Բաթաթը (այլ անվանումներն են՝ քաղցր փաթաթես, քաղցր գետնախնձոր, քաղցր կարտոֆիլ, անգլ.՝ Sweet potato, չին․՝ 甘薯, ռուս.՝ Батат, լատ.՝ Ipomoea) պալարա-պտղավորների
խմբին պատկանող, իպոմեա ցեղի բույս է։
Բաթաթի պտուղները արժեքավոր սննդատեսակ են մարդու և կենդանիների համար։ Դրանք պարունակում են մինչև 30% օսլա և մինչև 6% շաքար։
Աճում ու պտղաբերում է ինչպես բաց հողում, այնպես էլ ծաղկամանի մեջ։ Իր տերևաշատ և փարթամ տեսքի շնորհիվ հաճախ աճեցվում է նաև որպես դեկորատիվ բույս։
Բաթաթը սիրում է ջերմություն։ Բնականոն զարգացման համար
նվազագույն անհրաժեշտ ջերմաստիճանը +20 °C է, իսկ ամենահարմարավետ ջերմաստիճանային տիրույթը 25—30 °С է։
Արևադարձային և մերձարևադարևային գոտիներում աճեցվում է որպես բազմամյա բույս, իսկ բարեխառնում՝ որպես մեկամյա։
Տարատեսակ բաթաթների մեծամասնությունը կորցրել է սեռական ճանապարհով բազմացման կարողությունը, սորտերի մեծամասնությունը չի ծաղկում։
Բազմացման հիմնական ձևը վեգետատիվն է՝ պալարների կամ արմատացված ցողունների միջոցով։
Պալարները, կախված սորտից և աճեցման պայմաններից, հասունանում են 2-9 ամսում։ 13—16 °C ջերմություն և 85—90 % հարաբերական խոնավություն ապահովելու դեպքում, պալարները պահպանվում են կես տարի և ավելի։
Աճեցնելու համար հարմար են այգու բաց, արևկող տեղերը և պարարտ ավազակավային կամ ավազահողային գրունտերը:
Ինչպես են բազմացնում
Ի տարբերություն կարտոֆիլի բաթաթը բազմացնում են կամ ճյուղերի կտրոններով, կամ էլ պալարից ծլեցրած ճյուղերով:
Բաթաթի ճյուղի կտրոնը շատ արագ և առատ արմատակալում է ջրի մեջ և հեշտ կպնում հիմնական տեղում տնկելուց հետո:
Ինչպես տեղափոխել բաց գրունտ
Բաց գրունտ բաթաթը տեղափոխում են գարնանը, երբ հողը լավ տաքանում է: Կախված բաթաթի սորտից, միջշարքային տարածքի լայնությունն անում են 70-120սմ, իսկ թփերի միջև թողնում են 30-50 սմ տարածք:
Ինչպես ջրել
Բաթաթն առատ ջրում են արմատավորման ժամանակ, իսկ վեգետացիոն շրջանի երկրորդ կեսին ոչ հաճախ: Բերքահավաքից 20 օր առաջ ջրելը դադարեցնում են:
Ինչպես հավաքել բերքը
Մեկ քառակուսի մետրից բաթաթը 1-1,5 կգ բերք է տալիս: Պալարները փորելով հանում են հոկտեմբերի վերջում՝ արևային, չոր եղանակին:
Միայն այդ դեպքում է հնարավոր երկար ժամանակով, մինչև 6 ամսով, պահեստավորել պալարները: Պահեստավորում են չոր, օդափոխվող զետեղարաններում՝ օդի ջերմությունը +8…+12 °С:
(Urtica urens L.) միատուն բույսերի ցեղ։ Տարածված է Հայաստանի բոլոր մարզերում։ Աճում է լեռնային, տափաստանային, անտառային գոտիներում, գետահովիտներում, խոնավ վայրերում։
Ի՞նչ կա եղինջի մեջ
100 գրամ եղինջում կա.
Սպիակուց – 3.7 գ
Ածխաջրեր – 5.4 գ
Ճարպեր – 0.5 գ
Ձուր – 85 գ
Բջջանյութ – 3.1 գ
Մոխիր – 2 գ
Վիտամիններ
Վիտամին А – 1.15 մգ
Վիտամին В1 – 0.2 մգ
Վիտամին В2 – 0.16 մգ
Վիտամին В4 – 17.4 մգ
Վիտամին В5 – 0.3 մգ
Վիտամին В6 – 0.1 մգ
Վիտամին В9 – 30 մկգ
Վիտամին С – 333 մգ
Վիտամին К – 498.6 մկգ
Վիտամին Е – 0.8 մգ
Վիտամին H – 0.5 մկգ
Նիացին – 0.39 մգ
Մակրոտարրեր
Կալցիում – 481 մգ
Կալիում– 334 մգ
Մագնիում – 57 մգ
Նատրիում – 80 մգ
Լուսածին (ֆոսֆոր) – 71 мг
Քլոր – 150 мг
Միկրոտարրեր
Երկաթ – 1.64 մգ
Պղինձ – 76 մկգ
Մարգանեց – 779 մկգ
Սելեն – 0.3 մկգ
Ցինկ– 0.34 մգ
Կալորիականությունը՝ մոտ 42 կկալ
Եղինջը դեղաբույս է
Եղինջը որպես դեղաբույս հնուց ի վեր հայտնի է մարդկությանը։ Դեռևս Դիոսկորիդը և Պլինիոսը նշել են նրա արյունահոսությունը դադարեցնող հատկության մասին։ Ավիցեննան բույսի տերևներն ու սերմերը օգտագործել է գլխուղեղի ախտահարումների, քթային արյունահոսության, ատամների հիվանդության, բրոնխիալ ասթմայի, պլևրիտների և շնչուղիների բորբոքումների ժամանակ, հաճախ եղինջը զուգակցելով մեղրի և որոշ դեղաբույսերի հետ։ Հունդը անճիրա անվան տակ օգտագործել է արյունախխման վերացման, խուխը ջրիկացնելու, բարակ աղիները մաքրելու, երիկամային քարային հիվանդության և միզապարկի ցավերի բուժման նպատակով։ Նշել է նաև եղինջի օգտակարությունը ջրգողության և մաշկային խոցերի դեպքում։ Առնոլդ Վիլլանովցու տվյալներով, մեղրի հետ խառնած եղինջի սերմերը քնաբեր են, դադարեցնում են փսխումը, վերացնում աղեխիթը, հազը, բուժում խոցերը, հոդաբորբը և շնչառական օրգանների ցրտառական հիվանդությունները։ Բժիշկ Ռեստին Պետրոսյանի տվյալներով եղինջի տերևը դեղ է համարվում կարկամյալ անդամի, հոդացավության, կաթվածի ժամանակ, զարթնեցնում է ջղերն ու թմրած երակը և միանգամայն հեղաշրջում է արյունը, տրվում է նաև փսխման և շնչարգելության ժամանակ։ Բույսից ստացվող քլորոֆիլն օգտագործվում է դեղագործության մեջ, սննդի և պարֆյումերիայի բնագավառում։
Եղինջից պատրաստված թեյը կամ եփուկը թեթևացնում են դաշտանի ցավերը և մեղմում են արնահոսությունը:
Բուժման նպատակով օգտագործում են բույսի տերևները, ծաղիկներն ու արմատը։ Տերևները մթերում են բույսի ծաղկման ժամանակ, հնձում գերանդիով, թողնում, որ թառամի, որից խայթը հիմնականում կորչում է, այնուհետև չորացնում բացօթյա, լավ քամահարվող տեղում։ Չոր հումքը մուգ կանաչ գույնի է, ունի թույլ հոտ, դառը համ։ Այն պահում են տուփերի մեջ, 2 տարի տևողությամբ։Արմատը հանում են աշնանը, չորացնում արևի տակ և պահում պարկի մեջ։ 10 կգ թարմ տերևներից ստացվում է 2-3 կգ չոր հումք։
Եղինջը որպես ուտեստ
Եղինջ ուտելուց բարձրանում է հեմոգլոբինի մակարդակը արյան մեջ, ինչպես նաև շատանում է էրիտրոցիտների քանակը: Եղինջի ընձյուղներից պատրաստում են համեղ սալաթներ, ապուրներ, կոտլետներ, թեյեր, վիտամինային կոկտեյլներ…
Եղինջը որպես պարարտանյութի հիմք
Եղինջից պարարտանյութ պատրաստելը դժվար չէ՝ վերգետնյա մասերը լցնում են ջրի մեջ և սպասում մինչև եփ գա: Թուրմը պատրաստելիս պետք է հետևել հետևյալ կանոններին.
Ընձյուղներն հավաքում են մինչև սերմերի գոյանալը;
Բույսը պետք է առողջ ու անվնաս լինի;
Թուրմը պետք է շաբաթական 2-3 անգամ խառնել;
Թուրմը ավելի լավ է պատրաստել արևի տակ, քանի որ բարձր ջերմությունները արագացնում են խմորման գործընթացը;
Խմորումն արագացնելու համար կարելի է լուծույթին, որպես կատալիզատոր, խմորիչ (դրոժ), կամ նախորդ անգամ պատրաստվածից մի փոքր մերան ավելացնել;
Մերանը կարելի է երկար ժամանակ պահել պլասիկ անոթի մեջ, ձմռանը տաք տեղում;
Թուրմով սնուցումն անել երկու շաբաթը մեկ անգամ: Սնուցումից հետո բույսերը պետք է լավ ջրել:
Թուրմի վատ հոտից կարելի է ազատվել եթե հեղուկի մեջ գցել Կատվախոտի (валериана лекарственная) արմատ:
Եղինջի թուրմի պատրաստման բաղադրատոմսեր
Եղինջի թուրմի հիմքով պատրաստվող պարարտանյութերի տարբեր բաղադրատոմսեր կան, որոնք նախատեսված են տարբեր բույսեր սնուցելու համար:
Եղինջից ու հացից պատրաստված պարարտանյութ
Ջրի մեջ լցնում են եղինջի վերգետնյա մասեր, հացի, բուլկեղենի, պաքսիմատի մնացորդներ և խմորիչ (թթխմոր, դրոժ): Լուծույթը խմորում են 3-5 օր: Տակառը, որում պատրաստվում է թուրմը պետք է լցված լինի եղինջի թփերով 3/4-ով, ծածկվի նույն բարձրությամբ ջրով, որպեսզի եռ գալու ընթացքում թուրմը չթափվի: Պատրաստի թուրմը քամում են և, բույսերը սնուցելուց առաջ, բացում ջրով՝ 1:10 հարաբերակցությամբ:
Եղինջից և կաթնուկից պատրաստված պարարտանյութ
Պատրաստման ձևը նույնն է, ինչ վերը նկարագրվածը: Կաթնուկը և եղինջը հավաքում են մինչև սերմեր առաջանալը, մի քիչ չորացնում են, կտրատում ու լցնում տակառի մեջ:Լուծույթը խմորում են 4-5 օր: Պատրաստի թուրմին կարելի է փայտի մոխիր ավելացնել: Բացի Կաթնուկից, լուծույթի մեջ կարելի է թորել հետևյալ բույսերի կանաչ զանգվածը՝
Ցուցակից երևում է, որ պարտեզի համարյա բոլոր մոլախոտերը կարելի է օգտագործել: Բայց կան բույսեր, որոնք չի կարելի օգտագործել: Դա Պատատուկ դաշտայիննէ, այն թունավոր է, ինչպես նաև հացազգիները, որոնք կարող են վնասակար, սպիրտ պարունակող միացություններ գոյացնել:
Մեթանային խմորման եղանակը
Վերը նշված պատրաստման եղանակները կարելի է կատարելագործել՝ եռման շրջանում ռետինե թաղանթով հերմետիկ փակելով տակառը, ինչը թույլ կտա առավելագույնս պահպանել ընթացքում առաջացող նյութերը, օրինակ ազոտը: Մեթանային խմորումը ընթանում է մոտ 2 շաբաթ:
Որ բույսերի համար է օգտակար եղինջից պատրաստված թուրմը
Եղինջից պատրաստված թուրմը օգտակար է համարյա բոլոր բույսերի համար: Ելակի համար շատ օգտակար է եղինջից և հացից պատրաստված թուրմը՝ հեշտ յուրացվող կալիումի և ազոտի շնորհիվ: Կալիումը քաղցրեցնում է պտուղները, իսկ ազոտը բույսի ընդանուր սնուցման համար է:
Եղինջի թուրմով ջրված հողում շատանում են Անձրևավորդերը:
Լոլիկի, տաքդեղի, կաղամբի, վարունգի համար էլ ազոտի, կալիումի և կալցիումի առկայությունը շատ օգտակար է: Սնուցումն անում են 2 շաբաթը մեկ անգամ:
Ուշադրություն: Սնուցման համար պատրաստված թուրմը պետք է առնվազն 1 շաբաթվա խմորում անցած լինի: Այլապես կարող է վնաս հասցնել բույսերին:
Ծաղիկներն էլ են պարարտացնում եղինջի թուրմով, սակայն առանց խմորիչի են պատրաստում, քանի որ շատ ծաղիկներ լավ չեն տանում խմորիչի առկայությունը:
Որ բույսերը պետք չէ սնուցել եղինջի թուրմով
Եղինջի թուրմը բացասաբար է ազդում սոխի, սխտորի և բոլոր բակլազգիների վրա:
Եղինջի օգտագործման այլ ոլորտներ
Եղինջի տերևներից ստանում են կանաչ ներկ, իսկ կոճղարմատից` դեղին ներկ: Ցողուններից՝ թուղթ, բարձրորակ թել, որից պատրաստում են կոպիտ գործվածք, պարան և այլն։
Թարխունը (անգլ.՝ Tarragon, ռուս.՝ Эстраго́н, Тарху́н, լատ.՝Artemísia dracuncúlus), աստղածաղկազգիների (բարդածաղկավորներ) ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույս է։ Տարածված տերևաբանջար է, որն օգտագործվում է բացառապես թարմ վիճակում որպես կանաչի, իսկ կերակուրների մեջ գրեթե չի օգտագործվում։
Բացի տերևաբանջար լինելուց, եթերային յուղերով հարուստ թարխունը բուժիչ հատկություններ էլ ունի: Վերականգնում է ախորժակը, մաքրում է արյունը, համարվում է շատ օգտակար օրգանիզմում վիտամին C-ի պակասության դեպքում:
Թարխունը կարող է մինչև 1,5 մետր հասակ առնել, ունի ուղիղ ցողուններ և երկար, նշտարանման տերևներ:
Որտեղ և ինչպես ցանել
Թարխունը պահանջկոտ բույս չէ, սակայն, ինչպես ցանկացած մշակաբույս, ունի իր առանձնահատուկ պահանջները:
Թարխունը կարող է աճել ծառերի ու թփերի ստվերում, սակայն առավել հարմարավետ է իրեն զգում և ինտենսիվորեն կանաչ զանգված է ձևավորում պայծառ լուսավորված տեղերում:
Հողի նկատմամբ գլխավոր պահանջը թեթև, լավ ջրա և օդաթափանց լինելն է: Այնպես որ ծանր կավահողերում թարխուն ցանելուց/տնկելուց առաջ հողին ավազ, տորֆ ու փտած գոմաղբեն խառնում:
Թարխունը չի սիրում բարձր թթվայնություն ունեցող հողեր: Բարձր թթվայնությունը նվազեցնում են հողի хет փայտի մոխիր, աղացած կավիճ, կիր կամ դոլոմիտի ալյուր խառնելով:
Թարխունի համար հարմար չեն նաև ճահճացող ու գերխոնավ հողերը: Այդպիսի տեղերում անհրաժեշտ կլինի բարձր մարգեր սարքել:
Թարխունի համար ոչ նպաստավոր նախորդող մշակաբույսեր են գետնատանձը (топинамбур), հազարը, եղերդը (цикорий): Նպաստավոր նախորդողներ են բակլազգիները:
Կարելի է ինչպես գարնանացան, այնպես էլ աշնանացան անել: Մանր սերմերը պարզապես սփռում են նախապես պատրաստված տեղում և ծածկում բարակ հողի շերտով:
Թարխունը ցանում են միմյանցից 30 սմ հեռու շարքերով:
Սերմերը ծլում են 1-2 շաբաթից: Որոշ ժամանակ անց պետք է նոսրացում կատարել:
Ավելի վաղ բերք ստանալու համար թարխունը կարելի է տանը կամ ջերմոցում սածիլել և այգի տեղափոխել տաքերն ընկնելուն պես:
Թարխունը բազմամյա բույս է և կարող է նույն տեղում մի քանի տարի աճել: Բայց տարիքն առած բույսի տերևներն ավելի կոշտ են լինում: Խորհուրդ է տրվում 5-7 տարին մեկ նոր տնկարկ անել:
Բազմացման այլ եղանակներ
Թարխունը սերմերով բազմացնելը ամենահեշտ, բայց ոչ ամենաարդյունավետ ձևն է: Ամեն վեգետացիոն բոլորապտույտից հետո սերմերի վորակն ընկնում է, բույսերում նվազում է եթերային յուղերի պարունակությունը, ինչը նվազեցնում է թարխունի բուրմունքը: Ահա թե ինչու հմուտ պարտիզպանները գերադասում են բազմացման վեգետացիոն եղանակը՝ բույսի բաժանումով կամ կտրոններով:
Թուփը բաժանելով բազմացնելու համար, վաղ գարնանը կամ աշնան սկզբում թուփը փորում, հանում են հողից և զգուշորեն բաժանում են երկու կամ ավելի մասերի: Ստացված նոր թփերը տնկում են նախապես պատրաստված տեղերում: Հնարավորության դեպքում, լավ կլինի թփերի արմատները տնկելուց առաջ թաթախել աճի խթանիչի մեջ և փոշոտել ակտիվացված ածխով կամ փայտի մոխիրով: Տնկելուց հետո առատ ջրում են:
Կտրոններով բազմացնելու համար, գարնանը, թարխունի ճյուղերից կտրում են 10-15 սմ երկարությամբ կտրոններ: Կտրոնների ներքևի կտրվացքն անում են թեք: Կտրոնները խրում են խոնավ ավազի մեջ և ծածկում պոլիէթիլենային թաղանթով կամ պլաստիկ շշերով: Հնարավորության դեպքում, լավ կլինի կտրոնները 24 ժամով ընկղմել որևէ արմատառաջացման խթանիչի մեջ: Մոտ մեկ ամսից կառաջանան արմատներ և կսկսի բույսի ձևավորումը: Այդ փուլում բույսերը կարելի է տեղափոխել բաց գրունտ:
Խնամքը
Թարխունի խնամքը բարդ չէ, պետք է պարբերաբար փխրեցնել հողը, քաղհանել մոլախոտերը, ջրել և, անհրաժեշտության դեպքում պարարտացնել: Уход за тархуном не представляет особенной сложности и включает традиционные мероприятия: рыхление, удаление сорняков, поливы и подкормки.
Առաջին տարում բույսը չի ծաղկում, միայն ձևավորվում է:
Որպես օրգանական պարարտանյութ խորհուրդ է տրվում կիրառել փտած գոմաղբ: Շատ ազոտ պարունակող պարարտանյութեր կիրառել պետք չէ, քանի որ դա կարող է հանգեցնել համային որակի կորստի:
Ջրել, մանավանդ ստվերում աճող բույսերը, պետք է չափավոր, թույլ չտալով հողի գերխոնավացում:
Ցրտերից առաջ լավ կլինի թարխունի արմատները տորֆովկամ փայտի սղոցուքով ցանքածածկել, իսկ վերգետնյա մասը կամ կտրել, կամ էլ թողնել մինչև գարուն:
Քինոան (անգլ.՝ Quinoa, ռուս.՝ Киноа, լատ.՝ Chenopōdium quīnoa) հավակատարազգիների ընտանիքի (Amaranthaceae)միամյա խոտաբույս է: Իր հայրենիքում՝ Հարավային Ամերիկայի Անդերում Քինոան աճում է բարձր լեռնային գոտիներում, սիրում է պաղ գիշերներ և վատ է տանում ցերեկվա տապը:
Աճեցման համար ցերեկվա ամենաբարենպաստ ջերմաստիճանը +32-ից ոչ ավելն է, իսկ գիշերվանը +10…+15 է: Քինոայի սերմերը բավականին արագ են ծլում, բավական է 6-8 ժամով թրջել և կհայտնվեն փոքրիկ արմատները: Ցանքը ճիշտ է միանգամից անել՝ +6…+8 աստիճան տաքացած բաց գրունտում, քանի որ ծիլերը լավ են աճում հենց ցածր ջերմաստիճաններին: Եթե հողի ջերմությունը +15-ից բարձր է, սերմերը կարող են չծլել: Այդ դեպքում խորհուրդ է տրվում ցանել նախապես 2-3 օր սառնարանի սառցաբաժնում սառեցված սերմեր: Քինոան գերադասելի է ցանել 40-60 սմ իրարից հեռու շարքերով 0,5 սմ խորությամբ՝ բույսերի արանքում թողնելով 20-450սմ տարածություն:
Ցանելուց հետո հողը խոնավ են պահում: Շարքերը կարելի է ցանքածածկել, որպեսզի խոնավությունը երկար պահպանվի: Դա կարևոր է, քանի որ ծիլերն առաջանալուց հետո և մինչև 2-3 իսկական տերևներ առաջանալը ջրելը հակացուցված է: Սկզբնական շրջանում Քինոան բավականին դանդաղ է աճում, բայց մոտ 30 սմ հասակ առնելուց հետո, սկսում է բուռն աճել: Ամռան ընթացքում Քիոնան կարող է մինչև 1,5 մ աճ տալ: Իսկ եթե հողը պարարտ է և լրացուցիչ ազոտային և լուսածինային սնուցում տրվի, ապա կարող է հասնել մարդու հասակին:
Քինոան պատրաստ է բերքահավաքի երբ տերևների դեղնելուց ու թափվելուց հետո կմնան միայն սերմեր կրող կատարները: Սերմերը պետք է չոր լինեն և տրարելուց հեշտությամբ թափվեն: Քինոան չի վախենում թեթև ցրտերից, այնպես որ եթե սերմերը դեռ կանաչ են, կարելի է հանգիստ սպասելհասունանալուն: Բերքը լավ է հավաքել չոր եղանակին, հակառակ դեպքում սերմերը խոնավությունից կարող են ծլել: Եթե այնուամենայնիվ բերքը խոնավացել է, ապա կատարները պետք է անհապաղ կախել ծածկի տակ ու չորացնել:
Սերմերը կատարներից կորզելու համար պետք է կալսել և քամհարել:
Ի տարբերություն հացազգիների, Քինոայի սերմերը կարծր կեղևով պատված չեն և հղկման կարիք չունեն: Սակայն պատված են Սապոնին կոչվող դառը նյութով, ինչի շնորհիվ թռչուններեն այն չեն ուտում: Օգտագործելուց առաջ սերմերը պետք է լավ՝ առնվազն 5 անգամ լվանալ:
Հավակատարը (անգլ.՝ Amaranth, ռուս.՝ Амарант, լատ.՝ Amaranthus), հավակատարազգիների ընտանիքի միամյա և բազմամյա բույսերի ցեղ է։ Հայտնի է մոտ 80 տեսակ։
Հավակատարի օգտակար նյութերով հարուստ տերևները, քայքայվելուց հետո, ունակ են էականորեն բերրիացնել հողը:
Հողի նկատմամբ առանձնահատուկ պահանջներ չունի, աճում է նույնիսկ աղուտներում: Չի սիրում հողի գերխոնավացում, երաշտադիմացկուն է և, գործնականում, չի հիվանդանում:
Հավակատարի արմատները մինչև 2 մ խորանում են հողի մեջ, ինչով բարելավում են հողի կառուցվածքը:
Քանի որ Հավակատարը ջերմասեր բույս է, այն տնկում են կամ ուշ գարնանը, կամ էլ ամռանը՝ երբ հիմնական մշակաբույսերից հետո տեղ է ազատվում:
Ցանելուց առաջ Հավակատարի սերմերը խառնում են ավազի հետ:
Հնձում են Հավակատարը մինչև ծաղկելը:
Սիսեռը, (լատ.՝ Cicer), բակլազգիների (թիթեռնածաղկավորներ) ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ է։ Հայտնի է 27 տեսակ։ Մշակության մեջ տարածված է սովորական սիսեռը (Cicer arietinum)։
Հյաստանում վայրի վիճակում աճում են երկու տեսակներ՝
Սիսեռ շատ փոքրիկ (Cicerminutum)
Սիսեռ անատոլիական (Ciceranatolicum)։
Հանդիպում է Վայոց ձորի և Սյունիքի մարզերում։
Վաղահաս սիսեռի վեգետացիոն շրջանը 90-100 օր է, մնացածների դեպքում 150-220 օր:
Ծլում է օդի 3-5 աստիճան տաքության դեպքում: Ծիլերը կարող են դիմանալ մինուս 8-11 աստիճան կարճատև ցրտահարությանը:
Ծաղկելու և պտուղներ ձևավորելու շրջանում, օդի ամենահարմարավետ ջերմությունը +24-28°C է:
Կիրառում
Պարենային մշակաբույս է, օգտագործվում է սննդի, հրուշակեղենի, պահածոների արդյունաբերությունում։
Լավ սիդերատ է, արմատները հարստացնում են հողը ազոտով, իսկ մինչև ծաղկելը հնձված կանաչ զանգվածը, խառնվելով հողի հետ ու քայքայվելով, հարստացնում է հողը օրագանական և հանքային տարրերով:
Օգտագործում են սիրտ-անթային, վահանագեղձի, անեմիայի, շաքարային դիաբետի, մաշկային հիվանդությունների դեպքում։ Հակացուցված է` մետեորիզմի, ստամոքսահյութի, բարձր թթվայնության, նեֆրիտի, հոդատապի դեպքում։
Սիսեռը ցրտադիմացկուն է և չի պահանջում հաճախակի ճրարբիացում:
Ոսպը (անգլ.՝ Lentil, ռուս.՝ Чечевица, լատ.՝ Lens), միամյա բույս է, պատկանում է բակլազգիների (թիթեռնածաղկավորների) ընտանիքին։ Հայտնի է մոտ 6 տեսակ։
Կախված տեսակից, Ոսպի վեգետացիոն շրջանը կազմում է 75-115 օր: Ծիլերը հայտնվում են ցանելուց 6-10 օր հետո:
Մինչև ծաղկելը Ոսպը դանդաղ է աճում, իսկ ծաղկելուց հետո սկսում է բուռն աճել ու ճյուղավորվել:
Որպես սիդերատ աճեցվող Ոսպը, հնձում և հողին են խառնում մինչև ծաղկելը:
Ոսպի սերմերը սկսում են ծլել +4 և ավելի ջերմաստիճանի դեպքում: Ծիլերը կարող են դիմանալ կարճաժամկետ ցրտահարությանը: Աճի և զարգացման համար ամենահարմար ջերմաստիճանների տիրույթն է +17-+22 աստիճանը:
Առանձնապես սկզբնական շրջանում, Ոսպը շատ պահանջկոտ է ջրի նկատմամբ: Ոսպ աճեցնելու համար ամենահարմարն են փխրուն ավազակավային և ավազահողային, կրով հարուստ հողերը: Ծանր, թթվային և աղուտ հողերում Ոսպը շատ ցածր բերքատվություն ունի:
Ֆիզալիսը (լատ.՝ Physális philadélphica) լոլիկի բարեկամներից է, պատկանում է մորմազգիների ընտանիքին: Միջատների միջոցով փոշոտվող մշակաբույս է: Այս մշակաբույսը պահանջկոտ չէ հողի նկատմամբ, կարող է աճել բոլոր տիպի հողերում, բացառությամբ թթու հողերից /PH=4,5/: Արարատյան հարթավայրում ցանքը պետք է կատարել մարտի երկրորդ, իսկ նախալեռնային շրջաններում` ապրիլի առաջին տասօրյակում: Բանջարանային ֆիզալիսի սերմերը կարող են ծլել 15C ջերմաստիճանի դեպքում, իսկ համերաշխ ծիլերը ի հայտ են գալիս 25C ջերմաստիճանի դեպքում. 14-15 օր հետո: 40 օրական սածիլները դաշտ պետք է տեղափոխել 90 x 70սմ սխեմայով, բույսը բույսից տնկելով 30սմ հեռավորությամբ: Բանջարային ֆիզալիսը օգտագործում են սննդաարդյունաբերության մեջ և դեկորատիվ նպատակներով: Նրանց ստանում են ներկեր: Պտուղները օգտագործում թարմ վիճակում, ինչպես նաև նրանցից պատրաստում են մուրաբաներ, մարմելադներ, թթուներ: Օգտագործում են հրուշակեղենի և սալաթների մեջ: Ի տարբերություն պոմիդորի, այս մշակաբույսի պտուղները շատ պահունակ և փխրուն են:
Լոբին (լատ.՝ Phaseolus vulgaris), ընդավորների ընտանիքին (Leguminosae) պատկանող խոտանման ցողուններով բույս է։ Ըստ թփի ձևի՝ լոբին կարող է լինել փաթաթվող և թփային։
Սպիտակուցային նյութերով լոբու հատիկները մոտենում են մսին։ Լոբու հատիկների մեջ սպիտակուցները կազմում են 20-22% (մսում՝ 20-23%)։ Կանաչ լոբու մեջ սպիտակուցները 6-7% են։ Բացի այդ լոբին պարունակում է մոտ 2% ճարպ և, վերջապես, վիտամիններ ու հանքային աղեր։
Լոբին աճելիս նաև հարստացնում է հողը ազոտով:
Լոբին ջերմասեր մշակաբույս է, սերմերը ծլում են 12-15 աստիճան ջերմության դեպքում, իսկ ծիլերը և բույսը չեն դիմանում 0 ստիճանին:
Ցանելուց առաջ լոբու սերմերը 20 րոպե թրջում են կալիումի պերմանգանատի 1 տոկոսանոց (10 գ՝ 1 լ ջրին) լուծույթի մեջ, հետո լավ լվանում հոսող ջրի տակ, այնուհետև չորացնում ստվերում:
Եթե լոբին ցանվում է բերքի համար ապա.
Թփային լոբին ցանում են 5-6 սմ խորությամբ, իրարից 20-25 սմ հեռավորության վրա, իսկ շարքերի միջև թողնում են 40 սմ: Փաթաթվող լոբու շարքերի միջև թողնում են 50 սմ տարածություն և ցանում են 25-30 սմ իրարից հեռու: Ամեն բույսի համար տնկում են մինչև 1,5 մ բարձրությամբ ձողեր կամ նախատեսում են այլ հարմարություններ, որպեսզի բույսը փաթաթվելով վեր աճի:
Լոբին գերադասում է չեզոք և թույլ թթվայնություն ունեցող հողեր (рН 6-7): Սիդերացիայիհամար լոբին ցանում են շատ ավելի խիտ և հնձում ու հողին են խառնում մինչև ծաղկելը:
Սոյա, (լատ.՝ Glycine), պատկանում է բակլազգիների ընտանիքի խոտաբույսերի ցեղին։ Այն ունի մի քանի տասնյակ տեսակ։ Մշակության մեջ տարածված է թավոտ կամ մշակովի սոյա (Glycine․ hispida կամ Clycine max)։ Սոյա մշակովին միամյա է, վեգետացիոն շրջանը 90-160 օր է։ Արմատները խորանում են մինչև 1,5 մ և ավելի: Դրանց վրա բնակվում են բակտերիաներ, որոնք օդից ազոտ են կորզում, ինչով ոչ միայն ապահովում են սոյային, այլև որոշ քանակությամբ պաշարում են հողում:
Սոյան ճյուղավորվում է ու կազմում է մինչև 1 մ բարձրության թուփ:
Բակլազգիների մեջ սոյան առաջատար բույսի համարում ունի, քանի որ, բացի սիդերատ լինելուց, լայնորեն օգտագործվում է որպես սննդամթերք և անասնակեր: Սոյայի սպիտակուցը, իր հատկություններով, շատ մոտ է կենդանական ծագման սպիտակուցներին: Սոյայի չոր խոտը արժեքավոր անասնակեր է և իր սննդարարությամբ չի զիջում առվույտին ու երեքնուկին: Սոյան որպես սիդերատ հնձում և խառնում են հողին մինչև ծաղկելը: