Լոբին (լատ.՝ Phaseolus vulgaris), ընդավորների ընտանիքին (Leguminosae) պատկանող խոտանման ցողուններով բույս է։ Ըստ թփի ձևի՝ լոբին կարող է լինել փաթաթվող և թփային։
Սպիտակուցային նյութերով լոբու հատիկները մոտենում են մսին։ Լոբու հատիկների մեջ սպիտակուցները կազմում են 20-22% (մսում՝ 20-23%)։ Կանաչ լոբու մեջ սպիտակուցները 6-7% են։ Բացի այդ լոբին պարունակում է մոտ 2% ճարպ և, վերջապես, վիտամիններ ու հանքային աղեր։
Լոբին աճելիս նաև հարստացնում է հողը ազոտով:
Լոբին ջերմասեր մշակաբույս է, սերմերը ծլում են 12-15 աստիճան ջերմության դեպքում, իսկ ծիլերը և բույսը չեն դիմանում 0 ստիճանին:
Ցանելուց առաջ լոբու սերմերը 20 րոպե թրջում են կալիումի պերմանգանատի 1 տոկոսանոց (10 գ՝ 1 լ ջրին) լուծույթի մեջ, հետո լավ լվանում հոսող ջրի տակ, այնուհետև չորացնում ստվերում:
Եթե լոբին ցանվում է բերքի համար ապա.
Թփային լոբին ցանում են 5-6 սմ խորությամբ, իրարից 20-25 սմ հեռավորության վրա, իսկ շարքերի միջև թողնում են 40 սմ: Փաթաթվող լոբու շարքերի միջև թողնում են 50 սմ տարածություն և ցանում են 25-30 սմ իրարից հեռու: Ամեն բույսի համար տնկում են մինչև 1,5 մ բարձրությամբ ձողեր կամ նախատեսում են այլ հարմարություններ, որպեսզի բույսը փաթաթվելով վեր աճի:
Լոբին գերադասում է չեզոք և թույլ թթվայնություն ունեցող հողեր (рН 6-7): Սիդերացիայիհամար լոբին ցանում են շատ ավելի խիտ և հնձում ու հողին են խառնում մինչև ծաղկելը:
Սիդերատները բույսեր են, որոնք աճեցվում են հիմնական կուլտուրայից առաջ կամ կողքին՝ հողը հարստացնելու, օգտակար նյութերով հագեցնելու և հողի կառուցվածքը բարելավելու նպատակով: Հաճախ սիդերատներին կոչում են կանաչ պարարտանյութ: Որպես կանոն, սիդերատները արագ կանաչ զանգված են ձևավորում, որը հնձվում և թողնվում է հողի վրա որպես պաշտպանիչ շերտ կամ խառնվում է հողի հետ որպես սնունդ: Իսկ հողի մեջ մնացած արմատները որոշ ժամանակ անց փտում են հարստացնելով հողը ու միևնույն ժամանակ ծակոտկեն ու ջրա-օդաթափանց դարձնելով այն: Միևնույն ժամանակ սիդերատները, իրենց թփերով ստվերելով գրունտը և հզոր արմատներով ճնշում են մոլախոտերին: Բացի այդ սիդերատները բարենպաստ կենսապայմաններ են ստեղծում օգտակար միկրոօրգանիզմների, որդերի և այլ մանր միջատների համար, իսկ հնձվելուց հետո լավ կեր են դառնում: Կան նաև շատ սիդերատներ, որոնք այլ մշակաբույսերի կողքին աճելով, իրենց արտադրություններով բարենպաստ ազդեցություն են ունենում դրանց վրա կամ վանում են վնասատուներին: Սիդերատների՝ մարգերի ազատվելուց հետո իրականացված աշնանացանը պաշտպանում է հողը քամու և ջրային էրոզիայից, նպաստում են ձյան կուտակմանը, ինչը պաշտպանում է հողը ցրտահարումից: Եթե հողը խիստ անբերրի է, ապա խորհուրդ է տրվում մեկ տարի այն ցանել միայն սիդերատներով՝ անընդհատ հնձելով ու նոր ցանք կատարելով: Մնացած դեպքերում սիդերատներ ցանում են հիմնական մշակաբույսերից առաջ, հետո կամ կողքին:
Սիդերատները, ըստ գործառույթի, կարելի է բաժանել հետևյալ խմբերի
մթնոլորտից ազոտի կորզում և կուտակում – լոբազգիներ;
ֆոսֆատների փոխակերպում դյուրայուրացվելի ձևերի – լոբազգիներ, մանանեխ, հնդկացորեն;
ազոտի կորզում հողից, հողի հանքայնացումից պաշտպանություն – խաչածաղկավորներ, հացահատիկայիններ;
հողի փխրեցում մեծ խորությամբ – մանանեխ, բողկ, լուպին, կորնգան, հնդկացորեն;