Թթվառվույտ կամ գառնականջիկ (անգլ․՝ Wood sorrel, ռուս․՝ Кислица, լատ.՝ Oxalis), թթվառվույտազգիների ընտանիքի բազմամյա պալարավոր կամ սոխուկավոր խոտաբույսերի ցեղ է։
Հայտնի է մոտ 850 (այլ ավալներով՝ 700-800), Հայաստանում՝ 1 տեսակ՝ եղջրավոր թթվառվույտ (Oxalis corniculata)։ Եղջրավոր թթվառվույտը տարածված է Տավուշի և Սյունիքի մարզերի ստորին ու միջին լեռն, գոտիներում, Երևանի շրջակայքում։ Աճում է կավային լանջերին, ստվերոտ, խոնավ վայրերում, գետափերին։
Թթվառվույտը դեղաբույս է, պարունակում է վիտամին C, թրթնջկաթթու։ Պատրաստուկներն օգտագործվում են լեղապարկի հիվանդությունների, տենդի դեպքերում, նաև որպես միզամուղ։
Խնամքը
Լույսի պահանջը՝ ցրված, պայծառ լույս։
Օդի ջերմաստիճանը
- ամռանը՝ +20…+25°C
- ձմռանը՝ +14…+18°C
Ջրելը՝ շոգ եղանակին առատ
Ցողելը՝ շոգ օրերին
Սնուցումը՝ ծաղկող բույսերի համար նախատեսված պարարտանյութերով, 2 շաբաթը մեկ անգամ։
Հողախառնուրդը՝
- ճմահող (1)
- տերևային բուսահող (1)
- տորֆ (1)
- ավազ (1)