Tag Archives: սպիտակ ակացիա

Ռոբինիա կեղծակացիա

Ռոբինիա կեղծակացիան կամ Սպիտակ ակացիան (անգլ․՝ Black locust, ռուս․՝ Робиния псевдоакация, լատ․՝ Robinia pseudoacacia) պատկանում է բակլազգիների ընտանիքի (Fabaceaeթիթեռնածաղկավորների ենթաընտանիքին: Ծառատեսակն այսպես է անվանել Կարլ Լիննեյը՝ Լյուդովիկոս XII-ի պարտիզպան Վեսպասիան Ռոբենի պատվին: Ռոբինիան, որ տնկել է Ռոբենը, մինչ այժմ կարելի է տեսնել Փարիզի բուսաբանական այգում: Դա այս ծառատեսակի առաջին նմուշն էր Եվրոպայում: Լայնորեն տարածված է բուսաբանորեն սխալ՝ «սպիտակ ակացիա» անվանումը: Ամենայն հավանականությամբ թյուրիմացություն է առաջացրել այն, որ «ակացիա» հունարեն նշանակում է փուշ:

Ծագում է Հյուսիսային Ամերիկայից, սակայն շատ լավ ադապտացվել և աճում է աշխարհով մեկ, այդ թվում նաև Հայաստանում: Արագ է աճում, հատկապես առաջին 10 տարում ամենամյա աճը կազմում է 60-80 սմ բարձրությամբ, 20-30 սմ լայնանությամբ: Ձևավորում է խորը և հզոր արմատային համակարգ:
Խոշոր ծառ է, մինչև 25-30 մ բարձրությամբ և մինչև 1-1,2 մ բնի տրամագծով: Բունը ծածկված է ակոսանման, ճաքճքված, մոխրագույն կեղևով: Ընձյուղները մերկ են, անկյունավոր կանաչավուն կամ դարչնագույն: Տերևները կենտ փետրայև են, փշանման տերևակիցներով, 10-35 սմ երկարությամբ, 9-19 էլիպսանման տերևիկներով: Սպիտակ, բուրումնավետ ծաղիկները հավաքված են դեպի ցած կախված խոշոր՝ 10-20 սմ երկարությամբ ողկույզներում:  Ունդերը երկարավուն են, գորշադարչնագույն, տափակ՝ 5-12 սմ երկարությամբ և 1-1,5 սմ լայնությամբ: Սերմերը մանր են: Հովտային շտջաններում ծաղկում է մայիսին, իսկ լեռնային շրջաններում՝ հունիսին կամ հուլիսին:
Երաշտադիմացկուն է: Ջերմասեր է, սակայն դիմանում է մինչև -35օ սառնամանիքներին: Ավելի ցածր ջերմաստճանների դեպքում ցրտահարվում է, սակայն արագորեն վերականգնվում է: Հրաշալի մեղտատու է, մի ծառը տալիս է մինչև 15 կք բարձրորակ մեղր: Տերևները պարունակում են մեծ քանակությամբ А և C վիտամիններ: Տերևներից ներկ են ստանում, ծաղիկներից ՝ եթերային յուղեր:

Հղումներ