Բույսը | 1000 սերմի քաշը [գրամ] | 1 գրամ սերմերի քանակը [հատ] | Ծլողունակության պահպանման ժամկետը [տարի] |
Անիսոն Анис | 1,6-1,7 | 600 | 1-2 |
Արտիճուկ Артишок | 45-55 | 18-20 | 4-5 |
Աստղածաղիկ Астра | 1-2 | ||
Արևածաղիկ դեկորատիվ Подсолнечник декоративный | 2-3 | ||
Բադրիջան Баклажан | 3-4 | ||
Բողկ Редька | 7-10 | 100-160 | 3-5 |
Բողկ Ամսական Редис | 8-12,5 | 80-125 | 3-5 |
Գազար Морковь | 2-2,8 | 500-520 | 3-5 |
Գինձ Кориандр | 5-15 | 70-200 | 5-7 |
Գոնգեղ Брюква | 2,8-4,5 | 270-410 | 3-5 |
Դանդուռ Портулак | 2-3 | ||
Դդմակ Патиссон | 80-120 | 6-8 | 6-8 |
Դդմիկ Кабачок | 140-200 | 5-7 | 7-8 |
Դդում Тыква | 140-350 | 3-7 | 4-5 |
Եգիպտացորեն Кукуруза | 5-7 | ||
Եղերդ Цикорий салатный | 1,3-1,5 | 600-800 | 2-3 |
Թարխուն Эстрагон | 0,2 | 5000 | 2-3 |
Թրթնջուկ Щавель | 0,8-2 | 500-1200 | 2-3 |
Լոբի Фасоль | 5-6 | ||
Լոլիկ Томат | 2,8-5 | 200-350 | 4-5 |
Լուպին Люпин | 4 | ||
Խինձ Скорцонера | 13-14 | 70-80 | 2 |
Խնկածաղիկ Майоран | 0,2-0,3 | 5000 | 2-3 |
Ծաղկակաղամբ Капуста цветная | 4-7 | 140-250 | 4-5 |
Ծնեբեկ Спаржа | 16 | 50-60 | 2-3 |
Ծիթրոն կամ Ծոթոր բոստանային Чабер огородный | 0,45-0,6 | 1200-3000 | 2 |
Կաղամբ Капуста белокочанная | 3-5 | 200-300 | 4-5 |
Կոտեմ Кресс-салат | 2-3 | 350-500 | 3-4 |
Հազար Салат | 0,8-1,3 | 800-1250 | 3-4 |
Հավակատար Амарант | 6-7 | ||
Հարսնախոտ Физалис | 8-10 | 100-120 | 3-4 |
Ձմերուկ Арбуз | 60-140 | 7-16 | 6-8 |
Ճակնդեղ Свекла | 10-22 | 40-90 | 3-4 |
Մաղադանոս Петрушка | 1,5-1,8 | 740-780 | 2-3 |
Մանանեխ Горчица | 1,6-2,0 | 500-1000 | 3-5 |
Մատնետունկ Наперстянка | 1-2 | ||
Մեխակ Гвоздика | 3-4 | ||
Մեղվախոտ Мелисса | 0,6 | 1500-1700 | 2-3 |
Նեխուր Сельдерей | 1-1,2 | 800-1000 | 1-2 |
Շաղգամ Репа | 1,5-3,5 | 350-670 | 3-5 |
Պղպեղ Перец | 5-8 | 125-200 | 3-4 |
Ռեհան Базилик | 1-1,7 | 600-1000 | 4-5 |
Ռևանդենի Ревень | 9-16 | 70-90 | 1-2 |
Սամիթ Укроп | 1,2-2,5 | 400-800 | 2-3 |
Սեխ Дыня | 6-7 | ||
Սիսեռ Горох | 140-400 | 3-7 | 3-5 |
Սոխ Лук репчатый | 2-3 | ||
Սպանախ Шпинат | 8-11 | 90-120 | 3-4 |
Սուսամբար Душица | 0,1 | 10 000 | 1-2 |
Վաղենակ Календула | 1-2 | ||
Վայրի գազար Пастернак | 2,2-4,7 | 220-250 | 1-2 |
Վարունգ Огурец | 16-30 | 40-60 | 6-8 |
Զոպա Иссоп | 1-1,1 | 940-1000 | 3-4 |
Катран Crambe | 33-36 | 28-39 | 2-3 |
Кервель Chervil | 1,9 | 500-550 | 3-4 |
Овсяный корень Purple salsify | 10 | 100 | 2-3 |
Բորաժ Borage Огуречная трава | 13-18 | 55-75 | 2-3 |
Фенхель Foeniculum | 3-4 | 250-350 | 2-3 |
Tag Archives: սեխ
Ջրարբիացումը օրգանական հողագործությունում
Ջրի կենսական նշանակությունը բույսերի համար հայտնի է: Բույսերը 80 և ավելի տոկոսով կազմված են ջրից: Ջրի միջոցով են սնուցող նյութերը շրջանառվում բույսի մեջ, ինչը թույլ է տալիս աճել ու բերք տալ: Հաշվել են, որ 1 կգ կանաչ զանգված գոյացնելու համար բույսերին անհրաժեշտ է 20-40 լ ջուր:
Նկատած կլինեք, որ բնության մեջ բույսերի համար ո՛չ ոռոգման, ո՛չ պարարտացման և, ընդհանրապես, արտաքին միջամտության կարիք չկա: Բույսերը հարմարված են բնակլիմայական պայմաններին, աճում են կլանելով անհրաժեշտ նյութեր հողից և մթնոլորտից, հետո մահանում են ու իրենց մնացորդներով վերադարձնում են հողին բերրիությունը: Մտեք անտառ և տեսեք, թե բույսերի մնացորդների ինչ հաստ ու պարարտ շերտով է պաշտպանված հողը, ոնց է խոնավ ու տաք պայմաններում եռում այնտեղ կենդանական աշխարհի կյանքը: Ամեն ինչ ներդաշնակ է, փոխկապակցված ու նպատակաուղղված վերարտադրությանը: Հողը երբեք չի աղքատանում, միշտ առողջ է ու նյութերով բալանսավորված: Օրգանական հողագործությունն էլ խնդիր է դնում առավելագույնս մոտեցնել այգու միջավայրը բնականին:
Եթե հաջողվում է գոնե մասամբ ներդնել բնական էկոհամակարգը այգիներում, ապա ոռոգման համար օգտագործվող ջրի ծախսը էապես կրճատվում է:
Խնդիրը պարզ է՝ ստեղծել պայմաններ հողում ջրի կուտակման ու պահպանման համար:
Ինչպես կուտակել ջուրը
Բնականաբար խոսքը բույսերի համար ամենաօգտակար՝ անձրևի և ձյան տեսքով տեղացող ջրի մասին է:
Ձյունը: Ի տարբերություն “մերկ” հողի, սիդերատներով ցանված, բույսերի ու կենդանական այլ մնացորդներով ծածկված հողը ավելի լավ է պահպանում ձնածածկույթը: Առաջին ձյունն էլ անմիջապես չի հալչում դիպչելով դեռ տաք հողին: Քամիներն էլ չեն կարող հեշտությամբ քշել ձյունը: Մի խոսքով, ցանքածածկված հողը նպաստում է ձյան կուտակմանը այգում:
Անձրևի ջուրը կուտակելու համար սովորաբար այգիներում տեղադրվում են մեծ տարողություններ կամ կառուցվում են արհեստական լճակներ և այնտեղ են ուղղում տարբեր շինությունների կտուրներից ջրհորդաններով իջնող անձրևաջուրը:
Որքան մեծ խորությամբ հողը խոնավանա, այնքան երկար չի չորանա: Իսկ դրա համար անհրաժեշտ է, որ հողը ծակոտկեն կառուցվածք ունենա: Հողի ծակոտկենությունը կարող են ապահովել որդերը, եթե ապրելու ու բազմանալու համար բավարար օրգանական սնունդ գտնեն այդ նույն հողում: Սիդերատների աճեցումը նույնպես նպաստում է դրան, որովհետև հնձելուց հետո սիդերատների արմատները մնալով հողում փտում են և ծակոտկեն դարձնում հողը: Բացի այդ ցանքածածկումը թույլ չի տալիս արևի ճառագայթներին չորացնել հողը: Միևնույն ժամանակ ցանքածածկված, ծակոտկեն հողը թափանցելի է թե՛ ջրի, թե՛ գոլորշու համար, ինչը նույնիսկ շոգ օրերին թույլ է տալիս ջերմաստիճանների տարբերության հաշվին կոնդենսատ կուտակել հողում:
Եվս մեկ խորհուրդ: Հողը չորացնող քամիներից պաշպանելու համար ծառերից և թփերից բնական պատնեշներ ստեղծեք:
Խմելու ջրով ջրելը
Բնակչության մատակարարվող ջուրը ընթարկվում է մաքրման և քլորով մանրեազերծման: Քլորացված ջուրով բույսերը ջրելը վնասակար է, կարող է այրել բույսերի արմատները: Ջուրը քլորից գոնե մասամբ ազատելու համար հարկավոր է այն թողել բաց վճակում առնվազն 24 ժամ: Ավելի արդյունավետ մաքրման միջոց է ֆիլտրացումը: Ֆիլտրացումը թույլ է տալիս ամբողջապես ազատել ջուրը քլորից, սակայն ծախսատար միջոց է:
Բույսերի համար վնասակար է նաև ջրի կոշտությունը՝ կրածինով ու մագնիումով գերհագեցածությունը: Այս դեպքում արդեն ֆիլտրացումը միակ փափկացնելու միջոցն է:
Որ ժամերին ջրել
Շոգ եղանակին լավագույն ջրելու ժամանակը ուշ երեկոն է, երբ շոգը կոտրվել է և առջևում համեմատաբար զով գիշերն է ու գոլորշիացումը մեծ չէ:
Ջրել կարելի է նաև վաղ առավոտյան՝ մինչև շոգն ընկնելը:
Չի կարելի ջրել ցերեկվա կիզիչ շոգին, այլապես կարող եք պարզապես խաշել բույսերի արմատները, քանի որ թաց հողի ջերմակլանողունակությաունը կտրուկ մեծանում է:
Ինչպես ջրել
Ամենաարդյունավետ և խնայողական ոռոգման ձևը կաթիլային ոռոգումն է: Ջուրը վերգետնյա կամ անդրգետնյա խողովակներով հասցվում է անմիջապես բույսի արմատների մոտ, իսկ կաթիլ առ կաթիլ, դանդաղ ոռոգումը ապահովում է հողի համաչափ ու խորը խոնավացում:
Ավանդական եղանակներով՝ ռետինե խողովակով, դույլով կամ ցնցուղով ջրելիս հաշվի առեք, որ բույսերի մեծամասնությունը չի սիրում երբ ջուրն ընկնում է տերևներին: Բացի այդ, արևի ճառագայթների ներքո տերևի վրա հայտնված ջրի կաթիլը դառնում է խոշորացույցի ոսպնյակ և կարող է այրվածքներ պատճառել:
Ինչ պարբերականությամբ ջրել
Որևէ պարբերականություն ընտրելն անիմաստ է, քանի որ եղանակից կախված հողը կարող է ուշ կամ շուտ չորանալ: Ի դեպ հողի վերին, 2-3 սմ շերտի չորանալը դեռ չի վկայում, որ ջրելու ժամանակն է, պետք է ստուգել ավելի խորը շերտերի խոնավության աստիճանը:
Գոյություն ունեն հողի խոնավությունը չափող բավականին էժան սարքեր:
Կարելի է նաև փորել հողը և բռի մեջ սեղմելով ու տրորելով եզրակացության հանգել:
Ինչ ջերմություն պետք է ունենա ջրելու ջուրը
Հողի ջերմությունից էապես սառը ջրով ջրելը կարող է ստրեսի մեջ գցել բույսերին, իսկ որոշ բույսերի արմատների համար մպարզապես մահացու լինել:
Կանաչեղենը, արմատապտուղները, կաղամբը, կարտոֆիլը չեն վախենում սառը ջրից:
+17 – +18 աստիճանից ցածր չպետք է լինի լոլիկի, պղպեղի, բադրիջանի, ինչպես նաև ճակնդեղի ծիլերի ջրելու ջուրը:
Առանձնապես զգայուն են ջրի ջերմաստիճանի նկատմամբ վարունգը, դդումը, դդմիկը, սեխը: +20 աստիճանից ցածր ջերմություն ունեցող ջրով դրանց ջրելը դանդաղեցնում է այդ բույսերի արմատների ձևավորումը: