Tag Archives: плющ

Բաղեղ Ալժիրյան

Բաղեղ Ալժիրյանը (անգլ.՝ Algerian Ivy, Canarian Ivy,  ռուս.՝ Плющ алжирский, լատ.՝ Hedera algeriensis, Hedera canariensis) բաղեղի տեսակ է, որն աճում է Կանարյան կղզիներում և Հյուսիսային Աֆրիկայում:
Մշտադալար, մագլցող բույս է, որը հարմար հենարան գտնելու դեպքում բարձրանում է մինչև 20-30 մետր: Կարող է նաև տարածվել հողի մակերեսով:
Որպես սենյակային բույս տարածված է Բաղեղ Ալժիրյանի խայտաբղետ տեսակը՝ Нedera canariensis Varиegata (Hedera algerinsis «Gloire de Marengo»):

Աճեցման պայմանները

Տեղը. Բաղեղ Ալժիրյանը, ինչպես բոլոր բաղեղները, ստվերադիմացկուն է, սական խայտաբղետ տեսակներին, գույները պահպանելու համար անհրաժեշտ է լավ, բայց ցրված լուսավորություն:
Ջերմաստիճանը. Ամռան լավագույն ջերմաստիճանը մոտ +18C է, իսկ ձմռանը՝ +6 – +12 C. Չի վախենում միջանցքահովերից և ջերմաստիճանի կտրուկ փոփոխությունից:
Ջրելը. Ամռանը ոռոգումը պետք է լինի առատ և պարբերական: Հողի լրիվ չորանալը, ինչպես նաև ջրախեղդ վիճակը ցանկալի վտանգավոր են: Ձմռանը, եթե բույսը մնում է տաք սենյակում, ջրում են նյուն հաճախականությամբ, իսկ եթե սենյակում ցածր ջերմաստիճան է, ջրում են քիչ, ըստ հողը լրիվ չչորանալու անհրաժեշտության:
Օդի խոնավությունը. Օդի ջերմաստիճանը +20 C գերազանցելու դեպքում բույսը պետք է պարբերաբար ցողել սենյակային ջերմաստիճանի ջրով:
 Պարարտացումը. Գարնանը և ամռանը, ըստ բույսի վիճակի, կարելի է ամիսը 2-3 անգամ լրացուցիչ սնուցում անել: Ձմռանը՝ ամիսը 1 անգամ: Ավելորդ պարարտացումը վնասակար է, բաղեղի տերևները դեղնում են ու թափվում:
Տեղափոխումը. Ծաղկամանից՝ ավելի մեծ ծաղկաման տեղափոխումը, ըստ անհրաժեշտության, կատարում են գարնանը: Ծաղկամանը գերադասելի է լինի լայն ու ոչ շատ խոր, քանի որ արմատները մակերեսային են:
Հողը. Հողախառնուրդի նկատմամբ հատուկ պահանջներ չկան:
Տես նաև Բաղեղ Սովորականի մասին հոդվածը ==>

Հղումներ

WP_20170223_008

Բաղեղ սովորական

Բաղեղ սովորականը (անգլ.՝ English Ivy, Common Ivy, ռուս.՝ Плющ обыкновенный, լատ.՝ Hedera helix)  շուրջ 60 ցեղ և 500 տեսակ ընդգրկող ընտանիքի՝ Հայաստանում տարածված միակ ներկայացուցիչն է։
Բաղեղները մշտադալար լիանանման թփեր են, հերթադիր տերևադասավորությամբ։ Տերևները կաշվեկերպ են, պարզ, ամբողջական։ Ծաղիկները հավաքված են գնդաձև հովանոցներում, ողկույզներում կամ հուրաններում։ Պտուղը հատապտղանման է, կապտասև գույնով, մսալի պտղամսով։ Հայաստանում բնական տարածում ունեցող սովորական բաղեղը մշտադալար փաթաթվող բույս է, որը, սովորաբար կառչելով, բարձրանում է ծառերի վրա՝ հասնելով մինչև 20 մ բարձրության և հիմքի մասում ցողունի 8-10 սմ տրամագծի։ Համապատասխան հենարանի բացակայության դեպքում, փռվում է հողի մակերեսին և ստեղծում համատարած կանաչ ծածկոց։ Տերևները պոլիմորֆ են, երիտասարդ ճյուղերի վրա՝ խոշոր, ռոմբաձև, նշտարանման։
Տես նաև Ալժիրյան բաղեղի մասին հոդվածը ==>

Աճեցման պայմանները
Հողախառնուրդը՝ տերևային բուսահող : ճմահող : ավազ (1:3:1)
Հողի թթվայնությունը՝ թույլ թթվային (5.0-6.0),
չեզոք (6.0-7.0)
Լուսավորությունը՝ պայծառ, ցրված
կիսաստվեր
ստվեր
Ջրելը ամռանը՝ առատ
Ջրելը ձմռանը՝ չափավոր
Օդի խոնավությունը բարձր՝ >60%
նորմալ՝ 30% – 60%
Օդի ջերմաստիճանը ձմռանը՝  +10°C – +15°C

Առանց հողի, ջրի մեջ բաղեղ աճեցնելը

Կամայական ձևի կավե, ապակյա կամ պլաստիկ անոթի մեջ լցնում են կերամզիտ, պերլիտ, խոշոր ավազ կամ մանր քարեր և տնկում բաղեղը։ Լցնում են թորած, իսկ դրա բացակայության դեպքում, հնեցված, քլորազերծ ջուր՝ այնքան, որ արմատները լինեն ջրի մեջ։

Տեղադրում են սենյակում կամ դրսում, պայծառ լուսավորության ներքո։ Եթե բաղեղը նոր պետք է արմատակալի, ապա ջուրը որտեղ այն պահվում է, պետք է 2-3 օրը մեկ փոխվի, իսկ երբ ուժեղ արմատային համակարգ կա, ջուրը փոխում են 6-7 օրը մեկ։

Նոր արմատակալող բաղեղի ճյուղերը տեղադրում են արևի ուղիղ ճառագայթներից պաշպանված կիսաստվերում։ Օդի +18…+27°C ջերմաստիճանի դեպքում, արմատները հայտնվում են 4-6 շաբաթ անց։

Հղումներ