Խնկենի սովորականը (անգլ.՝ Oregano, ռուս.՝ Душица обыкновенная, լատ.՝ Oríganum vulgáre) պատկանում է խուլեղինջազգիների կամ շրթնազգիների ընտանիքին։
Բազմամյա բույս է, 30-60 սմ բարձրությամբ։ Կոճղարմատը՝ սողացող, բազմաթիվ բարակ արմատներով, ցողունը քառանիստ, կարմրամանուշակագույն, տերևները հակադիր դասավորված, երկարավուն-ձվաձև, մանր բոսորագույն ծաղիկները հավաքված են վահան ծաղկաբույլում։ Ծաղկում է ամռանը (հունիս-օգոստոս), պտղակալում է օգոստոս-սեպտեմբեր ամիսներին։
Category Archives: Կանաչեղեն
Ծիթրոն

Ծիթրոնը (անգլ.՝ Satureja, ռուս.՝ Чабер, լատ.՝ Satureja) խուլեղինջածաղկավորների ընտանիքի բույսերի ցեղ։ Միամյա խոտեր, կիսաթփեր և թփեր են։ Հայտնի է ծիթրոնն մոտ 30 տեսակ։ Շատ տեսակներ պարունակում են եթերայուղեր։ Տարածված է գլխավորապես միջերկրածովյան երկրներում։
Այլ անվանումներ՝ կորթին, ծոթրին, ծիտրոն, ծիթորի:
Հղումներ
Ուրց
Ուրցը (անգլ.՝ Thyme, ռուս.՝ Тимьян, Чабрец, լատ.՝ Thýmus) խուլեղինջազգիների (շրթածաղկավորների) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի կամ կիսաթփերի ցեղ։ Հայաստանում շատ տարածված ու ժողովրդի կողմից լայնորեն գործածվող բույս է։ Հայտնի է մոտ 150 (այլ տվյալներով՝ 400) տեսակ։
Հայաստանում կա 5 տեսակ՝
- Ուրց նոսրածաղիկ (Thýmus rarifloarm),
- Ուրց անդրկովկասյան (Thýmus transcaucasicus),
- Ուրց բլրակ այ ին (Thýmus collinus),
- Ուրց Կոչիի (Thýmus kotschyanus),
- Ուրց Ֆեդչենկոյի (Thýmus fedtschenkoi)։
Տարածված է գրեթե բոլոր մարզերի ստորինից մինչև վերին լեռնային գոտու չոր, քարքարոտ լանջերին, անմշակ վայրերում, ենթալպյան մարգագետիններում և այլն։