Անձրևաորդերը (անգլ.՝ Earthworms, ռուս.՝ Дождевые черви, լատ.՝ Lumbricas terrestris), օղակավար որդերի տիպի սակավախոզանների դասի որդեր են։ Հայտնի է անձրևաորդերի մոտ 1500 տեսակ։
Tag Archives: անձրևավորդ
Անձրևաորդեր
Անձրևաորդ (անգլ.՝ Еarthworm, ռուս.՝ Земляной червь, Дождевой червь, լատ.՝ Lumbricina), օղակավար որդերի տիպի սակավախոզանների դասի որդ։ Հայտնի է մոտ 1500 տեսակ։
Դժվար է գերագնահատել անձրևավորդերի դերը հողի բերրիության համար: Դրանք փորում են հողը ու 60-80 սմ խորությամբ, իսկ խոշոր տեսակները մինչև 8 մ խորությամբ բներ են սարքում իրենց համար, ինչով խառնում, փխրեցնում են հողը ու նպաստում հողի աէրացիային ու ջրակլանողունակությանը:
Անձրևից հետո անձրևավորդերը դուրս են գալիս գետնի երես, քանի որ գերխոնավ միջավայրում դժվարանում են շնչել:
Անձրևավորդերը հողի մեջ շարժվում են հողը բրդբրդելով կամ կուլ տալով, սնվում են հողի մեջ կամ մակերեսին եղած փտած օրգանական մնացուկներով, որոնք, անցնելով որդի մարսողական ուղիով, դառնում են հիանալի պարարտանյութ:
Անձրևավորդերի՝ օրգանական թափոնները որպես պարարտանյութ վերամշակելու ունակությունը լայնորեն օգտագործվում է կենսահումուս արտադրելու համար:
ԱՄՆ գիտնականները բուծել են անձրևավորդի մեծ արտադրողականություն ունեցող հիբրիդ, որը կոչվում է Կալիֆորնիական կարմիր որդ: Կան նաև Ռուսաստանի համար տեղայնացված հիբրիդներ:
Կենսահումուս արտադրելու բազմաթիվ տեխնոլոգիաներ կան՝ սկսած փոքր, տանը արտադրելու համար նախատեսված սարքերից, վերջացրած արդյունաբերական ծավալներով: