Բանջարեղենի արտադրության շղթայում կարևորվում է հատկապես սածիլի աճեցման օղակը: Աճեցված սածիլի որակը կանխորոշում է բերքի և´ քանակը, և´որակը: Ստացված ընդհանուր բերքի շուրջ 50-60%-ը կազմակերպվում է հատկապես այն ցողունների վրա, որոնց բողբոջների առաջացումը տեղի է ունենում սածիլային հասակում: Բանջարեղենի մշակությունը սածիլային եղանակով երկարացնում է բույսերի վեգետացիայի շրջանը, որը նպաստում է բերքի ավելի վաղ ստացմանը: Բացի այդ, սածիլների աճեցումը ջերմոցներում հնարավորություն է տալիս զարգացման վաղ շրջանում պաշտպանել երիտասարդ բույսերն արտաքին անբարենպաստ պայմաններից, հիվանդություններից և վնասատուներից:
Բանջարային մշակաբույսերի բաց գրունտի ցանքերը վաղ սածիլներով ապահովելու համար օգտագործվում են ջերմոցներ և ջեռուցվող գրունտ, որոնք անհրաժեշտ է կենտրոնացնել այնպիսի հողամասում, որը բաց լինի արևելքից, արևմուտքից և հարավից (որպեսզի լիարժեք լուսավորվի), իսկ հյուսիսից` պաշտպանված լինի քամիներից:
Սածիլների մշակությունը սկսվում է ջերմոցների նախապատրաստումից: Ջերմոցները մաքրվում են աղբից, բուսական մնացորդներից: Ջերմոցների հողը պարբերաբար անհրաժեշտ է փոխել կամ ախտահանել: Ջերմոցների հողի ախտահանման աշխատանքները բարդ են և անհատ ֆերմերին տնտեսությունների ներկա պայմաններում` ֆինանսական և տեխնիկական միջոցների բացակայության պատճառով դժվար կիրառելի: Ուստի նպատակահարմար է ջերմոցների հողը ամեն տարի փոխել, այդ իսկ պատճառով հանվում է 10-15սմ հողաշերտը և այն փոխարինվում նոր պատրաստված հողախառնուրդով (այս աշխատանքները կատարվում են բանվորական ուժի օգնությամբ, օգտագործվում են հասարակ գյուղատնտեսական գործիքներ` բահ, թի, խարակ, ձեռնասայլակ, փոցխ):
Սածիլների աճեցման համար հողախառնուրդը պետք է օժտված լինի բարձր կլանողականությամբ, օդաթափանցությամբ և պարունակի բույսերին անհրաժեշտ սննդանյութեր: Այդպիսի հատկություններով օժտված հողախառնուրդ ունենալու համար հիմնականում այն պատրաստվում է`
—ճմահողից (չլինելու դեպքում այն կարող է փոխարինվել սովորական դաշտային հողով),
—բուսահողից (բուսահողի փոխարեն կարող է օգտագործվել կենսահումուս),
—տորֆից (ի հաշիվ տորֆի քանակության, հողախառնուրդին կարելի է ավելացնել հրաբխային խարամ, պերլիտ կամ ցեոլիտ):
Յուրաքանչյուրի քանակական հարաբերությունը պայմանական է և կարող է փոխարինվել` կախված տեղի պայմաններից և տնտեսության հնարավորություններից:
Հողախառնուրդի կազմը
Ճմահող (կամ դաշտային հող) 30-50%, բուսահող (կամ կենսահումուս) 20-30%, տորֆ (հրաբխային խարամ, պերլիտ, ցեոլիտ) 40-80%:
Մինչև հողախառնուրդի պատրաստելը, ճմահողը, բուսահողը և տորֆը առանձին-առանձին մաղվում են, հեռացվում են կոշտուկները: Եթե հողախառնուրդի կազմում բուսահողի քանակությունը 20%-ից ցածր է կամ ընդհանրապես բացակայում է, ապա հողախառնուրդին ավելացվում է 0.5-1.0կգ ամոնիակային սելիտրա, 1.0-1.5կգ կալիումական աղ, 2.0-3.0կգ սուպերֆոսֆատ, 0.3կգ ծծմբաթթվային մագնեզիում:Հողախառնուրդը պատրաստելիս շերտ-շերտ լցնում են ճմահող, բուսահող, տորֆ և հանքային պարարտանյութեր: Բահի օգնությամբ խառնվում են այնքան ժամանակ, մինչև ստացվի համասեռ զանգված, որը լցվում է ջերմոցները և հարթեցվում, հողաշերտի հաստությունը պետք է լինի 15-18սմ:
Սերմերի նախացանքային մշակումը
Սածիլների որակի բարձրացման գործում ոչ պակաս կարևոր նշանակություն ունի սերմերի նախացանքային մշակումը: Գոյություն ունեն սերմերի նախացանքային մշակման մի շարք միջոցառումներ, որոնց կիրառությունը բարձրացնում է սերմերի ծլունակությունը, ծլման էներգիան, կանխում` սերմնանյութի միջոցով հիվանդությունների և հարուցիչների տարածումը, ինչը և նպաստում է սածիլների որակական ցուցանիշների բարձրացմանը:
Սերմերը կարելի է ախտահանել քիմիական և թերմիկ եղանակներով: Քիմիական եղանակով սերմերը պետք է ախտահանել երկհերթ` սկզբում հակավիրուսային պրեպարատներով, իսկ լվանալուց հետո այնպիսի պրեպարատներով, որոնք կիրառվում են սնկային և բակտերիալ հիվանդությունների դեմ:
Ախտահանում հակավիրուսային պրեպարատներով
• 1% կալիում պերմանգանատի լուծույթի մեջ սերմերը պահել 15-20 րոպե տևողությամբ, որից հետո անմիջապես լվանալ հոսող ջրում (15 րոպե) և չորացնել,
• 20% աղաթթվի լուծույթի մեջ սերմերը պահել 30 րոպե տևողությամբ, որից հետո (30 րոպե) լվանալ հոսող ջրում և չորացնել
Բույսերը սնկային և բակտերիալ հիվանդություններից զերծ պահելու համար սերմերը կարելի է ախտահանել ՏՄՏԴ կամ կուպրոզան պրեպարատով` 1կգ սերմին ծախսելով 4-5գր ախտահանիչ: Սերմերը և ախտահանիչ նյութը լցվում են փակվող ապակե տարայի մեջ և խառնվում: Այս ախտահանումը անհրաժեշտ է կատարել ցանքից անմիջապես առաջ կամ 2-3 շաբաթ առաջ:
Աղբյուրը` «Վայոց Ձորի գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոն» ՓԲԸ
Category: Բազմացում
-
Առողջ սածիլը բարձր բերքի երաշխիք
-
ԲԱՆՋԱՐԱՅԻՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՍԱԾԻԼՆԵՐԻ ԱՃԵՑՈՒՄ
Ուշադրություն: Հոդվածում օրգանական հողագործությանը հակասող խորհուրդներ կան:
Բաց գրունտի համար
Սերմերի նախապատրաստում ցանքին
Ցանքից առաջ անհրաժեշտ է սերմերը մաքրել, տեսակավորել և ախտահանել: Ցանքից առաջ, ծլման ընթացքն արագացնելու և համերաշխ ծլունակություն ապահովելու համար խորհուրդ է տրվում սերմերը 12 ժամ տևողությամբ թրջել միկրոտարրերի լուծույթում` բորաթթու-0.02, ծծմբաթթվային մանգան-0.05, ծծմբաթթվային ցինկ-0.05, մոլիբդենաթթվային ամոնիում-0.01, ծծմբաթթվային պղինձ-0.05, ծծմբաթթվային երկաթ- 0.05, կալիումի յոդատ 0.025%: Լուծույթի ջերմաստիճանը պահպանել 22-24 0C: Սերմերի չոր զանգվածի և լուծույթի հարաբերությունը` 1:3-4: Թրջելուց հետո սերմերը չորացնել, նոր միայն ցանել: Նույն բաղադրությամբ լուծույթն առաջարկվում է կիրառել նաև բույսերի արտաարմատային սնուցման համար` 2-3 տերև հասակում: Սերմերի նախացանքային մշակման համար կարելի կիրառել նաև կենսապատրաստուկներ, մասնավորապես ՝ հիդրոգումատ, նագրո և այլն:
Ցանքի և տնկման ժամկետները
Բանջարային մշակաբույսերի ցանքերն անհրաժեշտ է կատարել Արարատյան հարթավայրի պայմաններում` արևային ջերմոցներում` մարտի 10-15-ը, իսկ սածիլումը՝ ապրիլի 25-ից մինչև մայիսի 10-ը: Նախալեռնային շրջաններում ցանքը կատարել արևային ջերմոցներում` ապրիլի առաջին տասնօրյակում, իսկ սածիլումը՝ հունիսի 1-ից մինչև 15-ը:
Սածիլների աճեցման եղանակները
Բույսերը կարելի է աճեցնել բնացան և սածիլային եղանակներով: Սածիլային եղանակը երկարացնում է բույսերի վեգետացիայի շրջանը, նպաստում բերքի ավելի վաղ ստացմանը: Սածիլի որակը էականորեն ազդում է բերքի կազմակերպման ժամկետների, բերքատվության և բերքի որակի վրա, քանի որ սածիլային շրջանում են ձևավորվում այն ցողունները, որոնց բողբոջներն իրենց վրա կրելու են բերքի հիմնական մասը (50-60%):
Ջերմոցներում սածիլների աճեցման եղանակները
Սածիլների մշակությունն ավանդական եղանակով
Սերմերի ցանքը ջերմոցներում կատարվում է բնային կամ գծային եղանակով: Այդ նպատակով օգտագործում են համապատասխան մարգոցներ: Սերմերը ցանել մարգոցներից առաջացած բների մեջ կամ գծերի երկարությամբ, վրայից ծածկել մաղած տորֆի կամ հողախարնուրդի 2 սմ բարակ շերտով և ջրել շատ մանր անցքեր ունեցող ցնցուղով: Մեկ քառակուսի մետրի վրա ցանվում է 8-10 գ սերմ: Բնային ցանքի դեպքում կարելի է ստանալ 450-650, իսկ գծայինի դեպքում` 650-850 հատ սածիլ: Ցանքից հետո ջերմոցները ծածկել ապակե շրջանակներով, վրայից փակել պոլիէթիլենային թաղանթով և հնարավորության դեպքում նաև բամբակե գործվածքով: Մինչև ծլելը՝ ցանքից 5-6 օր հետո ջրել (ծլաջուր տալ): Ջերմոցները չբացել մինչև ծլելը, որից հետո հեռացնել բամբակե ծածկը և օդափոխել ամեն օր: Առաջին իսկական տերևների առաջանալուց հետո, անհրաժեշտության դեպքում, կատարել նոսրացում, հանված բույսերը կարելի է վերատնկել (պիկիրովկա) մեկ այլ ջերմոցում:
