Բորը շատ կարևոր միկրոտարր է բույսերի համար: Այն չի կուտակվում հողում, սակայն անհրաժեշտ է բոլոր բույսերին: Բորով սնուցումը էականորեն բարձրացնում է լոլիկի բերքատվությունը:
Կես թեյի գդալ բորաթթվի փոշին լավ տարալուծել մեկ բաժակ տաք (+55° – +70°C) ջրի մեջ, այնուհետև լցնել 10 լիտր ջրի մեջ ու խառնել: Ստացված լուծույթով վաղ առավոտյան, մայրամուտից հետո կամ ամպամած եղանակին հեղուկացիրով ցողել լոլիկի թփերը:
Բորաթթվի լուծույթով լոլիկի թփերը խորհուրդ է տրվում սնուցել 3 անգամ՝
Խմորիչի կենսազանգվածի հիմք են հանդիսանում սնկերը, որոնք հարուստ են սպիտակուցով և այլ օգտակար նյութերով, օրինակ, օրգանական երկաթով, ամինաթթուներով և այլևայլ մակրո և միկրոտարրերով:
Խմորիչով պատրաստված պարարտանյութերը արդյունավետ սնուցում են հանդիսանում բույսերի մեծամասնության համար և նկատելիորեն բարելավում են դրանց աճը: Կարելի է նշել բույսերի վրա դրական ազդեցության մի շարք գործոններ:
Մանսվորապես խմորիչը.
Բարձրացնում է սածիլների դիմացկունությունը, խթանում աճը նույնիսկ ոչ բավարար լուսավորության պայմաններում;
Արագացնում է բույսի աճը նպաստում է ուժեղ արմատակալմանը;
Նպաստում է շիվերի և ելակի թփերի արմատառաջացմանը:
Խմորիչը, որպես պարարտանյութ, գործում է հողում առկա միկրոորգանիզմների բազմացման համար բարենպաստ ու սննդարար միջավայր ստեղծելով: Արդյունքում միկրոորգանիզմները արագ բազմանալով, ավելի արագ են մշակում հողում առկա օրգանական նյութերը՝ արտաթորելով հողի մեջ ազոտ և կալիում:
Ինչպես խմորիչից պարարտանյութ պատրաստել
Խմորիչից պարարտանյութ պատրաստելը դյուրին է: Կիրառելի են և՛ չոր, և՛ հում, բրիկետավորված տեսակները: Եթե նույնիսկ խմորիչ չունեք, կարելի է սննդարար լուծույթ ստանալ օգտագործելով հաց կամ պաքսիմատ:
Սնուցող լուծույթի կազմի մեջ կարելի է ներմուծել տարբեր բուսական բաղադրիչներ: Օրինակ, մեծ այգու բույսերը պարարտացնելու համար խորհուրդ է տրվում համատեղել թթխմորն ու կանչ խոտի թուրմը:
Միայն մոլախոտերը չեն օգտագործում ազոտ պարունակող խառնուրդներ պատրաստելու համար: Խառնուրդին կարելի է ավելացնել կարտոֆիլի կլեպ, տերևներ, գայլուկի թփեր:
Ի դեպ, գայլուկի և խմորիչի կիրառմամբ լուծույթ պատրաստելը լավագույն տարբերակն է, քանի որ գայլուկնինքն իրենով արդեն լավ խմորիչ է և մեծ քանակությամբ ազոտ է պարունակում:
Խմորիչով պատրաստված լուծույթը կենսաբանորեն ակտիվ խտանյութ է, որը կարելի է օգտագործել, գործնականում բոլոր բույսերի սնուցման համար:
Սնուցում լոլիկի, տաքդեղի և վարունգի համար
Լոլիկի, տաքդեղի ու վարունգի թուփը խմորիչով պատրաստված պարարտանյութով սնուցում են, երբ սածիլն արդեն լավ արմատավորվել է՝ բաց գրունտ տեղափոխելուց առնվազն 1 շաբաթ հետո:
Երկրորդ անգամ նույնպիսի սնուցում անում են ծաղկելուց առաջ:
Առաջարկվում է հետևյալ բաղադրատոմսը՝
Չոր խմորիչ – 10 գ;
Հավի ծերտի թուրմ – 0,5 լ;
Փայտի մոխիր – 0,5 լ;
Շաքարավազ – 5 ճաշի գդալ;
Ջուր – 10 լ:
Թփերը սնուցելու համար, ստացված լուծույթը, 1:10 հարաբերակցությամբ բացում են ջրով: Քանի որ, լուծույթի մեջ հավի ծերտ կա, լուծույթը պետք է լցնել, ոչ թե անմիջապես արմատին, այլ քիչ հեռու՝ բնի շուրջը:
Նոր աճած, մատղաշ թփերի շուրջ բավարար է 0,5 լ լուծույթ լցնելը, իսկ հասուն թփերին պետք է առնվազն 2 լ:
