Tag Archives: կալանխոե

Հինգ բույսեր, որոնք հարմար են մանկական սենյակում աճեցնելու համար

1. Հինածաղիկ (Impatiens, Бальзамин)

Պարտեզի ամենատոկուն ծաղիկներից մեկը՝ Ուոլերի Հինածաղիկը, շատերին է ծանոթ որպես տարածված սենյակային բույս: Հինածաղկի գեղեցկությունը չի զիջում նրա տոկունությանը, իսկ խնամքի դյուրինությունը նպաստում է լայնորեն տարածվելուն:

2. Կալանխոե (Kalanchoe, Каланхоэ)

Մանկական սենյակի պայծառ զարդ կարող է դառնալ կալանխոեն, որը հայտնի է իր տեսակների բազմազանությամբ և հրաշալի ծաղկման ձևերով:

Այս սուկուլենտ բույսի շատ տեսակներ աճեցվում են զուտ գեղեցիկ, թանձր, ատամնավոր տերևներ ունենալու համար, բայց կան տեսակներ, որոնք շլացնում են իրենց անդուլորեն ծաղկող ծաղկաբույլերով:

Աճեցնելը հեշտ է, լավ է տանում ցրված լուսավորությունը, հեշտ է հարմարվում նոր տեղին:

Կարդալ Կալանխոեի մասին ==>
Գնել Կալանխոե ==>

3. Քլորոֆիտում (ChlorophytumХлорофитум)

Սաղարթավոր զարդաբույսերից լավագույն թեկնածուն արագաճ Քլորոֆիտումն է:

Խնամելը շատ հեշտ է՝ ցրված լույս, ոչ առատ ջրարբիացում, նվազագույն լրացուցիչ սնուցում է պահանջում:

Կարդալ Քլորոֆիտումի մասին ==>
Գնել Քլորոֆիտում ==>

4. Աֆրիկյան մանուշակ (African violet, Saintpaulia, Сенполия)

Շատ հեշտ աճեցվող, փոքրիկ ու շատ գեղեցիկ ծաղկող բույս է Աֆրիկյան մանուշակը: Թավշյա փոքրիկ տերևները հաճելի է շոշափել:  Այդ նույն տերևներով շատ հեշտ է բազմացնել բույսը և սենյակը լցնել ծաղկող բույսի հմայքով:

5. Բաղրջուկ (Չինական վարդ, Hibiscus, Гибискус)

Սենյակային խոշոր բույսերից, մանկական սենյակի համար ամենահարմարը Չինական վարդն է: Չինական վարդի հազարից ավելի տեսակներ կան այժմ, որոնք աճում և գեղեցկացնում են թե՛ սենյակները, թե՛ պարտեզներն ու փողոցները:

Չինական վարդը լավ ազդեցություն ունի սենյակի օդի վրա: Որպեսզի Չինական վարդը իրեն հարմարավետ զգա և այն տարեց-տարի ծաղկի, պետք է տեղադրել ծառը լուսավոր տեղում, ձմռանը տերևները հաճախակի ցողել ջրով իսկ ամռանը առատ ջրել և լրացուցիչ սնուցում տալ: Ծաղկման շրջանի ավարտից հետո Չինական վարդի երկարած ճյուղերը պետք է կարճեցնել:

Կարդալ Բաղրջուկի մասին ==>
Գնել Բաղրջուկ ==>

Բացի վերը թվարկվածներից ուշադրության են արժանի նաև հետևյալ բույսերը՝

Կալանխոե

Կալանխոեն (անգլ.՝ Kalanchoe , ռուս.՝ Каланхо́э, լատ.՝ Kalanchoë) Թանձրատերևուկների ընտանիքին պատկանող սուկուլենտ բույսերի ցեղ է, որտեղ միավորված են մոտ 200 տեսակներ:


Որպես սենյակային բույսեր ամենատարածված տեսակներն են՝

 Կալանխոե Բլոսֆելդի

(անգլ.՝ Flaming Katy, Christmas kalanchoe, Madagascar widow’s-thrill, ռուս.՝ Каланхоэ Блоссфельда, լատ.՝ Kalanchoe blossfeldiana)

Կալանխոե Դեգրեմոնի

(անգլ.՝ Devil’s backbone, Mother-of-thousands, Alligator plant, or Mexican hat plant, ռուս.՝ Каланхоэ Дегремона, լատ.՝ Kalanchoe daigremontiana)

Հայրենիքը Մադագասկարն է: Բնական պայմաններում հասնում է մինչև 2 մ բարձրության: Սենյակային պայմաններում չի գերազանցում 50 սմ բարձրությունը:

Կալանխոե փետրավոր

(անգլ․՝ Air plant, Cathedral bells, Life plant, ռուս․՝ Каланхоэ перистое, լատ․՝ Kalanchoe pinnata)

Կալանխոե բեխարյան

Կալանխոե բեխարյան (անգլ՝ Elephant’s ear kalanchoe, Felt bush, ռուս․՝ Каланхоэ бехарское, լատ․՝ Kalanchoe beharensis)

Խոշոր սուկուլենտ թուփ է՝ եզակի նշտարաձև տերևներով, որոնք կնճռոտվում են եզրերի երկայնքով: Բարենպաստ պայմաններում այն ​​կարող է հասնել փոքր ծառի բարձրությանը՝ մոտ 2-3 մ, տերևները նույնպես հսկայական են՝ մինչև 40 սմ լայնություն, մինչև 35 սմ երկարություն։

Խնամքը

Կալանխոեն պահանջկոտ բույս չէ, նույն խնամքն է պահանջում, ինչ սուկուլենտների մեծ մասը:
Աճեցնում են նեղ ծաղկամաններում, ոչ շատ պարարտ, ավազի հետ խառնված հողում: Աճի շրջանում օդի ամենից հարմարավետ ջերմաստիճանը +20 – +25 է: Ինչպես բոլոր սուկուլենտները, կալանխոեն սիրում է երբ գիշերային ջերմաստիճանը նվազ է ցերեկայինից, ուստի շատ լավ է աճում դրսում՝ աքուր օդին: Իսկ սենյակային պայմաններում խորհուրդ է տրվում հաճախ օդափոխություն անել:
Լուսավորությունը պետք է պայծառ լինի, որոշ ժամանակ արևի ուղիղ ճառագայթների ներքո, բայց կեսօրի ուժեղ արևահարումից պաշտպանված:
Աճի շրջանում առատ են ջրում, հողը չպետք է ամբողջովին չորանա, իսկ ջրով ցողելու անհրաժեշտություն չկա: Ծաղկամանը, որտեղ աճում է կալանխոեն, պետք է լավ դրենաժ ունենա: Հողի ճահճացումն անտանելի է բույսի համար:
Աճի շրջանում ցանկալի է նաև ամենամսյա սնուցում հանքային պարարտանյութերով:
Ծաղկելուց հետո կալանխոեին անհրաժեշտ է հանգիստ: Բոլոր ծաղկացողունները հեռացվում են, իսկ բույսը տեղադրում են ստոերոտ վայրում ու մեկ ամիս շատ հազվադեպ են ջրում, չեն պարարտացնում: Մեկ ամսից բույսը վերադարձնում են իր տեղը և սկսում են ջրել սովորականի պես:
Շատ ցանկալի է բույսի համար զով (+10 – +12) ևմեռ ապահովելը: Այդ պայմաններում ջրելը հասցնում են նվազագույնի:
Գարնանը, եթե անհրաժեշություն կա, բույսը տեղափոխում են քիչ ավելի մեծ ծաղկամանի մեջ: Եթե բույսի արմատները դուրս են եկել ծաղկամանի դրենաժային անցքերից, ուրեմն անհրաժեշտությունը հաստատ կա:
Կալանխոեյի համար հողախառնուրդ պատրաստելիս հավասար մասերով իրար են խառնում

Բազմացումը

Կալանխոեն բազմամյա բույս է և կարող է աճել երկար տարիներ, սակայն, ժամանակի հետ այն սկսում է շատ տեղ զբաղեցնել ու կորցնում է իր գեղեցկությունը: Ուստի խորհուրդ է տրվում պարբերաբար, բազմացման եղանակով, փոխարինել հին բույսը նորով:
Իսկ բազմացնելը շատ հեշտ է: Կալանխոեի բոլոր տեսակները հեշտությամբ բազմանում են ճյուղի կտրոններով, տերևներով կամ կողային ձագուկներով:
Ամենահեշտ բազմացումը կտրոնով է: 10-15 սմ երկարությամբ կտրոնը սուր դանակով կտրում են երիտասարդ շիվերից: Կտրոնի ներքևի տերևները հեռացնում են ու կտրոնը թողնում են, որ 1-2 օր չորանա: Այնուհետև կտրոնները, արմատակալելու համար, մոտ 5 սմ խորությամբ, տնկում են տորֆի և ավազի խոնավ խառնուրդի մեջ:
Կարելի է նաև տնկել անմիջապես այնտեղ, որտեղ մշտապես աճելու է բույսը, ընդվորում նույն ծաղկամանում կարելի է մի քանի հատ տնկել:
Կտրոնի շուրջ հողը լավ պնդեցնում են, ցելոֆանով կամ շշով ծածկելու անհրաժեշտություն չկա: Լավ արմատակալելու համար պետք է ապահովել օդի +20 – +25 աստիճան ջերմություն և հողի չափավոր խոնավություն: Կտրոնները ցողել պետք չէ:

Բարդություններ

Որպես կանոն, կալանխոեի հիվանդանալու պատճառ է լինում վատ խնամքը: Օրինակ շատ ջրելը, մանավանդ ձմռանը, ցածր ջերմաստիճանների դեպքում, կամ վատ լուսավորությունը կարող է հանգեցնել բույսի փտելուն, տերևների մանրանալուն ու դալկանալուն:
Ամռանը վատ ջրելու հետևանքով տերևները կարող են չորանալ և թափվել:
Վիրուսային կամ բակտերիալ վարակման դեպքում, տերևների վրա թաց,  շագանակագույն բծեր են առաջանում: Վնասված տերևները պետք է հեռացնել իսկ բույսը մշակել ֆուգիցիդով:
Կալանխոեն հազվադեպ է ենթարկվում վնասատուների հարձակմանը: Երբեմն բույսի վրա կարող են ուտիճներ հայտնվել: Դրանք կարող են կանաչ, գորշ կամ սև գույնի լինել, կպնում են տերևի ներքևից և ծծում են բույսի հյութերը: Արդյունքում տերևները կոլոլվում են և չորանում:

Հղումներ

Կալանխոե դեգրեմոնի (Kalanchoe Daigremontiana)