատուկ փարթամ վառ կանաչ կամ կարմիր սաղարթ երբ տնկվի փխրուն, բերրի հողում:
Ավլաբույսի սածիլներ աճեցնելը
Ավելի շուտ ժամկետում այգին գեղեցկացնելու համար կարելի է սկզբում ավլաբույսի սածիլներ աճեցնել սենյակային կամ ջերմոցային պայմաններում։
Սածիլներ ստանալու համար սերմերը ցանում են մարտ ամսին, արկղերի կամ այլ տարաների մեջ։ Երբ ցրտահարության սպառնալիքն անցնում է, սածիլները տեղափոխում են բաց գրունտ և տնկում մշտական տեղում՝ միմյանցից 10-15 սմ հեռավորության վրա։
Ցանելու համար՝
- Հարթեցնում ու մի թեթև տոփանում են արկղում լցված հողախառնուրդը և սերմերը հավասար և ոչ խիտ բաշխում են մակերեսին։
- Ցանված սերմերը ծածկում են ավազի կամ վերմիկուլիտի շատ բարակ շերտով և խոնավացնում են հեղուկացիրով։
- Արկղը ծածկում են թափանցիկ թաղանթով կամ ապակիյով ու դնում են լուսավոր տեղում։
- +18…+ 20°C ջերմաստիճանի դեպքում սածիլները հայտնվում են 8-10 օրվա ընթացքում: Երկու կամ երեք իսկական տերևների փուլում սածիլները տեղափոխում են առանձին բաժակների մեջ։
Հղումներ
Կարմրան
Կարմրանը, մոշա, իրղուն (անգլ.՝ Tamarix, Salt cedar, ռուս.՝ Гребенщик, Тамарикс, լատ.՝ Tamarix), կարմրանազգիների ընտանիքի բույսերի ցեղ է։
Տարածված է Արարատի, Տավուշի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերում։ Աճում է աղուտ-ալկալի հողերում, չորացած գետերի հուներում, գետափերին, խոնավ վայրերում և այլն։
Հղումներ
Ինչու է անհրաժեշտ ոսպ ուտել. 7 պատճառ:
Ոսպը սննդարար մթերք է, որն օգնում է մի շարք առողջական խնդիրների դեպքում: Fithacker.ru-ն ներկայացրել է՝ ինչու է հարկավոր շաբաթվա ընթացքում նվազագույնը մեկ անգամ ոսպ օգտագործել:
Օգնում է կարգավորել խոլեստերինի մակարդակը: Ոսպը մանրաթելեր է պարունակում, որոնք օգնում են իջեցնել արյան մեջ խոլեստերինի մակարդակը, ինչը թույլ կտա խուսափել սիրտ-անոթային հիվանդություններից:
Օգնում է պահպանել սրտի առողջությունը: Ոսպը ֆոլաթթու, մագնիում է պարունակում, որոնք կարևոր են սրտի կենսագործունեության համար: Նվազում է հոմոցիստեինի մակարդակը, որը վտանգավոր գործոն է սրտի առողջության հետ կապված բազմաթիվ խնդիրների դեպքում: Մագնիումը լավացնում է արյան, թթվածնի, սննդարար նյութերի հոսքը:
Լավացնում է նյութափոխանակությունը: Ոսպը մանրաթելեր է պարունակում, որոնք օգնում են հավասարակշռել աղիների միկրոֆլորան:
Օգնում է վերահսկել արյան մեջ շաքարի մակարդակը: Սննդի գլիկեմիկ ինդեքսն ազդում է արյան վրա. ոսպը շաքար չի պարունակում:
Էներգիա է հաղորդում: Ոսպը երկաթ է պարունակում, կանանց խորհուրդ է տրվում հատկապես դաշտանային ցիկլի, հղիության ընթացքում. այդ շրջանում երկաթի մակարդակը նվազում է:
Օգնում է նիհարել: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ ոսպն առողջ սննդի ցանկում առաջինների շարքում է, քանի որ բազմաթիվ սննդարար նյութեր է պարունակում, այդ թվում՝ մանրաթելեր, սպիտակուցներ, հանքանյութեր, վիտամիններ:
Մեծ քանակով սպիտակուցներ է պարունակում: Մի բաժին ոսպը մոտավորապես 17.8 գրամ սպիտակուց է պարունակում:
Պոմելո
Պոմելոն (անգլ․՝ Citrus maxima կամ Citrus grandis, ռուս․՝ Помело, լատ․՝ Citrus maxima) ցիտրուսային ծառ է, որի պտուղները մեծ թուրինջի տեսք ունեն։ Հիմնականում հանդիպում է հարավային և Հարավ-Արևելյան Ասիայում։