Tag Archives: սիդերատ

ԱՐԵՎԱԾԱՂԻԿԸ ՈՐՊԵՍ ՍԻԴԵՐԱՏ

Արևածաղիկը (անգլ.՝ Sunflower, ռուս.՝ Подсолнечник, լատ.՝ Helianthus), աստղածաղկազգիների (բարդածաղկավորներ) ընտանիքի միամյա խոտաբույս է։ Եվրոպացիներն առաջին անգամ այդ բույսը տեսան մեքսիկական պրերիաներում, երբ հայտնագործեցին Ամերիկան։ 400 տարի առաջ նրանք այն բերեցին Եվրոպա և անվանեցին «արևի ծաղիկ»։
Արևածաղիկը ոչ պահանջկոտ, միամյա բույս է: Ունի խորը (մինչև 2 մ) արմատներ:
Ձևավորում է մեծ կանաչ զանգված, բայց, որպես սիդերատ աճեցնելիս, հնձում են մինչև ծաղկելը:
Արևածաղիկը լավ է աճում հողի բոլոր տիպերի վրա, բայց գերադասում է թեթև և բերրի հողերը:
Արև և ջերմություն սիրող բույս է և չի դիմանում ցրտահարությանը: Միայն ծիլերն են, որ կարող են դիմանալ մինչև -5 ցրտին:
Սերմերը ցանում են 2-5 սմ խորությամբ: Մոտ 2 ամիս անց, երբ բույսն ունի մոտ 0,5 մ բարձրություն ու դեռ չի ծաղկել, հնձում են և խառնում հողի հետ:

Հղումներ

ՖԱՑԵԼԻԱՆ ՈՐՊԵՍ ՍԻԴԵՐԱՏ

Ֆացելիան (անգլ․՝ Phacelia, ռուս․՝ Фацелия, լատ.՝ Phacelia) արագ աճող, միամյա բույս է: Հնձել կարելի է ցանելուց 1,5 ամիս հետո, ինչը թույլ է տալիս սեզոնի ընթացքում մինչև 4 անգամ ցանել ու բերք ստանալ:
Ֆացելիան կարելի է օգտագործել որպես հողի բուսածածկ ու տնկել մեջը բոստանային մշակաբույսերի սածիլները, կամ ցանել ֆացելիան կարտոֆիլի շարքերի արանքներում: Ֆացելիան փառթամ, հեշտ յուրացվող սննդարար տարրերով և ազոտով հարուստ կանաչ զանգված է ձևավորում, իսկ արմատները փխրեցնում են նույնիսկ ծանր, կավային հողերը: Հողի հետ խառնած ու հողով ծածկված ֆացելիայի կանաչ զանգվածը, քայքայվելով, օրգանական սնունդով և հանքային միկրոտարրերով հարստացնում է այն:
Ֆեցալիան հանգիստ աճում է հողի բոլոր տեսակների վրա՝ ներառյալ ավազուտներն ու քարքարուները: Կարող է աճել կիսաստոերում, երաշտադիմացկուն է և ցրտադիմացկուն՝ կարող է դիմանալ մինչև 9 աստիճան ցրտին:
Այս սիդերատը նաև ուժեղ ֆիտոսանիտարական ազդեցություն ունի՝ թույլ չի տալիս սնկային և վիրուսային հիվանդություններին զարգանալ, վանում է վնասատու միջատներին (մորեխ, проволочники, կլոր որդեր), իջեցնում է հողի թթվայնությունը:  Իսկ ծաղկող ֆացելիան գրավիչ է օգտակար՝ վնասատուներին վերացնող միջատների համար:
Լավ արդյունք է տալիս երբ ֆեցալիան ցանում են ոչ թե որպես մոնոկուլտուրա, այլ լոբազգի սիդերատների հետ խառնված: Ցանել կարելի է սկսած վաղ գարնանից մինչև ուշ աշուն՝ թողնելով աճածը ձյան տակ:
Խորհուրդ է տրվում ցանել շարքերով, 2 սմ խորությամբ, կամ ավելի խոր թեթև գրունտերի դեպքում: Հունձն ու հողին խառնելը անում են մինչև ծաղկելը, երբ կա օգտակար նյութերով առավել մեծ հագեցվածություն:

Հղումներ

ՀՆԴԿԱՑՈՐԵՆԸ ՈՐՊԵՍ ՍԻԴԵՐԱՏ

Հնդկացորենը (լատ.՝ Fagopyrum) հնդկացորենազգիների ընտանիքին պատկանող բույսերի ցեղ է։ Հհնդկացորեն մշակովին (Fagopyrum esculentum) լայնորեն տարածված, ուտելի տեսակն է: Ունի աճի բարձր արագություն,

ստեղծում է մեծ կանաչ զանգված, հասնում է մինչև 50 սմ բարձրության, իսկ արմատը խորանում է մինչև 150 սմ:

Հնդկացորենը հողից շատ լավ կորզում է ֆոսֆատային տարրերը, իսկ կանաչ զանգվածի քայքայվելուց հետո, հարստացնում է հողը օրգանական ու հանքային տարրերով (կալիում, լուսածին):
Հնդկացորենը բարելավում է հեղի կառուցվածքը, ջուրն ու սնունդը կորզում է խորքից՝ ենթահողից: Այդ պատճառով է, որ հնդկացորենը ցանում են աղքատ, հյուծված, ծանր ու թթվային հողերը վերականգնելու համար:
Հնդկացորենը երաշտադիմացկուն է, չի չորացնում հողը, ուստի լայնորեն օգտագործվում է նաև այգիներում ծառերի ու թփերի արմատամերձ հողերի, մինչև 1,5 մ խորությամբ գազա և ջրափոխանակումը բարելավելու համար:
Հնդկացորենը ջերմասեր բույս է, ուստի ցանում են երբ եղանակը կայուն տաք է:
Որպես սիդերատ աճեցվող հնդկացորենը հնձում են մինչև ծաղկելը և  խառնում, ծածկում են հողով: Անմիջապես դրանից հետո կարելի է հնդկացորենի նոր ցանք անել: Եթե եղանակային պայմանները բարենպաստ լինեն, ապա կարելի է երրորդ ցանքն էլ անել և թողնել զանգվածը ձյան տակ:

Հղումներ

ՎԱՐՍԱԿԸ ՈՐՊԵՍ ՍԻԴԵՐԱՏ

Վարսակը (անգլ.՝ Oat, ռուս.՝ Овёс, լատ.՝  Avena),  հացազգիների ընտանիքի խոտաբույս է։ Վարսակը, ինչպես և Աշորան, արագ կանաչ զանգված է ձևավորում, ուստի այն կարելի է աճեցնել ազատ տարածքում՝ գարնանից աշուն, կամ հիմնական մշակաբույսերից առաջ և հետո:
Վարսակը դիմանում է ցրտին, բայց կտրուկ ցրտահարումները մահաբեր են նրա համար:
Վարսակն իրեն լավ է զգում, բացի աղուտներից ու ավազուտներից, բոլոր տիպի հողերում: Բարելավում է թթվային ու տորֆային հողերը:
Վարսակի արմատները շատ լավ փխրեցնում են հողը և բարելավում կառուցվածքը, ինչպես նաև վերացնում են արմատի փտախտ (корневая гниль) հիվանդությունը:
Համեմատած այլ սիդերատների հետ, վարսակը առանձնապես չի պարարտացնում հողը, այնպես որ, այն, որպես կանոն, ցանում են Ոլոռի կամ Վիկի հետ խառնած:
Ցանում են գարնանից մինչև աշուն՝ այն հաշվարկով, որ մինչև ցրտերը հասցնեն հնձել և խառնել հողի հետ:
Ծանր, կավային հեղերում ցանում են 3 սմ խորությամբ, իսկ թեթև հողերում՝ 6 սմ:
Ծլելու շրջանում պահանջկոտ է խոնավության հանդեպ:
Հնձում են մինչև հասկերի առաջանալը: Քայքայվելիս Վարսակը թեթև յուրացվելի կալիում է փոխանցում, ինչպես նաև օրգանական նյութեր:

Հղումներ

ԱՇՈՐԱՆ ՈՐՊԵՍ ՍԻԴԵՐԱՏ

Աշորան (անգլ.՝ Rye, ռուս.՝ Рожь, լատ.՝ Secále cereále) Որպես ամենացրտադիմացկուն սիդերատ ցանում են աշնանացան Աշորան: Նաև հարմար է խոպան հողերի համար: Զարգացած արմատային համակարգը լավ փխրեցնում է հողը և յուրացնում այնտեղից այլ բույսերին ոչ մատչելի նյութեր՝ փոխակերպելով, ի վերջո, հեշտ յուրացվելի ձևի:
Աշնանացան Աշորան շատ լավ պաշտպանում է հողը քամու և ջրի էրոզիայից, իսկ ձմռանը նպաստում է ձյան կուտակմանը:
Աշորան լավ է աճում համարյա բոլոր տիպի հողերում, բացառությամբ չափից ավելի խոնավ և ծանր հողերի: Ունի հողը ցամաքեցնելու հատկություն, այնպես որ ցանում են բավարար տեղումներ ունեցող վայրերում:
Աշնանացան Աշորան ցանում են աշնանը, իսկ հնձում և խառնում են հողի վերին շերտի հետ գարնանը՝ հիմնական մշակաբույսերը տնկելուց/ցանելուց 2-3 շաբաթ առաջ:
Աշորան լավ է աճում աշնանացան Վիկի և Կանճրակի հետ խառը ցանքերում:
Ցանում են 3-5 սմ խորությամբ, թեթև հողերում ավելի խորը:
Քայքայվելով Աշորայի կանաչ զանգվածը հարստացնում է հողը կալիումով և օրգանական մնացուկներով:

Հղումներ

ԲԱՐԲԱՐՈՒԿԸ ՈՐՊԵՍ ՍԻԴԵՐԱՏ

Բարբարուկը (լատ.՝ Barbaréa) խաչա-ծաղկավորների ընտանիքի խոտաբույս է: Այն օրգանական տարրերով շատ լավ հարստացնում է հողը: 100 ք.մ. վրա կարող է գոյացնել մինչձ 200 կգ կանաչ զանգված:
Բարբարուկը խստապահանջ չէ հողի տիպերի նկատմամբ և իրեն լավ է զգում նույնիսկ ծանր կավային հողերում:  Բացառություն է, թերևս, հումուսով աղքատ ավազահողերի պարագան:
Բարբարուկը սիրում է լավ ոռոգում, խոնավության պակասը բացասաբար է ազդում բույսի աճի վրա:
Ցանում են 2-3 սմ խորությամբ, գարնանը՝ հողը տաքանալուց հետո, իսկ աշնանացան սորտերը աշնան սկզբում:
Հնձում են մինչև զանգվածային ծաղկումը՝ ցանելուց մոտավորապես 1-1,5 հետո:

Հղումներ

ԿԱՆՃՐԱԿԸ ՈՐՊԵՍ ՍԻԴԵՐԱՏ

Կանճրակը (անգլ.՝ Rapeseed, ռուս.՝ Рапс , լատ.՝ Brássica nápus) կաղամբազգիների (խաչածաղկավորներ) ընտանիքի միամյա աշնանացան կամ գարնանացան բույս է։ Վայրի ձևով չի հանդիպում։ Մշակության մեջ հայտնի է դեռևս մ․ թ. 4 հազար տարի առաջ։ Հնուց մշակել են Հնդկաստանում, որտեղից էլ հավանաբար տարածվել է միջերկրածովյան և այլ երկրներ։
Կանճրակը ցանում են հողը րգանիկայով, ինչպես նաև ծծումբով և լուսածինով (ֆոսֆոր) հարստոցնելու համար: Սակայն, ինքը Կանճրակն էլ պահանջկոտ է հողի պարարտ և միկրոտարրերով հարուստ լինելու նկատմամբ:
Բավականին արագաաճ է: Մեկ սեզոնի ընթացքում կարելի է 2-3 հունձ անել:
Առանձնապես  տարածված է աշնանացան Կանճրակը, որը լավ արդյունք է տալիս պաղ գարուններին և աշուններին, իսկ իր փառթամ տերևածածկով խեղճացնում է մոլախոտերին:
Ինչպես և մյուս սիդերատները, Կանճրակը խոր իջնող արմատներ ունի, որոնք փխրեցնում և բարելավում են հողի կառուցվածքը, ինչպես նաև պաշտպանում են հողը էրոզիայից: Կանճրակը նաև արգելափակում է որոշ հիվանդություններ և խանգարում է որոշ վնասատուների բազմացմանը:
Կանճրակը ցրտադիմացկուն է, կարող է դիմանալ մինչև -5 աստիճանի ցրտահարմանը:
Բույսի վրա բացասաբար է ազդում գերխոնավացումը, ուստի հարմար չեն ծանր կավային հողերը:

Հղումներ

ԲՈՂԿԻԿԸ ՈՐՊԵՍ ՍԻԴԵՐԱՏ

Բողկիկը (անգլ.՝ Raphanus , ռուս.՝ Редька, լատ.՝ Raphanus sativus. Var. Oleiformis) կաղամբազգիների (խաչածաղկավորներ) ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույսերի ընտանիք է:
Ցանվում է կանչ պարարտանյութ ստանալու համար, քանի որ ձևավորում է մեծ կանաչ զանգված:
Արագ աճող է և ցրտադիմացկուն, կարող է աճեցվել վաղ գարնանից մինչև ուշ աշուն:
Սիրում է լավ խանավացված հող, ինչը մեծ նշանակություն ունի բերգատվության համար:
Բողկիկը նաև ստվերում է հողն ու դրանով զսպում մոլախոտերի աճը:
Բացի այդ, պարունակում է նյութեր, որոնք վերացնում են կլոր որդերին (нематода) և կանխում են որոշ բանջարանոցային բույսերի հիվանդություններ:
Ցանում են 3 սմ խորությամբ: Ավելի մեծ արդյունք է ստացվում եթե ցանում են բակլազգի սիդերատներից մեկի սերմերի հետ համատեղ:

Հղումներ

ՍԵՐԱԴԵԼԱՆ ՈՐՊԵՍ ՍԻԴԵՐԱՏ

Սերադելան (լատ.՝ Ornithopus) բակլազգիների ընտանիքի միամյա խոտաբույս է: Աճում է մինչև 50 սմ բարձրության, իսկ արմատը խորանում է 1 մետրից ավելի:
100 ք.մ. տարածքում գոյանում է 200 կգ և ավելի կանաչ զանգված:
Սերադելան հարստացնում է հողը ազոտով և լուսածնի ու կալցիումի հեշտ յուրացվող տարրերով:
Հաճախակի և լավ ջրարբիացման կարիք ունի: Ամենից լավ աճում է թեթև թթվային, օրգանական նյութերով հարուստ հողում, սակայն օրգանիկայով աղքատ հողում էլ, բավարար խոնավություն ապահովելու դեպքում, նորմալ աճում է:
Ցանում են սերադելան վաղ գարնանը, 3 սմ խորությամբ, իսկ թեթև հողերում մինչև 5 սմ խորությամբ: Ցանել կարելի է և՛ որպես մոնոմշակաբույս, և՛ խառնելով աշորայի կամ վարսակի հետ:
Ծաղկել սերադելան սկսում է ցանելուց 3 ամիս հետո: Հենց այդ ժամանակ էլ պետք է հնձել, ինչից հետո հայտնվում են նոր ցողուններ: Հնձված կանաչ զանգվածը, հնարավորին չափ մանրեցնելով, կամ խառնում են հողի հետ, կամ էլ օգտագործում են տեղում՝ որպես ցանքածածկ:

Հղումներ

ԻՇԱՌՎՈՒՅՏԸ ՈՐՊԵՍ ՍԻԴԵՐԱՏ

Իշառվույտ (լատ.՝ Melilotus), բակլազգիների (թիթեռնածաղկավորներ) ընտանիքի միամյա, երկամյա, հազվադեպ՝ բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Իշառվույտն ունի լավ զարգացած արմատներ, որոնք սնունդ են կորզում ենթահողից և ազոտ են կուտակում:
Այս բույսը արդյունավետ բարելավում է աղուտ հողերը, քանի որ ածխային թթու է արտաթորում:
Իշառվույտի համար գերադասելի են ում է չեզոք, ավազահողային և ավազակավային գրունտերը, բայց վատ չի աճի նաև այլ հողերում՝ բացի բարձր թթվայնություն ունեցողներից: Բավականին երաշտադիմացկուն է ու չի վախենում կարճատև ցրտերից:
Իշառվուտը վերացնում է հացահատիավորների արմատների փտախտը և կանխում է նեմատոդի և проволочника բազմացումը:
Իշառվույտը կարելի է աճեցնել երկու տարվա ընթացքում՝ կատարելով մինչև չորս հունձ:
Ցանում են 3 սմ խորությամբ, գարնան սկզբում, ցանկալի է սկարիֆիկացված սերմերով:
Հունձն անում են մինչև ծաղկելը:

Հղումներ