Tag Archives: կանճրակ

ԿԱՆՃՐԱԿԸ ՈՐՊԵՍ ՍԻԴԵՐԱՏ

Կանճրակը (անգլ.՝ Rapeseed, ռուս.՝ Рапс , լատ.՝ Brássica nápus) կաղամբազգիների (խաչածաղկավորներ) ընտանիքի միամյա աշնանացան կամ գարնանացան բույս է։ Վայրի ձևով չի հանդիպում։ Մշակության մեջ հայտնի է դեռևս մ․ թ. 4 հազար տարի առաջ։ Հնուց մշակել են Հնդկաստանում, որտեղից էլ հավանաբար տարածվել է միջերկրածովյան և այլ երկրներ։
Կանճրակը ցանում են հողը րգանիկայով, ինչպես նաև ծծումբով և լուսածինով (ֆոսֆոր) հարստոցնելու համար: Սակայն, ինքը Կանճրակն էլ պահանջկոտ է հողի պարարտ և միկրոտարրերով հարուստ լինելու նկատմամբ:
Բավականին արագաաճ է: Մեկ սեզոնի ընթացքում կարելի է 2-3 հունձ անել:
Առանձնապես  տարածված է աշնանացան Կանճրակը, որը լավ արդյունք է տալիս պաղ գարուններին և աշուններին, իսկ իր փառթամ տերևածածկով խեղճացնում է մոլախոտերին:
Ինչպես և մյուս սիդերատները, Կանճրակը խոր իջնող արմատներ ունի, որոնք փխրեցնում և բարելավում են հողի կառուցվածքը, ինչպես նաև պաշտպանում են հողը էրոզիայից: Կանճրակը նաև արգելափակում է որոշ հիվանդություններ և խանգարում է որոշ վնասատուների բազմացմանը:
Կանճրակը ցրտադիմացկուն է, կարող է դիմանալ մինչև -5 աստիճանի ցրտահարմանը:
Բույսի վրա բացասաբար է ազդում գերխոնավացումը, ուստի հարմար չեն ծանր կավային հողերը:

Հղումներ

Սիդերատներ

Սիդերատները բույսեր են, որոնք աճեցվում են հիմնական կուլտուրայից առաջ կամ կողքին՝ հողը հարստացնելու, օգտակար նյութերով հագեցնելու և հողի կառուցվածքը բարելավելու նպատակով: Հաճախ սիդերատներին կոչում են կանաչ պարարտանյութ:
Որպես կանոն, սիդերատները արագ կանաչ զանգված են ձևավորում, որը հնձվում և թողնվում է հողի վրա որպես պաշտպանիչ շերտ կամ խառնվում է հողի հետ որպես սնունդ: Իսկ հողի մեջ մնացած արմատները որոշ ժամանակ անց փտում են հարստացնելով հողը ու միևնույն ժամանակ ծակոտկեն ու ջրա-օդաթափանց դարձնելով այն:
Միևնույն ժամանակ սիդերատները, իրենց թփերով ստվերելով գրունտը և հզոր արմատներով ճնշում են մոլախոտերին:
Բացի այդ սիդերատները բարենպաստ կենսապայմաններ են ստեղծում օգտակար միկրոօրգանիզմների, որդերի և այլ մանր միջատների համար, իսկ հնձվելուց հետո լավ կեր են դառնում:
Կան նաև շատ սիդերատներ, որոնք այլ մշակաբույսերի կողքին աճելով, իրենց արտադրություններով բարենպաստ ազդեցություն են ունենում դրանց վրա կամ վանում են վնասատուներին:
Սիդերատների՝ մարգերի ազատվելուց հետո իրականացված աշնանացանը պաշտպանում է հողը քամու և ջրային էրոզիայից, նպաստում են ձյան կուտակմանը, ինչը պաշտպանում է հողը ցրտահարումից:
Եթե հողը խիստ անբերրի է, ապա խորհուրդ է տրվում մեկ տարի այն ցանել միայն սիդերատներով՝ անընդհատ հնձելով ու նոր ցանք կատարելով: Մնացած դեպքերում սիդերատներ ցանում են հիմնական մշակաբույսերից առաջ, հետո կամ կողքին:

Սիդերատները, ըստ գործառույթի, կարելի է բաժանել հետևյալ խմբերի
  • մթնոլորտից ազոտի կորզում և կուտակում – լոբազգիներ;
  • ֆոսֆատների փոխակերպում դյուրայուրացվելի ձևերի – լոբազգիներ, մանանեխ, հնդկացորեն;
  • ազոտի կորզում հողից, հողի հանքայնացումից պաշտպանություն – խաչածաղկավորներ, հացահատիկայիններ;
  • հողի փխրեցում մեծ խորությամբ – մանանեխ, բողկ, լուպին, կորնգան, հնդկացորեն;
  • պաշպանություն նեմատոդներից – լոբազգիներ, արևածաղիկ, ֆացելիա:

Սիդերատներն ըստ ընտանիքների

Լոբազգիներ
Գաղտրիկազգիներ
Ֆացելիա (Phacelia, Фацелия, լատ.` Phacelia)
Խաչածաղկավորներ
Հացահատիկայիններ
Հնդկացորենազգիներ
Հնդկացորեն (Fagopyrum, Гречиха, լատ.՝ Fagopyrum)
Աստղածաղկազգիներ
Հավակատարազգիներ
Հավակատար (Amaranth, Амарант, լատ.՝ Amaranthus)
Հնդկոտեմազգիներ
Հնդկոտեմ (Nasturtium, Настурция, լատ.՝ Tropaeoium)
Հղումներ