Սածիլների մշակություն տորֆաբուսահողային թաղարներում
Առավել վաղ ու բարձր բերք ապահովելու համար բարձրորակ սածիլներ կարելի է աճեցնել տորֆաբուսահողային թաղարներում` օգտագործելով պոլիէթիլենային խոռոչիկներ: Ցանքը կատարել 5x5x5 սմ սնման մակերես ունեցող խոռոչիկների մեջ: Որպես հողախառնուրդ կարելի է օգտագործել` 3 մաս տորֆ, 1 մաս կենսահումուս, կամ 4 մաս տորֆ, 4 մաս ճմահող, 2 մաս կենսահումուս: Սածիլների աճեցման ժամանակ անհրաժեշտ է տալ 2-3 սնուցում (համակցված պարարտանյութերով՝ NPK /13:40:13; NPK /20:20:20): Մինչև սածիլների դաշտ տեղափոխելը, անհրաժեշտ է աստիճանաբար վարժեցնել (կոփել) դրսի պայմաններին` 7-10 օր ջերմոցները բաց պահելով: Նախքան ցանքը խոռոչիկները լավ ջրվում են սննդարար լուծույթով, յուրաքանչյուր խոռոչիկում դրվում է 1 հատ սերմ: Ցանքից հետո սերմերը ծածկվում են տորֆի կամ հողախառնուրդի բարակ շերտով և պոլիէթիլենային թաղանթով՝ հավասարաչափ ծլելու համար: Խոռոչիկները տեղադրվում են հողի վրա. այն պետք է լինի հնարավորին չափ հարթ և ծածկված սպիտակ պոլիէթիլենային թաղանթով, որպեսզի արմատները զերծ մնան հողի մեջ թափանցելուց և հողի հիվանդություններից: Ծլման շրջանում պահպանել խոնավությունը: Սերմերը ծլելուց (ծկտելուց) անմիջապես հետո հեռացնել պոլիէթիլենային թաղանթը, որպեսզի չայրվեն ծիլերը և ջրել սննդարար լուծույթով: Սննդարար լուծույթը պատրաստել` 10լ ջրին ավելացնելով 15-20 գ համակցված պարարտանյութեր` Կրիստալոն կամ Մասթեր (NPK/13:40:13; NPK/20:20:20): Խոնավության և լավագույն ջերմաստիճանի (24-26 0C) պայմաններում լոլիկի սերմերը սովորաμար ծլում են 4-5, իսկ տաքդեղինը և սմբուկը` 6-8 օրում: Շաքիլատերևների բացվելուց հետո ջերմաստիճանն իջեցվում է ցերեկը մինչև 18-20 0C, իսկ գիշերը` 15-16 0C, որպեսզի սածիլները չձգվեն: Մի շաբաթ հետո ջերմաստճանը բարձրացվում է` ցերեկը արևային եղանակին` 20-22 0C, ամպամած օրերին` մինչև 18-19 0C, գիշերը` 17-18 0C: Սածիլները ջրել չափավոր` ըստ պահանջի:
Ծածկած գրունտի համար
Ջերմատանը սածիլներն աճեցվում են միայն թաղարային եղանակով: Բոլոր մշակաբույսերի ցանքն անհրաժեշտ է կատարել սորտային լավորակ զտված, ստուգված և ախտահանված սերմերով: Ախտահանված սերմերը կարելի է և նպատակահարմար է ցանել տորֆով կամ հողախառնուրդով (7 մաս տորֆ, 2 մաս բուսահող, 1 մաս ճմահող) լցված պոլիէթիլենային խոռոչիկներում: Նախքան ցանքը, խոռոչիկները լավ ջրվում են սննդարար լուծույթով, յուրաքանչյուր խոռոչիկում դրվում է 1 հատ սերմ: Ցանքից հետո սերմերը ծածկվում են տորֆի կամ հողախարնուրդի բարակ շերտով և պոլիէթիլենային թաղանթով՝ հավասարաչափ ծլելու համար: Խոռոչիկները տեղադրվում են հողի վրա, որը պետք է լինի հնարավորին չափ հարթ և ծածկված սպիտակ պոլիէթիլենային թաղանթով, որպեսզի արմատները զերծ մնան հողի մեջ թափանցելուց և հողի հիվանդություններից: Ծլման շրջանում պահպանել խոնավությունը: Սածիլների աճեցման սկզբնական շրջանում ջերմաստիճանը պետք է պահպանել 24- 25 0C սահմաններում, որպեսզի շատ չձգվեն: Սածիլների մշակության ընթացքում ջրումները կատարվում են սննդարար լուծույթով, որը 1լ ջրում պարունակում է` N-200, P-80, K-160, Ca-280, Mg-50 մգ, ինչպես նաև միկրոտարրերով` Fe-4, B-0,5, Mn-0,5, Zn-0,05, Cu-0,05 մգ/լ: Երբ սածիլները հասնում են 7-10 սմ բարձրության, դրանք պետք է վերատնկել տորֆով կամ հողախառնուրդով լցված պլաստիկ բաժակների մեջ:
Գ. Սարգսյան,
գյուղատնեսական գիտությունների դոկտոր, Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն -
Սերմերի ծլողունակությունը
Բույսը 1000 սերմի քաշը
[գրամ]1 գրամ սերմերի
քանակը
[հատ]Ծլողունակության պահպանման
ժամկետը
[տարի]Անիսոն
Анис1,6-1,7 600 1-2 Արտիճուկ
Артишок45-55 18-20 4-5 Աստղածաղիկ
Астра1-2 Արևածաղիկ
դեկորատիվ Подсолнечник декоративный2-3 Բադրիջան
Баклажан3-4 Բողկ
Редька7-10 100-160 3-5 Բողկ Ամսական
Редис8-12,5 80-125 3-5 Գազար
Морковь2-2,8 500-520 3-5 Գինձ
Кориандр5-15 70-200 5-7 Գոնգեղ
Брюква2,8-4,5 270-410 3-5 Դանդուռ Портулак 2-3 Դդմակ
Патиссон80-120 6-8 6-8 Դդմիկ
Кабачок140-200 5-7 7-8 Դդում
Тыква140-350 3-7 4-5 Եգիպտացորեն
Кукуруза5-7 Եղերդ
Цикорий
салатный1,3-1,5 600-800 2-3 Թարխուն
Эстрагон0,2 5000 2-3 Թրթնջուկ
Щавель0,8-2 500-1200 2-3 Լոբի Фасоль 5-6 Լոլիկ
Томат2,8-5 200-350 4-5 Լուպին Люпин 4 Խինձ
Скорцонера13-14 70-80 2 Խնկածաղիկ
Майоран0,2-0,3 5000 2-3 Ծաղկակաղամբ
Капуста цветная4-7 140-250 4-5 Ծնեբեկ
Спаржа16 50-60 2-3 Ծիթրոն կամ Ծոթոր բոստանային
Чабер
огородный0,45-0,6 1200-3000 2 Կաղամբ
Капуста
белокочанная3-5 200-300 4-5 Կոտեմ
Кресс-салат2-3 350-500 3-4 Հազար
Салат0,8-1,3 800-1250 3-4 Հավակատար
Амарант6-7 Հարսնախոտ
Физалис8-10 100-120 3-4 Ձմերուկ
Арбуз60-140 7-16 6-8 Ճակնդեղ
Свекла10-22 40-90 3-4 Մաղադանոս
Петрушка1,5-1,8 740-780 2-3 Մանանեխ
Горчица1,6-2,0 500-1000 3-5 Մատնետունկ
Наперстянка1-2 Մեխակ Гвоздика 3-4 Մեղվախոտ
Мелисса0,6 1500-1700 2-3 Նեխուր
Сельдерей1-1,2 800-1000 1-2 Շաղգամ
Репа1,5-3,5 350-670 3-5 Պղպեղ
Перец5-8 125-200 3-4 Ռեհան
Базилик1-1,7 600-1000 4-5 Ռևանդենի
Ревень9-16 70-90 1-2 Սամիթ
Укроп1,2-2,5 400-800 2-3 Սեխ
Дыня6-7 Սիսեռ
Горох140-400 3-7 3-5 Սոխ Лук
репчатый2-3 Սպանախ
Шпинат8-11 90-120 3-4 Սուսամբար
Душица0,1 10
0001-2 Վաղենակ Календула 1-2 Վայրի գազար
Пастернак2,2-4,7 220-250 1-2 Վարունգ
Огурец16-30 40-60 6-8 Զոպա Иссоп
Hyssop1-1,1 940-1000 3-4 Катран
Crambe33-36 28-39 2-3 Кервель
Chervil1,9 500-550 3-4 Овсяный
корень
Purple salsify10 100 2-3 Բորաժ
Borage
Огуречная трава13-18 55-75 2-3 Фенхель
Foeniculum3-4 250-350 2-3 -
Ռեհան
Ռեհան աճեցնելը տանը և բակում. Ռեհանի տեսակները. Ռեհանի արագ բազմացումը տնկաշիվերով:
Ռեհանը օգտակար բույս է և անփոխարինելի համեմունք: Առանձնապես համով է ռեհանը լոլիկի հետ: Ռեհանը հարուստ է եթերային յուղերով և С, В1, В2, РР վիտամիններով: Ռեհանն օգտագործվում է նաև որպես տնական խոտային կոսմետիկայի բաղադրիչ: Լավ պայմաններում ռեհանն աճում է և՛ բաց երկնքի տակ, և՛ ջերմոցներում, և՛ պատշգամբի թաղարներում և, նույնիսկ տանը՝ լուսամուտի գոգին:
Ռեհան (անգլ.՝ Basil, ռուս.՝ Базилик, լատ.՝ Ocimum), այլ անուններն են՝ շահասպրամ, արքայիկ, ասպրամ, պատրուճ: Հայրենիքը Հնդկաստանն է, լայնորեն օգտագործվում է հնդկական և թամիլական բժշկության մեջ: Հայաստանի բոլոր մարզերում տարածված է ռեհան մշակովին (Ocimum basilicum): Միամյա է։ Ջերմասեր է, լավ է աճում հումուսով հարուստ, թեթև կավավազային հողերում։ Ծաղկում է հունիսից մինչև հոկտեմբեր:

Օգտագործվում է թարմ վիճակում որպես կանաչի ու բազմազան կերակուրների մեջ, թարմ և չորացրած, որպես համեմունք։ Բժշկության մեջ ռեհանն օգտագործվում է ստամոքսի ցավերը բուժելու, կոկորդը լվանալու և վերքերը բուժելու համար։ Այն նպաստում է կերակուրների լավ մարսմանը։
Սուրբ Ռեհան (անգլ.՝ Holy Basil, Tulsi, ռուս.՝ Базилик свяще́нный, լատ.՝ Ocimum sanctum):

Սուրբ Ռեհանը 0,5-1,5 մ բարձրությամբ արևադարձային թուփ է: Տերևներն ունենում են 2-4 սմ երկարություն: Մանր, գեղեցիկ ու բուրումնավետ ծաղիկները կազմում են ծաղկաբույլեր: Սուրբ Ռեհանը հինդուիստական կրոնական խորհրդանիշերից է:
Բուրավետ ռեհան (Ocimum basilcum)

Ռեհան Բուրավետը, կամ Ռեհան Կամֆարայինը ամենատարածված տեսակն է, որն աճեցվում է ողջ աշխարհում: Այս տեսակի թփերը հասնում են մինչև 50 սմ բարձրության և ունեն բավականին տտիպ, մեխակի համը հիշեցնող համ:
Բուրավետ ռեհանի լավագույն տեսակներն են.
Ռեհան Կախարդական Միքայել (Basil Magical Michael) — շատ լավ թփակալում է:

Ռեհան Մամոնտ (Basil Mammoth) — ունի խոշոր տերևներ և բավականին սուր համ:

Ռեհան Ջենովայի Հսկա (Basil Genovese Gigante) – իտալացիների սիրելին:

Ռեհան դարչնային

Դարչնային, կամ Մեքսիկական ռեհանը ունի մանուշակագույն ծաղիկներ, թուփը հասնում է մինչև 50 սմ բարձրության, իսկ տերևներն համն ունի դարչնային երանգ:
Մանուշակագույն ռեհան

Հայաստանում ամենատարածված տեսակը մանուշակագույն ռեհանն է: Ցողունը քառանիստ է, ճյուղավորվող, գագաթնային մասը՝ թավոտ, բարձրությունը՝ 20–80 սմ: Տերևները ձվաձև են, ատամնաեզր: Ծաղիկները կեղծ տերևանութներում են, սպիտակ, վարդագույն կամ մանուշակագույն: Պտուղը միասերմ, չոր ընկուզիկանման է: Մանուշակագույն ռեհանի տարածված տեսակներ են՝ Osmin Purple, Red Rubin, Purpurascens և Purple Ruffles:
Ռեհան կիտրոնային

Կիտրոնային ռեհանն ունի ուժեղ լիմոնի հոտ և համ: Այս տեսակը գոյացնում է մեծ ծավալի տերևային զանգված՝ մինչև 250 գրամ մեկ թփից: Կիտրոնային ռեհանը հաճախ է օգտագործվում ձկնային ուտեստներում: Հայտնի են Կիտրոնային ռեհանի Mrs. Burns, Lesbos տեսակները:
Ռեհան թաիլանդական կամ անիսոնային

Ռեհանի աճեցման առանձնահատկությունները
Շրջակա միջավայրի պայմանները
Ռեհանը շատ ջերմասեր է և չի հանդուրժում նույնիսկ փոքր սառնամանիքները (0°C և ցածր), այն շատ վատ է աճում ցածր դրական ջերմաստիճաններում: Սերմերը արագ ծլում են միայն բարձր ջերմաստիճանում: Օդի +25…+35 °Cջերմության դեպքում ծիլերը հայտնվում են 4–7 օրվա ընթացքում, +20…+22 °C–ի դեպքում` 9–11 օրում։ +10°C-ից ցածր ջերմաստիճանի դեպքում սերմերը սկսում են փտել և գրեթե չեն ծլում: Ռեհանի սածիլները լավ են աճում մինչև 10 սմ խորության վրա հողի +18…+20°C ջերմության դեպքում։ Ռեհանի աճի և զարգացման համար օպտիմալ ջերմաստիճանը +25°C է։
Ռեհանը պահանջում է մշտապես չափավոր խոնավ հող, խոնավության պակասը բացասաբար է անդրադառնում բույսերի վեգետատիվ զանգվածի վրա։ Հողում խոնավությունը պահպանելու և մոլախոտերին ճնշելու համար, խորհուրդ է տրվում ցանքածածկ անել ռեհանի շուրջը։
Ռեհան լավ է աճում արևկող, լավ լուսավորված վայրերում: Կիսաստվերում նվազում է կանաչ զանգվածի բերքատվությունը, ինչպես նաև եթերայուղի քանակն ու որակը։
Ռեհանը պահանջում է լավ դրենաժով, բերրի հող՝ օրգանական նյութերի բարձր պարունակությամբ: Այն կարող է աճել 4,3-8,2 pH-ով հողերում, սակայն ռեհանի համար pH 6,4-ը օպտիմալ է։ Եթե հողում բավարար քանակությամբ սննդանյութեր չկան, հիմնական պարարտանյութին ավելացվում է 135–135–135 կգ/հա N–P2O5–K2O։
Ռեհանի համար լավագույն նախորդներն են վարունգը, կարտոֆիլը, լոբազգիները։ Շատ լավ տարբերակ է սպիտակ մանանեխ + գարնանային գարին որպես ծածկույթ, որն օգնում է հողը մաքրել մոլախոտերից և ռեհանի կանաչի մեջ մակրոէլեմենտներ (ազոտ, ֆոսֆոր, կալիում, մագնեզիում, կալցիում) կուտակել։
Հիվանդությունների ուժեղ զարգացման վտանգի պատճառով, խորհուրդ չի տրվում ռեհան աճեցնել առանց ցանքաշրջանառության, ինչպես նաև Lamiaceae ընտանիքի մշակաբույսերից հետո (անանուխ, եղեսպակ, կիտրոնի բալասան, սուսամբար և այլն)։
Ռեհանի բազմացումը սերմով և տնկաշիվերով
Մեծամասամբ ռեհանը բազմացնում են պարզապես սերմերը ցանելով: Ընդորում, կարելի է ցանել անմիջապես բաց երկնքի տակ, կամ սկզբում սածիլներ աճեցնել ջերմոցում կամ տանը:
Ցանելուց առաջ խորհուրդ է տրվում սերմերը 1-2 օր պահել խոնավ կտավի կամ ջրի մեջ:
Սերմերը ծլում են 5-7 օրում: Ծիլերը լավ լուսավորության կարիք ունեն՝ օրական առնվազն 16 ժամվա ընթացքում: 5 սմ բարձրության հասած սածիլները կարելի է տեղափոխել իրենց մշտական տեղը: 4-6 տերևներ գոյանալուց հետո կարելի է կտրել բույսի ծայրը, որպեսզի կողային շիվեր աճեն և թփակալում լինի:
Ռեհանի աճող թփից կամ, նույնիսկ խանութից գնված թարմ ռեհանից կարելի է հեշտությամբ ստանալ նոր տնկաշիվեր: Պետք է պարզապես գագաթից կամ մեջտեղից կտրված շյուղը դնել ջրի մեջ: 5-7 օրից շյուղերը կսկսեն արմատակալել, իսկ 2 շաբաթից պատրաստի սածիլները կարելի կլինի տնկել մշտական տեղում:
Խնամքը
Ռեհանի աճեցման գլխավոր պայմաններն են՝ պարբերաբար ջրարփիացվող փխրուն, ջրանցիկ հողը, արևկող տեղը, տաք եղանակը: Ռեհանը շատ լավ աճում է նաև ծաղկաթաղարի մեջ, սակայն թաղարի մեջ աճեցվող բույսերը լրացուցիչ սնուցման կարիք ունեն: Ռեհանի համար խորհուրդ է տրվում սնուցում անել ազոտով հարուստ օրգանական պարարտանյութերով: Ձմռանը ռեհանով ծաղկաթաղարը պետք է տեղափոխել տաք տեղ՝ թեկուզ խոհանոցի լուսամուտի գոգը: Եվ ընդհանրապես, սենյակում, լավ լուսավորության առկայությամբ ռեհան կարելի է աճեցնել շուրջ տարին: Լավագույն ջերմաստիճանը ռեհանի աճեցման համար +25⁰ է:
Այգում աճեցնելիս, նկատի ունեցեք, որ ռեհանի համը հաճելի է նաև վնասատուներին: Բույսը պետք է պաշտպանել խխունջներից ու մաղասէակներից:
Ռեհանի համար լավ “հարևան” են լոլիկը, պղպեղը, ծնեբեկը, հազարը, կաղամբը:
Ինչպես հավաքել ռեհանը
Լրացուցիչ բերքից չզրկվելու համար ճիշտ կլինի ոչ թե արմատներով հանել ռեհանը հողից, այլ կտրել վերևի մասից՝ բույսի վրա թողնելով առնվազն 4 տերևներ: Եթե սերմ կամ ծաղիկներ ստանալու անհրաժեշտություն չկա, գոյանալուն պես պետք է կտրել նաև սերմակոկոնները:
Ռեհանի ծլեցված սերմեր և միկրոկանաչի աճեցնելը
Ուտելու համար ռեհանի սերմեր ծլեցնելը
Սերմերը լավ լվանում են և 2-3 օր թրջում են՝ փոխելով ջուրը յուրաքանչյուր 12 ժամը մեկ (կամ ավելի հաճախ)։
Ինչպես ռեհանի միկրոկանաչի աճեցնել
- Թրջելը: Ոչ, անհրաժեշտություն չկա։
- Ողողել/քամել: Պարտադիր չէ, ցողելը լավագույն ձևն է խոնավությունն ապահովելու համար:
- Ծլելու ժամկետը։ 2-3 օր։
- Պատրաստ լինելը։ Մոտ 15 օրից:
Ավելի մանրամասն աճեցման մասին
Քայլ 1․ Նախապատրաստում
Լավ կլինի ստուգված մատակարարից որակյալ սերմեր ձեռք բերել: Աճեցնելու համար անհրաժեշտ է սաղր աման (օրինակ 25սմ x50սմ չափի մատուցարան), որի վրա պետք է լցնել 2-2,5 սմ բարձրությամբ ստերիլ հող կամ այլ, օրինակ կոկոսի մանրաթելի, սուբստրատ։
Քայլ 2․ Ցանելը
Հողը կամ սուբստրատը լավ խոնավացնում են և ռեհանի սերմերը խիտ ու հավասարաչափ ցանում են ողջ մակերեսին։ Սերմերը խոնավությունը պետք է կլանեն սուբստրատից, այնպես որ շատ կարևոր է այն մշտապես խոնավ պահել։ Ցանքը ծածկելու կարիք չկա։
Քայլ 3․ Խնամքը
Ցանելուց 2-3 օր անց սերմերը կսկսեն ծլել։ Ցանքը պետք է տեղադրել լուսավոր վայրում և պարբերաբար ցողել։
Քայլ 4․ Բերքահավաք
Մոտ 15 օրից ռեհանի ծիլերը հասնում են 5-8 սմ բարձրության և պատրաստ են բերքահավաքին։
Ռեհանի միկրոկանաչու օգտակարությունը

Ռեհանի միկրոկանաչին լի է օգտակար տարրերով, այն պարունակում է պրոտեին, E, A, K, B6 և C վիտամիններ, ինչպես նաև կրածին, երկաթ, ցինկ, մագնեզիում, պղինձ, ֆոսֆոր և կալիում։
Բացի այդ ռեհանի միկրոկանաչին ունի՝
- Հակաբորբոքայի և հակաբակտերիալ հատկություն։
- Կրածինի շնորհիվ ատամներն ու ոսկորները ամրացնելու հատկություն։
- Հորմոնալ կարգավորման հատկություն։
- Արյան արտադրության խթանման և մակարդելիության կարգավորման հատկություն։
Հղումներ
-
Ինչպես սերմից աճեցնել եղևնի

Նախևառաջ պետք է ճիշտ ընտրել սերմերը: Կարելի է, իհարկե, դրանք գնել, սակայն գնված սերմերը միշտ չէ, որ ունեն ծլունակության բարձր աստիճան, քանի որ մինչև վաճառքը դրանք կարող են երկար ժամանակ պահվել պահեստում: Լավ ծիլեր ստանալու համար պետք է համոզված լինել, որ սերմերը թարմ են: Այդ իսկ պատճառով եղևնիների բազմացմամբ զբաղվողները խորհուրդ են տալիս ինքնուրույն հավաքել սերմերը: Աշնանը (հոկտեմբեր – նոյեմբերի սկիզբ) հավաքում են եղևնու կոները (երբ դրանք դեռ չեն թափվել ծառից): Տանը կոները դասավորում են թղթի վրա` ջեռուցման սարքերին մոտ, որպեսզի դրանք չորանան և դուրս թողնեն սերմերը: Հետո սերմերը պետք է մշակել մանգանակալիական թույլ լուծույթով և տեղավորել ավազով լցված որևէ հարմար ամանի մեջ` մոտ 1-1.5 սմ խորությամբ: Ավազը նախապես խորհուրդ է տրվում լավ շիկացնել կրակի վրա և սառեցնել: Սերմերով ամանը տեղավորում են սառնարանում, դռան վրա` ստրատիֆիկացիայի (ավազի հետ շերտադարսման միջոցով սերմացուի մշակման) համար: Եղևնու սերմերի համար ստրատիֆիկացիան պարտադիր է, քանի որ բնական պայմաններում փշատերև բույսերի սերմերը ձմռանը ենթարկվում են ցրտի ազդեցությանը: Դա խթանում է սերմերի ծլումը: Երեք ամիս հետո սերմերով ամանը հանում են սառնարանից և տեղավորում տաք տեղ` լուսամուտագոգին: Եթե դուք սերմերը հողի մեջ եք դրել հոկտեմբերին-նոյեմբերին, ապա դրանք պետք է սառնարանից հանել փետրվարին-մարտին: Դա բույսերի համար լավ ժամանակաշրջան է, քանի որ օրը երկարում է և դա օգնում է լուծելու բույսերի լրացուցիչ լուսավորման խնդիրը: Այս շրջանում սերմերը պետք է առատորեն ջրել, քանի որ բնության մեջ տարվա այդ շրջանում սկսվում է ձնհալը և հողը շատ է խոնավանում: Տաքությունն ու խոնավությունը փշատերևների ծլման հիմնական նախապայմաններն են: 1-2 շաբաթից փոքրիկ եղևնիները ծիլեր կտան, որից հետո արդեն պետք է շատ զգույշ լինել: Տնկիների չափից ավելի ջրումը բերում է արմատների փտման, իսկ թերի ոռոգումը` բույսի չորացման: Այնպես որ, պետք է ապահովել չափավոր ջրում: Երկու շաբաթը մեկ անգամ երիտասարդ եղևնիները սնուցում են, իսկ հողի վերևի շերտը` փխրեցնում: Երբ եղանակը բավականաչափ տաքանա (մոտավորապես մայիսին) տնկիները կարելի է արդեն տեղափոխել բաց գրունտ: Տնկելուց առաջ ծառի համար փորված փոսի մեջ լցնում են հողի և փոքր քանակությամբ հանքային պարարտանյութերի հետ խառնված կոմպոստ: Ընդհանրապես, եղևնու ծառը պարարտացնում են ընդամենը մեկ անգամ` տնկելիս: Տնկիները տեղավորում են փոսի մեջ, ծածակում են արմատները հողով, թեթևակի տոփանում են, առատ ջրում և ծածկում կտրված պլաստիկ շշով, որպեսզի ստեղծվի ջերմոցային էֆեկտ: Տնկիներն ամեն օր պետք է բացել, օդափոխել, հեռացնել կոնդենսատը և հետևել հողի խոնավությանը: Մեկ շաբաթից շշերը կարելի է հեռացնել, իսկ տնկիների շուրջ հողը` ցանկածածկել (մուլչապատել), որպեսզի խոնավությունը չգոլորշիանա: Աճեցման այս եղանակը կարելի է կիրառել եղևնու բոլոր տեսակների համար:
http://www.eagro.am/ -
Ինչպես թաղարի մեջ կարտոֆիլ աճեցնել
Որպես կանոն, թաղարի մեջ ցանելու համար կարտոֆիլի սերմացու պետք է գնել հունվար-փետրավար ամիսներին, որպեսզի կարտոֆիլի ծլելու համար բավարար ժամանակ լինի:
Թաղարի մեջ կարտոֆիլ աճեցնելու համար, ետևեք ներքոշարադրյալ 10 քայլերին:
Բանջարեղենի կամ այգեգործական խանութից գնեք ձեր նախընտրած սորտի կարտոֆիլը: 
Դրեք սերմացուն որևէ պաղ բայց լուսավոր տեղ, որպեսզի այն ծլի: Հենց ծիլերը աճեն 2 սմ, կարտոֆիլը պատրաստ է ցանվելու համար: 
Թաղարի մեջ, խորության 1/4 չափով, լցրեք կոմպոստ, մակերեսին տեղադրեք սերմացուն/սերմացուները և ծածկեք կոմպոստի նոր շերտով: 
Թփերի աճին համընթաց ավելացրեք կոմպոստը: 
Չմոռանաք կոմպոստը պարբերաբար ջրելու անհրաժեշտության մասին: 
Շարունակեք ավելացնել կոմպոստը մինչև թաղարը լցվի ամբողջությամբ: 
Հետո կարտոֆիլը կծաղկի: Եթե ծաղիկները պտուղ դառնան, չուտեք դրանք՝ թունավոր են: 
Ծաղկելուց հետո դադարեցրեք ջրելը: Բույսի վերգետնյա մասը կսկսի մահանալ: 
Երբ թփի վերգետնյա հատվածը ամբողջովին մահանա, կարող եք բերքահավաք անել: 
Եթե անմիջապես չեք օգտագործելու, կարտոֆիլները պահեք թղթյա պարկերում, զով և մութ տեղում: -
Հող՝ սածիլներ աճեցնելու համար
Բանջարանոցային բույսերի մեծամասնության համար պահանջվում է նեյտրալ հող, որի рН ցուցանիշը մոտ է 7-ին:Սերմերը ցանելու համար նախատեսված հողախառնուրդ պատրաստելու համար վերցվում է՝- հող պարտեզից (2 բաժին);
- կենսահումուս (1 բաժին);
- տորֆ (1 բաժին);
- ոչ փշատերեվ ծառի փայտի թեփ կամ գետի խոշոր ավազ (1 բաժին);
- փայտի մոխիր (1լ հողախառնուրդին 1-1,5 ճաշի գդալ):
Սերմերը ցանելու համար նախատեսված, թե՛ պատրաստի գնված, թե՛ սեփական բաղադրիչներով պատրաստված հողախարնուրդը խորհուրդ է տրվում վարակազերծել:Վարակազերծման ձևերից մեկը հողախառնուրդի սառեցումն է, բայց վարակազերծման 100 տոկոսանոց երաշխիք այդ ձեվը չի ապահովում: Ավելի արդյունավետ է խառնուրդի ջերմային մշակումը: Մասնագետները խորհուրդ են տալիս35-40 րոպե, եռացող ջրի գոլորշու վրա, մանր անցքերով փլավքամիկի կամ ցանցի մեջ շոգեխաշել հողախառնուրդը կամ եռման ջուր լցնել վրան: Ընդ որում, հիվանդությունների նախականխման համար եռման ջրին անհրաժեշտ է ավելացնել կալիումի պերմանգանատ (մարգանցովկա), (10 լիտր ջրին 3 գ) և լավ խառնել: -
Բանջարեղենի սերմերի ցանքի տեխնիկան

Հատուկ ուշադրություն պետք է դարձնել մանր սերմերի ցանքին: Դրանք պետք է ցանել ոչ խոր ակոսներում, որի տոփանված հատակին դնում են գազարի, սոխի սերմերը մեկը մյուսից 1-1.5 սմ, իսկ ճակնդեղինը և շաղգամինը` 1-2 սմ հեռավորությամբ: Սերմերը խիտ չպետք է ցանել:
Ակոսի հատակին տոփանումը նպաստում է սերմերի արագ ծլման, որովհետև հողի ներքին շերտերց ջուրը բարձրանում է սերմերին: Դրանից հետո սերմերը պետք է ծածկել 0.5սմ բուսահողով (հողի և հումուսի խառնուրդով): Ցրված խառնուրդը թեթև տոփանում են ձեռքի ափով, վերևից նորից լցնում բուսահող կամ 1-2սմ շերտով տորֆ, որոնք պաշտպանում են ակոսը չորանալուց: Ուշացած ցանքի դեպքում ակոսի հատակը պետք է ցնցուղով (առանց մաղիկի) ջրել, ջուրը ներծծվելուց հետո ցանել սերմերը և ծածկել հողով:
-
Բանջարեղենի սերմերի տափանման (խցման) խորությունը
Սերմերը շատ խորը ցանելու հետևանքով սերմերի ծլումը դանդաղում է կամ դադարում, աճելու դեպքում էլ ծիլերը չեն կարող դուրս գալ մակերևույթ: Իսկ սերմերը ոչ խորը ցանելու դեպքում կարող է խոնավությունը չբավականացնել, որովհետև հողի վերին շերտերը սովորաբար արագ են չորանում: Մանր սերմերի համար (շաղգամ, գազար) լավագույն արդյունք է տալիս 1-2 սմ խորությամբ ցանելը, միջին սերմերի համար (ճակնդեղ, վարունգ)` 2-3 սմ և խոշորների համար (ոլոռ, ընդեղեն, լոբի)` 3-5 սմ:
-
Պտղատու կուլտուրաների բազմացումը աչքապատվաստով
Աչքապատվաստը կատարում են ամառային խիստ շոգերից հետո‘ բույսերի երկրորդ հյութաշարժության ժամանակ, երբ պատվաստակալի կեղեւը հեշտ է բաժանվում բնափայտից եւ աչքի (բողբոջի) բացվելու վտանգը անցած է լինում: Սա լինում է նախալեռնային եւ լեռնային շրջաններում հուլիսի վերջից օգոստոսի վերջերը,իսկ ցածրադիր շրջաններում մոտավորապես օգոստոսի առաջին տասնօրյակից մինչեւ սեպտեմբերի կեսերը, բայց կարելի է նաեւ մի քիչ ավելի շուտ աչքապատվաստ կատարել: Այս դեպքում աչքը կբացվի եւ կտա 10-15սմ եւ ավելի երկարության շիվ, որն անհրաժեշտ կլինի փաթաթել ու պաշտպանել ձմռան ցրտերից: Դա արագացնում է պատվաստաշվի աճը համարյա մեկ վեգետացիայով:

Աչքապատվաստը կատարվում է հետեւյալ կերպ. պատվաստողը ձախ ձեռքով բռնում է կտրոնը եւ պատվաստի դանակով նրանից վահանաձեւ հանում 2-3 սմ երկարությամբ բողբոջը‘ կեղեւի եւ բնափայտի բարակ շերտի հետ միասին ու պահում այն նույն ձեռքում: Ապա պատվաստակալի հյուսիսային կողմից արմատավզիկի կեղեւի վրա պատվաստի դանակով T-աձեւ կտրվածք է անում եւ նույն դանակի հետեւի մասի ոսկրիկի օգնությամբ թեթեւակի կեղեւը բարձրացնելով, ձախ ձեռքով վահանիկը զգուշությամբ դնում է կտրվածքի մեջ, լավ նստեցնում ու երկու ձեռքերի բութ մատերով սեղմում բացված կեղեւը դեպի պատվաստաչքը: Եթե վահանիկի ծայրը դուրս է մնում, այն զգուշությամբ կտրում են պատվաստակալի վրա հորիզոնական կտրվածք արված տեղում եւ, աչքը լրիվ տեղավորելուց հետո, անմիջապես կապում: Սովորական աչքապատվաստով բազմացնելիս ընկուզենին միշտ լավ արդյունք չի տալիս, ուստի այն բազմացնում են քառանկյունի եւ օղակաձեւ կտրվածքով‘ աչքապատվաստով:
Օղակաձեւ պատվաստը կատարվում է գարնանը‘ աճող աչքով կամ ամռան երկրորդ կեսին‘ քնած աչքով, հետեւյալ կերպ. գարնանը, երբ սկսվում է հյութաշարժությունը, կամ ամռանը‘ բույսերի երկրորդ աճի ժամանակ, սերմնաբույսերի վրա, մեկը մյուսից 3-4 սմ հեռավորությամբ (նկատի են ունենում պատվաստաբողբոջի չափը) օղակաձեւ երկու կտրվածք են անում, ապա կեղեւը զգուշությամբ հանում: Ընտրում են պատվաստակալի հաստության պատվաստացու կտրոն եւ նրա բողբոջը (աչքը) կեղեւի հետ միասին կտրվածքի երկարությամբ կտրելով օղակաձեւ, հանում եւ անմիջապես հագցնում են պատրաստած սերմնաբույսի (պատվաստակալի) կտրվածքին ու ամուր կապում: Պատվաստի այս եղանակը ապահովում է ընկուզենու համեմատաբար բարձր կպչողականություն:
Պատվաստելուց մոտավորապես մեկ-երկու շաբաթ անցնելուց հետո պետք է ստուգել այն եւ անհրաժեշտության դեպքում, եթե աչքապատվաստը կպել է, կապը թուլացնել, իսկ եթե չի կպել, ապա անմիջապես կատարել կրկնապատվաստ‘ առաջին անգամ կատարված պատվաստի հակառակ կողմից:
Աչքապատվաստը կարելի է կատարել նաեւ գարնանը‘ բույսերի մեջ հյութաշարժությունը սկսվելուց հետո, երբ պատվաստակալի կեղեւը բնափայտից լավ է անջատվում: ոյություն ունեն կտրոնապատվաստի մի շարք ձեւեր, որոնցից համեմատաբար լայն տարածված են անգլիական կամ բարելավված պատվաստը, կողապատվաստը, ճեղքապատվաստը, պատվաստը, պատվաստը կեղեւի տակ եւ այլն: Կտրոնապատվաստը կատարում են վաղ գարնանը‘ մինչեւ բողբոջների բացվելը, որի համար կտրոնները (միամյա շիվեր) վերցնում են ուշ աշնանը եւ ձմռանը, խնամքով պահում հով նկուղներում‘ խոնավ ավազի կամ մամուռի մեջ, այնպես, որ մինչեւ պտվաստելն աչքերը չբացվեն:Կտրոնապատվաստով ամենից հաջող բազմացվում են խնձորենին եւ տանձենին: