Category Archives: Սուկուլենտներ

Ապտենիա

Aptenia cordifolia

Ապտենիան (անգլ.՝ Aptenia, ռուս.՝ Аптения, լատ.՝ Aptenia) մեզեմբրիանտեմային-ների ընտանիքի սուկուլենտ է: Բնական պայմաններն են՝ Աֆրիկայի մերձարևադարձային, չոր գոտիներ, կիսաանապատներ:
Մեզեմբրիանտեմայինների ընտանիքում կա 4 տեսակ՝ բոլորը մսալի տերևներով, ցածրահասակ սուկուլենտներ են:
Բնակարանում լավագույն տեղը հարավային պատուհանի մոտ է: Լավ լուսավորություն է պահանջում, լավ է տանում արևի ուղիղ ճառագայթները:
Ձմռանը +15°С ջերմաստիճանը ամենահարմարավետն է:
Հողի նկատմամբ պահանջկոտ չէ, ցանկալի է որ փխրուն լինի և լավ դրենաժ ունենա: Աճեցնում են սաղր ծաղկամաններում:
Ջրում են պարբերաբար, ոչ առատ, ձմռանն ավելի քիչ: Աշխատում են ոչ մի դեպքու ջրախեղդ չանել:
Ջրով ցողելու կարիք չկա, մթնոլորտի խոնավության նկատմամբ ապտենիան անտարբեր է:
Կակտուսի և սուկուլենտների համար նախատեսված պարարտանյութերով սնուցում անում են եթե զգացվում է սնուցող նյութերի պակաս:

Aptenia yellow

Կարևոր է հետևել, որպեսզի հողը ծաղկամանում միշտ փխրուն լինի և չոր կեղև չառաջանա:
Հաճախակի տեղափոխման կարիք չկա, քանի որ ապտենիան իրեն լավ է զգում նեղվացքի մեջ:
Ցանկալի է երբեմն տերևները լվանալ գոլ ջրով:
Ցողունային կտրոններով բազմացումն անում են գարնանը կամ ամռանը՝ տնկելով ավազի կամ տորֆի մեջ:

Հնարավոր խնդիրներ

Շատ վատ է տանում գերխոնավացումը՝ մանավանդ ցուրտ եղանակին: Այդ պատճառով տերևները սմքում և թոշմում են, իսկ ցողունը կարող է նեխել:

Հղումներ

Հալվեի (ալոեի) տեսկները

Հալվեն (Անմահաթուփ, Ալոե, ռուս․՝ Алоэ, լատ.՝ Aloe), թաղաղուազգիների ընտանիքի բազմամյա խոտաբույսերի, թփերի, հազվադեպ՝ ծառերի ու լիանների ցեղ։ Ընդգրկում է մոտ 500 տեսասկ։

Հալվե վերա

Հալվե վերան բնական պայմաններում աճում է չոր կլիմայում: Որպես կանոն կազմում է մինչև 50 սմ երկարության տերևների վարդականման խիտ խումբ: Տերևներն ունեն հարթ մակերես և սղոցանման եզրեր: Ծաղկելիս բույսը դուրս է նետում 60-90 սմ երկարությամբ շյուղեր՝ դեղինից մինչև կարմիր գույների երանգներով:

Այլ մանրամասների կարող եք ծանոթանալ այստեղ ==>

Հալվե ծառանման

Հալվե ծառանման (անգլ.՝ Krantz aloe, Candelabra aloe, ռուս.՝ Алоэ древовидное, Столетник, լատ.՝ Alóe arboréscens):

Հալվե ցեղի սուկուլենտ բույս է: Հայրենիքը Հարավային Աֆրիկան է, տարածված է Մոզամբիկում, Զիմբաբվեում, Սվազիլենդում և Մալավիում:

Այլ մանրամասների կարող եք ծանոթանալ այստեղ ==>

Հալվե կարճատերև

Հալվե կարճատերև (անգլ․՝ Short-leaved aloe, ռուս․՝ Алоэ коротколистное, լատ․՝ Aloe brevifolia)։ Կոմպակտ, կապտականաչ, մշտադալար հյութեղ տերևներով, բազմամյա բույս է, որի հայրենիքը Հարավային Աֆրիկան է: Վտանգված է իր բնական միջավայրում, բայց լայն տարածում ունի աշխարհում՝ որպես գեղեցիկ, սենյակային բույս:

Հալվե էրինացեա

Հալվե էրինացեա, Алоэ эринацея, Aloe Erinaceae: Դանդաղ աճող, միայն 10 տարեկանում ծաղկող, շատ փշոտ բույս է։

Հալվե հավորթիոիդես

Հալվե հավորթիադես, Алоэ хавортиоидес, Aloe Haworthioides։ Ամենափոքրիկ հալվեներից է, տերևները խիտ պատված են փոփուկ ելուստներով։ Հեշությամբ ու լավ ծաղկում է։

Հալվե յուկունդա

Հալվե յուկունդա, Aloe Jukunda։ Կոշտ, փայլուն տերևներ ունի։ Դանդաղաճ է և միայն մեծ տարիքում է սկսում կողային “ձագուկներ” տալ։

Հալվե խայտաբղետ

Հալվե խայտաբղետ, (Алоэ пестрое, Aloe Variegata)։ Պայծառ, զոլավոր տերևներ ունի։ Ծաղկում է գարնան սկզբին։ Պտուղները սերմերով լի, խոշոր տուփեր են։

Հղումներ