Թթենին (անգլ.՝ Mulberry, ռուս.՝ Шелковица, լատ.՝ Morus) թթազգիների (Moraceae) ընտանիքի տերևաթափ ծառերի կամ թփերի ցեղ։ Ընդգրկում է տերևաթափ ծառերի 17 տեսակ, տարածված է Ասիայի, Աֆրիկայի, Հյուսիսային Ամերիկայի բարեխառն և մերձարևադարձային գոտիներում։
Երիտասարդ տարիներին արագ աճող ծառ է, սակայն աստիճանաբար դանդաղեցնում է աճը և հազվադեպ է աճում 10—15 մետրից ավել: Տերևները հաջորդական են, պարզ, հաճախ բահաձև, ծայրերից ատամնավոր. Պտուղը — բարդ պտուղ, բաղկացած ողնաձողից, աճած շրջծաղկից մսային, 2—3 սմ երկարությամբ, կարմիրից մուգ-մանուշակագույն : Հայաստանում նաև լայն տարածված է սպիտակ տեսակը, ուտելու համար պիտանի՝ որոշ տեսակներ քաղցր են և ունեն հաճելի բուրմունք: Թթենին ապրում է մինչև 200 տարի, հազվադեպ մինչև 300—500 տարի:
Երևանում պտուղը հասունանում է մայիսի կեսերից հունիսի կեսերը, որոշ մուգ սև կարճահասակ տեսակը պտղաբերում է հունիսի կեսերից մինչև օգոստոս: Հասունանում է նաև ավելի սառը կլիմայական գոտիներում՝ օրինակ Սևանա լճի շրջակայքում՝ հասունանալով օգոստոս-սեպտեմբերին: