Tag Archives: կոկցիդիոզ

ՃԱԳԱՐՆԵՐԻ ԷՅՄԵՐԻՈԶ (ԿՈԿՑԻԴԻՈԶ)

Այս խիստ վարակիչ մակաբուծային հիվանդությամբ հիվանդանում են  20 օրականից   մինչև 3-4 ամսական մատղաշները Վերջին շրջանում էյմերիոզով ծանր հիվանդանում և սատկում են նաև մեկ տարեկանից  բարձր ճագարները: Հայաստանում այս հիվանդությունը տարածված է ամենուր  և դրանից ճագարների անկումը կազմում է 60-70%:  Հիվանդության կրկնության հաճախակի դեպքեր և անկումներհատկապես արձանագրվում են փոքր ճագարաբուծական տնտեսություններում,  հավանաբար, դրանցում կերակրման, պահվածքի և խնամքի պայմաններին լավ ծանոթ չլինելու պատճառով:
Նորածին ճագարները էմերիոզով վարակվում են հարուցիչի ձվերով աղտոտված մոր պտուկներից սնվելու, ինչպես նաև կերերի և ջրերեի միջոցովՎարակի տարածմանը խիստ նպաստում է ճագարների տարածված կոպրոֆագիան  (կղանքի կլանումը):  Վարակը տարածվում է խնամքի առարկաների  և  խնամողների ձեռքերի միջոցովԷմերիոզով հիվանդանալուն հաճախակի նպաստում են նաև կերաբաժնում  A. B. C. վիտամինների և հանքային տարրերի պակասը կամ բացակայությունը, դրանցում կենդանական ծագում ունեցող կերերի գերակշռությունը, ինչպես նաև հացահատիկի ջարդվածքի, ալյուրի, սերզատված կաթի, կաթի փոշու և այլնի գերակշռությունը, անորակ, փչացած կերերով երկարատև կերակրումը, կերաբաժնում ընդգրկված կերերի կտրուկ  և հաճախակի փոփոխությունները (պատճառէ դառնում մարսողական օրգանների գործունեության խանգարման և ճագարների դիմադրողականության կտրուկ անկման),  վանդակներում նեղվածքը, նույն խմբում տարբերհասակի կենդանիների առկայությունը (հանգեցնում է կերերի անհավասարաչափ բաշխման), վանդակների անհարմար դիրքը, միջանցիքկ քամիները, խոնավությունը, ցերեկային լույսի պակասը, վանդակների ոչ հաճախակի մաքրումն ու ախտահանումը:
Էյմերոզի գաղտնի շրջանը ճագարների մոտ տևում է 2-3 օր, որից հետո նկատվում է ընկճվածություն. ճագարները կուտակվում են վանդակի մի անկյունում, դժվարությամբ են ոտքի կանգնումմազածածկը կորցնում է փայլը, լինում է գզգզված: Ախորժակը վատանում է, փորը մեծանում, լարվում, շոշոփելուց կենդանին խիստ անհանգստանում էԿանաչ կերեր ընդունելուց հետո նկատվում է լուծԱչքի, քթի և բերանի լորձաթաղանթը սկզբում լինում է անգույն, կապտավուն երանգով, հետագայում դառնում է դեղնավունՀվանդների մոտ առաջանում է հաճախամիզություն, իսկ բերանից` առատ թքահոսություն:
Ճագարների մոտ դադարում է աճը և զարգացումըՀիվանդ կենդանիները սատկում են  10-15 օրվա ընթացքումՀերձելիս, բարակ աղիներում, լյարդում հայտնաբերվում են սպիտակավուն, կլոր հագույցներԼյարդը լինում է մի քանի անգամ մեծացած:
Վերոհիշյալ նշաններով հիվանդ ճագարներ հայտնաբերելիս, ախտորոշումը ճշտելու նպատակով, խորհուրդ է տրվում դիմել անասնաբույժի օգնությանը:
Էմերիոզով հիվանդ ճագարներին, նախքան բուժելը, անհրաժեշտ է առանձնացնել առողջներից, իսկ վանդակները, կերամանները և ջրամանները մաքրել և ախտահանել:
Հիվանդ ճագարներին խորհուրդ է տրվում բուժել հետրյալ դեղամիջոցներով.

  • Սուլֆադիմետոքսին  կամ բիսեպտոլ. առաջին օրը` 0.2 գր, 1 կգ քաշին, հաջորդ չորս օրերիընթացքում` 1 կգ քաշին` 0.1 գրՀաբը կամ դրա մանրեցված փոշին բաժանում են 2 հավասար մասերի և ներմուծում կենդանու բերանով, օրը 2 անգամ: Հինգ օր բուժելուց հետո ընդմիջվում է հինգ օրով և բուժումը կրկնվում է նույն կարգով: Սուլֆադիմետոքսինը կարելի է նաև ավելացնել կերին` առաջին օրը 1 կգ կերին խառնելով 3.2 գր, իսկ հաջորդ օրին` 1.6գր (1 կգ կերին):
  • Նորսուլֆազոլ. 1 կգ քաշին 0.3 գր դեղաչափով: Որոշված դեղաչափը նախօրոք բաժանում են 3 մասի, ներմուծում կենդանու բերանով, օրը 3 անգամ` 5 օր:
  • ֆուրազոլիդոն. 1կգ քաշին` 70մգ, օրը 2 անգամ, 7 օր կամ 1 կգ կերին ավելացնելով ֆուրազոլիդոնի 0.05 գր:
  • Խիմկոկցիդ. 1կգ քաշին` 0.03 գր կերի հետ, 5 օր, որից հետո ընդմիջել(3 օր) և բուժումը կրկնել:

 Այս դեղամիջոցների թերապևտիկ արդյունավետությունը խիստ բարձրանում է, երբ բուժման ընթացքում հիվանդ կենդանիներին կերակրում են մածնով, կաթի շիճուկով և ացիդոֆիլային պատրաստուկով:
Էմերիոզի բուժման և կանխարգելման նպատակով կարելի է օգտագործել յոդի թուրմը` 0.1 և 0.2 %  լուծույթների ձևովՅոդի լուծույթը պատրաստում են անմիջապես խմելուց առաջ, 5% պատրաստի թուրմից: 0.1 % լուծույթ ստանալու համար 1 լիտր ջրին ավելացնել 5% -նեց յոդի թուրմից` 2 մլ, իսկ 0.2 % լուծույթ պատրաստելու համար` 1 լիտր ջրին` 4 մլՅոդի լուծույթը ճագարներին տալիս են առավոտյան ժամերին, ջրի փոխարեն:
Տնտեսությունում կամ անհատ ճագարաբուծների մոտ ճագարների էմերիոզը կանխելու նպատակով խորհուրդ է տրվում կենդանիներին պահել դրսում, ցանցապատ հատակ ունեցող վանդակում :
Մատղաշը մորից անջատելու  շրջանում խորհուրդ է տրվում (յուրաքանչյուր գլխի հաշվով) տալ հետևյալ դեղանյութը` սուլֆադիմետոքսին` 0.1գր. մոնոմիցին 25000 ՄՄ ֆուրազոլիդոն` 0.02գր 1կգ քաշին. կերի հետ 2-5 օր, ընդմիջելով 3 օր:
ժամանակին այս հիվանդության նշանները հայտնաբերելու դեպքում և վերոհիշյալ պահանջները կատարելու դեպքում կարելի է կանխել էլմերիոզի տարածումը և կենդանիների անկումները:
lori.agro.am