Սանգո բողկը արագ աճող միկրոկանաչի է՝ հայտնի իր վառ մանուշակագույն տերևներով և կծու, նուրբ համով: Այն իդեալական է աղցանների, սենդվիչների և սննդակարգային հավելումների համար: Բացի իր գեղեցիկ տեսքից, այն պարունակում է մեծ քանակությամբ վիտամին C, ֆոլաթթու և հակաօքսիդանտներ:
Մշակման պայմաններ
Ծլեցման մեթոդ: Սերմերը ցանեք լավ հողով կամ հիդրոպոնիկ ափսեում:
Լուսավորություն: Ապահովեք պայծառ լույս՝ ավելի ինտենսիվ գույն ստանալու համար:
Ջրելը: Պահեք հողը խոնավ, բայց ոչ թաց:
Հասունացում: Միկրոկանաչիի բերքը պատրաստ է 7-10 օրվա ընթացքում:
Օգտագործման եղանակներ
Ռադիշ Սանգոն ավելացրեք աղցանների, սմուզիների կամ որպես դեկորատիվ շերտ խորտիկների վրա: Դրա կծու համը տպավորիչ համադրում է տալիս տաք ուտեստներին:
Խորհուրդներ սկսնակների համար
Սերմերը գնելուց առաջ համոզվեք, որ դրանք օրգանական և մաքուր են: Խուսափեք սերմերը միմյանց շատ մոտ ցանելուց, որպեսզի խուսափեք բորբոսից:
Շվեյցարական մանգոլդը (անգլ․՝ Swiss chard, ռուս․՝ Швейцарский мангольд, լատ․՝ Beta vulgaris subsp. vulgaris, Cicla Group and Flavescens Group) երկամյա տերևաբանջար է, Սովորական ճակնդեղի ենթատեսակ։
Շվեյցարական մանգոլդի միակ կապը Շվեյցարիայի հետ այն առաջինը նկարագրած շվեյցարացի գիտնականն է։ Հայրենիքը Միջերկրականի ավազանն է։ Շվեյցարական մանգոլդի ցողունները եւ տերեւները կարելի է ուտել ինչպես հում, այնպես էլ խաշած: Առավել հայտնի է իր վառ եւ գույնզգույն կոթուններով, որոնք կարող են վարդագույն, դեղին, նարնջագույն, կարմիր եւ սպիտակ լինել։
Սովորաբար շվեյցարական մանգոլդն աճեցվում է որպես սառը սեզոնի մշակաբույս, քանի որ այն արագ եւ հեշտ է աճում գարնան եւ աշնան զովին, սակայն ավելի շոգին էլ է հարմարվում՝ մի քիչ ավելի դանդաղ աճելով։
Շվեյցարական մանգոլդի օգտակարությունը
Շվեյցարական մանգոլդը A, C եւ K վիտամինների բարձր պարունակությամբ սուպերսնունդ է: Այն շատ այլ կանաչիներին բնորոշ թեթև դառնությունը չունի և կարող է հաջողությամբ փոխարինել սպանախին կամ կաղամբին:
Հակաօքսիդանտների ամենամեծ պարունակություն ունեցող սննդամթերքներից է։
Հետազոտությունները ցույց են տվել, որ շվեյցարական մանգոլդի կանոնավոր ուտելը նվազեցրնում է սրտանոթային հիվանդությունների առաջացումը։
Ամրացնում է ոսկորները։
Բարելավում է ուղեղի աշխատանքը, մարսողականությունը, կարօգտակար է տեսողության և մաշկի համար։
Բացի իր բոլոր սննդային արժանիքներից, Շվեյցարական մանգոլդը նաև հիանալի դեկորատիվ բույս է, որով կարելի է ծաղկեփունջ կազմել կամ լանդշաֆտ գեղեցկացնել:
Բաց գրունտում շվեյցարական մանգոլդ աճեցնելը
Լույսը
Ողջ օրը արևի տակ, կիսաստվեր
Հողը
Կավահող, չեզոք կամ թեթևակի թթվային՝ pH 6.0-7.0
Ծաղկելը
Ամռանը, աշնանը
Ցրտադիմացկունության գոտի
3, 4, 5, 6, 7, 8, 9, 10
Հողը նախապատրաստելն ու ցանելու ժամկետները
Եթե ոչ նախորդ սեզոնի վերջում, ապա ցանելուց առնվազն երկու շաբաթ առաջ հողը պետք է պարարտացնել հին կոմպոստով կամ լավ փտած գոմաղբով։
Գարնանը ցանում են վերջին ցրտահարությունների հաշվարկված օրվանից 2-3 շաբաթ շուտ։
Ծլելն արագացնելու համար, սերմերը ցանելուց առաջ 24 ժամ թրջում են։
Սերմերը ցանում են 1.5-2.5 սմ խորությամբ, միմյանցից 5-15 սմ հեռավորության վրա։ Միջշարային տարածությունը՝ 45 սմ։
Երբ բույսերը աճեն մինչև 8-10 սմ բարձրության, ցանքը նոսրացնում են, բույսերի միջև տարածությունը դարձնելով 15-20 սմ, իսկ եթե ավելի մեծ բույսեր ստանալու մտադրություն կա, ապա ավելի նոսր՝ 23-30 սմ բացատներ են թողնում։
Ամենօրյա բերքահավաքի հնարավորություն ստանալու համար, շվեյցարական մանգոլդը կարելի է ցանել աստիճանաբար՝ 10 օր ընդմիջումներով, հաշվի առնելով, որ կարելի է կտրել բույսի հասունացած տերևները, թողնելով որ նոր աճող տերևները հասունանան։
Աշնանը ցանում են առաջին ցրտահարությունների հաշվարկված օրվանից 40 օր առաջ։
Խնամքը
Հետագա խնամքը կայանում է կանոնավոր ջրելու, քաղհան անելու և ցանքը, ցանկալի է հին կոմպոստով կամ լավ փտած գոմաղբով, ցանքածածկելու մեջ։ Երբ շվեյցարական մանգոլդը հասնի 30 սմ բարձրության, պետք է այն կտրել 8-13 սմ բարձրության վրա՝ որպեսզի խթանվի նոր, մատղաշ տերևների աճը։
Բերքահավաքը
Բերքահավաքը կարելի է սկսել երբ բույսը հասնի 15-20 սմ բարձրության։ Սուր դանակով կամ մկրատով, առանց վնասելու բույսի մնացած մասերը, կտրում են արտաքին տերևները։
Ինչպես պահել բերքն ու ուտել
Շվեյցարական մանգոլդի տերևները, լվանալուց հետո, պահում են սառնարանում, օդափոխվող պլաստիկ արյղի մեջ։ Սուր դանակով հաստ երակներից ազատված կանաչ զանգվածը կարելի է հում ուտել կամ պատրաստել ինչպես սպանախը։ Տերևի հաստ մասերը եփում են ինչպես ծնեբեկը։
Շվեյցարական մանգոլդի միկրոկանաչի աճեցնելը
Բարելավում է նյարդային և մարսողական համակարգերի աշխատանքը, ամրացնում է արյան անոթների պատերը և ամրացնում է մազերը, եղունգներն ու ատամները:
Քաղցկեղը բջիջների անկառավարելի աճն է եւ դա կարող է տեղի ունենալ մարմնի ցանկացած մասի հետ: Մշտապես միկրոկանաչի ուտելը կարող է կանխարգելել նման երևույթները, քանի որ դրանք պարունակում են այնպիսի ֆիտոնուտրիենտներ, որոնք կարող են ճնշել նման բջիջների աճըլ, կամ նույնիսկ ամբողջությամբ ոչնչացվել դրանց։
Ըստ որոշ հետազոտությունների, հակաքաղծկեղային հատկություններ ունեցող միկրոկանաչիների լավագույն հնգյակն այսպիսին է՝
Հայտնի է, որ բրոկոլին պարունակում է զգալի քանակությամբ սուլֆորաֆան, որը որոշ տեսակի քաղծկեղներ կանխող օրգանական միացություն է։ Նմանատիպ հատկություն ունեն կաղամբազգիների ընտանիքի այլ բույսեր ևս, օրինակ կաղամբն ու գանգրակաղամբը: Մի քանի ուսումնասիրություններ, արձանագրել են բրոկոլիի միկրոկանաչու դրական ազդեցությունը կրծքի և շագանակագեղձի քաղցկեղի ընթացքի վրա։
Շագանակագեղձի քաղցկեղի հետ կապված, ուսումնասիրությունը մկների վրա ցույց է տվել, շագանակագեղձի ինվազիվ քաղցկեղի բջիջների11 անգամ անկում՝ 12 շաբաթների ընթացքում կերի 15%-ը բրքուկի միկրոկանաչի լինելու դեպքում [1], եւ ապա կրճատվել է ևս 2,4 անգամ 28-րդ շաբաթում։ Տվյալները ձեռք են բերվել համեմատելով մկների հսկիչ խմբի ինվազիվ քաղցկեղի բջիջների հետ (առանց բրքուկի միկրոկանաչու դիետայի մեջ գտնվողների): Թեեւ բրոկոլիի միկրոկանաչու դիաետան ամբողջությամբ չի ոչնչացրել քաղցկեղի բջիջները, այն զգալիորեն դանդաղեցրել է քաղցկեղի զարգացումը։
Ինչ վերաբերում է կրծքագեղձի քաղցկեղին, ապա Բիրմինգհեմի Ալաբամայի համալսարանի ուսումնասիրությունը հղի մկներին կերակրում էր բրոկկոլիի միկրոգրին դիետայի 26% – ը և համեմատում էր նրանց այլ խմբերի հետ [2]: Սրանք էին 2 այլ մկների խմբեր:
Սերունդ մկների մայրերից, որոնք սնվում են բրոկկոլիից դիետայով: 4-շաբաթ Մկնիկներ վրա դիետայի բրոկկոլի. 8-շաբաթ չափահաս մկները բրոկկոլի դիետայով: Առաջին խումբը ցույց տվեց, ավելի ուժեղ ազդեցություն կանխարգելման կրծքի քաղցկեղի, շատ ավելի ուժեղ է, քան երկրորդ խմբի. Սակայն մկների երրորդ խմբի վրա ոչ մի կանխարգելիչ ազդեցություն չի ունեցել։ Ուսումնասիրությունը պարզել է, որ ավելի վաղ ազդեցությունը micrograin դիետայի բրոկկոլի կարող է լինել շատ արդյունավետ է կանխել հետագա զարգացումը կրծքի քաղցկեղի.
Վնասատուներ/հիվանդություններ՝ Բրոկկոլի չունի լուրջ հիվանդություններ, բայց կարող է վնասվել կաղամբ որդերի, լվիկների, թրիփսերի, լորձնէակների և ուտիճների կողմից։
Բրոկկոլին զով եղանակ եւ լիարժեք արեւ սիրող բույս է, կարելի է անմիջապես բաց գրունտում ցանել, բայց վաղ բերքահավաք անելու համար, վերջին գարնանային ցրտահարության օրվանից 6-8 շաբաթ առաջ, տաք միջավայրում պետք է սկսել սածիլներ աճեցնել։ Ցանելիս 2-3 սերմ են գցում մոտ 1 սմ խորությամբ փոսիկների մեջ։ Աշնանային առաջին ցրտահարության օրվանից մոտ 3 ամիս առաջ էլ բաց գրունտում վերջին ցանքը կարելի է անել։
Հողը պետք է բերրի լինի, փխրուն և լավ ջրաթափանցիկություն ունենա։ Թթվայնությունը՝ pH 6.0-7.0 տիրույթում։
Սերմերը ծլում են 3-14 օրվա ընթացքում, ցանքը սկսում են նոսրացնել երբ երկու իսկական տերևներ են ձևավորվում։ Բրոկկոլին սիրում է լիարժեք արևի լույսը, սակայն շոգ վայրերում, ամռան կեսօրին ստվերն ավելի բարենպաստ կլինի: Ամռան շոգից խուսափելու մեկ այլ ձև է վաղահաս սորտեր ցանելը։
Բրոկոլիի միկրոկանաչի աճեցնելը
Բրոկոլիի միկրոկանաչին շատ ավելի հարուստ է օգտակար նյութերով և վիտամիններով քան դրա սերմերն ու հասուն բույսը։
Բրոկկոլիի միկրոկանաչին ունի հասուն բրոկոլիից ավելի մեղմ համ։ Մի փոքր դառնահամը պայմանավորված է սուլֆորաֆան միակցության (sulforaphane) ներկայությամբ, որը շատ օգտակար է մարդու առողջության համար։
Բրոկկոլին բավականին արագ է ծլում եւ աճում։ Այնքան արագ, որ արդեն 7-րդ օրը կարելի է բերքահավաք անել։ Բացի այդ, բրոկկոլին մյուս միկրոկանաչիների համեմատ ավելի քիչ ջրելու կարիք ունի։ Ընդամենը պետք է հետևել, որ արմատները միշտ խոնավ միջավայրում լինեն։
Մինչև ցանելը թրջելը
Կարիք չկա։
Համը
Թեթև, խրթխրթան, թեթևակի դառը։
Գույնը
Բաց կանաչ տերևներ, Bright green leaves, թեթևակի վարդագույն ցողուններ։
Օգտակար նյութերը
Հարուստ է A, C, K վիտամիններով, պրոտեինով, կալցիումով։
Հատկությունը
Կանխում է թոքերի եւ հաստ աղիքի քաղցկեղը, ամրացնում է ոսկորները, բարելավում է մարսողությունը եւ այլն։
Սերմի ծախսը (25×50 սմ տարայի համար)
28-29 գրամ
Մթության մեջ պահելը
4 օր
Ծլելը
1-2 օրից
Լույսը
Պայծառ, ցրված արևի լույս կամ արհեստական՝ 16 ժամ միացած, 8 ժամ անջատած։
Բերքահավաքը
7-10 օրից
Օգտագործելը
Օգտագործվում է բանջարեղենային աղցաններում, ապուրներում, որպես միսի կամ ձկան խավարտ:
Միկրոկանաչի կարելի է աճեցնել ինչպես դրա համար նախատեսված հատուկ կոնտեյներներում, այնպես էլ ցանկացած հարմարեցված սաղր ամանում։
Աճեցնելը՝ քայլ առ քայլ
Ձեռք բերել որակյալ, ցանկալի է օրգանական, սերմեր։ Համոզվել, որ սերմերը չեն ենթարկվել կենսաքիմիական մշակման։
Ընտրել/ձեռք բերել միկրոկանաչի աճեցնելու համար հարմար աման։ Դա կարող է լինել միկրոկանաչի աճեցնելու համար նախատեսված հատուկ կոնտեյներ, կամ հարմարեցված, ցանկացած մակերեսով, սաղր, դրենաժային ծակերով, պլաստիկ աման։
Պատրաստել հողախառնուրդ։ Կարելի է ձեռք բերել պատրաստի հողախառնուրդ ու մոտ 10% պերլիտ ավելացնել՝ փխրունությունը մեծացնելու համար։ Իսկ ինքնուրույն պատրաստելիս միմյանց հետ խառնել 3 մաս կոկոսի սուբստրատ կամ տորֆամամուռ + 1 մաս պերլիտ + 0.5-1 մաս կոմպոստ + 1 մաս ավազ (պարտադիր չէ)։ Լավ կլինի թթվայնությունը լինի Ph 6,1-7,8 միջակայքում։
Պատրաստի հողախառնուրդը լցնել աճեցման ամանի մեջ, հարթեցնել, բայց շատ չսեղմել։ Հեղուկացիրով ցողել հողը ջրածնի պերօքսիդի լուծույթով, այնուհետև ջրով՝ այնպես, որ հողը չափավոր խոնավ լինի, ցեխ չդառնա։
Սերմերը մեկ շերտով, խիտ ու հավասարաչափ բաշխել հողի մակերեսին եւ վրան լցնել նույն հողախառնուրդի բարակ շերտ՝ այնքան, որ սերմերը հազիվ ծածկվեն։
Ցանքը ծածկել կափարիչով կամ պլաստիկ թաղանթով եւ ամանը դնել զով (18-22°C), մութ տեղում:
Հետագա 2-3 օրվա ընթացքում պարբերաբար բացել ցանքը և, անհրաժեշտության դեպքում ցողելով ջրել և դնել նույն տեղում:
Երբ սկսեն երևալ առաջին ծիլերը, բացել ամանի կափարիչը և ցանքը տեղադրել պայծառ, ցրված լույսի ներքո։
Հետագա 1-3 օրում սերմերը շարունակում են ծլել։ Պետք է շարունակել ցողելով ջրել ցանքը։ Հողը չպետք է չափազանց խոնավ լինի, հակառակ դեպքում բույսերը կարող են նեխել կամ բորբոս կառաջանա: Եթե դա տեղի ունենա, խուճապի մատնվել պետք չէ՝ պետք է ցողել ջրածնի պերօքսիդով։
Պետք է շարունակել 16-ժամյա լույսի եւ 8-ժամյա մթության ռեժիմը դեռեւս 7-9 օրվա ընթացքում: Ընթացքում կարելի է համտեսել որոշ տերեւներ, որպեսզի ցանկալի համի վրա կանգ առնել։ Ամեն դեպքում, միկրոկանաչին ուտելու համար պատրաստ է երբ ունի 2-4 տերև։
Բոկ չոյը (անգլ․՝ Bok Choy, Buk Choy, Chinese chard, Chinese white cabbage, Mustard cabbage, ռուս․՝ Бок-чой, լատ․՝ Brassica rapa subsp. chinensis) Չինաստանում, Հարավ-Արևելյան Ասիայում, այժմ նաև աշխարհի շատ այլ երկրներում լայնորեն տարածված կաղամբազգի մշակաբույս է։
Չինարենի Կանտոնի բառբառով “Բոկ չոյ” նշանակում է սպիտակ բանջար։ Այս բանջարի հարյուրավոր տեսակներ կան։ Այն տեսակը, որը կոչվում է Baby Bak Choy իրականում ոչ թե դեռահաս Բոկ չոյն է, այլ Բոկ չոյի գաճաճ տեսակը։
Պակ չոյ է (անգլ․՝ Pak Choy, Baby buk choy, ռուս․՝ Пак чой, լատ․՝ Brassica rapa subsp. chinensis, green stemmed variety) կոչվում Բոկ չոյի կանաչ կոթուններով տեսակը, բայց կան նաև որոշ տարբերություններ բուրմունքի և տեքստուրայի առումով։
Լուսավորությունը՝ արևկող, բայց շոգ ամռան կեսօրին ստվերը օգտակար է
Վնասատուներ/հիվանդություններ՝ կարող է ենթարկվել ուտիճների և թրթուրների հարձակմանը
Խորհուրդ է տրվում տաք միջավայրում Բոկ չոյի/Պակ չոյի սածիլներ աճեցնել եւ մեկ ամիս անց տնկել դրանք բաց գրունտում։ Լավագույն արդյունքի հասնելու համար, սածիլները, մինչև դրսում տնկելը, մեկ շաբաթ պետք է կոփել՝ օրեցօր ավելացնելով դրսում գտնվելու ժամանակը։ Բույսերի գլուխները ձևավորվում ու պնդանում են մոտ 70 օրվա ընթացքում: Այդ պահից դրանք կարելի է հավաքվել։ Հողն առողջ պահելու համար, բերքահավաքի ժամանակ հողից հեռացնում են ողջ բույսը՝ ներառյալ արմատները։ Բոկ չոյի/պակ չոյի գլուխները կարող են մինչև երեք ամիս թարմ մնալ։
Բոկ չոյի/Պակ չոյի միկրոկանաչի աճեցնելը
Բոկ չոյի/Պակ չոյի միկրոկանաչիները շատ ավելի հարուստ են օգտակար նյութերով քան դրանց սերմերն ու հասուն բույսերը։
Մինչև ցանելը թրջելը
Պետք չէ
Համը
Մատղաշ չինական կաղամբի, թեթևակի քաղցր
Գույնը
Մեղմ կանաչ տերևներ, սպիտակ ցողուն
Օգտակար նյութերը
Վիտամիններ C, K եւ E, բետա-կարոտին եւ երկաթ
Հատկությունը
Ցածր կալորիականության շնորհիվ կարող է օգտագործվել նիհարելու դիետայի մեջ: Կանխարգելում է փորկապությունը, նվազեցնում է խոլեստերինը, նպաստում է աղիների մաքրմանը տոքսիններից։ Պարունակում է գլյուկոզինոլատներ, որոնք ազատ են արձակում իզոտիոցինատներ, որոնք իրենց հերթին քաղցկեղածիններին ճնշելով կարող են կանխել քաղցկեղի զարգացումը։
Սերմի ծախսը (25×50 սմ տարայի համար)
28-29 գրամ
Մթության մեջ պահելը
2-3 օր
Ծլելը
2-3 օրից
Լույսը
Պայծառ, ցրված արևի լույս կամ արհեստական՝ 14-16 ժամ միացած, 8-10 ժամ անջատած։
Բերքահավաքը
8-12 օրից
Օգտագործելը
Ավելացնում են մսային և ձկնային ուտեստներին, բանջարեղենին, ծովամթերքին և սմուզիներին։ Արդյունավետ օգտագործվում է որպես աղցանների հիմնական բաղադրիչ։
Միկրոկանաչի կարելի է աճեցնել ինչպես դրա համար նախատեսված հատուկ կոնտեյներներում, այնպես էլ ցանկացած հարմարեցված սաղր ամանում։
Աճեցնելը՝ քայլ առ քայլ
Ձեռք բերել որակյալ, ցանկալի է օրգանական, սերմեր։ Համոզվել, որ սերմերը չեն ենթարկվել կենսաքիմիական մշակման։
Ընտրել/ձեռք բերել միկրոկանաչի աճեցնելու համար հարմար աման։ Դա կարող է լինել միկրոկանաչի աճեցնելու համար նախատեսված հատուկ կոնտեյներ, կամ հարմարեցված, ցանկացած մակերեսով, սաղր, դրենաժային ծակերով, պլաստիկ աման։
Պատրաստել հողախառնուրդ։ Կարելի է ձեռք բերել պատրաստի հողախառնուրդ ու մոտ 10% պերլիտ ավելացնել՝ փխրունությունը մեծացնելու համար։ Իսկ ինքնուրույն պատրաստելիս միմյանց հետ խառնել 3 մաս կոկոսի սուբստրատ կամ տորֆամամուռ + 1 մաս պերլիտ + 0.5-1 մաս կոմպոստ + 1 մաս ավազ (պարտադիր չէ)։ Լավ կլինի թթվայնությունը լինի Ph 6,1-7,8 միջակայքում։
Պատրաստի հողախառնուրդը լցնել աճեցման ամանի մեջ, հարթեցնել, բայց շատ չսեղմել։ Հեղուկացիրով ցողել հողը ջրածնի պերօքսիդի լուծույթով, այնուհետև ջրով՝ այնպես, որ հողը չափավոր խոնավ լինի, ցեխ չդառնա։
Սերմերը մեկ շերտով, խիտ ու հավասարաչափ բաշխել հողի մակերեսին, այնուհետև ցողել հեղուկացիրով։
Ցանքը ծածկել կափարիչով կամ պլաստիկ թաղանթով եւ ամանը դնել զով (18-22°C), մութ տեղում:
Հետագա 2-3 օրվա ընթացքում պարբերաբար բացել ցանքը և, անհրաժեշտության դեպքում ցողելով ջրել ու դնել նույն տեղում:
Երբ սկսեն երևալ առաջին ծիլերը, սովորաբար ցանելուց հետո չորրորդ օրը, բացել ամանի կափարիչը և ցանքը տեղադրել պայծառ, ցրված լույսի ներքո։
Հետագա 1-3 օրում սերմերը շարունակում են ծլել։ Պետք է շարունակել ցողելով ջրել ցանքը։ Հողը չպետք է չափազանց խոնավ լինի, հակառակ դեպքում բույսերը կարող են նեխել կամ բորբոս կառաջանա: Եթե դա տեղի ունենա, խուճապի մատնվել պետք չէ՝ պետք է ցողել ջրածնի պերօքսիդով։
Պետք է շարունակել 16-ժամյա լույսի եւ 8-ժամյա մթության ռեժիմը դեռեւս 5-7 օրվա ընթացքում: Ընթացքում կարելի է համտեսել որոշ տերեւներ, որպեսզի ցանկալի համի վրա կանգ առնել։
Սիսեռը (անգլ․՝ Chickpea կամ Garbanzo, ռուս․՝ Нут, լատ.՝ Cicer) լոբազգիներիընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ է։ Հայտնի է 44 տեսակ։ Ցեղի միակ մշակովի տեսակը Սիսեռ սովորականն է (անգլ․՝ Chickpea, ռուս․՝ Нут бараний, Турецкий горох, լատ․՝ Cicer arietinum)։ Հայաստանում վայրի վիճակում աճում է 2 տեսակ՝
Սիսեռշատ փոքրիկ (Cicer minutum). Սիսեռանատոլիական (Cicer anatolicum)։ Հանդիպում է Վայոց ձորի և Սյունիքի մարզերում։ Աճում է խճապատ, քարքարոտ և ժայռոտ վայրերում։
Բաց գրունտում սիսեռ աճեցնելը
Տեղը
Տեղը պետք է ամբողջ օրը արևի տակ լինի։ Սիսեռը կիսաստվերում էլ կաճի, բայց բերքը ավելի քիչ կլինի։ Հողը պետք է պարարտ լինի, փխրուն և ջրաթափանցիկ։ Մարգերը պետք է նախապես պարարտացնել հասուն կոմպոստով կամ լավ փտած գոմաղբով։ Պետք է խուսափել հողում ազոտի բարձր պարունակությունից՝ այն կհանգեցնի ոչ թե pat8i0ne8զարգացմանը, այլ կանաչ զանգվածի ավելացմանը։
Սիսեռի համար լավ հարևաններ են՝ կարտոֆիլը, վարունգը, եգիպտացորենը, ելակը, նեխուրը, ծիթրոնը։ Վատ հարևան է սխտորը։
Սկզբունքորեն, սիսեռ կարելի է աճեցնել նաև առնվազն 20 սմ խորությամբ ծաղկամանում։
Ցանելը
Սիսեռը զով եղանակի միամյա բույս է։ Բերքը հասունանում է մոտ 100 օրում։ Ցրտադիմացկուն է, բայց աճի համար օդի ջերմաստիճանի ամենահարմարավետ տիրույթը +21…+26°C է եւ երբ գիշերը օդի ջերմաստիճանը չի նվազում +18°C ից:
Բաց գրունտում սիսեռը ցանում են գարնանային վերջին ցրտահարության օրվանից 2-3 շաբաթ առաջ: Քանի որ սիսեռը բավականին երկար ժամանակ է հասունանում, ընդունված է շատ ավելի վաղ, տաք միջավայրում, տորֆից կամ թղթյա բաժակների մեջ սածիլներ աճեցնել, հետո, երբ օրերը տաքանան ու դրանք 7-10 սմ բարձրության հասած լինեն, տեղաթոխել բաց գրունտ։
Սերմերը ցանում են 4-5 սմ խորությամբ, միմյանցից 7-15 սմ հեռու։ Հետագայում ցանքը նոսրացնելով, պահում են 15 սմ հեռավորություն։ Նոսրացնելիս կտրում են հեռացվող բույսերի միայն վերգետնյա մասը՝ արմատների մնալը հողում օգտակար է։ Միջշարքային հեռավորությունը 45-61 սմ։ Ցանելուց առաջ սերմերը թրջել պետք չէ։ Ցանելուց հետո էլ շատ չեն ջրում՝ այնքան որ հողը խոնավանա։
Խնամքը
Ջրելն ու սնուցումը
Ցանված մարգերը պետք է մշտապես խոնավ պահել, մինչև ծիլերի երևալը։ Կանոնավոր պետք է ջրել սիսեռի ծաղկելու և պատրիճների ձևավորման շրջանում։ Պետք է խուսափել բույսը վերևից ջրելուց՝ թրջվելը կարող է ծաղիկների և պատրիճների թափվելու պատճառ դառնալ։ Երբ եղանակը տաքանա, խոնավությունը պահպանելու համար պետք է ցանքածածկել (մուլչապատել) բույսերը՝ եթե հնարավոր է, հնացած կոմպոստով։ Սիսեռը, ինչպես այլ լոբազգիներ, հողում ազոտ ֆիքսելու ունակություն ունի։
Բերքահավաքը
Ցանելուց մոտ 100 օր անց սիսեռը հասունանում է։ Հում ուտելու համար հատիկները հանում են դեռ չչորացած, մատղաշ պատրիճներից, իսկ չոր հատիկներ ստանալու համար սպասում են մինչև բույսի տերևները թոշմեն և դեղնաշագանակագույն դառնան, ինչից հետո կտրում են բույսի ողջ վերգետնյա մասը և դնում չորացման։ Չորացած հատիկները հավաքում են երբ պատրիճները չորանում ու բացվում են:
Սիսեռի սերմեր ծլեցնելը
Սիսեռի ծիլերն ունեն ընկույզի, թեթեւակի դառնություն ունեցող համ։ Դրանք պարունակում են մեծ քանակությամբ արժեքավոր սպիտակուցներ, թաղանթանյութ (клетчатка),
միկրոտարրեր, կուտակված է B խմբի վիտամինների ողջ համալիրը , կան նաև A եւ P վիտամիններ, ֆոլիաթթու։ Շնորհիվ օգտակար նյութերի յուրահատուկ հարաբերակցության, սիսեռի ծիլերն ունեն ուժեղ հակաօքսիդանտ ազդեցություն։ Սիսեռի ծիլերի կանոնավոր օգտագործումը նվազեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը, նպաստում է երիկամների քարերի ոչնչացմանը եւ դուրսբերմանը:
Ուշադրություն
– Ծլեցնելու համար օգտագործեք միայն գնետիկ մոդիֆիկացիայի չենթարկված սոյա։ – Ծլեցնելու համար օդի ամենահարմարավետ ջերմաստիճանային տիրույթը +20…+22°C է։ – Ուտում են միայն սոյայի սոյայի հատիկից աճած ծիլերը, հատիկները չեն ուտում։
Ծլեցնելու համար՝
Հաշվի առնելով, որ թրջելուց հետո սիսեռի զանգվածն էականորեն ավելանալու է, վերցնում են հատիկների անհրաժեշտ քանակը, մաքրում են աղբից, դեն են նետում կոտրված կամ վնասված հատիկները։ Այնուհետև լավ լվանում են, քամում, լցնում խոր ամանի մեջ և վրան 4-5 անգամ շատ ջուր լցնում։ Ամանը դնում են տաք, արևի ուղիղ ճառագայթներից հեռու տեղում և թողնում, որ սերմերը 8-12 ժամ թրջվեն։
Թրջելն ավարտելուց հետո ջուրը թափում են կամ, հաշվի առնելով, որ այնտեղ տարալուծված կենսաակտիվ նյութեր կան, պահեստավորում են՝ այգու կամ սենյակի բույսերը ջրելու համար։
Սերմերը լցնում են ծլեցման ամանի մեջ, լավ քամում են և դնում թեքությամբ, բերնքսիվայր, որպեսզի և՛ ջուրը քամվի, և՛ օդափոխանակություն լինի։
Օրական 3-4 անգամ, չհանելով ծլեցման ամանից, սերմերը ողողում են և նորից քամում ու դնում նույն դիրքով։ Դա անում են այնքան ժամանակ մինչև անհրաժեշտ երկարության ծիլեր աճեն։
Սովորաբար, 2-3 օրվա ընթացցում սիսեռը ծլում է և պատրաստ է ուտելու համար։ Ուտելուց առաջ սերմերը լավ լվանում են։
Պահպանման ժամկետը
Ծլած սիսեռը լվալուց և մի քիչ չորացնելուց հետո կարելի է մինչև 2 շաբաթ պահել սառնարանում։
Սիսեռի միկրոկանաչի աճեցնելը
Սիսեռի միկրոկանաչին ամենահեշտ աճեցվողներից է։ Աճում է շատ արագ, որոշ ժամանակ մթության մեջ պահելու կարիք չկա։ Մի խոսքով “ցանիր և մոռացիր” խմբի միկրոկանաչիներից է։ Բերքահավաքի համար պատրաստ է երբ հասնում է մոտ 4 սմ բարձրության:
Թրջելը
Այո, 4-6 ժամ
Համը
Գույնը
Օգտակար նյութերը
A և C վիտամիններ, կալցիում, երկաթ և ֆոսֆոր
Հատկությունը
Նպաստում է մարսողությանը, աջակցում է արյունաստեղծ գործունեությանը, նվազեցնում է արյան շաքարի մակարդակը եւ ամրացնում ոսկորները եւ նյարդերը:
Սերմի ծախսը (25×50 սմ տարայի համար)
57-85 գրամ
Ծլելը
1-3 օր
Մթության մեջ
1-3 օր
Բերքահավաքը
7-14 օրից
Օգտագործելը
Աղցանների, սմուզիների մեջ։
Միկրոկանաչի կարելի է աճեցնել ինչպես դրա համար նախատեսված հատուկ կոնտեյներներում, այնպես էլ ցանկացած հարմարեցված սաղր ամանում։
Աճեցնելը՝ քայլ առ քայլ
Ձեռք բերել որակյալ, ցանկալի է օրգանական, սերմեր։ Համոզվել, որ սերմերը չեն ենթարկվել կենսաքիմիական մշակման։
Ընտրել/ձեռք բերել միկրոկանաչի աճեցնելու համար հարմար աման։ Դա կարող է լինել միկրոկանաչի աճեցնելու համար նախատեսված հատուկ կոնտեյներ, կամ հարմարեցված, ցանկացած մակերեսով, սաղր, դրենաժային ծակերով, պլաստիկ աման։
Ըստ ամանի մակերեսի առանձնացված սերմերի խմբաքանակը լավ լվանալ հոսող ջրի տակ, նկատված օտար տարրերն ու վնասված հատիկները հեռացնել։
Լցնել որևէ խոր ամանի մեջ, վրան լցնել սերմերի ծավալից առնվազն 3-4 անգամ ավել ջուր և թողնել 4-8 ժամ։ (Նախապես թրջելը էապես արագացնում է սերմերի ծլելը։ Ավելի երկար թրջել չի կարելի՝ կարող է ֆերմենտացիա սկսվել և սերմերը կկորցնեն ծլողունակությունը։)
Պատրաստել հողախառնուրդ։ Կարելի է ձեռք բերել պատրաստի հողախառնուրդ ու մոտ 10% պերլիտ ավելացնել՝ փխրունությունը մեծացնելու համար։ Իսկ ինքնուրույն պատրաստելիս միմյանց հետ խառնել 3 մաս կոկոսի սուբստրատ կամ տորֆամամուռ + 1 մաս պերլիտ + 0.5-1 մաս կոմպոստ + 1 մաս ավազ (պարտադիր չէ)։ Լավ կլինի թթվայնությունը լինի Ph 6,1-7,8 միջակայքում։
Պատրաստի հողախառնուրդը լցնել աճեցման ամանի մեջ, հարթեցնել, բայց շատ չսեղմել։ Հեղուկացիրով ցողել հողը ջրածնի պերօքսիդի լուծույթով, այնուհետև ջրով՝ այնպես, որ հողը չափավոր խոնավ լինի, ցեխ չդառնա։
Թրջելն ավարտելուց հետո, սերմերը քամել և մեկ շերտով, խիտ ու հավասարաչափ բաշխել հողի մակերեսին եւ վրան լցնել նույն հողախառնուրդի բարակ շերտ՝ այնքան, որ սերմերը հազիվ ծածկվեն։ Ի դեպ, քամված ջուրը ճիշտ կլինի չթափել, այլ օգտագործել սենյակային բույսերը ջրելու համար՝ այնտեղ տարալուծված օգտակար նյութեր կան։
Ցանքը ծածկել կափարիչով կամ պլաստիկ թաղանթով եւ ամանը դնել զով (18-22°C), մութ տեղում:
Հետագա 2-3 օրվա ընթացքում պարբերաբար բացել ցանքը և, անհրաժեշտության դեպքում ցողելով ջրել և դնել նույն տեղում:
Երբ սկսեն երևալ առաջին ծիլերը, բացել ամանի կափարիչը և ցանքը տեղադրել պայծառ, ցրված լույսի ներքո։
Հետագա 1-3 օրում սերմերը շարունակում են ծլել։ Պետք է շարունակել ցողելով ջրել ցանքը։ Հողը չպետք է չափազանց խոնավ լինի, հակառակ դեպքում բույսերը կարող են նեխել կամ բորբոս կառաջանա: Եթե դա տեղի ունենա, խուճապի մատնվել պետք չէ՝ պետք է ցողել ջրածնի պերօքսիդով։
Պետք է շարունակել 16-ժամյա լույսի եւ 8-ժամյա մթության ռեժիմը դեռեւս 7-9 օրվա ընթացքում: Ընթացքում կարելի է համտեսել որոշ տերեւներ, որպեսզի ցանկալի համի վրա կանգ առնել։ Ամեն դեպքում, միկրոկանաչին ուտելու համար պատրաստ է երբ ունի 2-4 տերև։
Մանանեխը (անգլ․՝ Mustard, ռուս․՝ Горчица, լատ․՝ Sinapis) կաղամբազգիների (խաչածաղկավորների) ընտանիքի (Sinapis և Brassica) ցեղի միամյա, ձիթատու, մեղրատու բույսերի անունն է։
Տարածված մանանեխներ են Սպիտակ մանանեխը (Sinapis alba), Կապտամոխրագույնմանանեխը (Brassica juncea) և Սև մանանեխը (Brassica nigra)։ Ընդորում, վերջին երկուսը մանանեխ ցեղին չեն պատկանում։
Մանանեխ աճեցնելը
Տնային պայմաններում մանանեխ կարող է աճեցնել նույնիսկ սկսնակ այգեպանը: Շատերն աճեցնում են որպես լավ համեմունք և աղցանի բաղադրիչ, կան նաև որպես սիդերատ ցանողներ՝ հողի կառուցվածքի բարելավման, ազոտ պարունակող նյութերի կուտակման եւ մոլախոտերի աճի կանխարգելման նպատակով:
Մանանեխի համար նախընտրելի է բերրի, չեզոք կամ թույլ ալկալինային հողը։ Այն հարմար է ցանել այնտեղ, որտեղ նախկինում աճում էին կարտոֆիլ եւ այլ բանջարեղեն, բայց ոչ կաղամբազգիներ: Հողը նախապատրաստում են աշնանը: Ոչ բերրի հողի հետ խառնում են փտած գոմաղբ կամ կոմպոստ, պարարտացնում են սուպերֆոսֆատով եւ կալիումային պարարտանյութով։ Նույնը կարելի է անել բերրի հողի հետ, բայց պարարտանյութերի շատ ավելի քիչ չափաքանակով։ Հողի բարձր թթվայնության դեպքում, կիր են խառնում հողի հետ։ Գարնանը հողը մինչեւ 10 սմ խորությամբ փխրեցնում են:
Տնամերձ հողամասում մանանեխը կարող է ցանվել առանձին մարգով կամ այլ վաղահաս կանաչեղենի հարեւանությամբ: Սեզոնի ընթացքում ցանել և բերք ստանալ կարելի է մի քանի անգամ։ Միայն խորհուրդ չի տրվում աճեցնել ամռան շոգին, քանի որ բույսն այդ պայմաններում արագ ընձյուղվում է: Սերմերը ցանում են ոչ ավել քան 2 սմ խորությամբ, միմյանցից 10 սմ հեռավորության վրա, միջշարային 30-40 սմ տարածք թողնելով։ Առաջին ծիլերը հայտնվում են 3-4 օրում՝ եթե օդի միջին ջերմաստիճանը պահպանվում է +20°С աստիճան: Շատ խիտ տնկարկը խորհուրդ է տրվում նոսրացնել, ինչը հնարավորություն կտա լավ բերք ստանալ:
Բույսերի սնուցումը կատարում են առաջին իսկական տերեւների առաջացումից հետո: Սնուցող լուծույթը պատրաստվում է միզանյութից (1 թեյի գդալ) եւ ջրից (10 լիտր): 1 քմ-ի համար պետք է նախատեսել 3 լիտր լուծույթ: Հետագա խնամքը մոլախոտերից ազատելն է և շաբաթական 2 անգամ առատ ջրելը: Եթե բույսի տերեւները կոշտանում և դառնանում են, պետք է ավելի հաճախ ջրել։
Պատուհանագոգին մանանեխ աճեցնելը
Մանանեխ կարելի է աճեցնել նաև պատուհանի գոգին։ Միայն շոգն ու տոթը կարող են խանգարել լավ աճին։ Նախքան սերմերը ցանելը, դրանք պետք է թրջել 1%-նոց կալիումի պերմանգանատի (марганцовка) լուծույթում: Նույն լուծույթով պետք է մշակել ծաղկաթաղարը։ Այնուհետև սերմերը պետք է ծլեցնել՝ կամ ծլեցման համար նախատեսված ամանում, կամ մշտապես խոնավ պահվող լաթի մեջ։ Որպես հողախառնուրդ կարելի է վերցնել այգու հողը, խառնել դրան կոկոսի մանրաթել/պերլիտ և հարստացնել կենսահումուսով կամ կոմպոստով։ Պետք չէ մոռանալ դրենաժային շերտի անհրաժեշտության մասին։
Սերմերը ցանում են 1-2 սմ խորությամբ, ցանքը լավ ջրում են և ծածկում ապակյա կամ պոլիէթիլենային ծածկով:
Ցրտադիմացկուն սորտերը ծլում են նույնիսկ + 1°С ջերմաստիճանին, բայց տնային պայմանների համար ավելի լավ է ընտրել ջերմասեր տեսակներ, ինչպիսիք են սեւ կամ ֆրանսիական մանանեխը։ Ծիլերի հայտնվելուց հետո թափանցիկ ծածկը հանում են:
Մանանեխի աճի եւ զարգացման համար օդի լավագույն ջերմաստիճանը + 23°С է: Եթե սենյակում շատ շոգ է, բույսը մատղաշ տերևներ ձևավորելու փոխարեն սկսում է ընձյուղվել:
Ուտելու կամ ճաշատեսակներին ավելացնելու համար, արդեն 3-րդ շաբաթից կարելի է կտրել բույսի ստորին տերեւները:
Ժամանակից շուտ ընձյուղվելը կանխելու համար անհրաժեշտ է բույսը ամեն օր առատ ջրել։
Մանանեխի սերմեր ծլեցնելը
Հաշվի առնելով, որ թրջելուց հետո սերմերի զանգվածն ավելանալու է, վերցնում են հատիկների անհրաժեշտ քանակը, մաքրում են աղբից, լավ լվանում են, քամում, լցնում խոր ամանի մեջ և վրան 5-6 անգամ շատ ջուր լցնում։ Ամանը դնում են տաք, արևի ուղիղ ճառագայթներից հեռու տեղում և թողնում, որ սերմերը 6-12 ժամ թրջվեն։
Թրջելն ավարտելուց հետո ջուրը թափում են կամ, հաշվի առնելով, որ այնտեղ տարալուծված կենսաակտիվ նյութեր կան, պահեստավորում են՝ այգու կամ սենյակային բույսերը ջրելու համար։
Սերմերը լցնում են ծլեցման ամանի մեջ, նորից լավ լվանում են և լավ քամում, այնուհետև դնում են մութ տեղում՝ թեքությամբ, բերնքսիվայր, որպեսզի և՛ ջուրը քամվի, և՛ սերմերի համար օդափոխանակություն լինի։
Օրական 2-3 անգամ, չհանելով ծլեցման ամանից, սերմերը 3-4 անգամ լավ ողողում և քամում են, այնուհետև դնում են նույն դիրքով։
Երրորդ օրվանից սկսած ծլեցման ամանը հանում են մթից և դնում լուսավոր տեղում, բայց ոչ արևի տակ։
Շարունակում են 4-րդ կետում գրվածն անել և, ծլեցման 5-6-րդ օրը, երբ փոքրիկ տերևներն արդեն բացված են և դրանց մեծ մասը կանաչել է, ծիլերը պատրաստ են ուտելու համար։
Մանանեխի ծլեցված սերմերը գրգռում են ախորժակը, ուժեղացնում են ստամոքսային հյութի արտադրությունը, ունեն հակաբորբոքային և հակասեպտիկ ազդեցություն, հիանալի հակացինոտինային միջոց են, օգտագործում են աղիների մաքրման համար, բուժում են հազը:
Մանանեխի ծլեցված սերմերն ուտում են հում վիճակում՝ առանձին կամ ավելացնելով աղցաններին:
Մանանեխի միկրոկանաչի աճեցնելը
Սաղր ամանի մեջ, 3-4 սմ բարձրությամբ, հող կամ այլ սուբստրատ (կտավատի կամ կոկոսի մատեր; արհեստական քեչա կամ հանքային բամբակ, ջուտի ծղոտ, վերմիկուլիտ, պեռլիտ, թղթյա անձեռոցիկներ կամ սրբիչներ) են լցնում և լավ խոնավացնում են:
Սերմերը հավասարապես բաշխում են սուբստրատի ողջ մակերեսով ու նորից ցողում են։
Ցանքը ծածկում են ոչ թափանցիկ կափարիչով կամ այլ հարմարեցված ծածկով՝ սերմերը խոնավ և մութ միջավայրում պահելու համար։
Երբ մանանեխի ծիլերի վրա սկսում են երևալ տերեւները, կափարիչը հեռացնում են եւ ցանքը տեղափոխում են լավ լուսավորված վայր:
Միկրոկանաչին պատրաստ է լինում 5-14 օր անց, երբ բույսերն ունեն 4- 8 սմ բարձրություն և 2 իսկական տերևները բացվել են։
Միկրոկանաչին մկրատով կամ սուր դանակով կտրում են հողից կամ սուբստրատից մի քանի միլիմետր բարձրության վրա։
Ըստ գիտական հետազոտությունների, զարգացման 2 իսկական տերև ձևավորած փուլում բույսը պարունակում է տասնյակ անգամ ավելի շատ վիտամիններ, հանքանյութեր եւ կենսաբանորեն ակտիվ նյութեր, քան նույն բույսի ծիլերն ու ավելի մեծահասակները: Հավաքված բերքը օգտագործվում է միայն թարմ տեսքով, միկրոկանաչու ջերմային մշակումը էականորեն նվազեցնում է դրա օգտակարությունը:
Մանանեխի միկրոկանաչին պարունակում է՝
այլ բույսերում հազվադեպ հանդիպող E եւ P վիտամիններ;
արժեքավոր հանքանյութեր (կալցիում, մագնեզիում, սելեն, ցինկ, ֆոսֆոր, մանգան);
մեծ քանակությամբ վիտամին C եւ ռուտին;
եթերային յուղեր;
սննդային մանրաթելեր;
օմեգա-3 եւ օմեգա-6 թթուներ:
Մանանեխի միկրոկանաչի ուտելը ամրացնում է օրգանիզմի իմունիտետը, բարձրացնում է կենսունակությունը, արագացնում է նյութափոխանակությունը: Մշտական օգտագործման դեպքում այն օգնում է ամրապնդել անոթների պատերը, կանխարգելում է ուռուցքային հիվանդությունների զարգացումը, մեղմացնում է կլիմաքսի ախտանիշները: Մանանեխի ծիլերն ունեն նաեւ հակասեպտիկ եւ հակաբորբոքային հատկություններ:
Մանանեխի միկրոկանաչին կարելի է ուտել առանձին կամ օգտագործել տարատեսակ սմուզիներ, վիտամինային կոկտեյլներ, աղցաններ պատրաստելիս։ Դրանք լավ խավարտ կլինեն մսով և ձկով ճաշերի համար։
Ե՛վ ծլեցված սերմերը, և՛ միկրոկանաչին ուտում են բույսերի աճի ամենավաղ փուլում՝ ծլելուց հաշված օրեր անց։ Այդ պատճառով երբեմն շփոթ է առաջանում, սակայն դրանք տարբեր բաներ են և բույսերի աճի միանգամայն տարբեր փուլերում են գտնվում։
Միկրոկանաչու և ծիլերի նմանությունները
Երկուսն էլ աճեցվում են նույն սերմերի օգտագործմամբ, երկու դեպքում էլ սերմերը նախապես թրջում են։ Ե՛վ ծլեցված սերմերը, և՛ միկրոկանաչին հումակերների ու նիհարել փորձողների սիրած ուտելիք են։
Տարբերությունները
Ծլեցված սերմերը ուտում են ծլեցման դնելուց 3-5 օր անց, իսկ միկրոկանաչին՝ 7-14 օր հետո:
Ծիլերը կարճ են՝ 2,5-7 սմ, իսկ միկրոկանաչին ավելի երկար է՝ 10-20 սմ:
Ծլեցումն արվում է առանց հողի կամ այլ սուբստրատի օգտագործման, միայն ջուր է անհրաժեշտ։ Միկրոկանաչին որպես կանոն աճեցնում են հողի կամ որևէ սուբստրատի վրա, կամ հիդրոպոնիկ եղանակով։
Սերմեր ծլեցնելիս տերեւներ չեն առաջացնում, միայն շաքիլի տերևներ (семядоли), իսկ միկրոկանաչիները ձեւավորում են իրական տերեւներ:
Ծլեցված սերմերն ուտում են ամբողջությամբ, իսկ միկրոկանաչու միայն հողից վեր գտնվող մասն են ուտում։
Ընդհանուր առմամբ միկրոկանաչիներն ավելի օգտակար և սննդարար են քան ծլեցված սերմերը։
Ծլեցումը ընթանում է մթության մեջ, իսկ միկրոկանաչու աճի հանար լուսավորություն է անհրաժեշտ։
Ծլեցված սերմերն միկրականաչուց ավելի քիչ հյուսվածքներ (клетчатка) են պարունակում։
Ծլեցված սերմերն, ընդհանուր առմամբ, ավելի էժան են վաճառվում, քան միկրոկանաչին։
Հացհամեմը (անգլ․՝ Trigonella, ռուս․՝ Пажитник, լատ․՝ Trigonella) բակլազգիների (թիթեռնածաղկավորների) ընտանիքին պատկանող, մինչև 80 սմ բարձրությամբ ցողունով, միամյա, հազվադեպ՝ բազմամյա,
կումարինի սուր հոտով խոտաբույսերի ցեղ է։ Հայտնի է մոտ 95, Հայաստանում՝ 17 տեսակ՝ Հացհամեմ երկնագույն (Trigonella caerulea), Այծառվույտ (Trigonella foenum-graecum), Հացհամեմ գլխիկավոր (Trigonella capitata), Հացհամեմ թրաձեվ (Trigonellagladiata), Հացհամեմ բարակ (Trigonellatenuis), Հացհամեմ աստղաձև (Trigonellaastroides) և այլն։ Տարածված է Արագածոտնի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերի ստորին և միջին լեռնային գոտիներում, Երևանի շրջակայքում։ Աճում է չոր, քարքարոտ լեռնալանջերին, թփուտներում, կավահողերում, ճամփեզրերին և այլն։
Հացհամեմը օգտագործվում է սննդի, համեմունքների, կոսմետիկայի, օճառի, բորբոքումների բուժման եւ նույնիսկ մարսողության բարելավման եւ խոլեստերինի իջեցման համար:
Որպես համեմունքային բույսեր մշակության մեջ տարածված են հացհամեմի երկու տեսակները՝ Այծառվույտ, Հունական խոտ կամ Շամբալա (Fenugreek, Пажитник сенной, Trigonella foenum-graecum), Հացհամեմ երկնագույնը (Пажитник голубой, Trigonella caerulea)։
Ինչպես հացհամեմ աճեցնել
Սերմերը։ Լավ կլինի ստուգված մատակարարից թարմ, ծլողունակությունը չկորցրած սերմեր ձեռք բերել։
Որտեղ ցանել։ Հացհամեմ կարելի է աճեցնել ինչպես դաշտում կամ այգում, այնպես էլ, առնվազն 30 սմ խորությամբ, ծաղկամանում։ Հացհամեմը սիրում է աճել արևկող տեղերում, սակայն դա չի նշանակում, որ կհրաժարվի աճել կիսաստվերում։
Հողը, որտեղ ցանում են, պետք է փխրուն լինի և լավ դրենաժային հատկություն ունենա։ Մի փոքր թթվայնությունը (PH 6,4) գերադասելի է, սակայն 6,0 – 7,0 PH տիրույթն էլ նորմալ է։
Հացհամեմը տաք հող է սիրում, սերմերը ցանում են անմիջապես իր տեղում։ Նախապես սածիլներ աճեցնել կարելի է, սակայն այնպիսի տարայում, օրինակ տորֆի բաժակներում, որ հետո առանց արմատները վնասելու հիմնական տեղում տնկել լինի։
Ինչպես ցանել։ Ցանելուց առաջ հացհամեմի սերմերը մեկ գիշեր թրջում են գոլ ջրի մեջ, այնուհետև մի փոքր չորացնում են և ցանում՝ ամենևին չհետևելով սերմերի հավասարապես բաշխմանը հողի մակերեսին։ Ցանելուց հետո սերմերը պետք է ծածկել մոտավորապես 0,5 սմ բարձրությամբ հողի շերտով։
Ջրելը։ Ցանելուց հետո ցանքը լավ ջրում են։ Հետագա 3-5 օրերին էլ, մինչև առաջին ծիլերի հայտնվելը, հողը միշտ խոնավ պետք է լինի։
Բերքահավաքը։ Եթե հացհամեմն աճեցվում է տերևների համար, ապա ցանելուց 3-4 շաբաթ անց, երբ բույսերը հասնեն մոտ 14 սմ բարձրության, կարելի է արմատից մի փոքր վերև կտրել թփերն ու հավաքել։ Սերմեր ստանալու համար պետք է սպասել այնքան, մինչև սերմով պատիճները հասունանան և դեղնեն ու հավաքել դրանք մինչև բացվելը։
Թեյ հացհամեմի սերմերից
Օգտակարությունը
Բարելավում է աղեստամոքսային տրակտի աշխատանքը;
Բուժում է արտրիտը, հոդատապը (պոդագրան) և այլ բորբոքումները;
Խթանում է կերակրող մայրերի կաթի արտադրությունը, հարստացնում է կաթը մագնիումով և վիտամիններով;
Երկաթի բարձր պարունակության շնորհիվ, օգնում է արյան պակասության դեպքում (անեմիա);
Կարգավորում է արյան ճնշումը, իջեցնում է շաքարի և խոլեստերինի մակարդակը;
Մեղմում է դաշտանային ցավերը;
Միզամուղ է, օգնում է արագ դետոքսիկացնել օրգանիզմը;
Ամրացնում է օրգանիզմի իմունային համակարգը։
Հակացուցումներ
Հացհամեմի սերմերի թեյը անվտանգ է, բացառությամբ հացհամեմի, սոյայի, առախիսի նկատմամբ ալերգիա ունեցողների համար։ Նրանց մոտ կարող են առաջանալ որոշակի բարդություններ, ինչպիսիք են ստամոքս-աղիքային խանգարում, սրտխառնոց, փսխում, դեմքի այտուցում եւ հազ։
Հացհամեմի սերմերի թեյ խորհուրդ չի տրվում խմել հղիներին և շաքարախտից բուժվողներին։ Անհրաժեշտ է նաև նկատի ունենալ, որ թեյը նվազեցնում է արյան մակարդելությունը, ինչը լավ է սրտի աշխատանքի համար, բայց կարող է վտանգավոր լինել այլ հիվանդությունների դեպքում։
Ամեն դեպքում
Հացհամեմի սերմերի թեյ ամեն օր խմելու հարցով անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ։
Ինչպես պատրաստել
Աղացած կամ հավանգի մեջ տրորած 1 թեյի գդալ (11 գ) հացհամեմի սերմերը լցնել 1 բաժակ (240 մլ) եռման ջրի մեջ, բաժակը ծածկել և թրմել 5-6 րոպե։ Հացհամեմի սերմերի հետ միասին կարելի է այլ խոտեր (նանա, ուրց և այլն) կամ թեյ գցել։
Մեկ այլ տարբերակով ամբողջական կամ հավանգի մեջ տրորած սերմերը լցնում են 1 բաժակ (240 մլ) տաք ջրով կաթսայի մեջ, և եռացնում 5-6 րոպե։
Թեյքամիչով քամել թեյը մեկ այլ բաժակի մեջ և խմել՝ տաք կամ սառը վիճակում։
Հացհամեմի սերմեր ծլեցնելը
Հացհամեմի ծլած սերմերը սննդարար շատ տարրեր են պարունակում, որոնցից հիմնականներն են սպիտակուցները (29%), կալիումը, օսլան, շաքարը, եթերային յուղը, A, C և B վտամինները և Ֆերմենտները (էնզիմները)։ Բացի այդ, առկա են բոլոր անփոխարինելի ամինաթթուները։
Մեկ թեյի գդալ սերմերի էներգետիկ արժեքը 12 կիլոկալորիա է։
Հացհամեմի 100 գամ սերմերը պարունակում են՝
Ճարպեր՝ 6,4 գ;
Սպիտակուցներ՝ 23 գ;
Ածխաջրեր՝ 58,4 գ, այդ թվում հյուսվածքներ (клетчатка)` 10 գ;
Հանքանյութերի պարունակությունը՝
Կալիում՝ 770 մգ;
Կրածին՝ 176 մգ;
Մագնիում՝ 191 մգ;
Երկաթ՝ 33,5 մգ;
Ֆոսֆոր՝ 296 մգ;
Նատրիում՝ 67 մգ;
Ցինկ՝ 2,5 մգ։
Վիտամինների պարունակությունը՝
С՝ 3 մգ;
В1՝ 0,32 մգ;
В2՝ 0,3 մգ;
В9 (ֆոլացին, ֆոլին, ֆոլինաթթու)՝ 57 մգ;
РР՝ 1,6 մգ։
Ինչպես ծլեցնել
Ծլեցնելու համար նախատեսված սերմերը լավ լվանում են և քամում։
Սերմերը լցնում են ծլեցման համար նախատեսված ամանի կամ սովորական բանկայի մեջ, որի բերանը հետո փակում են մարլայով ու կապում։
Այնուհետև սերմերի վրա լցնում են 1-2 օր հնեցված ջուր ու 8–14 ժամ թողնում, որ թրջվեն։
Թրջլուց հետո սերմերը լավ քամում են և դնում բերնքսիվայր։
Մոտավորապես 12 ժամը մեկ սերմերը նորից ողողում են ջրով, լավ քամում են ու նորից դնում բերնքսիվայր։
Երբ 3–5 օր անց սերմերի ծիլերի երկարությունը հավասարվի սերմի երկարությանը, դրանք պատրաստ են օգտագործման համար։ Ավելի շատ ծլեցնելու դեպքում սերմերը կարող են դառնանալ։
Հացհամեմի ծլեցված սերմերն ուտում են փոքր չափաբաժիններով՝ օրական 1 թեյի գդալի չափ՝ ճաշի հետ կամ ճաշից 5-10 րոպե առաջ։ Ծիլերը լավ են համատեղվում բանջարեղենի, բրնձի հետ, կարելի է մատուցել մրգերի, խաշած կարտոֆիլի, սենդվիչների եւ աղցանների հետ։
Հացհամեմի միկրոկանաչի
Սովորաբար հացհամեմի միկրոկանաչին որպես համեմունք օգտագործվում է աղցանների մեջ եւ հնդկական խոհանոցի շատ ճաշատեսակներում: Այն շատ օգտակար է լյարդի եւ ստամոքսի դիսպեպսիայի
բուժման համար, ինչպես նաեւ օգնում է կարգավորել արյան շաքարի մակարդակը: Հացհամեմի միկրոկանաչին պարունակում է նաեւ ինսուլինի արտադրության համար պատասխանատու ամինաթթու: Հացհամեմի միկրոկանաչի ուտելը օգտակար է նաև արյան մեջ որոշակի ճարպերի, այդ թվում, խոլեստերինի եւ տրիգլիցերիդի թույլատրելիից բարձր մակարդակի դեպքում։ Ավելին, այն նաեւ օգնում է նվազեցնել դաշտանի ցավերը եւ կանխարգելում է հաստ աղիքի քաղցկեղը։
Ինչպես աճեցնել հացհամեմի միկրոկանաչին
Միկրոկանաչի աճեցնելու համար նախատեսված սերմերը նախ, վերը նկարագրված ձևով ծլեցնում են։
Պատրաստում են հողախառնուրդ՝
այգու հող՝ 50%;
կոմպոստ՝ 30%;
ավազ՝ 20%:
Հողախառնուրդը, 3-4 սմ շերտով լցնում են սաղր, դրենաժային անցքեր ունեցող ամանի մեջ և լավ խոնավացնում։
Ծլեցված սերմերը մեկ շերտով, հավասարաչափ բաշխում են հողի մակերեսին, ծածկում են նույն հողի բարակ, 0,5 սմ շերտով, այնուհետև լավ ջրում ցողիչով։
Ցանքը դնում են լուսավոր տեղում, ամեն օր զննում են և, ըստ անհրաժեշտության, ցանկալի է վաղ առավոտյան կամ երեկոյան, ցողում են։ Հողը միշտ պետք է չափավոր խոնավ մնա, գերխոնավությունը բորբոսնելու է հանգեցնում։
Ցանելուց 9-12 օր անց կարելի է սկսել բերքահավաքը։ Կարելի է աստիճանաբար կտրել և ուտել միկրոկանաչին կամ հավաքել բերքը անմբողջությամբ, պլաստիկ տուփի կամ տոպրակի մեջ պահել սառնարանում։
Չաման, շամբալա, այծառվույտ, հացհամեմ, հունական խոտ… անվանումները՝ բազում, իսկ օգուտը՝ անվիճելի
Այս անհավանական օգտակար բույսն ունի բազում անվանումներ. շամբալա, չաման, այծառվույտ, հացհամեմ, հունական խոտ: Ամբողջ աշխարհում գնահատվում են այս բույսի պտուղները, որոնք ոսկեգույն փոքրիկ հատիկներ են:
Չինական և այուրվեդայական բժշկությունը հին ժամանակներից օգտագործում է չամանի սերմերն ընդհանուր բժշկության մեջ և կոսմետոլոգիայում: Արաբ գեղեցկուհիները պարբերաբար սննդի մեջ օգտագործում են այս բուժիչ բույսի պտուղները:
Չամանի սերմերի օգուտը
1. Մարսողություն
Չամանի պտուղները դրական ազդեցություն են գործում աղեստամոքսային տրակտի վրա, բարձրացնում են ախորժակը և բարելավում են մարսողության գործընթացը: Խորհուրդ է տրվում ծլած սերմերն օգտագործել լյարդի ֆունկցիաների թուլացում ունեցող հիվանդներին:
2. Շաքարային դիաբետ
Մի շարք հետազոտություններ ցույց են տվել, որ շամբալայի սերմերը տեսանելի ազդեցություն են ունենում արյան մեջ շաքարի նվազեցման վրա: Լավ էֆեկտի համար խորհուրդ է տրվում ամեն օր ընդունել 2 թ/գ մանրացրած հատիկներ՝ նախապես խառնելով կաթի հետ:
3. Առողջ մաշկ
Չամանի պտուղներից պատրաստված մածուկը ցուցաբերում է հակաբորբոքիչ և հանգստացնող ազդեցություն, առաջացնում է ռեգեներացիայի գոծընթաց: Դրա համար այն լայնորեն օգտագործվում է քերծվածքների, վերքերի և մաշկային խոցերի բուժման ժամանակ:
4. Խոլեստերինի հսկողություն
Բույսը շատ օգտակար է նրանց համար, ովքեր ունեն ավելորդ քաշ, սրտի և անոթների հիվանդություններ: Տարբեր ուտեստների մեջ ավելացրեք չաման, օգտագործեք ծլեցրած սերմերը, խմեք հատիկներից պատրաստված թուրմը և դուք լավ ծառայություն կմատուցեք ձեր օրգանիզմին՝ իջեցնելով խոլեստերինի մակարդակն անոթներում:
5. Շնչուղիների հիվանդություն
Շամբալայի պտուղներից պատրաստված կաթնային եփուկն իսկական փրկություն է չոր հազի ժամանակ: Իսկ եթե ձեզ տանջում է կոկորդի ցավը, ահա գերազանց բաղադրատոմս ողողումներ կատարելու համար. 2 ճ/գ սերմը 30 րոպե եփել 1 լ ջրի մեջ: Այդ թուրմով պարբերաբար ողողեք կոկորդը:
6. Կանացի առողջություն
Չամանի պտուղների օգտագործումը գործում է՝ որպես էստրոգենների արտադրման բնական խթանիչ: Կերակրող մայրերի մոտ չամանը խթանում է լակտացիան: Այսպես. եթե կրծքի կաթը չի բավականացնում, օրը 3 բաժակ եփուկ խմեք (2 թ/գ պտուղը՝ 1 բաժակ տաք կաթի համար):
Կանեփը (անգլ․՝ Cannabis, ռուս․՝ Конопля, լատ․՝ Cannabis) կանեփազգիների ընտանիքին պատկանող, միամյա խոտաբույս է։ Հայտնի է կանեփի 3 ենթատեսակ։
Սովորական կամ մշակովի կանեփ (Cannabis Sativa L.), որից ստանում են թել ու սերմ;
Հնդկական կանեփ (Cannbis Indica Lam.), որից ստանում են թմրանյութեր (հաշիշ, մարիխուանա);
Մոլախոտային կանեփ (Cannabis ruderalis janisch.), որը գարնանացան բույսերի ցանքերի մոլախոտ է։
Կանեփի տերևներից և ծաղիկներից ստացվում է աշխարհում ամենալայն տարածում գտած թմրամիջոցը, որն ունի բազմաթիվ բացասական ազդեցություններ, որոնք խիստ վնաս են հասցնում ձեր առողջությանը և ընդհանուր բարեկեցությանը:
Տարբեր երկրներում կանեփի թմրամիջոցը ստացել է տարբեր անվանումներ՝ «մարիխուանա», «պլան», «քոլ», «տերև», «հաշ», «գանջա» և այլն: Մարիխուանայի օգտագործումը, պահելը, աճեցնելը կամ վաճառելը Հայաստանում արգելված է: Արգելված է նաև մարիխուանայի ազդեցությամբ մեքենա վարելը:
Կանեփի սերմերը
Կանեփի սերմերը օգտակար և սննդարար ուտելիք են, ունեն նաև բուժիչ հատկություններ։
Կանեփի սերմը պարունակում է մարդու օրգանիզմի կենսագործունեության և առողջության համար շատ կարևոր 20 ամինաթթուներ, որոնք մկանային ակտիվության, արյան շրջանառության, ուղեղի աշխատանքի, մետաբոլիզմի և այլ պրոցեսների մասնակից են։
Սերմերը նարև մեծ քանակությամբ սպիտակուց և պրոտեին են պարունակում, ինչի պակասը հաճախ զգում են բուսակերները։ Վիտամիններով էլ հարուստ են՝ վիտամին A, B խմբի վիտամինների մեծ մասը և C, D, E, PP վիտամիններ։
Օմեգա-3 և օմեգա-6 ճարպաթթուների մեծ պարունակությունը նաև հազվադեպ հարաբերակցությամբ է՝ 1:3 (ինչպես ձկան յուղն է), ինչը լավագույն հարաբերակցությունն է մարդու օրգանիզմի համար։
Նաև միկրո և մակրոտարրերի մեծ պաշար ունեն սերմերը՝ (K)կալիում, (P) ֆոսֆոր, (Ca) կրածին, (Mg) մագնիում, (Fe) երկաթ, (Ma) մանգան, (Na) նատրիում, (Cu) պղինձ, (Zn) ցինկ, (S) ծծումբ:
Այդպիսով, կանեփի սերմերը՝
Հակաբորբոքային և հակաբակտերիալ ազդեցություն ունեն։
Ամրացնում են իմունային համակարգը։
Բարելավում են նյարդային համակարգի և ուղեղի աշխատանքը, լավացնում են հիշողությունը։
Հանգստացնող ազդեցություն ունեն, բարելավում են քունը։
Ամրացնում են սրտանոթային համակարգը։
Բարելավում են լյարդի և լեղապարկի աշխատանքը, օրգանիզմից դուր են բերում տոքսինները։
Խթանում են վնասված հյուսվածքների վերականգնումը։
Դրական են ազդում պոտենցիայի վրա։
Խթանում են կերակրող մայրերի կաթի արտադրությունը։
Թեթևացնում են տարատեսակ ցավերը, այդ թվում դաշտանի հետ կապված։
Նվազեցնում են ուռուցքային հիվանդությունների առաջացման վտանգը։
Կանեփի սերմերն ուտելու օրական չափաբաժինը 2-3 ճաշի գդալն է։ Ավելի շատ ուտելը կարող է մարսողական խնդիրներ առաջացնել։
Ուտելու համար սերմերի մշակման տարբեր ձևեր են կիրառում՝ մաքրած, աղացած, կաթ կամ ձեթ սարքած, ծլեցված, միկրոկանաչի աճեցրած ․․․։
Կանեփի ծլեցված սերմեր և միկրոկանաչի
Ծլեցված սերմերի մասին կարդացեք այստեղ ==> Միկրոկանաչիների մասին կարդացեք այստեղ ==>
Կանեփի ծլեցված սերմերը (Cannabis sprouts, Проростки конопли) շատ ավելի հարուստ են վիտամիններով և այլ օգտակար տարրերով, քան չծլած սերմերը։ Վերը, սերմերի համար թվարկված բոլոր օգտակար հատկությունները նույնն են ծիլերի դեպքում։
Ինչպես ծլեցնել կանեփի սերմերը
Սերմերը մաքրում ու լվանում են հոսող, սառը ջրով, այնուհետև քամում են։
Քամված սերմերի վրա լցնում են սենյակային ջերմաստիճանի, սերմերի ընդհանուր ծավալից 4-5 անգամ շատ, 1-2 օր հնեցված ջուր, որի մեջ մոտ 12 ժամ թրջում են սերմերը։
12 ժամ անց ջուրը թափում են իսկ քամված սերմերը հարթ շերտով լցնում են ոչ խոր, լայն ամանի հատակին ու ծածկում խոնավ կտորով կամ մի քանի տակ ծալած մարլայով։
12 ժամը մեկ սերմերը լվանում են, քամում ու նորից ծածկում խոնավ կտորով։
Սերմերը ծլում են 6-7 օրում։
Ինչպես աճեցնել կանեփի միկրոկանաչի
Սաղր ամանի մեջ, 4-5 սմ բարձրությամբ հողի հարթ շերտ են լցնում և լավ խոնավացնում։
Վերը նշված ընթացակարգով սերմերը ծլեցնելուց հետո, դրանք մեկ շերտով փռում են պատրաստված հողի վրա և թեթևակի սեղմում՝ որպեսզի հողի հետ շփումը մեծ լինի։
Ցանքը նորից ցողում են 1-2 օր հնեցված, սենյակային ջերմաստիճանի ջրով և ծածկում խոնավ, ոչ թափանցիկ կտորով։ Եթե ցանքը կատարվում է 2 և ավելի նույնատիպ ամանների մեջ, ցանկալի է դրանք իրար վրա դնել ու միայն վերևինը ծածկել։
Տեղը, որտեղ աճեցվելու է կանեփի միկրոկանաչին պետք է +20…+25℃ օդի ջերմաստիճան ու 50-60% խոնավություն ունենա։
Հինգ օր շարունակ, օրական մեկ անգամ պետք է ցողել ցանքը։ Եթե միմյանց վրա դրված ամաններ են, ապա ցողելուց հետո փոխում են դրանց հերթականությունը, իսկ հինգերրորդ օրն արդեն միմյանց վրա չեն դնում, սակայն բոլորը պետք է ծածկված լինեն ոչ թափանցիկ կտորով։
Վեցերրորդ օրը ծածկերը հանում են և ցանքը, հետագա աճեցման համար, տեղադրում են լուսավոր տեղում։
Լուսավոր տեղում տեղադրելուց 4-5 օր անց կանեփի միկրոկանաչին պատրաստ կլինի օգտագործման համար։ Այդ ընթացքում էլ ցանքի հողը միշտ խոնավ են պահում։