Ճագարների հիմնական հիվանդությունները

Հղումներ

Անձրևաորդեր

Անձրևաորդերը (անգլ.՝ Earthworms, ռուս.՝ Дождевые черви, լատ.՝ Lumbricas terrestris), օղակավար որդերի տիպի սակավախոզանների դասի որդեր են։ Հայտնի է անձրևաորդերի մոտ 1500 տեսակ։

Հղումներ

Կենսահումուսի ատադրությունը և կիրառությունը

Վերջին տարիներին հանրապետության գյուղատնտեսական արտադրության գործընթացում զգալիորեն կրճատվել են օրգանական և հանքային պարարտանյութերի օգտագործման ծավալները:Արդյունքում խախտվել է հող-բույս- պարարտանյութ հարաբերակցությունը,որի տեսանելի չափանիշը վնասատուների և հիվանդությունների հարուցիչների հիվանդությունների նկատմամբ մշակաբույսերի դիմացկունության նվազումն  է  և բերքատվության անկումը:Սակայն այն,ինչ տեղի է ունենում հողում, մնում է քողարկված:Նման պայմաններում խախտվում է հողի հումուսի և սննդատարրերի հաշվեկշիռը:Հիմնահարցի լուծման ուղիներից մեկը կալիֆոռնիական կարմիր որդի միջոցով գոմաղբից և օրգանական տարբեր թափոններից կենսահումուսի ստացումն է:
1. Կենսահումուսի հատկությունները:Հողի բերրիությունը զգալիորեն  պայմանավորված է անձրևորդերի կենսագործունեությամբ:Անձրևորդերը իրենց մարսողական ուղու միջով անցկացնելով  հողը, օրգանական նյութերի հետ միասին, մանրացնում են այն մինչև միատարր զանգված,որը պարունակում է բույսերի սնման համար անհրաժեշտ բոլոր տարրերը:Անձրևորդերի կողմից հողի շերտերում առաջացած բազմաթիվ և բազմակիլոմետրանոց թունելների միջով բույսի արմատներին է հասնում օդ և սննդատարրերով հագեցած ջուր:Մահացած անձրևորդները,իրենց հերթին,սննդի կարևոր աղբյուր են հողային օգտակար մանրէների  համար:Պարզվել  է, որ հողային կարմիր որդերը սնվելով գոմաղբով, վերափոխում են այն կենսահումուսի,որը հանդիսանում է  անգերազանցելի օրգանական պարարտանյութ:Այսպես ծնվեց գյուղատնտեսության զարգացման ևս մեկ ուղղություն` որդաբուծություն( վերմիկուլտուրա):Ինչպես պարզվեց հետագայում,որդերը, բացի գոմաղբից,սնվում են գործնականորեն ցանկացած օրգանական նյութերով` բուսական մնացորդներ, սննդի թափոններ և այլն:
1959թ. Ամերիկայում ստացան կալիֆոռնիական կարմիր որդի հիբրիդը,որն ակտիվ գործում է արհեստական (արդյունաբերական) պայմաններում: Օրվա ընթացքում որդը օգտագործում է իր կշռին հավասար սնունդ` մոտ 1գ:Գոմաղբի 1 տոննա որդերի միջոցով  վերափոխվում է 600 կգ  կենսահումուսի, իսկ մնացած 400կգ–ը` որդերի  կենդանի մարմնի 100 կգ կենսազանգվածի,որն իր հերթին սպիտակուցային կեր է թռչունների, խոզերի, ձկների համար:
 Կենսահումուսը թանկարժեք  բնական պարարտանյութ է, որը պարունակում է բույսերի սնման համար անհրաժեշտ բոլոր տարրերը: Այն  հագեցած է խոնավությամբ, խոնավակայուն է, ունի մեխանիկական ամրություն:Կենսահումուսը հարուստ  է  կալիցիումով,որն իջեցնում է շրջապատի թթվայնությունը` անբարենպաստ պայմաններ ստեղծելով հողում հիվանդությունների զարգացման համար:
 Ինտենսիվ  ֆերմենտացիայի շնորհիվ կենսահումուսը պարունակում է  կենսաբանական ակտիվ նյութեր (աուկսիներ), որոնք նպաստում են սերմերի  ծլմանը, ուժեղացնում սածիլի կպչողականությունը, բարձրացնում բույսերի դիմացկունությունը հիվանդությունների նկատմամբ, արագացնում նրանց աճն ու զարգացումը, ապահովելով բարձր որակի մթերքի ստացումը:Կենսահումուսով աճեցրած բերքը էկոլոգիապես մաքուր է և  չի պարունակում նիտրատներ, ծանր մետաղներ:
 Կենսահումուսի  յուրահատուկ միկրոֆլորան վերկանգնում է հողի բոլոր ֆունկցիաները և բարձրացնում բերրիությունը:Իր բակտերային ֆլորայով գերազանցում է գոմաղբին, իսկ հիմնական սննդատարրերի պարունակությամբ 1 տ կենսահումուսը համարժեք է 7-8 տ գոմաղբին:Կենսահումուսը պարունակում է չոր օրգանական նյութ` 40-60% ,հումուս` 10-12, ազոտ`1-3, ֆոսֆոր` 1.3-2.3, կալիում` 1.2-2.5, կալցիում` 4.5-8.0, մագնեզիում` 0.5-2.3, երկաթ`0.5-2.5%: Անկենդան հողը վերակենդանացնելու համար մեկ հեկտարին անհրաժեշտ է 4.0-4.5 տ կենսահումուս:
Այն որպես օրգանական պարարտանյութ  կարելի է օգտագործել բոլոր մշկաբույսերի տակ:
 Կենսահումուս ստանալու համար  անհրաժեշտ որդի քանակը հաշվարկելիս պետք է ելնել տվյալ տնտեսության կենսահումուսի պահանջից և գոմաղբի առկայությունից: Մեկ հեկտար վարելահողը կենսահումուսով  պարարտացնելու դեպքում կպահանջվի 3-4 տոննա կենսահումուս,որը կարելի է ստանալ 6-7 տոննա գոմաղբից:Մեկ տոննա գոմաղբի արագ վերամշակման համար (ապրիլ- հուլիս) պահանջվում է 6000 հասուն որդ: Նշված քանակի որդերի բազմացման համար անհրաժեշտ է մեկ քառակուսի մետր մակերեսով ( 1մx1մ) 35-40 սմ հաստությամբ գոմաղբ: Մեկ միավոր որդերի բազմացումը կարելի է սկսել 1000 որդից` 50x50x40սմ փատյա կամ պլաստմասայից  արկղերում:

  1. Կենսահումուսի ստացման գործընթացի կազմակերպումը: Նախօրոք հաշվարկված և առանձնացված  տարածքի վրա(լայնությունը` 1.0-2.0 մ, երկարությունը` ըստ գոմաղբի քանակի), պետք է  փռել 5-10 սմ հաստությամբ ծղոտ, ծղոտի վրա 40-60 սմ հաստությամբ լցնել 5-6 ամիս հնությամբ գոմաղբ: Ցանկալի է, որպեսզի տարածքի հատակը ծածկված լինի բետոնով կամ հեռացվի հողի փխրուն շերտը: Թարմ գոմաղբ օգտագործելու դեպքում անհրաժեշտ է լվանալ հոսող ջրով այնքան ժամանակ, մինչև որ գոմաղբի կույտից հոսի  համեմատաբար պարզ ջուր: Գոմաղբի հետ կարելի է  օգտագործել բուսական և կենցաղային մնացորդներ, թուղթ, ստվարաթուղթ և այլն:Նշված եղանակով պատրաստի զանգվածի վրա լցնում է սեփական արտադրության կամ  գնված որդերը: Այս գործողությունը պետք է կատարել առավոտյան կամ երեկոյան ժամերին, քանի որ որդերը  խիստ զգայուն են  արեգակի ճառագայթների նկատմամբ: Երեք օր հետո և այնուհետև պարբերաբար գոմաղբը պետք է խոնավացնել ( 70-80%): Գերխոնավացումը կամ  ջրի կուտակումը վնասակար է  որդերի համար: Գոմաղբի վերափոխման ամբողջ ժամանակահատվածում անհրաժեշտ է կույտերը պաշտպանել առնետներից և կրետներից,որոնք ոչնչացնում են  որդերին:
  2. Որդերի և կենսահումուսի անջատումը: Որդերի ակտիվ գործունեությունը սկսվում  է հատակից և բարձրանում վեր:Գոմաղբի վերամշակման վերջում պետք է կատարել որդերի անջատումը կենսահումուսից,որն իրականացվում է հետևյալ ձևով, հարթակի վրա լցնում են 5-10 սմ հաստությամբ թարմ կեր (խառնուրդ): 5-6 օր հետո վերցնում են այդ նույն շերտը որդերի հետ միասին և լցնում նոր պատրաստված հարթակի վրա:Նշված գործողությունը կատարել 2-3 անգամ: Այդ ընթացքում հաջողվում է որդերի գրեթե լրիվ քանակը վերցնել (90-95%): Որդերն անջատելուց հետո մնում է որդակոմպոստը,որի խոնավությունը 80-82% է: Երբ կույտի խոնավությունը իջնի մինչև 50-60%, անհրաժեշտ է այն մաղել և օգտագործել,  կամ լցնել պոլիէթիլենային պարկերի մեջ:Մաղի վրա մնացած կոմպոստի չվերամշակված մնացորդները, որդերի հետ  միասին, պետք է լցնել նոր հարթակի վրա: Կենսահումուսից որդերի անջատումը կարելի է կատարել նաև ավելի պարզ եղանակով, հարթակի կույտի երկարությունը զուգահեռ, լցնել 30-40սմ  հաստությամբ թարմ խառնուրդ,որի մեջ կքաշվեն  որդերը: Որոշ ժամանակ անց (սովորաբար դա տևում է 3-5 օր) որդերից ազատված կենսահումուսն անջատել կույտից,մաղել և պահեստավորել:Մեկ տոննա  խառնուրդ (գոմաղբ) պարունակող հարթակից, գործընթացի վերջում, ստացվում է 600 կգ կենսահումուս և 100 կգ որդի զանգված` բաղկացած մինչև 100 հազար տարբեր հասունության և մեծության որդերից:Ձմռան պայմաններում զգալիորեն իջնում է որդերի ակտիվությունը:Ուստի, հնարավորության դեպքում, ցանակալի է կենսահումուսի արտադրությունը կազմակերպել տաք շինություններում, կամ ծածկի տակ:Այդ դեպքում  անհրաժեշտ է տալ ակտիվ սնուցում և վերին շերտը պարբերաբար խոնավացնել:

Ցածր ջերմաստիճանի պայմաններում որդերի նվազագույն  կենսագործունեությունն ապահովելու նպատակով, անհրաժեշտ է գոմաղբի կույտերը ծածկել ծղոտով կամ մեկուսիչ այլ նյութերով: Կենսահումուսի արտադրությունը կարելի է  շարունակել նշված ժամանակահատվածում տաք ծածկի պայմաններում, որի դեպքում հնարավոր է  կրկնապատկել կենսահումուսի ստացումը:
4        Կենսահումուսի օգտագործումը ոպես պարարտանյութ:
o   Սածիլի աճեցման համար լավ արդյունք  է տալիս երեք մաս հողի և մեկ մաս կենսահումուսի խառնուրդը:Սածիլի տնկման ժամանակ բնի մեջ լցնել 1-2 բուռ կենսահումուս:
o   Կարտոֆիլը շատ զգայուն է կենսահումուսի նկատմամբ, ցանկալի է յուրաքանչյուր պալարի տակ լցնել մինչև 100գ կենսահումուս:
o   Վարունգի, պոմիդորի, կաղամբի սածիլումից հետո ցանկալի է մուլչապատել 1-2սմ կեսահումուսի շերտով:Ոռոգման ընթացքում հումուսը կհասնի արմատներին:
o   Ելակը 7-10 օր շուտ է ծաղկում և հասունանում, եթե մարգերը մուլչապատվեն 1-2սմ հումուսի շերտով:
o   Եթե յուրաքանչյուր տարի պտղատու ծառերի բների վրա լցնենք 2-3 սմ հաստությամբ կենսահումուսի շերտ, ապա կուժեղանա  պտղաբերումը,իսկ պտուղները կլինեն խոշոր, գեղեցիկ և համով: Հողի մեկ հա-ի կենսահումուսով պարարտացման նորման 3.5-4 տ  է: Տնկիների տակ կարելի  տալ 4-5 կգ, պտղատու ծառերի տակ` 10 կգ, կանաչիների 1մ2 մակերեսին` 500 գրամ կենսահումուս:Գերհագեցնել  հողը  կենսահոմուսով անհնար է: Ինչքան շատ` այնքան լավ:
5     Կենսահեղուկը որպես օրգանական պարարտանյութ և աճի խթանիչ:
Բույսերը  հիվանդություններից պաշտպանելու համար կենսահումուսի առանձնահատուկ  հատկությունների օգտագործման  գաղափարը հանգեցրել է հեղուկ, խտացրած պատրաստուկի ստեղծմանը: Հեղուկ կենսահումուսը (կենսահեղուկ) բաց դարչնագույն  հեղուկ է, հումինային նյութերի բարձր պարունակությամբ: Լուծված և ֆիզիոլոգիապես ակտիվ վիճակում կենսահումուսը  պարունակում է  մի շարք  բաղադրիչներ`
հումատներ, ֆուլվոթթուներ, ամինաթթուներ, վիտամիններ, ֆիտոհորմոններ, միկրո և մակրոտարրեր, հողային մանրէների սպորներ: Այդ բոլոր նյութերը  յուրացվում են բույսերի կողմից և ազդում բջջային մակարդակով` ուժեղացնելով բույսերի իմունային համակարգը,որի շնորհիվ բույսը կարողանում է դիմակայել հիվանդությունների հարուցիչներին և ստրեսային իրավիճակներին(երաշտ,բարձր և ցածր ջերմաստիճաններ և այլն):
Կենսահումուսի ջրային լուծույթի պատրաստումը: Անհրաժեշտ է 2կգ կենսահումուսը լուծել եռացրած, մինչև սենյակային ջերմաստիճան հասցրած 10լ ջրում և  թողնել 12 ժամ: Լուծույթի նստվածքի վրայի հեղուկը հենց  կենսահումուսի լուծույթն է 0.03% խտությամբ: Այն պետք է  զգուշորեն առանձնացնել նստվածքից, քամել և լցնել շշերի մեջ: Կենսահեղուկը պահանջվող խտություններով օգտագործելու ընթացում նոսրացնում են ջրով:
 Սերմերի նախացանքային մշակումը: Սերմերի նախացանքային մշակումը ճնշում է  հիվանդությունների հարուցիչներին, բարձրացնում է սերմերի ծլունակությունը և  ծլարձակման էներգիան, խթանում արմատագոյացումը: Բանջարային մշակաբույսերի սերմերի մշակումը կատարվում է 1:5 հարաբերության լուծույթում (100մլ կենսահեղուկը 0.5լ ջրում): Սերմերի մշակումը կատարվում է մառլյայի տոպրակներով` 8ժամ տևողությամբ: Կարտոֆիլի պալարները մշակում են 1:25 հարաբերության լուծույթով (400մլ կենսահեղուկը 10լ ջրում): Կարտոֆիլի մեծ քանակության դեպքում անհրաժեշտ է պալարները փռել մեկ շերտով, լույսից պաշտպանված տեղում և ցողել լուծույթով մինչև թրջվելը, այնուհետև ծածկել 10-12 ժամ տևողությամբ:
 Խաղողի կտորնները և պտղատուների տնկիների  արմատները թրջում են 1:25  հարաբերությամբ լուծույթով` 24 ժամ տևողությամբ:
Արտաարմաատային սնուցում:  Հանդիսանում է հիվանդություններից պաշտպանության և  բերքատվության բարձրացման առավել արդյունավետ միջոց: Մշակումը պետք է կատարել 1:10 հարաբերության լուծույթով (100մլ կենսահեղուկը 1լ ջրում), 2-3 անգամ` սեզոնում: Ցողել առավոտյան ժամերին, մանր դիսպերսիոն սրսկիչով` մառախուղի տեսքով:
 Բանջարանոցային  բույսերի առաջին արտարմատային սնուցումը կատարվում է 5-6 տերևի փուլում, սածիլով մշակելու դեպքում` սածիլացման 3-4րդ օրում:Կարտոֆիլի մշակման դեպքում կարելի է համատեղել կոլորադյան բզեզի դեմ օգտագործվող պատրաստուկներով:Հետագա սրսկումները անցկացնել 10-14 օր հետո:Լոլիկի, վարունգի, սմբուկի ծաղկման փուլում, ճակնդեղի, բողկի, գազարի արմատապտուղ կազմելու ընթացքում, կարտոֆիլը` ծլելուց հետո: Բույսերը հիվանդություններով վարակվելու դեպքում մշակումները կատարվում են հաճախ:
 Կենսահեղուկը համատեղելի է  թունաքիմիկատների հետ, որը թույլ է տալիս սնուցումը համատեղել վնասատուների և հիվանդությունների դեմ տարվող պայքարի հետ: Կենսահեղուկի զուգակցված օգտագործումը պեստիցիդների հետ իջեցնում է դրանց բացասական աղդեցությունը, բարձրացնում բույսերի դիմացկունությունը, ինչպես նաև քմիական պաշտպանության միջոցների չափաքանակի իջեցման շնորհիվ հնարավորություն է տալիս նվազեցնել պեստիցիդային ծանաբեռնվածությունը ագրոհամակեցությունների վրա:
 Այսպիսով, կենսահեղուկը բույսերի վրա օգտագործելիս ցուցաբերում է հետևյալ հատկությունները.

  • Բարձրացնում է սերմերի ծլունակությունը և ծլարձակման էներգիան
  • Նպաստում է կտրոնների արագ արմատակալմանը
  • Խթանում է արմատագոյացումը, բույսերի աճը և զարգացումը
  • Մեծացնում  է բույսերի ֆոտոսինթեզը
  • Ուժեղացնում  է բույսերի իմունիտետը
  • Գյուղատնտեսական մթերքներում փոքրացնում է նիտրատների, ծանր մետաղների և ռադիոնուկլիդների քանակը
  • Մթերքում բարձրացնում է շաքարների, սպիտակուցների և վիտամինների քանակը
  • Բարձրացնում է բերքատվությունը և կրճատում բերքի հասունացման ժամկետները:

Օրգանական հեղուկ  պարարտանյութի օգտագործումը հնարավորություն կտա աննշան ծախսումների դեպքում ապահովել էկոլոգիապես մաքուր մթերքի բարձր բերքի ստացումը:
6.    Վերմիկուլտուրայի օգտագործումը անասնապահությունում:
Որդի կենսազանգվածը տարբերվում է բարձր սննդային արժեքով: Որդերը պարունակում են ամինաթթուներ, այդ թվում շատ կարևոր` լիզին և մեթիոնին, ինչպես նաև ֆերմենտներ, վիտամիններ, միկրոտարրեր: Որդերի մարմնի չոր  նյութերը կազմում են 17-23%: Դրանք պարունակում են  հում պրոտեին` 60%, լիպիդներ` 6-9%:
  Որդերով կարելի է կերակրել թռչուններին,խոզերին, ձկներին, ինչպես հում, այնպես էլ  խաշած վիճակում` սպիտակուցներով նրանց պահանջը բավարարող քանակով: Որդերից կերային ալյուր պատրաստելու նպատակով անհրաժեշտ է դրանց առանձնացնել  որդակոմպոստից, լվանալ, չորացնել և աղալ: Այդպիսի ալյուրը կենսաքիմիական կազմով մոտենում է մսալյուրին, գերազանցելով նրան անփոխարիելի ամինաթթուների կազմով: Սնման ռացիոնում 15% կենդանի որդեր ավելացնելով` ձկների աճը ավելանում է 33.5%: Դրա հետ մեկտեղ ձկնեղենը ձեռք է բերում բարձր ապրանքային հատկություններ:
AgroWEB | Տավուշ

Ինչպես հրապուրել և այգի բերել զատիկներին

Պարտեզում զատիկներ ունենալը պարտիզպանի երազանքն է: Զատիկներն իրավամբ համարվում են վնասատուների դեմ պայքարի օրգանական լավ միջոց: Ապրելով պարտեզում, դրանք ոչնչացնում են տիզերին, ուտիչներին և վահանամիջատ-ներին: Զատիկներին հրապուրել և պարտեզ բերելը դժվար խնդիր չէ՝ պետք է պարզապես իմանալ, թե ինչ են սիրում ուտել դրանք և ունենալ պարտեզում:
Զատիկները երկու բան են ուտում՝ վերը նշված վնասատուներին և ծաղկափոշի: Ստորև ներկայացված են այն բույսերը, որոնց ծաղկափոշին առանձնապես սիրում են զատիկները:
Հրեշտակախոտ (անգլ.՝ Garden angelica, Wild celery, Norwegian angelica, ռուս.՝ Дя́гиль
лека́рственный կամ Ду́дник лека́рственный, լատ.՝ Archangélica officínalis)
Երկամյա բույս է: Տերևներն ու արմատը ուտելի են: Լայն կիրառում ունի որպես համեմունքային խոտ և դեղաբույս:
Քիմիոն, Չաման (անգլ.՝ Caraway, ռուս.՝ Тмин, լատ.՝ Carum):
Հեշտ աճեցվող բույս է, աճում է ինչպես ցուրտ, այնպես էլ տաք կլիմայական գոտիներում:  Հոտավետ տերևներ ու սերմեր ունի, որոնք լայնորեն կիրառվում են խոհանոցում:
Սոխ կտրող կամ Սեզատերև (անգլ.՝ Chives, ռուս.՝ Шнитт-лук, Лук-скорода, լատ.՝ Allium schoenoprasum)
Կարող է արագ գրավել ձեր պարտեզը, եթե թույլ տաք սերմերը հասունանան: Նաև շատ հեշտ տեղից-տեղ տեղափոխելի բույս է:
Համեմ (անգլ.՝ Coriander, Chinese parsley, ռուս.՝ Кориандр, լատ.՝ Coriandrum sativum)
Շատ հայտնի և տարածված, միամյա խոտաբույս է հովանոցավորների ընտանիքից։
Սամիթ (անգլ.՝ Dill, ռուս.՝ Укроп, լատ.՝ Anethum graveolens)
Նեխուրազգիների ընտանիքին պատկանող միամյա տերևաբանջար։ Օգտագործվում է որպես թարմ կանաչի, որպես համեմունք՝ թթուների մեջ, իսկ ձմռան ժամանակ կերակուրների մեջ օգտագործվում է չորացված սամիթը։
Հոռոմ-սամիթ (անգլ.՝ Fennel, ռուս.՝ Фенхель, լատ.՝ Foeniculum vulgare)
Բազմամյա բույս է, որը ցանում են ձմռան վերջին ցրտերից հետո, անմիջապես բաց գրունտում, քանի որ հոռոմ-սամիթը տեղափոխումներ չի սիրում:

Թավշածաղիկ կամ մախմրի ծաղիկ (անգլ.՝ , ռուս.՝ Бархатцы, լատ.՝ Tagetes)
Միամյա կամ բազմամյա խոտաբույս է: Հրապուրում է ոչ միայն զատիկներին, այլև թիթեռներին, մեղուներին և այլ օգտակար փոշոտողներին:
YarrowՀազարատերևուկ (անգլ.՝ Yarrow, ռուս.՝ Тысячелистник, լատ.՝ Achillea millefolium)
Օգտագործվում է բազմաթիվ հիվանդությունների բուժման համար: Օգտակար է վերքեր բուժելու, արյունահոսությունը կանգնեցնելու, մրսածության ու հարբուղի դեպքում, երիկամների հիվանդուտյան և դաշտանային ցավերը մեղմելու համար:
Կան նաև բույսեր, որոնք առանձնահատուկ հրապուրում են ուտիճներին, որոնք իրենց հերթին կհրապուրեն ու պարտեզ կբերեն զատիկներին:
Կաղամբ

Թավշածաղիկ կամ մախմրի ծաղիկ (անգլ.՝ Marigold, ռուս.՝ Бархатцы, լատ.՝ Tagetes)

Ջրկոտեմ (անգլ.՝ , Nasturtium, ռուս.՝ Настурция, լատ.՝ Tropaéolum)

Բողկ

Անուշադրի սպիրտի կիրառումը

Անուշադրի սպիրտը (ամոնիակի լուծույթ, нашатырный спирт) ամոնիակի ջրային լուծույթն է, այն կիրառվում է որպես պարարտանյութ, քանի որ պարունակում է 82% ազոտ, ինչպես նաև որպես վնասատուների դեմ պայքարի միջոց՝ շնորհիվ իր վանող հոտի և հակասնկային հատկության:

Անուշադրի սպիրտի կիրառումը մրջյունների և կրետների դեմ

Պտղատուների և հատապտուղների բերքը մրջյուններից և կրետներից պաշտպանելու համար օգտագործվում է անուշադրի սպիրտի վանող հոտը, որը, նույնիսկ շատ փոքր, մարդու համար աննշմարելի շափաբաժինների դեպքում, շատ արդյունավետ է գործում: Երկարատև ազդեցության համար, որպես ամրակայող նյութ օգտագործվում է օճառ:

Պատրաստման ձևը հետևյալն է՝

  • Քերիչով քերում են 100-200 գրամ անուշահոտեր չունեցող, տնտեսական կամ մանկական օճառ: 72%-նոց տնտեսական օճառը լավագույն ընտրությունը կլինի:
  • Քերվածքը լուծում են 1 լիտր տաք, թորած ջրում:
  • Ստացված լուծույթը բարակ շիթով լցնում են դույլի մեջ, որը լցված է սովորական, տան ծարակից վերցված ջրով: Լցնում են միաժամանակ, անընդհատ խառնելով դույլի միջի ջուրը, այնքան ժամանակ, մինչև չդադարի գորշ փաթիլների առաջացումը և սկսեն գոյանալ պղպճակներ:
  • Պղպճակների գոյանալուց հետո, օճառի լուծույթի մնացորդը արդեն կարելի է թափել դույլի մեջ միանգամից՝ առանց խոռնելու և բարակ շիթի:
  • Ստացված օճառի լուծույթով լի դույլի մեջ լցնում են 50 միլիգրամ անուշադրի սպիրտի 25% -նոց լուծույթ ի    раствора нашатырного спирта.
  • Ստացված լուծույթը կիրառում են անհապաղ:

Լուծույթի առավելությունն այն է, որ բաղադրանյութերը չեն ներթափանցում բույսերի, դրանց պտուղների մեջ: Պարզապես, ուտելուց առաջ, պտողները պետք է լվանալ, ինչը խորհուրդ է տրվում անել բոլոր դեպքերում:

Ամոնիակը ուժեղ թույն է, մարդու օրգանիզմ այն ներթափանցում է շնչառական ուղիներով, լորձաթաղանթներով և մաշկի միջով: Առավելագույն թույլատրելի նորմի գերազանցման
հետևանքով ամոնիակով թունավորումը սկսվում է անսպասելի և երկարատև բուժում է պահանջում:
Անուշադրի սպիրտի հետ աշխատելիս պետք է հագնել լատեքսային ձեռնոցներ, կրել ակնոց և շնչադիմակ:
Թունավորման նշանների դեպքում՝ սրտխառնոց, փսխում, այրոցներ, պետք է տաք կաթ խմել և անհապաղ դիմել բժիշկին:

Անուշադրի սպիրտի կիրառումը որպես պարարտանյութ

Անուշադրի սպիրտը, որպես պարարտանյութ կիրառվում է բույսերը ջրելու կամ ցողելու եղանակով: Կիրառվում են տարբեր բաղադրատոմսեր՝

  • 1 ճաշի գդալ անուշադրի սպիրտի 25%-նոց լուծույթը խառնում են 1 լիտր ջրի հետ և շտապ ջրում են այն բույսերը, որոնց մոտ ազոտային սովի ակնհայտ նշաններ կան:
  • 3 ճաշի գդալ անուշադրի սպիրտի 25%-նոց լուծույթը խառնում են 10 լիտր ջրի հետ և ջրում  են պտղատուներն ու բանջարեղենը:
  • 25 միլիլիտր անուշադրի սպիրտի 25%-նոց լուծույթը խառնում են 10 լիտր ջրի հետ և ջրում են ծաղիկներն ու սոխուկային բանջարեղենը:
  • 50 միլիլիտր անուշադրի սպիրտի 25%-նոց լուծույթը խառնում են 10 լիտր ջրի հետ և ցողում են բոստանային մշակաբույսերը:
  • 1 թյի գդալ  անուշադրի սպիրտի 25%-նոց լուծույթը խառնում են 1 լիտր ջրի հետ և ջրում են սածիլները կամ ցողում են ծաղիկները:
Ինչպես ջրել կամ ցողել բույսերը

Քանի որ ամոնիակը շուտ է ցնդում, խորհուրդ է տրվում պատրաստված լուծույթը կիրառել անմիջապես: Բույսերի ցողելն անել ոչ շատ բարակ շիթեր ունեցղ ցնցուղով: Ջրել առանց ցնցուղի, անմիջապես արմատի մոտ, չթրջելով բույսի տերևները: Ցողել ջրելուց հետո, արևամուտին կամ ամպամած եղանակին, վաղ առավոտյան:

Ո՞ր բույսերի համար է օգտակար

Ամոնիակային ազոտի կլանման ունակությամբ բույսերը էականորեն տարբերվում են միմյանցից, չնայած, բոլորը դրա կարիքն ունեն: Ամոնիակը լավ են կլանում սածիլները, իսկ հասուն բույսերից՝ սոխը, սխտորը, վարունգը, լոլիկը, քաղցր պղպեղը:  Անուշադրի սպիրտով սնուցումը արդյունավետ է բոլոր սոխուկային ծաղիկների համար, ինչպես նաև գեորգինի, կլեմատիսի, ջրկոտեմի, քաջվարդի, վարդի, մանուշակի համար:

Առանձին պետք է նշել ելակը, որը լավ չի յուրացնում ամոնիակային ազոտը, սակայն անուշադրի սպիրտը կիրառվում է որպես կանխարգելիչ միջոց մրջյունների և լորձնէակների դեմ:

Սածիլների աճեցում

Универсальное азотистое удобрение применимое для всех типов огородных и цветочных культур получают, растворяя 50 мл нашатырного спирта в 4 л воды. Для получения слабого раствора 1 ст. ложку спирта растворяют на 10 литров. Максимальная дозировка – 1 ч. ложка на литр.

Բորդոյան հեղուկ

Սնկասպան պատրաստուկների մեջ պղնձի պրեպարատները հատուկ տեղ ունեն: Դրանցիցամենահինը և շատ գործածվողը համարվում է պղնձարջասպը, որը օգտագործվում է հիմնականումբորդոյան հեղուկի ձևով:
Բորդոյան հեղուկը պատրաստում են ջրում լուծված պղնձարջասպը (CuSO4) կրակաթի հետ խառնելումիջոցով, որի ժամանակ տեղի ունեցող ռեակցիաների հետևանքով առաջանում են մանր մասնիկներ, որոնք բավական երկար ժամանակ մնում են լուծույթում` կախված վիճակում, առաջացնելովբավականին կայուն սուսպենզիա:
Բորդոյան հեղուկի պատրաստման ժամանակ ստացվող վերջնական միացությունները նույնն են, անկախ նրանից, թե պղնձարջասպի լուծույթն է լցվում կրակաթի վրա, թե` հակառակը, բայցմիջանկյալ միացությունների ստացման արագությունը տարբեր է ստացվում: Այսպես. եթեպղնձարջասպի լուծույթն արագորեն լցվում է կրակաթի վրա, ապա ռեակցիան տեղի է ունենում հիմքիավելցուկի ներկայությամբ և վերջնական արդյունքը առաջանում է արագորեն, մասնիկներիմեծությունը 3-4 միկրոնից չի անցնում և բորդոյան հեղուկը ստացվում է ավելի կայուն: Հակառակդեպքում, երբ կրակաթն են լցնում պղնձարջասպի լուծույթի վրա, առաջանում են մասնիկներ` 6-9 միկրոն մեծությամբ, որոնք արագ նստում են:
Բորդոյան հեղուկը պատրաստում են ոչ մետաղական տարաներում, այնտեղ` որտեղ պետք էօգտագործվի: Տեսականորեն 1 կգ պղնձարջասպին պետք է խառնել 0.5 կգ CaO /կիր/, բայց նկատիառնելով, որ կիրը միշտ պարունակում է որոշ քանակի խառնուրդներ, կիրը և պղնձարջասպը խառնումեն հավասար քանակով:
Պղնձարջասպը լուծելու համար պահանջվող քանակությունը կապում են մառլյայի մեջ և կախումհամապատասխան քանակի ջրում, իսկ կրակաթը պատրաստում են առանձին տարայում: Կրակաթիհամար լավագույնը չհանգած կիրն է:
Հաջող պատրաստած բորդոյան հեղուկը պետք է լինի ոչ թափանցիկ, վառ կապտագույն, չեզոք կամթույլ հիմնային: Բորդոյան հեղուկը անհրաժեշտ է օգտագործել նույն օրը, որովհետև 1-2 օր պահելիսմասնիկները խոշորանում են, դառնում փաթիլանման և նստում հատակին:
Բորդոյան հեղուկի ազդման մեխանիզմը բացատրող մի քանի տեսակետ կա, որոնցիցամենահավանականի համաձայն, նրա թունունակությունը  պայմանավորված է իր մեջ գտնվող պղնձիաղերի սնկերի վրա ունեցած անմիջական ազդեցությամբ:
Բորդոյան հեղուկով բույսերը սրսկելիս նրանց վրա հաճախ այրվածքներ են առաջանում: Ավելիուժեղ այրվածքներ առաջանում են խոնավ եղանակներին: Տարբեր բույսեր տարբեր զգայունությունունեն բորդոյան հեղուկի նկատմամբ: Ավելի շատ տուժում են խաղողի որոշ սորտեր, իսկպտղատուներից` դեղձենին և ծիրանենին: Բորդոյան հեղուկը կիրառում են խաղողի միլդիում, խնձորենու, տանձենու քոս, բծավորություն, մոլինոզ, ծիրանենու, դեղձենու, բալի, կեռասենուգանգրոտություն, սպորոզ, կոկկոմիկոզ հիվանդությունների դեպքում` 10 լ ջրին 300-600 մլ քանակով, կարտոֆիլի ֆիտոֆտորոզ, մակրոսպորիոզ հիվանդությունների դեպքում 60-80մլ` 10լ ջրին, ձմերուկիպերոնոսպորիոզ, սեխի անտրակնոզ, վարունգի բակտերիոզ, ասկոխիտոզ, ալրացող և այլի դեմ 60-100 մլ` 10 լ ջրին:  

Ճագարի գոմաղբ

Ճագարի գոմաղբը, բույսերի համար օգտակար նյութերի իր պարունակությամբ, գերազանցում է բոլոր այլ կենդանիների գոմաղբին և, ի տարբերություն դրանց, այն կարելի է օգտագործել անմիջապես, թարմ վիճակում, առանց փտեցման կամ կոմպոստավորելու:
Ճագարի գոմաղբը պարզապես գտածո է օրգանական հողագործությամբ զբաղվողների համար: Այն հարստացնում է աղքատացած հողերը՝ բարելավելով հողի կառուցվածքը և խթանելով միկրոօրգանիզմների բազմացումը:
Ճագարի գոմաղբը պարունակում է՝

Բացի այդ, շատ կան օգտակար հանքանյութեր և միկրոէլեմենտներ, ինչպես նաև բազմաթիվ քիմիական տարրեր, օրինակ, կալցիում, մագնեզիում, բոր, ցինկ, մանգան, ծծումբ, պղինձ, եւ կոբալտ և այլն:

N – P – K ցուցանիշների համեմատություն

N = Ազոտ, %    P = Ֆոսֆոր,  %     K = Կալիում %
Գոմաղբը՝                         N                P               K       
Ճագարի                       2.4           1.4             0.6  
Թռչնի                             1.6            1.5             0.9
Կովի                               0.6            0.2             0.5
Ձիու                               0.7            0.2             0.6
Խոզի                              0.5            0.3             0.5
Ոչխարի                          0.7            0.3             0.9
Բադի                             0.6            1.4             0.5
Որդակոմպոստ             0.5            0.5             0.3
Ճագարի գոմաղբը նաև շատ ավելի չոր է և էականորեն նվազ հոտավետ է: Ճագարի գոմաղբը թերևս միակ օրգանական պարարտանյութն է, որը չի պարունակում մոլախոտերի սերմեր և չի այրում բույսերը թարմ վիճակում օգտագործելիս:

Ճագարի գոմաղբի կիրառման ձևերը

Թարմ վիճակում

Ճագարի գոմաղբի գնդիկները թարմ վիճակում կարելի է անմիջապես, փոքր չափաբաժիններով շաղ տալ բույսերի շուրջ և խառնել հողի հետ՝ 5-10 սմ խորությամբ: Եթե գոմաղբը թրջված է ճագարի մեզով, ապա խորհուրդ է տրվում նախ 1-2 օր չորացնել գնդիկները արևի տակ: Հողի հետ խառնված գոմաղբը ավելի շուտ կյուրացվի հողում գտնվող մանրէների կողմից:

Աշնանը, բերքը հավաքելուց հետո և ձմռանը, ճագարի գոմաղբը կարելի է շաղ տալ հողի կամ ձյան վրա ավելի մեծ չափաբաժիններով:
Եթե անմիջապես օգտագործելու տեղ չկա, ճագարի գոմաղբը կարելի է պաշարել մաքուր, չոր, ճանճերի ու այլ միջատների համար ոչ հասանելի տեղում:

Մանրեցված կամ աղացած վիճակում

Ճագարի գոմաղբի գնդիկները չորացնում են արևի տակ, այնուհետև աղալով կամ ծեծելով փոշի են դարձնում ու օգտագործում հողախառնուրդներ պատրաստելիս:

3 կգ հողին խառնում են 1 ճաշի գդալ գոմաղբի փոշի:

Ճագարի գոմաղբի փոշին նույնպես, ընդորում, շատ ավելի արդյունավետ կլինի, քան թարմ գոմաղբի դեպքում, կարելի է փոքր չափաբաժիններով շաղ տալ բույսերի շուրջ և խառնել հողի հետ՝ 5-10 սմ խորությամբ:

Ճագարի գոմաղբից “թեյ”

Բույսերը կարելի է ջրել ճագարի գոմաղբից պատրաստված լուծույթով՝ “թեյով”:  Թեյը պատրաստելու համար 1,5-2 կգ ճագարի գոմաղբը լցնում են 10-12 լիտր ջրի մեջ և թողնում են մինչև միատարր լուծույթ դառնալը:
Ստացված լուծույթով հողը պարարտացնում են թիրախային՝ փոքրիկ հորեր են փորում և լցնում “թեյը”՝ 1 ք.մ.-ին 2 լիտր “թեյ”: Այս եղանակով հողի պարարտացում
կարելի է անել տարեկան 1-2 անգամ, օրինակ, գարնանն ու աշնանը:
Ճագարի գոմաղբից պատրաստված “թեյով” կարելի է պարբերաբար ջրել կոմպոստի կույտը: Միախառնվելով կոմպոստի այլ բաղադրանյութերի հետ այն ավելի կպարարտացնի կոմպոստը:



Սենյակային բույսերի համար ճագարի գոմաղբից”թեյը” պատրաստվում և կիրառվում է այսպես.

Աղացած գոմաղբով

Մեկ թեյի գդալ ճագարի աղացած գոմաղբը լուծել 1 լիտր քլորազերծ եղած ջրի մեջ և հնացնել 1-2 շաբաթ, այնուհետև ջրել բույսերը:

Թարմ գոմաղբով

Թարմ  գոմաղբի գնդիկները լցնել որևէ հարմար շշի մեջ՝ որքան կտեղավորվի: Վրան լցնել քլորազերծ եղած ջուր և թողնել “եռա” 2-3 շաբաթ: Բույսերը ջրել պատրաստի “թեյը” ջրով 1:10 բացելուց հետո:

Ճագարաբուծություն

Ճագարաբուծությունը անասնապահության ճյուղ է, զրաղվում է ճագարների բուծմամբ՝ միս, մորթի և աղվամազ ստանալու համար։ Ճագարի միսը դյուրամարս, դիետիկ սննդամթերք է (շատ է սպիտակուցի և ավելի քիչ ճարպի՝ հատկապես խոլեսթերինի պարունակությունը)։ Մորթին արժեքավոր հումք է մորթեղենի արդյունաբերության համար։ Աղվամազը թեթև է, փափուկ, տաք, օգտագործվում է տրիկոտաժ պատրաստելու համար։ Կաշվից պատրաստում են թեթև կոշիկներն կաշվե իրեր։

Ճագարների մոտ հղիության շրջանը չափազանց կարճ է. տևում է 28-32 օր:
Ճագարները սեռահասունացման են հասնում 3-5 ամսականում, տարեկան կարող են տալ 8 և ավելի ծին:
Ճագարի 1 կգ միսը պարունակում է 1.5 անգամ ավելի սպիտակուցներ, քան խոզի, և 1.3 անգամ ավելի, քան ոչխարի միսը: Ճագարի 0.8 կգ միսը համազոր է տավարի 1 կգ մսին:
Ճագարի միսը մարդու օրգանիզմում համարյա ամբողջապես մարսվում է, իսկ տավարինը` ընդամենը 60-70 %ով և ճագարի ճարպը դյուրամարս է:
Գրականություն

Gardener's blog