Ադամածառ

paulowniasԱդամածառը կամ Պավլովնիան (անգլ․՝ Paulownia, ռուս․՝ Павловния, լատ․՝ Paulównia) տերևաթափ, խոշոր ծառ է՝ մինչև 25 մ բարձրությամբ, հզոր, հաստ ճյուղերով։ Աճում է Չինաստանում, Լաոսում, Վիետնամում, այժմ արդեն աշխարհի բազմաթիվ այլ երկրներում։
Չափազանց արագ է աճում հատկապես երիտասարդ տարիքում։ Հողի նկատմամբ պահանջկոտ չէ։ Լուսասեր է։ Հեշտությամբ է բնային մացառներ առաջացնում, որոնք բարենպաստ պայմաններում հասնում են մինչև 2-3, երբեմն՝ 4 մետր բարձրության։ Դիմանում է մինչև – 25 °C-ի սառնամանիքներին։ Հայաստանում մշակվում է Իջևանում և Բագրատաշենում, որտեղ երբեք չի ցրտահարվում, ուժեղ է աճում, առատորեն ծաղկում և պտղաբերում է։
Երբեմն տարեկան աճը անցնում է 1,5-2 մետրից։ Երևանի պայմաններում լավ է աճում քաղաքի ցածրադիր, տաք շրջաններում։ Արտակարգ ցուրտ ձմռան դեպքում լուրջ ցրտահարվում է, սակայն հաջորդ վեգետացիոն շրջանի ընթացքում սաղարթը լրիվ վերականգնվում է։ Բուսաբանական այգու պայմաններում, ցուրտ ձմռան դեպքում լրիվ ցրտահարվում է։
Արտակարգ դեկորատիվ բույս է, խիստ արևադարձային տեսքով, որը սակայն հեռանկարային է միայն Հայաստանի ցածրադիր, տաք գոտիների համար:

Հաշվառված է պավլովնիայի 7 տեսակ՝

Paulownia_tomentosa
Paulownia tomentosa
  1. Ադամածառ կատալպատերև, Paulownia catalpifolia T.Gong ex D.Y.Hong — Павловния катальполистная
  2. Ադամածառ երկարավուն, Paulownia elongata S.Y.Hu, Павловния продолговатая
  3. Ֆարգեզի ադամածառ, Paulownia fargesii Franch., Павловния Фаргеза
  4. Ադամածառ ֆորչունա, Paulownia fortunei (Seem.) Hemsl., Павловния Форчуна
  5. Ադամածառ Կավակամի, Paulownia kawakamii T.Itô, Павловния Каваками — այս տեսակից 1997 թվականին, վայրի բնության մեջ, Թայվան կղզում պահպանվել էլ ընդամենը 13 ծառ
  6. Թայվանյան ադամածառ, Paulownia taiwaniana T.W.Hu & H.J.Chang, Павлония тайваньская
  7. Թաղիքանման ադամածառ, Paulownia tomentosa Steud., Павловния войлочная
Հղումներ

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *