Անունը | Տեղի լուսավորվածությունը | ||
Արև | Արև | Արև | |
6 ժամ և ավելի | 4-6 ժամ | 2-4 ժամ | |
Անանուխ (Mint, Мята, Méntha) |
+ | + | |
Անիսոն (Anise, Анис обыкновенный, Pimpinella anisum) |
|||
Զոպա (Hyssop, Иссоп, Hyssopus) |
|||
Ճարճրուկ (Rocket salad, Руккола, Eruca sativa) |
+ | ||
Բորաժ (Borage, Бораго, Borago) |
+ | ||
Դաղձ (Mentha, Мята, Méntha) |
|||
Դանդուռ (Purslane, Портулак, Portulaca) |
|||
Դափնի (Bay, Лавр, Laurus nobilis) |
+ | + | |
Եղեսպակ (Sage, Шалфей, Sālvia officinālis) |
+ | ||
Թարխուն (Tarragon, Эстрагон, Artemísia dracuncúlus) |
+ | + | |
Խավարածիլ (Rheum, Ревень, Rheum) | |||
Խնկենի (Խնկածաղիկ, Oregano, Душица, Origanum) |
|||
Խնկունի (Հազրեվարդ, Rosemary, Розмарин, Rosmarinus) |
|||
Ծիթրոն (Savory, Чабер, Satureja) |
|||
Կերբելուկ (Chervil, Кервель, Anthriscus cerefolium) |
+ | ||
Կորեական նանա-Korean mint-Корейская мята-Agastache rugosa |
|||
Համեմ, գինձ (Coriander, Кориандр, Coriandrum sativum) |
+ | + | |
Ղանձիլ (Черемша, Ramsons, Allium ursinum) |
|||
Մաղադանոս (Parsley, Петрушка, Petroselínum) |
+ | + | |
Մանանեխ (Mustard, Горчица салатная, Brassica juncea) |
|||
Մեղվախոտ (Lemon balm, Мелисса, Melissa officinalis) |
|||
Նեխուր (Apium, Cельдерей, Apium) |
|||
Ուրց (Thyme, Тимьян, Thymus) |
|||
Չաման (Քիմիոն, Caraway, Тмин, Carum) |
|||
Պերիլա (Perilla, Перилла, Perilla) |
+ | ||
Ռեհան (Basil, Базилик, Ocimum basilicum) |
+ | ||
Սամիթ (Dill, Укроп, Anéthum) |
+ | ||
Սպանդ (Rue, Рута, Ruta) |
|||
Սոխ կտրող, սեզատերև (Chives, Шнитт-лук, Allium schoenoprasum) |
+ | + | |
Սուսամբար (Majoram, Майоран, Origanum majorana) |
+ |
Tag Archives: դափնի
Ինչ բույսեր կարելի է պահել ցուրտ սենյակում
Իլենիները (Spindle, Бересклет) կարելի է պահել -5…+5°C ջերմաստիճանում: Իլենու Euonymus fortunei «Coloratus» կամ Euonymus fortunei ‘Emerald ‘n’ Gold’ տեսակները կարող են դիմանալ մինչև -35°C ցրտահարությանը:
Բաղեղները (Ivy, Плющ) կարող են դիմանալ մինչև -10°C ցրտահարությանը:
Կամելիան (Camellia, Камелия) կարող է դիմանալ զրոյից նվազ մինչև -5°C ցրտին, իսկ ամենից հարմարավետ պայմաններն են՝ 0°…+15°C:
Կակտուսները շատ դիմացկուն են ու հարմարվող: Հայտնի է, որ հանգիստ դիմանում են երաշտին, բայց նաև տեսակների մեծամասնությունը հարմարավետ են իրենց զգում +5°C-ի դեպքում:
Ցիտրուսայինները կարող են ձմեռն անցկացնել նվազագույնը +7°C օդի ջերմություն ունեցող վայրում:
Դափնին (laurus, лавр), ինչպես նաև Խորդենին (герань), Ֆուքսիան, Գորտենզիան, Քրիզանթեմը և Շիմշատը (самшит) կհանդուրժեն +5…+6°C:
Գաճաճ փշատերևները՝ Արաուկարիան, Դրախտանոճին (туя), Նոճին (кипарис), Կրիպտոմերիան կարելի է ձմռանը պահել +6…+10°C օդի ջերմություն ունեցող վայրում: Կարող են դիմանալ մինչև -5°C կարճատև ցրտահարություններին:
Հավամրգին (Heather, Вереск) չի կորցնում իր գեղեցիկ տեսքը նույնիսկ ամբողջովին սառչելուց հետո: Ցրտադիմացկուն է, իրեն շատ լավ է զգում սկսած +5°C-ից:
Հինգ բույսեր, որոնք հարմար են մանկական սենյակում աճեցնելու համար
1. Հինածաղիկ (Impatiens, Бальзамин)
Պարտեզի ամենատոկուն ծաղիկներից մեկը՝ Ուոլերի Հինածաղիկը, շատերին է ծանոթ որպես տարածված սենյակային բույս: Հինածաղկի գեղեցկությունը չի զիջում նրա տոկունությանը, իսկ խնամքի դյուրինությունը նպաստում է լայնորեն տարածվելուն:
2. Կալանխոե (Kalanchoe, Каланхоэ)
Մանկական սենյակի պայծառ զարդ կարող է դառնալ կալանխոեն, որը հայտնի է իր տեսակների բազմազանությամբ և հրաշալի ծաղկման ձևերով:
Այս սուկուլենտ բույսի շատ տեսակներ աճեցվում են զուտ գեղեցիկ, թանձր, ատամնավոր տերևներ ունենալու համար, բայց կան տեսակներ, որոնք շլացնում են իրենց անդուլորեն ծաղկող ծաղկաբույլերով:
Աճեցնելը հեշտ է, լավ է տանում ցրված լուսավորությունը, հեշտ է հարմարվում նոր տեղին:
Կարդալ Կալանխոեի մասին ==>
Գնել Կալանխոե ==>
3. Քլորոֆիտում (Chlorophytum, Хлорофитум)
Սաղարթավոր զարդաբույսերից լավագույն թեկնածուն արագաճ Քլորոֆիտումն է:
Խնամելը շատ հեշտ է՝ ցրված լույս, ոչ առատ ջրարբիացում, նվազագույն լրացուցիչ սնուցում է պահանջում:
Կարդալ Քլորոֆիտումի մասին ==>
Գնել Քլորոֆիտում ==>
4. Աֆրիկյան մանուշակ (African violet, Saintpaulia, Сенполия)
Շատ հեշտ աճեցվող, փոքրիկ ու շատ գեղեցիկ ծաղկող բույս է Աֆրիկյան մանուշակը: Թավշյա փոքրիկ տերևները հաճելի է շոշափել: Այդ նույն տերևներով շատ հեշտ է բազմացնել բույսը և սենյակը լցնել ծաղկող բույսի հմայքով:
5. Բաղրջուկ (Չինական վարդ, Hibiscus, Гибискус)
Սենյակային խոշոր բույսերից, մանկական սենյակի համար ամենահարմարը Չինական վարդն է: Չինական վարդի հազարից ավելի տեսակներ կան այժմ, որոնք աճում և գեղեցկացնում են թե՛ սենյակները, թե՛ պարտեզներն ու փողոցները:
Չինական վարդը լավ ազդեցություն ունի սենյակի օդի վրա: Որպեսզի Չինական վարդը իրեն հարմարավետ զգա և այն տարեց-տարի ծաղկի, պետք է տեղադրել ծառը լուսավոր տեղում, ձմռանը տերևները հաճախակի ցողել ջրով իսկ ամռանը առատ ջրել և լրացուցիչ սնուցում տալ: Ծաղկման շրջանի ավարտից հետո Չինական վարդի երկարած ճյուղերը պետք է կարճեցնել:
Կարդալ Բաղրջուկի մասին ==>
Գնել Բաղրջուկ ==>
Բացի վերը թվարկվածներից ուշադրության են արժանի նաև հետևյալ բույսերը՝
- Սանսևիերիան (Sansevieria, Сансевиерия)
- Դափնի ազնիվ, (Laurus, Лавр благородный)
- Բոլոր առանց փշերի ցիտրուսայինները
- Օձաբույս (Aspidistra, Аспидистра)
- Մրտենի (Myrtus, Myrtle, Мирт)
- Սրճենի (Coffea, Кофе)
- Սպաթիֆիլում (Spath, Spathiphyllum, Спатифиллум)
Դափնի ազնիվ
Դափնին (անգլ․՝ Bay tree, Bay laurel, Sweet bay, ռուս․՝ Лавр, լատ․՝ Laurus nobilis) երկիր մոլորակի հնագույն բույսերից մեկն է, մշտադալար ծառ է կամ թուփ։
Հայրենիքը հավանաբար Փոքր Ասիան է, բնության մեջ հանդիպում է նաև Միջերկրական ծովի արևադարձային ափամերձ գոտիներում։ Մշակվում է Ղրիմում և Այսրկովկասում։
Հնագույն ժամանակներից համարվել է փառքի և հաղթանակի խորհրդանիշ։ Դափնու ճյուղերից պատրաստված պսակներով պարգևատրում են հաղթանակած մարզիկներին. Արվեստի և գիտության ասպարեզում աչքի ընկած մարդկանց շնորհում են «Լաուրեատի»=դափնեկրի կոչում, օրինակ` Նոբելյան մրցանակի դափնեկիր։
Տերևաթաղանթը կաշվեպատ է, կոթունը` կարճ։ Բաց կանաչավուն մանր ծաղիկների փնջիկներն աճում են տերևածոցերում։ Պտուղը մուգ կապույտ կորիզապտուղ է։
Բուժիչ նպատակներով մթերում են երկամյա տերևները, ճիշտ չորացրած հումքն ունի բաց կանաչ գույն։ Տերևը պարունակում է եթերային յուղ, դաբաղային և դառը նյութեր, խեժ, օրգանական թթուներ, տանին, կատեխին, ֆլավոններ, անտոցիաններ։
Տերևից և պտղից ստացված պատրաստուկներն ունեն ախտահանող, գույները հեռացնող, շաքարի բաղադրությունն իջեցնող, ցավազրկող, քրտնարտադրությունը խթանող, ցավազրկող, հանգստացնող հատկություն։ Եթերային յուղն ունի հակաբակտերիալ, հակավարակային և հակասնկային հատկություններ։
Հնուց հայտնի է եղել հայ բուժարարներին, Ա. Ամասիացին գրել է. «Կասլայը (դափնի) օժտված է տարրալուծվող հատկությամբ, օգնում է նյարդերի հիվանդությունների, անդամալուծության, դեմքի ծռվածության, ճաղատության դեպքում, նպաստում է մազերի աճին։ Օգտակար է շնչահեղձության ժամանակ, տարրալուծում է քարերը և բուժում է միզապարկի բոլոր հիվանդությունները, բացում է լյարդի և փայծաղի խցանումները։ Օգնում է ջրգողության դեպքում, սպանում է փորի ճիճուներին, դաշտան է առաջացնում, ներծծում է ուռուցքները։ Լավ հակաթույն է։ Օգնում է նստանյարդի հիվանդությունների, ոսկրացավի դեպքում։
Դափնու ծառի բնափայտից եթե մի փոքր կտոր կապեն նորածնի օրորոցին, նա հանգիստ կքնի։
Դափնու տերևների ու քացախի եփուկի ջուրը եթե պահեն բերանում, ատամի ցավը կկտրվի»։
Զգուշացում։ Դափնու պատրաստուկներն ունեն կապող հատկություն, փորկապությունից խուսափելու համար բուժման ընթացքում հարստացրեք ձեր սննդակարգը թաղանթանյութ պարունակող բանջարեղեններով` դդում, սև սալոր, գազար, բազուկ և այլն։
Դափնու տերևի պատրաստուկները խստորեն հակացուցված են լեղապարկի, ենթաստամոքսային գեղձի, ստամոքսի և 12-մատնյա աղիի խոցային, լեղաքարային հիվանդությունների սրացման շրջանում։
Խստորեն պահպանեք դեղատոմսերում նշված և օգտագործման չափաքանակները։ Այլ կերպ կարող եք վնաս պատճառել աղեստամոքսային համակարգին և միզուղիներին։
Ռևմատիզմ. Մանրացրած դափնու տերևներով լցրեք ապակե տարայի կեսը, ավելացրեք տաքացրած բուսայուղ, 10 օր թրմեք տաք տեղում, քամեք։ Յուղամզվածքով մերսեք հիվանդ հոդերը։
Մեջքի ցավ. Թարմ 10-12 միջին դափնետերևներին ավելացրեք 300 մլ եռջուր, եփեք 30 րոպե (փակ վիճակում)։ Խմեք 100 մլ` նախաճաշից առաջ։ Շարունակեք հինգ օր, ընդմիջեք 10 օր։
Վնասվածք, կոտրվածք. Մանրացրած դափնետերևը, 100 գրամ հումքը 10-12 օր թրմեք 500 մլ օղու մեջ, մութ տեղում։ Քամեք։ Օգտագործեք շփումների համար։
- Ոգեթուրմի ջրային լուծույթով (1։20) կատարեք ողողումներ ստոմատիտի դեպքում։
Օստեոխոնդրոզ. Մանրացրեք և խառնեք դափնու 20 հատ, հապալասի (Vaccinium) 1 ճ/գ տերևները, 2 ճ/գ մեղրախոտ(stevia)։ Հումքը 4 ժամ թրմեք 500 մլ ջրում` ջերմապահում, քամեք։ Խմեք 2-ական ճ/գ, օրը 3-4 անգամ, ուտելուց 20 րոպե առաջ։ Շարունակեք 14 օր, ընդմիջեք 10 օր։
Արթրիտ. Դափնու մանրացրած 5 տերևներին ավելացրեք 300 մլ եռջուր, 5 րոպե եփեք, 4-5 ժամ թրմեք ջերմապահում։ Քամեք, փոքր չափաբաժիններով խմեք օրվա ընթացքում։
Շարունակեք 3 օր, ընդմիջեք 10 օր և կրկնեք։ Բուժման ընթացքում պահպանեք համապատասխան սննդակարգ։
Քրոնիկ խոլեցիստիտ, լեղաքարային հիվանդություն. 10 չոր դափնետերևն աղացեք սրճաղացով, ավելացրեք 200 մլ տաքացրած բուսայուղ, 5 րոպե եփեք թույլ կրակի վրա (ջրային բաղնիք)։ Մեկ շաբաթ թրմեք մութ, տաք տեղում։ Խմեք տասական կաթիլ, օրը 3 անգամ, ուտելուց 20 րոպե առաջ, միաժամանակ խմեք որևիցե լեղամուղ թուրմ։ Միջոցն օգտագործեք հիվանդ հոդերի մերսման համար։
Անգինա. Մանրացրեք 5 դափնետերև, լցրեք 500 մլ եռջրի մեջ, 3 րոպե եփեք, 1 ժամ թրմեք, քամեք, կատարեք ողողումներ։
Ականջի բորբոքում. 2 ճ/գ մանրացրած դափնետերևը 2 ժամ թրմեք տաք տեղում, 200 մլ եռջրի մջ։ Ականջից արտադրության դեպքում մաքրեք անցուղիները և կաթեցրեք 2-3 կաթիլ թուրմ, որից հետո ծածկեք բամբակե խծուծով։ Կատարեք քնելուց առաջ։
Այրոցք. Խառնեք հավասար քանակությամբ մանրացրած դափնետերև (ծաղկման շրջանում հավաքած) և խնկածաղկի խոտը։ Հումքի 1 թ/գ-ն 20-30 րոպե թրմեք 200 մլ եռջրի մեջ, քամեք։ Խմեք 100-ական մլ` օրը 1-2 անգամ։
Քրտնարտադրություն. 20-30 հատ դափնետերևը 30 րոպե թրմեք 500 մլ եռջրում, քամեք։ Կատարեք ոտքերի լոգանք (քսեք թևատակերին)։ Չխմեք։
- Թուրմով ցայեք մազերը մազաթափության և թեփոտման դեպքում։
Դիմադրողականությունը բարձրացնող. 2-3 մանրացրած դափնետերևը 3 ժամ թրմեք ջերմապահում 100 մլ եռջրում։ Խմեք 1-ական ճ/գ, օրը 3 անգամ, ուտելուց 20 րոպե առաջ։ Շարունակեք 2-3 օր։ Կարող եք կրկնել 15 օրից ոչ շուտ։
Բրոնխիտ. 200 մլ սառը ջրի մեջ լցրեք 3 մանրացրած դափնետերև, մեկ երրորդ թ/գ կերակրի սոդա։ Դրեք կրակին և պահեք այնքան ժամանակ, մինչև եռա, որից հետո թուլացրեք կրակը, թողեք եփվի ևս 30 րոպե, երբ գոլանա` քամեք և լուծեք թուրմի մեջ 1 ճ/գ մեղր։ Խմեք 1-2 թ/գ` ուտելուց 30 րոպե առաջ։
* Շաքարային դիաբետ. Դափնու 5 տերևը 2-3 ժամ թրմեք 300 մլ եռջրի մեջ, տաք տեղում, քամեք։ Խմեք 100-ական մլ` օրը 3 անգամ։
Աղբյուրը © 168.am