Սնուցման դրական ազդեցությունը տեսանելի կլինի 3-4 օրից՝ թուփը նկատելիորեն փառթամանում է, իսկ տերևները հաստ ու հյութալի են դառնում: Մեր ընթերցողներից մեկի առաջարկած, լոլիկի սնուցման համար ևս մեկ բաղադրատոմս 100 գ խմորիչը և կես բաժակ շաքարավազը բացում ենք 3 լ ջրով, անոթը ծածկում ենք մառլյայով և թողնում ենք մեկ շաբաթ խմորվի: Պատրաստ լինելուց հետո, ստացված լուծույթի 1 բաժակը բացում ենք 10 լ ջրով և ջրում լոլիկի թփերը՝ ամեն թփին մոտ 1 լիտր:
Սենյակային բույսերի և բացօդյա ծաղիկների սնուցումը
Սենյակային բույսերի և բացօդյա աճող ծաղիկների համար խմորիչի կիրառմամբ պարարտանյութը կազմում են հետևյալ բաղադրիչներով՝
Ջուր – 10 լ;
Չոր խմորիչ – 10 գ;
Շաքարավազ – 3 ճաշի գդալ:
Օգտագործելուց առաջ ստացված լուծույթը պետք է պահել առնվազն 3 ժամ տաք տեղում, որպեսզի խմորում ընթանա: Այնուհետև լուծույթը բացում են ջրով՝ 1:5 հարաբերակցությամբ և ջրում են բույսերը:
Այդպիսի լուծույթով սնուցումը օգտակար է Հիրիկների, Քաջվարդերի, Քրիզանթեմների, Թրաշուշանների, Վարդերի և, ընդհանրապես, այն ծաղիկների համար, որոնք մեծ վեգետատիվ զանգված են ձևավորում:
Խմորիչից պատրասված պարարտանյութով սնուցում շատ են սիրում վարդերը: Եթե սեզոնի ընթացքում 2 անգամ այդպիսի սնուցում տալ վարդի թփերին, ապա դրանք ոչ միայն ավելի լավ ու բուրավետ ծաղիկներ կունենան, այլև ավելի հեշտ կանցկացնեն ձմեռը:
Հայտնի է, որ առողջ, ուժեղ սածիլը ապագա լավ բերքի գրավականն է: Առողջ սածիլներ ստանալու համար մեծ նշանակություն ունի հողախառնուրդի ճիշտ ընտրությունը: Հաղախառնուրդի բաղադրիչների պահեստավորումը
Երբ սկսում ենք լոլիկի սածիլների աճեցումը, հողը դեռ ծածկված է ձնով: Այնպես որ հողախառնուրդի բաղադրիչները պետք է պատրաստել և պահեստավորել աշնանը:
Հողախառնուրդի հիմնական բաղադրիչներն են՝
Մաղած փայտածուխ – 1 բաժակ ստացված 1 դույլ խառնուրդին:
Այգու հողը հարկ է վերցնել այնպիսի տեղից, որտեղ վերջին 2-3 տարում մորմազգիներ (լոլիկ, տաքդեղ, բադրիջան կամ կարտոֆիլ) չեն աճեցվել:
Ստացված հողախառնուրդը պարտադիր մաղում ու ենթարկում են մանրէազերծման և վարակազերծման: Դրա ամենաարդյունավետ եղանակը շոգեխաշելն է, որի արդյունքում վերանում են բոլոր մանրէները, սնկերը և մեռնում են մոլախոտերի սերմերը: Շոգեխաշումն անում են ցանելուց 7-10 օր առաջ, որպեսզի այդ ընթացքում հողում վերականգնվեն օգտակար բակտերիաները:
Ստացված հողախառնուրդը պետք է շատ փխրուն լինի, օդանցանելի և միևնույն ժամանակ ջրակլանիչ: Ջրատարողունակությունը բարձրացնելու համար, շոգեխաշելուց հետո խառնուրդին կարելի ավելացնել չոր և մանրեցված տորֆամամուռ (լատ.՝ Sphagnum), մանրեցված կոկոսի թել կամ փքեցված պեռլիտ:
Почва для пикировки рассады помидоров
Для пикировки сеянцев томата в просеивании и пропаривании почвенной смеси уже нет необходимости, но, кроме разрыхлителя, можно добавить прямо в горшочек несколько гранул гидрогеля. Он при поливе будет впитывать в себя лишнюю влагу, а потом медленно отдавать ее. Народные способы приготовления почвы для помидоров
Понятно, что огородная земля и песок есть у каждого огородника, а что делать, если у вас не оказалось других компонентов для составления почвенной смеси? Сейчас для этого есть много возможностей. Торф, например, с успехом можно заменить покупной смесью для рассады, которая изготавливается на основе торфа. Так же в продаже естьсапропель (очень плодородные илистые отложения пресных водоемов) и биогумус. Биогумус может с успехом заменить перегной или компост.
Опытные огородники иногда выращивают рассаду томатов в смеси, состоящей из 2 частей опилок (желательно лиственных древесных пород) и 1 части песка. Опилки при этом пропитываются раствором сбалансированной смеси минеральных удобрений, содержащей все необходимые элементы питания. Опилки можно использовать и как разрыхлитель для почвенной смеси. Для этого они должны быть мелкими, не содержать стружки и различных включений в виде палочек и сухих листьев. При необходимости их можно просеять. Лучше использовать лежалые опилки, а если вы используете свежие, то предварительно их надо заварить кипятком, отжать, смешать с мочевиной (30-40 г мочевины на ведро опилок), тщательно перемешать и немного подсушить для сыпучести. Таких опилок можно вносить в смесь до 20%. http://www.supersadovnik.ru/text/pochva-dlya-rassady-tomatov-1004388
Պոմիդորի, տաքդեղի և բադրիջանի սածիլները Արարատյան հարթավայրի պայմաններում կարելի է աճեցնել ջերմատան, տաքացվող և արևային ջերմոցներում, բաց գրունտի սածիլանոցներում, իսկ նախալեռնային և լեռնային շրջաններում միայն տաքացվող ջերմոցներում: Սածիլի աճեցումը ջերմատան պայմաններում
Ցանքը կատարել 5x5x5սմ3 սնման մակերես ունեցող խոռոչիկների մեջ: Որպես սուբստրատ կարելի է օգտագործել տորֆ, 3 մաս տորֆ 1 մաս կենսահումուս կամ ըստ Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոնում կատարած փորձերի արդյունավետ է նաև 4 մաս տորֆ, 4 մաս ճմահող, 2 մաս կենսահումուս խառնուրդի օգտագործումը: Նախքան ցանելը լավ ջրվում են խոռոչիկները սննդարար լուծույթով: Փայտիկի օգնությամբ յուրաքանչյուր խոռոչիկում դրվում է 1 սերմ: Ցանքից հետո սերմերը ծածկվոմ են տորֆի բարակ շերտով և պոլիէթիլենային թաղանթով հավասարաչափ ծլելու համար: Այրումներից խուսափելու համար պոլիէթիլենայինթաղանթը ծածկել թերթով:
Շուտ ծլելու համար կարելի է տեղադրել ջեռուցման խողովակների վրա: Ջերմությունը հավասարչափ բախշելու համար պետք է խոռոչիկները տեղադրվեն խողովակներից բարձր 20-30սմ: Եթե խոռոչիկները տեղադրվում են հողի վրա, ապա այն պետք է լինի հնարավորին չափ հարթ և ծածկված լինի սպիտակ պոլիէթիլենային թաղանթով, որպեսզի արմատները զերծ մնան հողի մեջ թափանցելուց /արմատները կվնասվեն վերատնկման ժամանակ/ և հողի հիվանդություններից: Ծլման շրջանում պահպանել խոնավությունը: Ծլելուց անմիջապես հետո հեռացնել պոլիէթիլենային թաղանթը, որ չայրի սածիլները և ջրել սննդարար լուծույթով: Սննդարար լուծույթը պատրաստել 10լ ջրին ավելացնելով ամոնյակային սելիտրա 5-10գ; սուպերֆոսֆատ 40-50գ; ծծմբաթթվային կալիում 15-20գ: Եթե հնարավոր չէ ճարել բոլոր նշված պարարտանյութերը ապա օգտագործել նիտրոամոֆոսի 40-60գ-ը 10լ ջրում լուծույթը; Խոնավության և լավագույն ջերմաստիճանի (24-260C)–ի պայմաններում սովորաբար պոմիդորի սերմերը ծլում են 4-5 օրում: Շաքիլատերևների բացվելուց հետո ջերմաստիճանը իջեցվում է մինչև ցերեկը 18-200C իսկ գիշերը 15-160C, որը պահպանում է սածիլները ձգվելուց: Մի շաբաթ հետո ջերմաստճանը բարձրացվում է ցերեկը արևային եղանակին 20-220C, ամպամած օրերին մինչև 18-190C, գիշերը 17-180C : Սածիլները ջրել չափավոր: Ցանկալի է ջրել առավոտյան շուտ:
Տաքդեղի համար ջերմաստիճանային պայմանները ավելի բարձր են : Մինչև սերմերի ծլելը 25-300C 4-7 օրվա ընթացքում մինչև ծլելը, որից հետո իջեցնում են 16-180C ցերեկը և գիշերը 12-140C: Հաջորդ օրերը արևոտ եղանակին մինչև 22-280C, ամպամաշ օրերին մինչև 18-200C ցերեկը և գիշերը 15-160C: Տաքդեղի սածիլները ջրում են ավելի առատ, քանի որ նրանք ավելի զգայուն են խոնավության անբավարվածությանը:
Բադրիջանի սածիլները աճեցվում են տաքդեղի սածիլների նման: Հաշվի պետք է առնվի այն հանգամանքը, որ բադրիջանի սածիլները ավելի զգայուն են հողի բերրիությանը, ավելի ջերմասեր են և դանդաղ են զարգանում վաղ հասակում: Կարելի է սածիլները խոռոչիկներից անմիջապես տեղափոխել դաշտ մինչև 40 օրական հասակը: Վերատնկում
Եթե դաշտ են տեղափոխվելու 40-65 օրական սածիլներ, ապա անպայման պետք է վերատնկվեն ավելի մեծ մակերես ապահովող ամանների մեջ: Ամենահարմար ժամկետը վերատնկման համար 1-2 իսկական տերևի փուլն է, որը ծլելուց 10-14օր հետո է: Ընտրում են առողջ, լավ զարգացած բույսերը: Խոռոչիկների հողը լավ ջրում ենք և 1-2 ժամ հետո շատ հեշտությամբ դուրս են գալիս փոքրիկ թաղարիկները: Տեղափոխում ենք ամանների մեջ, որոնք ունեն 10×10 x10 սմ խոր. ծավալ: Տաքդեղը և բադրիջանը կարող են վերատնկվել ավելի փոքր 6-8 սմ տրամգիծ ունեցող ամանների մեջ: Ամանները կարող են լինել թղթից, պլասմասայից, կարող են լինել պոլիէթիլենային տոպրակներ, որոնց տակը պետք է լինեն անցքեր օդի թափանցման համար:
Նախքան վերատնկելը ամանների տորֆը ջրում ենք համեմատաբար ավելի խիտ սննդարար լուծույթով: Սննդարար լուծույթների խտությունների տարբերությունը խթանում է արմատային համակարգի զարգացմանը: Վերատնկումից հետո օգտագործել սննդարար լուծույթ գ/լ – ամոնյակային սելիտրա-10, սուպերֆոսֆատ-50, ծծմբաթթվային կալիում-20, մագնեզիումի սուլֆատ-10: Սնուցում ենք առաջին անգամ 1-2 շաբաթ անց վերատնկումից հետո և 7-10 օր դաշտ տեղափոխելուց առաջ: 10 լ լուծույթի ծախսը 1.5-2.5քառ.մ-ին Երբ բույսերի տերևները կպնում են իրար, անհրաժեշտ է հեռացնել իրարից, անհրաժեշտ լուսավորվածություն ապահովելու համար: Սածիլները կարելի է դաշտ տեղափոխել ծաղկած և կոկոնակալած վիճակում, 50-65 օրական սածիլներ: Սածիլի աճեցումը արևային ջերմոցներում
Ջերմոցներում օգտագործվում է 3 մաս տորֆ, 1 մաս բուսահող, 1 մաս ճմահող հողախառնուրդը, որի յուրաքանչյուր խորանարդ մետրին ավելացվում է 2-4 կգ ազոտական պարարտանյութ, 4-5 կգ սուպերֆոսֆատ և 2-2.5 կգ կալիումական պարարտանյութ: Ջերմոցի հողը անյպես պետք է լցնել, որ շրջանակը ծածկելուց հետո հողի մակերեսի և ապակու միջև 12-15սմ ազատ տարածություն մնա: Ջերմոցում հողախառնուրդը լցնում են 15-18 սմ շերտով: Պոմիդորը ցանելու համար օգտագործում են ատամնավոր, իսկ բադրիջանի և տաքդեղի սածիլների համար` ճաղավոր մարկյոռներներ: Ցանելուց հետո սերմերը ծածկում են 0.5-1սմ հողաշերտով: Սերմերը ցանելուց հետո պետք է ջրել, ծածկել ապակեպատ շրջանակներով և տաք ծածկոցներով: Մինչև սերմերի ծլելը ջերմոցներում պահպանում են 22-240 ջերմություն: Ծիլերը երևալուց հետո մինչև առաջին իսկական տերևը և ցերեկը, և գիշերը ջերմաստիճանը պետք է իջեցնել 12-150–ի: Առաջին տերևները երևալուց հետո մինչև դաշտ փոխադրելը, ցերեկները ջերմաստիճանը պետք է պահպանել 22-240-ի սահմաններում, իսկ գիշերը իջեցնել 12-140 , որպեսզի բույսերը չձգվեն, լավ արմատային համակարգ կազմակերպեն, լինեն կարճ և հաստ: Արևոտ տաք օրերին, երբ դրսում ջերմությունը հասնում է 12-150-ի, անհրաժեշտ է ջերմոցները ցերեկվա ընթացքում բոլորովին բաց պահել և շրջանակները ծածկել միայն գիշերները: Սերմերը ծլելուց հետո ամենակարևոր աշխատանքը խիտ ծլած բույսերը ժամանակին նոսրացնելն է: Պետք է նոսրացնել առաջին իսկական տերևները երևալու ժամանակ և թողնել շարքում բույսը- բույսից 5-6սմ, իսկ լեռնային շրջաններում 8-10սմ հեռավորությամբ: Հանած բույսերը կարելի է վերատնկել այլ ջերմոցում: Բադրիջանի և տաքդեղի բույսերը կարելի է ավելի խիտ թողնել: Սածիլի ելքը 1քառ.մ կարող է լինել 400-500հատ: Վերատնկման դեպքում 300հատ նոսրացրած բույսերի վրա շաղ տալ հողախառնուրդ մինչև շաքիլատերևը և ջրել, որը նպաստում է մազարմատների առաջացմանը: Հետագա խնամքի աշխատանքներն են` օդափոխություն, քաղհան, փխրեցնում, ջրում, սնուցում: Սածիլները պետք է սնուցել օրգանական և հանքային պարարտանյութերով: Առաջին սնեցումը տալ թռչնաղբահեղուկով, որը պատրաստվում է հետևյալ ձևով.1 մաս չոր թռչնաղբին ավելացվում է 1 մաս ջուր և թողնվում մինչև պճպճա, որից 4-5օր հետո 1 դույլը նոսրացվում է 8-10դույլ ջրով: 1դույլ նոսրացրած լուծույթը տալ 250-300 բույսին, որից հետո ջրել 2 դույլ մաքուր ջրով: Երկրորդ սնեցումը տալ 15 օր հետո հանքային պարարտանյութերի լուծույթով, որը պատրաստվում է հետևյալ կերպ. 18-20գ ամոնիակային սելիտրա, 40-50գ սուպերֆոսֆատ,15-20գ կալիումական աղ լուծում են 1-2 դույլ մաքուր ջրում: Երրորդ սնեցումը կատարվում է գոմաղբահեղուկով տնկելուց 10օր առաջ: Տավարի թարմ գոմաղբը նոսրացվում է 5-6 անգամ: Գոմաղբահեղուկը հողին տալիս է կպչողականություն և ապահովում է սածիլները հողագնդով դաշտ տեղափոխելը: Լավ աճեցրած սածիլը դաշտ տեղափոխելուց պետք է ունենա 5-7 տերև, լինի կարճ, հաստ և մուգ կանաչ գույնի, ունենա լավ զարգացած արմատային համակարգ:
Աղբյուրը` «Արմավիրի գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոն»
Ջրի կենսական նշանակությունը բույսերի համար հայտնի է: Բույսերը 80 և ավելի տոկոսով կազմված են ջրից: Ջրի միջոցով են սնուցող նյութերը շրջանառվում բույսի մեջ, ինչը թույլ է տալիս աճել ու բերք տալ: Հաշվել են, որ 1 կգ կանաչ զանգված գոյացնելու համար բույսերին անհրաժեշտ է 20-40 լ ջուր:
Նկատած կլինեք, որ բնության մեջ բույսերի համար ո՛չ ոռոգման, ո՛չ պարարտացման և, ընդհանրապես, արտաքին միջամտության կարիք չկա: Բույսերը հարմարված են բնակլիմայական պայմաններին, աճում են կլանելով անհրաժեշտ նյութեր հողից և մթնոլորտից, հետո մահանում են ու իրենց մնացորդներով վերադարձնում են հողին բերրիությունը: Մտեք անտառ և տեսեք, թե բույսերի մնացորդների ինչ հաստ ու պարարտ շերտով է պաշտպանված հողը, ոնց է խոնավ ու տաք պայմաններում եռում այնտեղ կենդանական աշխարհի կյանքը: Ամեն ինչ ներդաշնակ է, փոխկապակցված ու նպատակաուղղված վերարտադրությանը: Հողը երբեք չի աղքատանում, միշտ առողջ է ու նյութերով բալանսավորված: Օրգանական հողագործությունն էլ խնդիր է դնում առավելագույնս մոտեցնել այգու միջավայրը բնականին:
Եթե հաջողվում է գոնե մասամբ ներդնել բնական էկոհամակարգը այգիներում, ապա ոռոգման համար օգտագործվող ջրի ծախսը էապես կրճատվում է:
Խնդիրը պարզ է՝ ստեղծել պայմաններ հողում ջրի կուտակման ու պահպանման համար:
Ինչպես կուտակել ջուրը
Բնականաբար խոսքը բույսերի համար ամենաօգտակար՝ անձրևի և ձյան տեսքով տեղացող ջրի մասին է: Ձյունը: Ի տարբերություն “մերկ” հողի, սիդերատներով ցանված, բույսերի ու կենդանական այլ մնացորդներով ծածկված հողը ավելի լավ է պահպանում ձնածածկույթը: Առաջին ձյունն էլ անմիջապես չի հալչում դիպչելով դեռ տաք հողին: Քամիներն էլ չեն կարող հեշտությամբ քշել ձյունը: Մի խոսքով, ցանքածածկված հողը նպաստում է ձյան կուտակմանը այգում: Անձրևի ջուրը կուտակելու համար սովորաբար այգիներում տեղադրվում են մեծ տարողություններ կամ կառուցվում են արհեստական լճակներ և այնտեղ են ուղղում տարբեր շինությունների կտուրներից ջրհորդաններով իջնող անձրևաջուրը:
Որքան մեծ խորությամբ հողը խոնավանա, այնքան երկար չի չորանա: Իսկ դրա համար անհրաժեշտ է, որ հողը ծակոտկեն կառուցվածք ունենա: Հողի ծակոտկենությունը կարող են ապահովել որդերը, եթե ապրելու ու բազմանալու համար բավարար օրգանական սնունդ գտնեն այդ նույն հողում: Սիդերատների աճեցումը նույնպես նպաստում է դրան, որովհետև հնձելուց հետո սիդերատների արմատները մնալով հողում փտում են և ծակոտկեն դարձնում հողը: Բացի այդ ցանքածածկումը թույլ չի տալիս արևի ճառագայթներին չորացնել հողը: Միևնույն ժամանակ ցանքածածկված, ծակոտկեն հողը թափանցելի է թե՛ ջրի, թե՛ գոլորշու համար, ինչը նույնիսկ շոգ օրերին թույլ է տալիս ջերմաստիճանների տարբերության հաշվին կոնդենսատ կուտակել հողում:
Եվս մեկ խորհուրդ: Հողը չորացնող քամիներից պաշպանելու համար ծառերից և թփերից բնական պատնեշներ ստեղծեք:
Խմելու ջրով ջրելը
Բնակչության մատակարարվող ջուրը ընթարկվում է մաքրման և քլորով մանրեազերծման: Քլորացված ջուրով բույսերը ջրելը վնասակար է, կարող է այրել բույսերի արմատները: Ջուրը քլորից գոնե մասամբ ազատելու համար հարկավոր է այն թողել բաց վճակում առնվազն 24 ժամ: Ավելի արդյունավետ մաքրման միջոց է ֆիլտրացումը: Ֆիլտրացումը թույլ է տալիս ամբողջապես ազատել ջուրը քլորից, սակայն ծախսատար միջոց է:
Բույսերի համար վնասակար է նաև ջրի կոշտությունը՝ կրածինով ու մագնիումով գերհագեցածությունը: Այս դեպքում արդեն ֆիլտրացումը միակ փափկացնելու միջոցն է:
Որ ժամերին ջրել
Շոգ եղանակին լավագույն ջրելու ժամանակը ուշ երեկոն է, երբ շոգը կոտրվել է և առջևում համեմատաբար զով գիշերն է ու գոլորշիացումը մեծ չէ:
Ջրել կարելի է նաև վաղ առավոտյան՝ մինչև շոգն ընկնելը:
Չի կարելի ջրել ցերեկվա կիզիչ շոգին, այլապես կարող եք պարզապես խաշել բույսերի արմատները, քանի որ թաց հողի ջերմակլանողունակությաունը կտրուկ մեծանում է:
Ինչպես ջրել
Ամենաարդյունավետ և խնայողական ոռոգման ձևը կաթիլային ոռոգումն է: Ջուրը վերգետնյա կամ անդրգետնյա խողովակներով հասցվում է անմիջապես բույսի արմատների մոտ, իսկ կաթիլ առ կաթիլ, դանդաղ ոռոգումը ապահովում է հողի համաչափ ու խորը խոնավացում:
Ավանդական եղանակներով՝ ռետինե խողովակով, դույլով կամ ցնցուղով ջրելիս հաշվի առեք, որ բույսերի մեծամասնությունը չի սիրում երբ ջուրն ընկնում է տերևներին: Բացի այդ, արևի ճառագայթների ներքո տերևի վրա հայտնված ջրի կաթիլը դառնում է խոշորացույցի ոսպնյակ և կարող է այրվածքներ պատճառել:
Ինչ պարբերականությամբ ջրել
Որևէ պարբերականություն ընտրելն անիմաստ է, քանի որ եղանակից կախված հողը կարող է ուշ կամ շուտ չորանալ: Ի դեպ հողի վերին, 2-3 սմ շերտի չորանալը դեռ չի վկայում, որ ջրելու ժամանակն է, պետք է ստուգել ավելի խորը շերտերի խոնավության աստիճանը:
Գոյություն ունեն հողի խոնավությունը չափող բավականին էժան սարքեր:
Կարելի է նաև փորել հողը և բռի մեջ սեղմելով ու տրորելով եզրակացության հանգել:
Ինչ ջերմություն պետք է ունենա ջրելու ջուրը
Հողի ջերմությունից էապես սառը ջրով ջրելը կարող է ստրեսի մեջ գցել բույսերին, իսկ որոշ բույսերի արմատների համար մպարզապես մահացու լինել:
Կանաչեղենը, արմատապտուղները, կաղամբը, կարտոֆիլը չեն վախենում սառը ջրից:
+17 – +18 աստիճանից ցածր չպետք է լինի լոլիկի, պղպեղի, բադրիջանի, ինչպես նաև ճակնդեղի ծիլերի ջրելու ջուրը:
Առանձնապես զգայուն են ջրի ջերմաստիճանի նկատմամբ վարունգը, դդումը, դդմիկը, սեխը: +20 աստիճանից ցածր ջերմություն ունեցող ջրով դրանց ջրելը դանդաղեցնում է այդ բույսերի արմատների ձևավորումը:
Սոխի կլեպը իսկական գանձ է օրգանական հողագործությամբ զբաղվող այգեպանի համար: Այն պարունակում է մի շարք օրգանական տարրեր, այդ թվում՝ կարոտին, ֆիտոնցիդներ, ինչպես նաև տարբեր վիտամիններ: Կարոտինը բույսերի համար հզոր հակաօքսիդանտ է, այն բարձրացնում է բույսերի դիմացկունությունը, օգնում է դիմադրել հիվանդություններին: Կարոտինը նաև բնական իմոնախթանիչ է: Ֆիտոնիցիդներ կան սոխի ամբողջ զանգվածում, բայց հիմնականում կուտակվում են մակերեսային շերտերում ու կլեպի մեջ: Ֆիտոնիցիդները սպանում են վնասակար բակտերիաներին և սնկերին:
Որպես սածիլների առողջության գրավական, շատ օգտակար է սոխի կլեպից պատրաստված թուրմով դրանց ջրելը, ինչպես նաև ավելի մեծ բույսերը դրանցով ցողելը:
Թուրմով ջրելը նաև նպաստում է բույսերի արագ աճին
Կիրառումը
Սոխի կլեպներից պատրաստված թուրմի կիրառման արդյունավետությունը հաստատված է բազմաթիվ այգեգործների փորձով: Այն կիրառելի է բոլոր կլիմայական գոտիներում, բոլոր տեսակի հողերում, ինչպես նաև սենյակային և ջերմոցային բույսերի համար:
Ըստ բույսերի կան դոզավորման և կիրառման որոշակի տարբերություններ: Ստորև ներկայացված են կիրառման ձևեր՝ մի քանի ամենատարածված բույսերի համար:
Վարունգ
Ցավոք վարունգը իր աճի բոլոր փուլերում տարբեր փտախտերով հիվանդանալու հակում ունի: Դրա դեմն առնելու համար սեզոնի ընթացքում 3-4 անգամ պետք է թուփը մշակել սոխի կլեպի թուրմով:
Թփերը ցողելու համար նախատեսված թուրմը պատրաստում են այսպես. 2 բաժակ խիտ լցրած սոխի կլեպի վրա լցվում է 2 լիտր եռման ջուր և 48 ժամ պահվում է զով տեղում: Հետո թուրմը մզում են և ավելացնում ևս 4 լիտր մաքուր պաղ ջուր: Ստացված լուծույթը սրսկիչի միջոցով ցողում են վարունգի թփերի վրա :
Սոխի կլեպները կարելի է նաև անմիջականորեն խառնել վարունգի մարգի հողին, մոտավորապես 3լիտր կլեպը 1ք.մ.-ին հաշվարկով: Այդ դեպքում հետագա սնուցումների կարիք չի լինի: Ավելին, սոխի կլեպի թուրմով հետագա սնուցումները կարող են գերհագեցնել վարունգը սոխի եթերային յուղերով, ինչը կբերի վարունգի դառնությանը:
Լոլիկ
Սոխի կլեպի թուրմով ջրելը շատ օգտակար է լոլիկի համար: Թուրմով սնուցումը ոչ միայն պաշտպանում է լոլիկի թուփը փտախտից, այլև ամրացնում է թուփը և աշխուժացնում աճը:
Առաջին սնուցումն անում են սածիլները տնկելուց մի քանի օր հետո: 2 բաժակ խիտ լցրած սոխի կլեպի վրա լցվում է 2 լիտր եռման ջուր և 48 ժամ պահվում է զով տեղում: Հետո թուրմը մզում են և ավելացնում ևս 6 լիտր մաքուր պաղ ջուր:
Ստացված լուծույթը ոչ թե ցողում են թփերի վրա, այլ լցնում են ցողունի շուրջը՝ 0,5-ական լիտր ամեն մատղաշ թփին և 1-1,5-ական լիտր մեկ ամսյա և ավելի մեծ թփերին: Երկրորդ սնուցումն անում են ծաղկման շրջանում:
Սնուցումներն արվում են երեկոյան: Բույսերը ջրում են սնուցումից 24 ժամ հետո:
Բացի արմատային սնուցումից, թռչող և սողացող վնասատուներից պաշտպանվելու համար, սեզոնի ընթացքում 2 անգամ, արվում է թփերի ցողում: Թփերըը ցողելու համար նախատեսված թուրմը պատրաստում են այսպես. 2 բաժակ խիտ լցրած սոխի կլեպի վրա լցվում է 2 լիտր եռման ջուր և 48 ժամ պահվում է զով տեղում: Հետո թուրմը մզում են և ավելացնում ևս 4 լիտր մաքուր պաղ ջուր:
Այլ բանջարեղեն
Վերը, լոլիկի և վարունգի համար նշված ձևերով կարելի է սնուցել կարտոֆիլը, դդմիկը, շամամը, դդումը և այլ բանջարաբոստանային կուլտուրաներ:
Սոխի կլեպի թուրմը օգտագործվում է նև մրգատու ծառերի վնասատուների դեմ պայքարելու համար:
Սենյակային բույսեր
Իրականում շատ դյուրին է սենյակային բույսերի համար պարարտանյութ պատրաստելը: 1-2 սոխ կլպել, կլեպների վրա 1 լիտր տաք ջուր լցնել, սպասել 2 օր ու վերջ, կարող եք կիրառել: Քանի որ սոխի կլեպը ունի նաև վերականգնողական ազդեցություն, հիվանդ բույսերը արագ բուժելու համար կլեպները եռացնում են և ստացված ջուրով, սենյակային ջերմաստիճանի հասցնելուց հետո, ջրում են հիվանդ բույսը: Որպես կանոն, նման սնուցում ստանալուց հետո բույսերը վերակենդանանում են:
Սակայն կան սենյակային բույսեր՝ կակտուսներ, ֆիկուսներ, ալոյեներ, ընդհանրացնելով կարելի է ասել բոլոր հաստ ու հյութալի տերևներ ունեցող բույսերը, որոնց հակացուցված է սոխի կլեպից պատրաստված թուրմը: Դրանք կարող են թուրմի ազդեցությամբ դադարեցնել աճը:
***
Այսպիսով, սոխի կլեպից թուրմը էկոլոգիապես մաքուր միջոց է թե՛ բույսերը սնելու, թե՛ վնասատուներից պաշտպանելու համար: Դրա բոլոր բաղադրիչ նյութերը օրգանական են, չեն պարունակում նիտրատներ ու ամբողջությամբ կլանվում են բույսերի կողմից: Չիշտ է, համեմատած քիմիական նյութերի հետ արդունավետությունը ցածր է, բայց ձրի է և լիակատար անվտանգությունը երաշխավորված է:
Մոխիրը լավ բնական պարարտանյութ է, այն դյուրակլանելի տեսքով պարունակում է կալիում, կրածին, ֆոսֆոր, մարգանեց նաև մի շարք միկոէլեմենտներ: Ծղոտի մոխիրը ամենից հարուստն է, բայց ավելի մատչելի փայտատեսակների մոխիրը պակաս օգտակար չէ:
Մոխիրը որպես սերմերի ծլողականության խթանիչ
Սերմերի ծլելը արագացնելու համար ծղոտի կամ փայտի մոխրից պատրաստված թուրմի մեջ 3-6 ժամ թրջեք ցանկացած բանջարեղենի սերմերը, հետո չորացրեք ու ցանեք: Թուրմը պատրաստելու համար 2 ճաշի գդալ մոխիրը բացեք 1 լիտր ջրով և 48 ժամ դադարից հետո քամեք ու օգտագործեք: Ստացված թուրմը կարելի է նաև օգտագործել որպես պարարտանյութ՝ սածիլները կամ սենյակային բույսերը ջրելու համար:
Մոխիրը որպես պարարտանյութ
Մոխիր կարելի է խառնել գործնականում բոլոր բույսերի հողին: Երևի միայն գազարը չի սիրու մոխիրով հարստացված հողը: Մոխիրը կամ ուղղակիորեն խառնում են հողի հետ, կամ պատրաստում են թուրմ և դրանով ջրում կամ ցողում բույսերը:
Մոխիրը պտղատու ծառերի և թփերի համար
Ցանկացած ծառ կամ թուփ տնկելիս, որպեսզի տնկիները արագ կպչեն և զարգացնեն արմատները, խորհուրդ է տրվում փոսի մեջ մոտ 1 կգ մոխիր լցնել: Բացի այդ, խորհուրդ է տրվում ամեն 4 տարին մեկ մոխիրով հարստացնել ծառի կամ թփի շրջակա հողը: Այդ նպատակով ծառի բնի շուրջ փորվում է ոչ շատ խորը ակոս, որտեղ լցվում է 2 կգ մոխիր ու ծածկվում հողով:
Մոխիրը սոխի համար
Մոխիրն օգտագործվում է որպես լրացուցիչ սնուցման բաղադրիչ սոխի համար:
Մոխիրը կաղամբի համար
Միխիրն ավելացվում է կաղամբի սածիլների աճեցման համար նախապատրաստվող հողին, իսկ այնուհետև, հիմնական տեղը տնկելիս ավելացվում է տնկափոսի մեջ:
Միխիրն ավելացվում է պզպեղի և բադրիջանի սածիլների աճեցման համար նախապատրաստվող հողին: Մոխիրը այս բույսերի համար նախատեսված օրգանական և համալիր պարարտանյութերի մաս է կազմում: Բացի այդ, խոնավ և զով ամառներին, երբ այս բույսերին ավելի շատ կալիում է անհրաժեշտ, խորհուրդ է տրվում մոխիրը լցնել անմիջապես բույսերի տակ՝ 1-2 բաժակ ամեն քառակուսի մետրին:
Մոխիրը ելակի համար
Ելակին գարնան սկզբում լրացուցւիչ սնուցում են տալիս մոխրի թուրմով կամ մոխիրը խառնում են թփերին շրջակա հողին: Այսպիսի սնուցումը նպաստում է պտուղների շատացմանը: Ելակի նոր մարգ ստեղծելիս էլ մոխիր են լցնում տնկափոսորակների մեջ:
Մոխիրը շաղգամի համար
Մոխիր են լցնում այն ակոսների մեջ, ուր ցանում են շաղգամի սերմերը: Այնուհետև մոխիր են լցնում շաղգամի առաջին ծիլերի վրա: Հետագայում, երկու շաբաթը մեկ անգամ ջրում են մոխրի թուրմով (մեկ բաժակ մոխիր մեկ դույլ ջրին): Մոխիրը շաղգամի համար լավագույն պարարտանյութն է:
Մոխիրը վարունգի համար
Վարունգի սածիլը տնկելիս, ամեն փոսի մեջ լցնում են մեկական բաժակ մոխիր:
Մոխիրը լոլիկի համար
Մոխրի թուրմով սնուցում են լոլիկի սածիլները: Սածիլները տնկելիս ամեն փոսի մեջ ավելացնում են 2 ճաշի գդալ մոխիր:
Մոխիրը կարտոֆիլի համար
Խորհուրդ է տրվում ցանելուց առաջ սերմացու կարտոֆիլը փոշոտել մոխիրով կամ մեկ բուռ մոխիր լցնել տնկափոսի մեջ:
Մոխիրը բողկի համար
Հողը կալիումով հարստացնելու նպատակով խորհուրդ է տրվում մոխիր ավելացնել ցանման ակոսի մեջ: Եթե հողի մեջ կալիումի պակաս կա, բողկի արմատապտուղ չի գոյանում:
Մոխիրը կոմպոստի համար
Մոխիրն արագացնում է օրգանական մնացուկների քայքայումը, ուստի այն լայնորեն կիրառվում է կոմպոստ սարքելիս և տաք մարգերում: Մոխիրը նաև հարստացնում է կոմպոստը, հագեցնում այն հանքանյութերով և միկրոէլեմենտներով:
Մոխիրը որպես վնասատուների և հիվանդությունների դեմ պայքարի միջոց
Անհիշելի ժամանակներից մոխիրն օգտագործվում է վնասարար մանրեների և միկրոօրգանիզմների դեմ: Կիրառվում է ինչպես մխրի թուրմով բույսերը, դրանց տերևները ցողելը, այնպես էլ դրանց վրա և դրանց շուրջ մոխիր ցանելը:
Մոխիրը որպես բերքի պահպանման միջոց
Մոխիրը հակասեպտիկ և հակասնկային հատկություն ունի, ուստի մոխիրով հաճախ մշակում են երկարատև պահպանման դրվող բանջարեղենը: Կարտոֆիլը, գազարը, ճակնդեղը փոշոտում են մոխրով, սխտորը դարսում են տուփի մեջ մոխիր լցնելով շերտերի արանքում:
Մոխիրի այլ կիրառումներ
Մոխիրն անհրաժեշտ է խառնել թթվային հողերի հետ: Այն բարելավում է հողի կառուցվածքը, բարենպաստ պայմաններ է ստեղծում հողում ապրող միկրոօրգանիզմների համար և նվազեցնում է թթվայնությունը: Միևնույն ժամանակ մոխրի կիրառումը հողի թթվայնությունը նվազեցնելու համար շատ ավելի անվտանգ է քան հանգած կրինը:
Մոխրով մշակում են բույսերի կտրվածքներն ու վնասված տեղերը:
Մոխիրը խառնում են փայտի թեփի հետ և օգտագործում են որպես ցանքածածկ:
Մի խոսքով, մի շտապեք թափել այգում առաջացող փայտանյութը; ` այրեք այն և օգտագործեք ի նպաստ ձեր բույսերի: