Tag Archives: սոդա

Սննդային սոդայի օգտագործման 12 եղանակ

Սննդային սոդան լայն կիրառում ունի կենցաղում: Այն նաև օգտակար է  պարտեզում և տանը աճեցվող բույսերի համար: Ստորև դիտարկվում են սննդային սոդայի կիրառման 12 եղանակներ:
1. Պաշտպանություն վնասատուներից
1,5 լիտր հնեցված ջրին խառնել 2 թեյի գդալ սոդա, 1 թեյի գդալ զեյթունի ձեթ և 1-2 կաթիլ հեղուկ օճառ կամ աման լվալու հեղուկ։ Ստացված լուծույթով երեք օրը մեկ ցողել պարտեզի բույսերը։
2. Հողի թթվայնությունը (PH) ստուգելու համար
Թորած ջրով թրջել ստուգվող հողը և մի բուռ սոդա լցրնել վրան: Եթե պղպջակներ առաջանան, ուրեմն հողը թթվային է՝ հավանաբար PH5-ից ցածր ցուցիչով:
3. Հակասնկային միջոց (ֆունգիցիդ)
1 ճաշի գդալ սոդան խառնել 1 լիտր ջրի հետ և կստացվի տնական հակասնկային միջոց՝ ֆունգիցիդ, որն անհամեմատ էժան կլինի և զերծ այլևայլ քիմիական նյութերից ու տոքսիններից:  Լուծույթին խորհուրդ է տրվում ավելացնել 1-2 կաթիլ ձեթ և նույնքան աման լվալու հեղուկ։ Դա կօգնի ավելի երկար պահպանել սոդան տերևների վրա։
3-4 օրը մեկ ստացված լուծույթով ցողում են բույսերը։
4. Պաշտպանություն լորձնէակներից
Լորձնէակներին շուտ սպանելու համար, պետք է պարզապես սոդա շաղ տալ նրանց վրա: Սոդան կչորացնի դրանց  մարմինն ու կսպանի:
5. Քաղցրացնել լոլիկի բերքը
Որպեսզի աճեցրաճ լոլիկները քաղցրություն ունենան, մի քիչ սննդային սոդա են շաղ տալիս լոլիկների թփերի շուրջ, բայց ոչ թփերի վրա: Սոդան ջրերի հետ կներթափանցի հողի մեջ և կնվազեցնի դրա թթվայնությունը:
6. Կտրած ծաղիկների կյանքը երկարացնելու համար
Կտրած ծաղիկների կյանքը կերկարաձգվի եթե դրանք սոդայաջրի մեջ դրվեն:
7. Կոմպոստի հոտի դեմ
Վատ հոտը վերացնելու համար, մի քիչ սոդա են շաղ տալիս կոմպոստի կույտի վրա:

8. Մրջյունների դեմ
Փոքր քանակությամբ շաքարի փոշին խառնում են նույն քանակությամբ սննդային սոդայի հետ և քիչ-քիչ լցնում են այն տեղերում ուր տեսանելի է մրջյունների ակտիվ շարժը: Շաքարի փոշին կգայթակղի մրջյուններին, իսկ սոդան կսպանի նրանց:
9. Պաշտպանել այգին նապաստակներից ու ճագարներից
Սոդան շաղ են տալիս բանջարանոցի շուրջ:
10. Պայքար կաղամբի որդի դեմ
Հավասար չափերով սննդային սոդան խառնում են ալյուրի հետ և խառնուրդը շաղ են տալիս կաղամբի, գանգրակաղամբի, բրոկոլիի և այլ՝ կաղամբի որդերին հրապուրող բույսերի վրա: Այս խառնուրդը մահաբեր է դրանց համար:
11. Մաքրել ձեռքերը
Այգում հողի հետ աշխատելուց հետո, դժվար լվացվող կեղտը մաքրելու համար, կարելի է լավ շփել խոնավ ու օճառված ձեռքերը սոդայով այնուհետև լվանալ:
12. Սենյակային բույսերի առողջության համար
4 լիտր հնեցված ջրին ավելացնել մեկական թեյի գդալ մագնեզիումի սուլֆատ (անգլիական աղ) եւ սննդային սոդա, այնուհետև ավելացնել  կես թեյի գդալ ամոնիակ։ Ստացված լուծույթով շաբաթը մեկ անգամ ջրում են սենյակային բույսերը: Շուտով բույսերի արմատները ավելի ուժեղ կդառնան, իսկ սաղարթները ՝ ավելի փարթամ։
Ուշադրություն։ Լուծույթի ավելի հաճախակի օգտագործելը կարող է հակառակ արդյունք տալ։