Սցիարիդները (անգլ.՝ Dark-winged fungus gnats, ռուս.՝ Цветочные мошки, Почвенные комарики, lat:` Sciaridae) երկթևանիների կարգին պատկանող մլակներ են: Դրանք հայտնվում են բույսերը չափից շատ ջրելու հետևանքով՝ երբ հողի մակերեսային շերտը չի հասցնում չորանալ: Հաճախ այդպիսի բան տեղի է ունենում բնակարաններում, ձմռանը: Իրենք իրենցով, սցիարիդները բույսերին վնաս չեն հասցնում, բայց իրենց թրթուրները կարող են վնասել բույսերի արմատները:
Եթե թրթուրներն այնքան շատ են ծաղկամանում, որ երևում են անզեն աչքով, հարկավոր է տեղահանել բույսը և տնկել նոր, ախտահանված հողախառնուրդի մեջ:
Սցիարիդների հատնվելու կանխարգելումը
Մի քանի պարզ կանոնների հետևելով կարելի է կանխարգելել սցիարիդների հայտնվելը:
Պարբերաբար փխրեցրեք ծաղկամանի հողը;
Թույլ մի տվեք ծաղկամանի հողի գերխոնավացում, ջրեք չափավոր;
Հետևեք բույսերի տերևների վիճակին և անհապաղ հեռացրեք հիվանդ և թափված տերևները;
Էկզոտիկ հեղուկներով մի՛ ջրեք բույսերը: Թեյի, սուրճի, մսի “ջրերը” փառահեղ հյուրասիրություններ են մլակների համար:
Որպես ընդհանուր կանոն, խորհուրդ է տրվում բույսերը ջրել փափուկ, հնացված, գոլ ջրով՝ այն ժամանակ, երբ ծաղկամանի հողը չորացել է 1-1,5 սմ խորությամբ:
Պայքարը սցիարիդների դեմ
Տարբերակ 1.
Կախված ծաղկամանի մեծությունից, 2-10 լուցկու հատիկներ գլխիկով խրեք հողի մեջ և թեթև ջրեք բույսը: Պարբերաբար հանեք ու ստուգեք լուցկու հատիկների վիճակը և, երբ գլխիկի ծծումբը վերանա, փոխարինեք նորով: Սովորաբար, լուցկու հատիկների 4-րդ “հերթափոխից” հետո, մլակները վերանում են:
Տարբերակ 2.
Ջրեք բույսը կալիումի պերմանգանատի (մարգանցովկա) թույլ լուծույթով: Լուծույթը բաց վարդագույն պետք է լինի, ավելի թանձր լուծույթը կարող է այրել բույսերի արմատները:
Տարբերակ 3. Ջրեք բույսը օճառի թույլ լուծույթով:
Տարբերակ 4. Սխտորի3 գլխիկ ճզմեք և վրան 1 լիտր եռման ջուր լցրեք: Առնվազն 4 ժամ սպասելուց հետո, հեղուկը քամել և դրանով ջրել ու ծողել բոույսը:
Տարբերակ 5. Նարինջի կեղևի կտորներ խրեք ծաղկամանի հողի մեջ:
Տարբերակ 6. Սխտորի մի քանի շերտեր կտրատեք և, կտրվածքով դեպի ներքև դրեք ծաղկամանի հողին:
Հալվե ծառանման (անգլ.՝ Krantz aloe, Candelabra aloe, ռուս.՝ Алоэ древовидное, Столетник, լատ.՝ Alóe arboréscens) Հալվե ցեղի սուկուլենտ բույս է: Հայրենիքը Հարավային Աֆրիկան է, տարածված է Մոզամբիկում, Զիմբաբվեում, Սվազիլենդում և Մալավիում:
Հալվե ծառանմանը լայն կիրառություն է գտել բժշկության և կոսմետոլոգիայի բնագավառներում: Ժողովրդական բժշկության մեջ նույնպես շատ է կիրառվում: Հալվե ծառանմանը, որպես գեղեցիկ սենյակային բույս, հաջողությամբ աճեցվում է ողջ աշխարհում: Լավ խնամքի դեպքում այն կարող է նույնիսկ ծաղկել դեղին կամ կարմիր ծաղիկներով:
Խնամքը
Հալվե ծառանմանը պահանջկոտ բույս չէ, մի քանի հեշտ կանոնների հետևելով կարելի է շատ լավ բույս աճեցնել:
Լուսավորությունը
Հալվե ծառանմանի լավ աճի համար անհրաժեշտ է պայծառ լուսավորություն, բայց արևի ուղիղ ճառագայթների ներքո բույսի վրա կարող են այրվածքներ արաջանալ: Այրվածքները կարող են լինել մուք շագանակագույն կամ նարնջագույն բծերի տեսքով:
Խորհուրդ է տրվում սենյակում Հալվե ծառանմանը տեղադրել արևելյան կամ արևմտյան լուսամուտների գոգին:
Հողախառնուրդը և պարարտացումը
Հալվե ծառանմանը տնկելու կամ այլ ծաղկաման տեղափոխելու համար կարելի է կակտուսների համար նախատեսված պատրաստի հողախառնուրդ գնել: Ինքնուրույն պատրաստելու համար առաջարկվում են հետևյալ բաղադրատոմսերը՝
Տարբերակ
Հավասար ծավալներով խառնել
խանութից գնված պատրաստի հողախառնուրդ սենյակային բույսերի համար;
գետի, լվացած, խոշոր ավազ կամ գրանիտի մանրախիճ:
2. Տարբերակ Հավասար ծավալներով խառնել
խանութից գնված պատրաստի հողախառնուրդ սենյակային բույսերի համար;
Բոլոր տարբերակներով պատրաստված հողախառնուրդներին կարելի է ավելացնել շատ փոքր քանակություններով փայտի մոխիր և/կամ չեզոք կամ թույլ թթվային տորֆ: Ծաղկամանը պետք է լավ դրենաժային շերտ ունենա, իսկ հողախառնուրդը արմատների համար ապահովի առավելագույն ջրա և օդաթափանցիկություն: Հալվե ծառանմանի սնուցումը պարարտանյութերով կատարվում է տարին մեկ անգամ, գարնանը կամ ամռանը՝ բույսի ակտիվ աճի շրջանում:
Օդի ջերմաստիճանը
Զմռանը, երբ Հալվե վերան մտնում է հանգստի ռեժիմ, ցանկալի է ապահովել +14 – +17°C: Տարվա մյուս եղանակներին ամենից հարմարավետ ջերմաստիճանը +18 – +26°C է:
Օդի խոնավությունը
Ճիշտ և ժամանակին ջրելու դեպքում օդի խոնավությունը բույսի համար կարևոր նշանակություն չունի: Ջրով ցողելու անհրաժեշտություն նույնպես չկա:
Ջրելը
Հալվե ծառանմանը հաստ, հյութալի տերևներ ունի, որոնց մեջ պաշարում է ջուրը: Ուստի հաճախակի ջրելու անհրաժեշտություն չկա և պետք է խուսափել բույսը ջրախեղդ անելուց, ինչը կարող է փտեցնել բույսը: Հալվե ծառանմանը ջրում են գոլ, հնացված ջրով, ծաղկամանի հողը չորանալուց հետո: Ջրելիս պետք է խուսափել բույսի տերևները թրջելուց:
Տեղափոխումը
Առողջ Հալվե ծառանմանը արագ է աճում և բույսի կողերից շատ “ձագուկներ” են բուսնում: Տեղափոխումը ավելի մեծ ծաղկամանի մեջ անում են երբ բույսի արմատներն ամբողջությամբ զբաղեցնեն եղած ծաղկամանը: Նախընտրելի են լայն, ոչ շատ խորը ծաղկամանները, քանի որ Հալվե ծառանմանի արմատները ավելի շատ մակերեսայն աճ ունեն: Խորհուրդ է տրվում տեղափոխումը կատարել բույսի արմատները զգուշորեն ազատելով հին հողից, քանի որ հին հողն արդեն ամբողջովին զուրկ կլինի սննդարար տարրերից: Տեղափոխելուց հետո բույսը պետք է լավ ջրել ու այլևս չջրել մոտ 3 շաբաթ: Տեղափոխությունից հետո կարող է տեղի ունենալ բույսի գույնի փոփոխություն:
Բազմացումը
Հալվե ծառանմանը կարելի է բազմացնել կողային “ձագուկներով”, տերևներով և սերմերով: “Ձագուկներով” բազմացնելու համար ախտահանված սուր դանակով առանձնացնում են առնվազն 3-4 տերև ձևավորած “ձագուկը” մորից: Առաջացած վերքերը մշակում են ակտիվացված ածխի փոշիով: Եթե առանձնացված “ձագուկն” ունի սեփական արմատներ, ապա այն կարելի է անմիջապես տնկել, իսկ եթե ոչ, ապա պետք է վարվել այնպես, ինչպես վարվում են տերևով բազմացնելիս: Տերևով բազմացնելու համար ախտահանված, սուր դանակով կտրում են տերևը և կտրած տեղը մշակում ակտիվացված ածխի փոշիով: Այնուհետև կտրված տերևը թողնում են 2-3 օր՝ որպեսզի վերքը չորանա: Ծաղկամանի մեջ լցնում են մաքուր, խոնավ ավազ, որի մեջ էլ տնկում են տերևը: Մոտ մեկ շաբաթից տերևը կարմատակալի: Սերմերով բազմացնելու համար, հողախառնուրդով լի ծաղկաթաղարի մեջ, 2 սմ միմյանցից հեռու դնում են Հալվե ծառանմանի սերմերը և սեղմելով մի թեթև խրում հողի մեջ: Հետո ավազի բարակ շերտով ծածկում են սերմերը: Ծաղկաթաղարը իր բարձրության 1/3-ով ընկղմում են ջրի մեջ, ծածկում ցելոֆանով կամ ապակիով և տեղադրում լուսավոր տեղում: Ստեղծված մինիջերմոցում պետք է լինի +25 – +32°C: 3-4 օրից պետք է հայտնվեն առաջին ծիլերը: Առանձին ծաղկամաների մեջ նոր բույսերը կարելի կլինի տեղափոխել տերևների ձևավորվելուց հետո:
Ոչ բարենպաստ պայմաններ
Լույսի պակաս: Բույսը շատ է ձգվում վեր: Պետք է ավելացնել լուսավորությունը:
Հողի գերխոնավություն: Փտում են բույսի արմատներն ու ցողունի ներքին հատվածը կամ դալկանում ու չորանում են տերևները: Դադարեցնել ջրելը և ջրել միայն հողը չորանալուց հետո:
Սառը ջրով ջրելը: Տերևները հանկարցակաի պոկվում են: Պետք է բացառել սառը ջրով ջրելը:
Քիչ ջրելը: Տերևների վրա շագանակագույն բծեր են առաջանում: Պետք է ավելի առատ ջրել:
Սնկով վարակվելը: Փափուկ, մուգ բծեր տերևների վրա: Պետք է մշակել բույսը ֆունգիցիդով, իսկ կանխարգելման համար, հաճախ օդափոխել սենյակը:
Կենսահումուսըհաճախ են օգտագործում սենյակային բույսերի սնուցման նպատակով և տնկելու կամ տեղափոխելու համար հողախառնուրդներ պատրաստելիս:
Փոքր ծաղկամանների համար հողախառնուրդ պատրաստելիս, բավարար է 2-3 թեյի գդալ կենսահումուս ավելացնել հողախառնուրդին: Մեծ ծաղկամանների համար պատրաստվող հողախառնուրդներին խորհուրդ է տրվում ավելացնել 200 գրամ կենսահումուս՝ ամեն 1 կգ հողախառնուրդին:
Աճի շրջանում խորհուրդ է տրվոմ 2 ամիսը մեկ կենսահումուսով սնուցում տալ սենյակային բույսերին: Կարելի կենսահումուսը պարզապես խառնել ծաղկամանի մակերեսային հողի հետ, բայց, որպես կանոն, սնուցման համար պատրաստում են կենսահումուսի լուծույթ:
Կենսահումուսի լուծույթ պատրաստելու համար 1 բաժակ կենսահումուսը լավ խառնում են 5 լիտր պաղ ջրի հետ ու պահում 24 ժամ տաք տեղոմ:
Ստացված լուծույթը իր մեջ պարունակելու է կենսահումուսի բոլոր օգտակար տարրերը՝ ֆիտոհորմոնները, վիտամինները, հումատները և այլն:
Այդ լուծույթով բույսերը ջրելը խթանում է դրանց աճը, և նպաստում է բուռն ծաղկմանը:
Բացի այդ, կենսահումուսի լուծույթում սերմերը թրջելը բարձրացնում է դրանց ծլողունակությունը:
Կենսահումուսը բնապահպանական առումով անվտանգ օրգանական պարարտանյութ է: Մոլորակի աճող բնակչության
համաշխարհային պարենային անվտանգության ապահովման և սովի դեմ պայքարելու նպատակով, առաջատար տնտեսություններն օգտագործում են քիմիական տարրեր` հսկայական քանակությամբ հանքային պարարտանյութ արտադրելու համար:
Հանքային պարարտանյութերը կտրուկ բարձրացնում են բերքատվության մակարդակը, սակայն, միևնույն ժամանակ, հանգեցնում են հողի աղակալման, հողի կառուցվածքի քայքայման, բուսահողի ողողման (բուսահողը հողի բերրիության հիմնական աղբյուրն է), հողի միկրոֆլորայի և կենդանական աշխարհի ամբողջական ոչնչացման, արդյունքում` հողի անբերրիության: Վերջերս ավելի ու ավելի շատ մարդիկ են մտահոգված իրենց առողջությամբ և եկող սերունդների բարեկեցությամբ:
Յուրաքանչյուր մարդ կարող է իրեն թույլ տալ ապրել առողջ հողի վրա, օգտվել հարուստ վիտամիններով առողջարար պտուղներից և վայելել բույսերի հաճելի բուրմունքը` համոզված լինելով, որ դրանք էկոլոգիաես մաքուր են և անվտանգ:
Օրգանական պարարտանյութերն արդյունավետ լուծում են համարվում բնապահպանական խնդիրների լուծման, հողի և բույսերի առողջության պահպանման համար:
Բնական միջավայրում 1 սմ շերտ բուսահողի առաջացման համար պահանջվում են հարյուրավոր տարիներ: Հումուսային շերտը կարող է ավելանալ 1 սմ-ով 3-5 տարում, եթե հողին ավելացնենք կոմպոստ, գոմաղբ կամ ցանքածածկ, որտեղ հողի մանրէները դրանք կվերածեն այնպիսի նյութերի, որոնք կարող են հեշտությամբ յուրացվել բույսերի կողմից: Սակայն դա երկար և անարդյունավետ մեթոդ է: Այն կարել է արագացնել կենսատեխնոլոգիայի միջոցով:
Անձրևաորդերն օրգանական նյութերը (գոմաղբ կամ պարարտանյութ) շատ ավելի արագ են վերամշակում, քան դա կատարում են հողի միկրոօրգանիզմները կոմպոստացման գործընթացում: Հողի հետ զուգահեռ, անձրևաորդերը մարսում են մեծ քանակությամբ բերքի մնացորդներ, նեմատոդներ, բակտերիաներ, սնկեր և ջրիմուռներ: Կապրոլիտների հետ միասին 2 (որդերի կողմից արտազատված հողային զանգվածները), որդերն արտադրում են մեծ քանակությամբ բուսահող, ամինոթթուներ, էնզիմներ, վիտամիններ և բիոակտիվ այլ նյութեր, որոնք ճնշում են հողում պաթոգեն միկրոֆլորան:
Բացի այդ, որդերի կողմից վերամշակված օրգանական նյութը կորցնում է հոտը, ախտահանվում է և չեզոքացվում, հատիկավորվում է և բուրում, ինչպես հողը: Անձրևաորդերն արտադրում են օրգանական պարարտանյութ, որն ապահովում է հարուստ բերք և էկոլոգիապես մաքուր բերքի արտադրություն: Հումուսի ազդեցությունը հողի բերրիության վրա ունի համալիր բնույթ: Հայտնի է, որ հումուսացված նյութերն ազդում են բույսի նյութափոխանակության վրա, խթանում են օքսիդատիվ էնզիմները, որոնք, իրենց հերթին, ակտիվացնում են բջիջներում էներգետիկ փոխանակումը: Որպես հետևանք, բույսերը դառնում են ավելի դիմացկուն հողի ցրտահարումների և հիվանդությունների նկատմամբ, ավելի լավ են կլանում բույսերի սննդային տարրերը, և բարձրանում է բույսերի բերքատվությունը: Հումինաթթուներն ունեն կլանման հատկություն և թուլացնում են բույսերի վրա ծանր մետաղների թունավոր ազդեցությունը:
Կենսահումուսն առաջանում է հողի որդերի կողմից օրգանականան թափոնների մշակման միջոցով: Բույսի սնման համար անհրաժեշտ հիմնական տարրերի պարունակությամբ այն գերազանցում է բոլոր հայտնի օրգանական պարարտանյութերին: Այն հարուստ է օգտակար միկրոֆլորայով և աճի խթանիչներով, չի պարունակում բույսերի հիվանդությունների ախտածիններ և մոլախոտերի սերմեր, խթանում է բողբոջելու կարողությունը, նպաստում է բերքատվության աճին, բարելավում է հողի կառուցվածքը, մրգի համային հատկանիշները և պահպանելիությունը, ապահովում է մրգի ավելի վաղ (1-2 շաբաթ շուտ) հասունացում: Կենսահումուսը հողը հարստացնում է բակտերիաներով, էնզիմներով, հումինաթթուներով, վիտամիններով և բույսերի առողջության համար անհրաժեշտ բնական հակաբիոտիկներով:
Կենսահումուսն արդյունավետ է բաց գրունտում և ջերմոցներում, և հատկապես, երբ կիրառվում է հյուծված և աղտոտված հողերի նկատմամբ (այդ թվում` այն հողերի նկատմամբ, որոնք աղտոտված են հանքային պարարտանյութերով): Դա փխրուն, փոքր հատիկավոր (1-3 մմ հատիկներ) նյութ է, որի խոնավությունը կազմում է մինչև 3 50-60%: Դա սև գույնի, հոտից զուրկ նյութ է: Կենսահումուսն ունի ջուրը կլանող հատկություն, չի պարունակում պաթոգեն օրգանիզմներ, մոլախոտերի սերմեր և վնասակար աղտեղություններ: Ազոտի, ֆոսֆորի, կալիումի (N, P, K) պարունաությունը, համապատասխանաբար, կազմում է 2,5%, 1,5% և 1,8%, օրգանական նյութի պարունակությունը 60% – ից ավել է, իսկ pH-ի արժեքը 6,5 – 7,5 է:
Կենսահումուսում առկա սննդարար տարրերը կապվում են հումինաթթուների հետ և պարունակում են բույսերի համար անհրաժեշտ բոլոր մակրո- և միկրոէլեմենտները, ինչպես նաև կենսածին կալցիում: Կենսահումուսում առկա սննդատարրերը փոխազդեցության մեջ են մտնում հողի հանքային նյութերի հետ և ձևավորում են կոմպլեքս միացություններ: Արդյունքում, դրանք պաշտպանված են ողողումներից և ջրում կազմալուծվելուց և նաև` ապահովում են երկարաժամկետ սնունդ բույսերի համար:
Կենսահումուսը միայն հումուսացված պարարտանյութ չէ, այն նաև եզակի միկրոկենսաբանական պարարտանյութ է, որը պարունակում է հողի բերրիության համար անհրաժեշտ մի շարք օգտակար միկրոօրգանիզմներ: Հողում ներմուծելու դեպքում, այն պահպանում է առողջ հողին բնորոշ բնական բակտերիաների կապակցությունները: Հողը կենսահումուսով անհնար է <<գերհագեցնել>>: Դուք կարող եք ավելացնել այնքան կենսահումուս, որքան ունեք: Հումուսը հողում պարունակվող օրգանական միացությունների խառնուրդ է: Հումուսի շնորհիվ հողում պարունակվող օրգանական նյութը կազմում է 85-90% , որը կարևոր չափանիշ է հողի պտղաբերության գնահատման համար: Բուսահողը բաղկացած է առանձին (այդ թվում `հատուկ) օրգանական միացություններից, ստացվում է դրանց փոխազդեցության արդյունքում, ինչպես նաև օրգանական – հանքային կազմավորումների տեսքով հանդես եկող օրգանական միացություններից:
Բուսահողը հողում պարունակվող օրգանիզմների, հիմնականում, անձրևաորդերի թափոնային արտադրանքն է: Հումուսի արտադրության մեջ որդերի դերի մասին առաջին անգամ հիշատակել է Չարլզ Դարվինը: Բույսերը չեն կարող անմիջականորեն յուրացնել հումուսացված նյութերը: Դա ապացուցել է Պրյաշնիկովը դեռևս վաղ 20 – րդ դարում: Դրանք սիմբիոտիկ միկրոօրգանիզմներն են, որոնք քայքայում են բուսահողը` բույսերի յուրացման համար: Կենսահումուսը (վերմիկոմպոստը) օրգանական պարարտանյութ է, որը ստացվում է անձրևաորդերի կողմից անասունների գոմաղբի մշակման ընթացքում: Այն, 4 կոմպոստի համեմատությամբ, 10-12 անգամ ավելի արդյունավետ է:
Կենսահումուսն առկա բոլոր օրգանական պարարտանյութերից լավագույնն է: Դա մակրո և միկրոէլեմենտների, էնզիմների և օրգանական նյութերի <<կոկտեյլ>> է` փաթեթավորված որպես կոպրոլիտներ, փաթեթ, որն իդեալական է բույսերի կողմից յուրացման համար:
Վերմիկոմպոստը ցանկացած հող դարձնում է բերրի բնական ճանապարհով: Վերմիկոմպոստացման արդյունքում ծանր մետաղների թունավոր հատկությունները ճնշվում են, քանի որ նրանք կազմում են նվազ լուծվող կոմպլեքս միացություններ, որոնց յուրացումը բույսերի կողմից դառնում է գրեթե անհնար: Կենսահումուսն էապես տարբերվում է այլ օրգանական պարարտանյութերից ջրում լուծվող ազոտի, ֆոսֆորի և կալիումի բարձր խտություններով: Միկրոէլեմենտները դառնում են ավելի շարժուն: Վերմիկոմպոստի հետ միասին հողը ձեռք է բերում միկրոօրգանիզմներ, որոնք կենսական նշանակություն ունեն հողի առողջության և թափոնների` ֆիտոհորմոնների համար, որոնք արագացնում են բույսի աճը: Սույն տեղեկատվական նյութը ստեղծվել է <<Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի>> ՀԿ-ի կողմից <<Ասենք ոչ քիմիկատներին մեր շրջապատում>> ծրագրի շրջանականերում:
Խանութներում վաճառվում է կենսահումուս պատրաստված ձիու գոմաղբից՝ 2,5կգ, 10լ և 20լ տոպրակներով:
և նույն կենսահումուսից պատրաստված լուծույթ 1 լիտրանոց պլաստիկ շշով:
Բարձրացնում է սերմերի ծլողունակությունը;
Խթանում է բույսերի արմատների զարգացումը;
Նպաստում է կտրոնների արագ արմատակալմանը;
Խթանում է բույսերի աճը;
Ամրացնում է բույսերի իմունային համակարգը;
նվազեցնում է նիտրատների քանակը պտուղների մեջ;
Խոչնդոտում է ծանր մետաղների և ռադիոնուկլեիդների մուտքը բույսի մեջ;
Մեծացնում է շագարների և սպիտակուցների պարունակությունը պտուղների և բանջարեղենի մեջ;
Վերացնում է խլորոզը, խթանում է բույսերի ծաղկումն ու պտղաբերությունը:
Հաճախ անհրաժեշտ է լինում սածիլներ աճեցնել մինչև օրերի տաքանալը: Սերմերի համար անհրաժեշտ ջերմաստիճան ապահովելու, ինչպես նաև առողջ, փարթամ ստանալու համար շատ օգտակար է սածիլների տակ փռելու համար նախատեսված այս ջերմակարպետը:
Նույն հաջողությամբ ջերմակարպետը կարելի է օգտագործելմիրգ և բանջարեղեն չորացնելու համար:
Ջերմակարպետները 2 չափսի են՝ Մեծը՝ 220-230 Վ, 75սմx50սմ, 68/83 Վտ, 50°C Փոքրը՝ 220-230 Վ, 50սմx50սմ, 45/55 Վտ, 45°C
Ընդհանուր առմամբ բոլոր սուկուլենտներն էլ լավ են աճում երբ օրվա գեթ մի մասը արևի տակ են: Դրանցից շատերը խեղճանում են և չեն ծաղկում, եթե առնվազն 6 ժամ չեն լինում արևի տակ: Որոշներն էլ ավելի գունեղ են դառնում և լավ են ծաղկում օրական 8 և ավելի ժամ արևի ուղիղ լուսավորություն ունենալով:
Մյուս կողմից, որոշ սուկուլենտներ կեսորվա ժամերին արևից այրվածքներ կարող են ստանալ և մահանալ: Այդ վտանգը առանձնապես մեծ է խոնավ կլիմայում, երբ օդի ջերմաստիճանը +32°C-ից բարձր է:
Սուկուլենտները կարող են դիմանալ երկարատև երաշտին և, որպես կանոն հանգստի մեջ են գտնվում ձմռանը: Սակայն աճի շրջանում ժամանակին և ճիշտ ջրելը խթանում է բույսի աճն ու ծաղկելը:
Բոլոր դեպքերում պետք է հիշել, որ ավելի լավ է քիչ ջրել, քան չափից ավել:
Իսկ հիմա անդրադառնանք այն սուկուլենտներին, որոնք լավ են աճում ցածր լուսավորության պայմաններում, առանց Արևի ուղիղ ճառագայթների:
Ծառանման թանձրատերևուկը (անգլ.՝ Silver Dollar Plant, Silver Dollar Jade, Silver Jade Plant, Chinese Jade, Tree Crassula, Beestebul, Money Plant, Round-Leaved Crassula, ռուս.՝ Толстянка древовидная, Денежное дерево, լատ.՝ Crassula Arborescens) մեզանում ավելի հայտնի է որպես “Փողի ծառ” կամ Կրասուլա:
Փողի ծառ անվանումը ստացել է մետաղադրամներ հիշեցնող փայլուն տերևների ձևի պատճառով: Համարվում է, որ այս բույսը դեպի տուն դրական էներգիա է ձգում և նպաստում է տան տերերի հարստացմանը:
Ծառանման թանձրատերևուկը մշտադալար, բազմամյա, սուկուլենտ բույս է: Հայրենիքը Հարավային Աֆրիկան է:
Բույսի նկարագրությունը
Ծառանման թանձրատերևուկը ձևավորում է հետզհետե փայտացող բուն, որի վրա աճում են բազմաթիվ ճյուղեր, պատված բազմաթիվ մսեղ տերևներով: Տերևները մուք կանաչ են և ունեն փայլուն մակերես: Դրանք կարող են ունենալ մինչև 10 սմ երկարություն և մինչև 7 սմ լայնք:
Հարմար ծաղկամանում կարող է բավականին մեծանալ, հասնելով մինչև 150 սմ բարձրության: 10 տարեկանից սկսած ծառանման թանձրատերևուկը կարող է ծաղկել: Ծաղիկները կազմված են 5 սպիտակ, երբեմն էլ դեղին կամ կարմիր ծաղկաթերթիկներից: Ծառանման թանձրատերևուկի արմատային համակարգը ընտելացած է երաշտային պայմաններին: Այն ջուր է պաշարում իր բնի, ճյուղերի և մսեղ տերևների մեջ:
Աճեցումն ու խնամքը
Ծառանման թանձրատերևուկ աճեցնելը շատ հեշտ է, այն բավականաչափ դիմացկուն ու ոչ պահանջկոտ բույս է: Բավական է հետևել մի քանի, ոչ բարդ կանոնների և այն շատ լավ կաճի:
Տնկելը
Խանութից գնելու դեպքում, բույսը անպայման պետք է տեղափոխել նոր հողախառնուրդով այլ ծաղկամանի մեջ: Պատճառն այն է, որ բույսերը հաճախ վաճառվում են թորֆային հողախառնուրդի մեջ տնկած, որի մեջ ծառանման թանձրատերևուկ մշտապես աճեցնել հնարավոր չէ: Երիտասարդ թանձրատերևուկը բավականին արագ է աճում, ուստի նոր՝ մի քիչ ավելի մեծ ծաղկամանի մեջ ամենամյա տեղափոխման կարիք է առաջանում: Հասուն բույսերի դեպքում տեղափոխման կարիք կառաջանա 2-3 տարին մեկ: Ծառանման թանձրատերևուկն ունի բավականին ծանր վերգետնյա մաս և համեմատաբար թույլ արմատներ, ուստի տնկելու համար վերցնում են ոչ շատ խոր, բայց լայն ծաղկամաններ: Մեծ բույսերը տեղափոխելիս կարող է նոր ծաղկամանում, 2-3 ամսով, նեցուկներ դնելու անհարաժեշտություն առաջանալ: Ծաղկամանի հատակին անհրաժեշտ է դրենաժային շերտ ստեղծել:
Ծառանման թանձրատերևուկը չափավոր են ջրում, այն ավելի հեշտ է տանում ջրի պակասությունը, քան ավելցուկը:
Ծառանման թանձրատերևուկի արմատները փտում են հաճախակի ջրելուց կամ վատ դրենաժի հետևանքով հողի ճահճանալուց:
Գարնան ու ամռանը խորհուրդ է տրվում ջրել երբ ծաղկամանի հողը չորանա մոտ 4 սմ խորությամբ: Ցուրտ եղանակին ջրել ոչ հաճախ քան 3-4 շաբաթը մեկ: Ջրելու համար օգտագործել 3-4 օր հնացված, հնարավորին չափ փափուկ ջուր:
Օդի խոնավությունը
Օդը խոնավացնելու անհրաժեշտություն չկա, բույսը կարելի է երբեմն ցողել վրայի փոշին լվանալու համար:
Պարարտացումը
Սնուցման համար օգտագործում են սուկուլենտների համար նախատեսված ունիվերսալ պարարտանյութեր: Սնուցումն անում են ոչ հաճախ քան ամիսը մեկ անգամ: Ձմռանը սնուցման դոզան կրճատում են կրկնակի:
Օդի ջերմաստիճանը
Գարնանն ու ամռանը օդի ամենահարմարավետ ջերմաստիճանը +19 – +25 է: Աշնանը՝ +17, իսկ ձմռանը +15 – +17:
Լուսավորությունը
Ծառանման թանձրատերևուկը սիրում է արևի տակ լինել: Տանը լավ կլինի այն տեղադրել հարավարևելյան պատուհանագոգերին: Գարնանային և աշնանային տաք օրերին, ինչպես նաև ամռանը լավ կլինի բույսը հանել թարմ օդի՝ պատշգամբ կամ այգի: Ձմռանը, լուսավորվածությունն ավելացնելու համար, կարելի է բույսը տեղափոխել հարավային պատուհանի մոտ կամ, մութ ժամրին, լրացուցիչ արհեստական լուսավորություն ապահովել:
Բազմացումը
Կտրոններով բազմացումն իրականացնում են ճյուղերի կամ տերևների կիրառմամբ: Ճյուղը կամ տերևը կտրում են սուր դանակով, թողնում են չորանա 2-3 օր այնուհետև տնկում: Կարելի է կտրելուց անմիջապես հետո էլ տնկել կտրոնները, բայց այդ դեպքում կտրվածքը պետք է մշակել ակտիվացված ածխի փոշիով: Սերմերը ցանում են սաղր ամանի մեջ, ուր, վերը նշված բաղադրատոմսով պատրաստված հողախառնուրդին ավելացնում են ևս մեկ մաս ավազ: Ամանը ծածկում են ապակով կամ ցելոֆանով և ամեն օր խոնավացնում են հողը: 2-3 տերև ձևավորելուց հետո, ծիլերը տեղափոխում են առանձին ծաղկամանների մեջ:
Բույսի չափսերը
Բնական պայմաններում ծառանման թանձրատերևուկը հասնում է մինչև 5 մետր բարձրության: Սենյակային պայմաններում հազվադեպ է գերազանցում 1,5 մետրը:
Տարեկան աճը
Ծառանման թանձրատերևուկի տարեկան աճը կազմում է 5-7 սմ: Այն նաև ճյուղավորվում է և լայնանում:
Կյանքի տևողությունը
Բնական պայմաններում ծառանման թանձրատերևուկն ապրում է 70-90 տարի: Սենյակային պայմաններում, ճիշտ խնամքի դեպքում բույսը կարող է ապրել մոտ 50 տարի:
Էտը
Ծառանման թանձրատերևուկի ճյուղերն էտում են բույսին գեղեցիկ տեսք տալու կամ կտրոններով բազմացնելու համար: Ճյուղավորում ապահովելու համար, ճյուղի գագաթը կտրում են 6 զույգ տերևներ աճելուց հետո:
Կտրված տեղերը խորհուրդ է տրվում մշակել ակտիվացված ածխի փոշիով:
Արտաքին տեսքի ձևավորումը
Ծառանման թանձրատերևուկի դասական ձև է համարվում փոքրիկ, ճյուղավորված ծառի տեսքը: Այդպիսի տեսք ստանալու համար ծաղկամնում տնկում են միայն մեկ բույս: Երբ ապագա բնի վրա սկի ձևավորվել տերևների 5-րդ զույգը, այն սուր դանակով կտրում են և մշակում ակտիվացված ածխի փոշիով: 2-3 շաբաթ անց այդ տեղում հայտնվում են 2 նոր ընձյուղներ:
Հիվանդություններ և վնասատուներ
Սնկային հիվանդություններն ու արմատների փտումը ծառանման թանձրատերևուկի հետ կապված ամենահաճախ ծագող խնդիրներն են: Սնկային վարակով հիվանդանալու դեպքում, տերևների վրա գոյանում են մուգ դառչնագույն, երբեմն էլ ավելի բաց գույնի բծեր: Նման դեպքերում վնասված տերևները պետք է հեռացնել, իսկ բույսը մշակել ֆունգիցիդով: Արմատների փտումն առաջանում է չափից շատ ջրելու կամ վատ դրենաժի պատճառով: Տերևներն այդ դեպքում սմքում են, դեղնում ու թափվում: Բույսը փրկելու համար այն պետք է հանել ծաղկամանից, ազատել արմատները հողից, լվանալ, վնասված, փտած արմատները հեռացնել, կտրվածքները մշակել ակտիվացված ածխի փոշիով և տնկել նոր հողախառնուրդի մեջ: Մինչև բույսի լիակատար առողջանալը ջրել շատ քիչ: Ծառանման թանձրատերևուկը հավադեպ է ենթարկվում վնասատուների հարձակմանը: Այնուամենայնիվ բույսի վրա կարող են հայտնվել սարդոստայնային տիզը (паутинный клещ), վահանակիրը (щитовка) կամ ալրատիզը (мучнистый червец): Սարդոստայնային տիզը ճյուղերի միջև բարակ սրդոստայն է հյուսում իսկ տերևներին հայտնվում են դեղնավուն բծեր: Այդ դեպքում բույսը պետք է ցողել օճառասպիրտային լուծույթով և մրճնաթթվի մեջ թաթախված բամբակով մշակել բույսի բունն ու ճյուղերը:
Վահանակրի հայտնվելու առաջին նշանը տերևներին կլոր, շագանակագույն բշտերի հայտնվելն է: Այնուհետև տերևների վրա հայտնվում ու մեծանում են մուք դառչնագույն բծեր, դրանք սմքում ու թափվում են: Վահանակրին վոչնչացնելու համար բույսը մշակում են օճառաջրով:
Ալրատիզի հարձակման հետևանքով տերևներին գոյանում է աղվամազոտ բարակ շերտ: Այդ դեպքում բույսն անմիջապես պետք է մշակել ինսեկտիցիդի լուծույթով: