Սիսեռը, (լատ.՝ Cicer), բակլազգիների (թիթեռնածաղկավորներ) ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ է։ Հայտնի է 27 տեսակ։ Մշակության մեջ տարածված է սովորական սիսեռը (Cicer arietinum)։
Հյաստանում վայրի վիճակում աճում են երկու տեսակներ՝
Սիսեռ շատ փոքրիկ (Cicerminutum)
Սիսեռ անատոլիական (Ciceranatolicum)։
Հանդիպում է Վայոց ձորի և Սյունիքի մարզերում։
Վաղահաս սիսեռի վեգետացիոն շրջանը 90-100 օր է, մնացածների դեպքում 150-220 օր:
Ծլում է օդի 3-5 աստիճան տաքության դեպքում: Ծիլերը կարող են դիմանալ մինուս 8-11 աստիճան կարճատև ցրտահարությանը:
Ծաղկելու և պտուղներ ձևավորելու շրջանում, օդի ամենահարմարավետ ջերմությունը +24-28°C է:
Կիրառում
Պարենային մշակաբույս է, օգտագործվում է սննդի, հրուշակեղենի, պահածոների արդյունաբերությունում։
Լավ սիդերատ է, արմատները հարստացնում են հողը ազոտով, իսկ մինչև ծաղկելը հնձված կանաչ զանգվածը, խառնվելով հողի հետ ու քայքայվելով, հարստացնում է հողը օրագանական և հանքային տարրերով:
Օգտագործում են սիրտ-անթային, վահանագեղձի, անեմիայի, շաքարային դիաբետի, մաշկային հիվանդությունների դեպքում։ Հակացուցված է` մետեորիզմի, ստամոքսահյութի, բարձր թթվայնության, նեֆրիտի, հոդատապի դեպքում։
Սիսեռը ցրտադիմացկուն է և չի պահանջում հաճախակի ճրարբիացում:
Ոլոռը (լատ.՝ Písum) բակլազգիների ընտանիքի միամյա և բազմամյա խոտաբույսերի ցեղ է։ Հայտնի է 6-7 տեսակ։
Ոլոռը շատ արագ է աճում, մեկ և կես ամցում մեծ կանաչ զանգված է գոյացնում, մանավանդ լավ ոռոգում ապահովելու դեպքում, կարելի է սեզոնի ընթացքում մի քանի բերք հնձել:
Ոլոռը լավ է աճում չեզոք և պարարտ գրունտում: Պահանջկոտ է հողի խոնավության նկատմամբ աճի սկզբնական շրջանում և պտուղներ ևևավորելիս:
Ոլոռը չափավոր ցրտադիմացկուն է, բայց ցրտահարությանը չի դիմանում: Որպես սիդերատ կարող է ցանվել վաղ գարնանը, կամ աշնանը՝ հիմնական մշակաբույսերից հետո:
Ցանում են 5 սմ խորությամբ, իսկ թեթև գրունտում մինչև 7 սմ խորությամբ:
Ոլոռն իր արմատներով լավ փխրեցնում է հողը ու բարելավում է հողի օդա և ջրատարությունը:
Հնձում են որպես սիդերատ ցանված ոլոռը ծաղկել սկսելուց հետո և խառնում են հողի հետ կամ թողնում որպես ցանքածածկ: Ոլոռի կանաչ զանգվածը քայքայվելով հարստացնում է հողը ազոտով և այլ օրգանական տարրերով:
Սիդերատները բույսեր են, որոնք աճեցվում են հիմնական կուլտուրայից առաջ կամ կողքին՝ հողը հարստացնելու, օգտակար նյութերով հագեցնելու և հողի կառուցվածքը բարելավելու նպատակով: Հաճախ սիդերատներին կոչում են կանաչ պարարտանյութ: Որպես կանոն, սիդերատները արագ կանաչ զանգված են ձևավորում, որը հնձվում և թողնվում է հողի վրա որպես պաշտպանիչ շերտ կամ խառնվում է հողի հետ որպես սնունդ: Իսկ հողի մեջ մնացած արմատները որոշ ժամանակ անց փտում են հարստացնելով հողը ու միևնույն ժամանակ ծակոտկեն ու ջրա-օդաթափանց դարձնելով այն: Միևնույն ժամանակ սիդերատները, իրենց թփերով ստվերելով գրունտը և հզոր արմատներով ճնշում են մոլախոտերին: Բացի այդ սիդերատները բարենպաստ կենսապայմաններ են ստեղծում օգտակար միկրոօրգանիզմների, որդերի և այլ մանր միջատների համար, իսկ հնձվելուց հետո լավ կեր են դառնում: Կան նաև շատ սիդերատներ, որոնք այլ մշակաբույսերի կողքին աճելով, իրենց արտադրություններով բարենպաստ ազդեցություն են ունենում դրանց վրա կամ վանում են վնասատուներին: Սիդերատների՝ մարգերի ազատվելուց հետո իրականացված աշնանացանը պաշտպանում է հողը քամու և ջրային էրոզիայից, նպաստում են ձյան կուտակմանը, ինչը պաշտպանում է հողը ցրտահարումից: Եթե հողը խիստ անբերրի է, ապա խորհուրդ է տրվում մեկ տարի այն ցանել միայն սիդերատներով՝ անընդհատ հնձելով ու նոր ցանք կատարելով: Մնացած դեպքերում սիդերատներ ցանում են հիմնական մշակաբույսերից առաջ, հետո կամ կողքին:
Սիդերատները, ըստ գործառույթի, կարելի է բաժանել հետևյալ խմբերի
մթնոլորտից ազոտի կորզում և կուտակում – լոբազգիներ;
ֆոսֆատների փոխակերպում դյուրայուրացվելի ձևերի – լոբազգիներ, մանանեխ, հնդկացորեն;
ազոտի կորզում հողից, հողի հանքայնացումից պաշտպանություն – խաչածաղկավորներ, հացահատիկայիններ;
հողի փխրեցում մեծ խորությամբ – մանանեխ, բողկ, լուպին, կորնգան, հնդկացորեն;