Ձկնալյուրը արտադրվում է չորացված և մանրեցված ձկան թափոններից, ծովային կաթնասունների թափոններից, խեցգետնակերպերից, ինչպես նաև այլ ծովամթերքի թափոններից: Ձկնալյուրի մոտավոր կազմը հետևյալն է.
Հում պրոտեին — 59-63%;
Ճարպ — 5-9 %;
Ջուր 5-9%;
Կալցիում — 5-7%;
Ազոտ — 4-10%;
Լուսածին (Ֆոսֆոր) -3%:
Ոսկրալյուրի համեմատ, ձկնալյուրն ավելի շատ ազոտ է պարունակում՝ 4-10% (ոսկրալյուրը՝ 1-4%): Որպես օրգանական պարարտանյութ, ձկնալյուրով կարելի է բույսերը սնուցել վեգետացիոն ողջ շրջանում:
Ձկնալյուրը հարուստ է լուսածինով (ֆոսֆոր), ուստի այն օգտակար է դրա կարիքն ունեցող հետևյալ բույսերի համար:
Կարտոֆիլը լուսածինի մեծ կարիք ունի և դրա պակասության դեպքում նկատելիորեն ազազում է: Կարտոֆիլը ցանելու տեղում ձկնալյուրը խառնում են հողի հետ՝ 100 գ մեկ քառակուսի մետրին, կամ լցնում են տնկափոսի հողախառնուրդի մեջ (1-2 ճաշի գդալ):
Ձկնալյուրի ազդեցությամբ լոլիկը ավելի բերքատու է դառնում, իսկ պտուղները պինդ են ու քաղցր: Որոշ այգեգործներ, իմանալով լոլիկի այդ “սիրո” մասին, սածիլը հիմնական տեղ տեղափոխելիս ամբողջական ձկնիկներ են դնում տնկափոսի մեջ: Իսկ ձկնալյուրով սնուցելու չափաբաժինը հետևյալն է՝ 1-2 ճաշի գդալ ամեն թփի համար:
Ձկնալյուրով կարելի է սնուցել ցանկացած բույս, ողջ սեզոնի ընթացքում: Որքան մեզ հայտնի է, Հայաստանում ձկնալյուր չի արտադրվում, իսկ ներմուծվողը նախատեսված է անասնակերերի հավելման համար: Որպես պարարտանյութ, տարածված չէ:
Ուշադրություն. Հայաստանում ձկնալյուր (որպես օրգանական պարարտանյութ) արտադրողներին կամ ներկրողներին "Պարտիզակը" իր էջերում սիրով տեղ կտրամադրի ապրանքի գովազդի կամ վաճառքի համար: Գրեք մեզ, եթե ցանկանում եք:
Օրգանական են կոչվում այն պարարտանյութերը, որոնք բույսերը սնուցող բացառապես օրգանական միացություններից կազմված նյութեր են պարունակում:
Այս հոդվածում մենք օրգանական պարարտանյութերի կամ դրանց բաղադրիչների ցանկ կներկայացնենք, հղումներ տալով համապատասխան հոդվածներին, ուր մանրամասներ կգտնեք դրանց օգտակարության, պատրաստման ու կիրարկման ձևերի վերաբերյալ:
ԳՈՄԱՂԲ
Գոմաղբը անհիշելի ժամանակներից օգտագործվող բնական պարարտանյութ է: Այն պարունակում է ազոտ, լուսածին (ֆոսֆոր), կալիում, ինչպես նաև բույսերի լիարժեք կենսագործունեության համար անհրաժեշտ մի շարք միկրոէլեմենտներ՝ կիր, մագնեզիա, ծծումբ, քլոր, կրեմնիում:
Որդերի օգնությամբ մշակված գոմաղբը վերածվում է շատ օգտակար կենսահումուսի՝ պարարտանյութի, որը իր մի շարք չափանիշներով գերազանցում է հանքային պարարտանյութերին:
Կոմպոստը օրգանական հողագործության մեջ ամենատարածված և մատչելի օրգանական պարարտանյութն է: Այն ստացվում է օրգանական աղբի, բյույսերի տերևների և այլ մնացորդների համապատասխան պայմաններում փտեցմամբ:
Ճագարի գոմաղբը, այլ կենդանիների գոմաղբի համեմատ, ամենաօգտակարն է: Այն պարունակում է ազոտ, կալիում, լուսածին (ֆոսֆոր), մագնիում, կալցիում և մի շարք այլ օգտակար նյութեր:
Թռրչնի ծերտը իրավամբ համարվում է ամենաարժեքավոր օրգանական պարարտանյութը: Այն պարունակում է ազոտ, կալիում, լուսածին (ֆոսֆոր), և մագնիում: Ընդորում, այդ բաղադրիչների խտությունը 3-4 անգամ բարձր է քան այլ օրգանական պարարտանյութերում:
Սիդերատները բույսեր են, որոնք աճեցվում են հիմնական կուլտուրայից առաջ՝ հողը հարստացնելու, օգտակար նյութերով հագեցնելու և հողի կառուցվածքը բարելավելու նպատակով:
Բույսերի համար ամենակարևոր սնուցման նյութերից մեկը, մանավանդ աճի սկզբնական փուլում, ազոտն է: Ազոտ կարելի է ստանալ տարբեր աղբյուրներից, սակայն ամենամատչելին դրանցից կանաչ խոտն է: Խոտի թուրմով բույսերի սնուցումը ամենաէժան, բայց շատ արդյունավետ ձևն է:
Քչերն են տեղյակ թեփի օգտակարության մասին և օգտագործում են միայն որպես ցանքածածկ: Բայց, համապատասխան մշակման ենթարկելով, թեփը կարելի է օգտագործել որպես պարարտանյութ, ավելի ստույգ, որպես հիմք համակցված օրգանական պարարտանյութի համար: Թեփի լավագույն մշակման եղանակը կոմպոստին ավելացնելն է:
Բանանի կեղևը հարուստ է կալիումով, կրածինով և լուսածինով (ֆոսֆոր): Կեղեվները կարելի է թաղել հողի մեջ և դրանք արագ, մոտ տաս օրում կյուրացվեն հողում առկա միկրոորգանիզմների կողմից: Կարելի է նաև չորացնել կեղևները և աղալուց հետո խառնել հողին: Բանանի կեղևից պատրաստած թուրմով բույսերը սրսկելով կարելի է վերացնել ուտիճներին:
Խմորիչի (թթխմորի) կենսազանգվածի հիմք են հանդիսանում սնկերը, որոնք հարուստ են սպիտակուցով և այլ օգտակար նյութերով, օրինակ, օրգանական երկաթով, ամինաթթուներով և այլևայլ մակրո և միկրոէլեմենտներով:
Սուրճի և թեյի մնացորդները պարունակում են որոշակի քանակությամբ օգտակար միկրոէլեմենտներ: Թեև դրանց օգտագործման արդյունավետության վերաբերյալ վեճեր կան, միանշանակ է, որ թափել չարժէ՝ կոմպոստին ավելացնելը կամ հողի հետ խառնելը կբարելավեն զանգվածի կառուցվածքը և ավելի փխրուն կդարձնեն:
միկրոէլեմենտներ (մագնիում, նատրիում, երկաթ, պղինձ, ցինկ, մարգանեց, կոբալտ, յոդ), որոնք չափավոր քանակության դեպքում շատ լավ ազդեցություն ունեն բույսերի աճի վրա:
Հալվեի հյութն ունի մանրեասպան հատկություն, պարունակում է սաթի, խնձորի, դարչնի և կիտրոնի օրգանական թթուներ և բազմաթիվ այլ օգտակար տարրեր: Հալվեի տերևները և ցողունները պարունակում են հակաօքսիդիչներ (B, E և C վիտամիններ, բետա-կարոտին), կենսաբանորեն ակտիվ այլ նյութեր: