Թռրչնի ծերտը իրավամբ համարվում է ամենաարժեքավոր օրգանական պարարտանյութը: Այն պարունակում է ազոտ, կալիում, լուսածին (ֆոսֆոր), և մագնիում: Ընդորում, այդ բաղադրիչների խտությունը 3-4 անգամ բարձր է քան այլ օրգանական պարարտանյութերում:
Բացի այդ թռչնի ծերտում կա կոբալտ, ցինկ, բոր և ծծումբ:
Բերքատվության վրա հավի ծերտը համարյա նույն ազդեցությունն ունի, ինչ համակցված, հանքային պարարտանյութերը: Քանի որ հավի ծերտի միջի օգտակար նյութերը աստիճանաբար են ազատվում ու ազդում բույսերի վրա, սնուցման ազդեցությունը շարունակվում է 2-3 տարի:
Թարմ վիճակում հավի ծերտը չեն օգտագործում, քանի որ պարունակում է մեծ քանակությամբ միզաթթու, որը կարող է այրել բույսերի արմատները:
Թարմ ծերտից կարելի է պատրաստել պարարտացնող լուծույթ: Մեկ լիտր թարմ ծերտը խառնում են 20 լիտր ջրի հետ և բացոդյա պահում 6-10 օր: Ստացված լուծույթով չի կարելի ջրել արմատներին մոտ՝ միջշարքային որոգում են անում: Խորհուրդ է տրվում նման սնուցում անել բույսերը լավ ջրելուց կամ անձրևից հետո:
Թարմ ծերտը ավելացնում են կոմպոստին՝ միախառնելով չոր տերևների, փայտի սղոցուքի, տորֆի, խոտի, այգու օրգանական այլ մնացորդների և հողի հետ: Ծերտի առկայությունը կոմպոստում էականորեն արագացնում է կոմպոստի հասունացումը:
Լավ պայմանների դեպքում, աշնանը կուտակած կոմպոստը հաջորդ գարնանը պատրաստ կլինի, միզանյութը և ամոնիակը ցնդած կլինեն:
Թռչնի ծերտի թուրմ
Ազոտով հարուստ պարարտանյութ է: Պատրաստվում է հեշտ ու արագ: Ոչ թարմ, թռչնի փտած ծերտը բացում են ջրով, լավ խառնում և պահում 2-3 օր: Ստացված թուրմը պետք է լինի թույլ թեյի գույնի: Եթե ավելի մուգ գույնի է, ապա ավելացնում են այնքան ջուր, որ թուրմը անհրաժեշտ գույն ունենա:
Ուշադրություն: Թռչնի թարմ ծերտը կարող է պարունակել մեծ քանակությամբ հելմինտների ձվեր, ուստի խորհուրդ է տրվում աշխատել խալաթով ու ռետինե ձեռնոցներով:
Չոր ծերտի փոշին էլ է վտանգավոր, քանի որ կարող է մեծ քանակությամբ մարդու համար հիվանդածին է միկրոօրգանիզմներ պարունակել:
Ինչպես պարարտացնել
- Վերը նշված թարմ ծերտի լուծույթով կամ ծերտի թուրմով բույսերը սնուցում են դրանք նախապես լավ ջրելուց հետո, ինչը ավելի նպաստավոր պայմաններ է ստեղծում օգտակար նյութերը կլանելու համար:
- Սնուցումն անում են ոչ թե նամիջապես արմատների մոտ, այլ շարքերի արանքում:
- Խորհուրդ է տրվում այդպիսի սնուցումներ անել ոչ հաճախ քան շաբաթը մեկ անգամ:
- Թռչնի ծերտով պատրաստված կոմպոստը կամ չոր, փտած ծերտը հողի վրա, որպես ցանկածածկ դնելու լավագույն ժամանակը աշունն է: Գարնանը նույն բանն անելը հակացուցված է, քանի որ կարող է դանդաղեցնել բերքի հասունացումը: Թերևս միայն ավազուտներում կարելի է օգտագործել գարնանային ցանքածածկում թռչնի ծերտից պատրաստված կոմպոստով:
- Չոր, փտած թռչնի ծերտով հողը պարարտացնում են ամեն քառակուսի մետրին 2-3 կգ լցնելով, ինչից հետո խառնում են հողի մակերեսային շերտի հետ:

Բանանի կեղևը հարուստ է կալիումով, կրածինով և լուսածինով (ֆոսֆոր): Կեղեվները կարելի է թաղել հողի մեջ և դրանք արագ, մոտ տաս օրում կյուրացվեն հողում առկա միկրոորգանիզմների կողմից: Կարելի է նաև չորացնել կեղևները և աղալուց հետո խառնել հողին: Բանանի կեղևից պատրաստած թուրմով բույսերը սրսկելով կարելի է վերացնել ուտիճներին:
Ձվի կճեպը կազմում կան.
Ձևավորված կարծիք կա, որ 1 ք.մ. գրունտը լավ պարարտացնելու համար անհրաժեշտ է 100 ձվի աղացած կամ մանրեցված կճեպ: Սակայն ավելի խնայողաբար և թիրախային կիրառման ձևեր էլ կան:
Ի դեպ: Ձվի կճեպով կարելի է ծաղկա-թաղարներում դրենժային շերտ պատրաստել: Չորացրած և մանրեցված կճեպները 2-3 սմ հաստությամբ շերտով լցնում են ծաղկաթաղարի հատակին, այնուհետև ավելացնում են հողախառնուրդը:
Լավ այգեպանի մոտ ոչ մի օգտակար բան չի թափվում, նույնիսկ խմած սուրճի մրուրն ու թեյի խոտը կարելի է հավաքել և օգտագործել այգում: Չէ որ դրանք օրագանական նյութեր են ուրեմն քայաքյվելով, թեկուզ ոչ էականորեն, բայց կհարստացնեն հողը: Իրականում սուրճի մրուրն ունի ացխածին-ազոտ 20:1 հարաբերակցություն կամ 1,5% ազոտի պարունակություն, ինչը համեմատելի է հնձած/կտրած խոտի հետ:
Սոխի կլեպը իսկական գանձ է օրգանական հողագործությամբ զբաղվող այգեպանի համար: Այն պարունակում է մի շարք օրգանական տարրեր, այդ թվում՝ կարոտին, ֆիտոնցիդներ, ինչպես նաև տարբեր վիտամիններ:
Ցավոք վարունգը իր աճի բոլոր փուլերում տարբեր փտախտերով հիվանդանալու հակում ունի: Դրա դեմն առնելու համար սեզոնի ընթացքում 3-4 անգամ պետք է թուփը մշակել սոխի կլեպի թուրմով:
Առաջին սնուցումն անում են սածիլները տնկելուց մի քանի օր հետո: 2 բաժակ խիտ լցրած սոխի կլեպի վրա լցվում է 2 լիտր եռման ջուր և 48 ժամ պահվում է զով տեղում: Հետո թուրմը մզում են և ավելացնում ևս 6 լիտր մաքուր պաղ ջուր: