Ադենիումը (անգլ․՝ Desert rose, ռուս․՝ Адениум, լատ․՝ Adenium) շնամեռուկազգիների ընտանիքի սուկուլենտ բույս է։
Բույսի ծաղկման շրջանը բավականին երկար է։ Ծաղիկները տարբերվում են չափերով և ձևով: Տանը, ադենիումը հաջողությամբ աճեցվում է ցնցող գեղեցիկ, ինչպես կրկնակի, այնպես էլ պարզ ծաղիկներով, պարզ և տպավորիչ, կոնտրաստ երանգներով:
Ադենիումները հիմնականում երկարակյաց, սուկուլենտ, բազմամյա բույսեր են՝ արևադարձային շրջաններից: Դրանք, ընդհանուր առմամբ, անապատի բույսեր չեն: Ավելին, այսօր մշակվող սորտերը և նույնիսկ տեսակները ներկայացնում են «ընտանեկան» բուծում. միայն կլոնները, որոնք կարող էին մշակել ավելի խոնավ պայմանները, գոյատևեցին, ինչի արդյունքում մնացած բույսերը նույնիսկ ավելի քիչ գոհ են չորային պայմաններից, քան վայրի պոպուլյացիաները:
Ե՞րբ է ծաղկում ադենիումը:
Չնայած արևի պայծառ լույսը խթանում է ադենիումի ծաղկելը, ամռան ամենաշոգ շաբաթների ընթացքում այն ընդհատում ծաղկելը: Արդյունքում երկու ծաղկման երկու ժամանակաշրջան է ունենում:
Ծաղիկները հայտնվում են վաղ գարնանը և, պատշաճ խնամքի դեպքում, ծաղկելը շարունակվում է մինչև ամառվա կեսը։ Այնուհետեւ 6-8 շաբաթ դադար է լինում և ծաղկման շրջանը վերսկսվում է միայն սեպտեմբերի սկզբին։
Բնության մեջ ադենիումը կարող է հասնել 3 մետր և ավելի բարձրության՝ կախված տեսակից, բայց սենյակային պայմաններում այն հազվադեպ է գերազանցում 1 մետրը։ Վերջերս բուծվել են մինի չափսերի խմբի մինի ադենիումներ՝ 12-17 սմ բարձրությամբ։ Այդ գաճաճ ծառերը սկսում են ծաղկել արդեն 2 տարեկանից։
Ուշադրություն. Բույսի հյութը շատ թունավոր է, ուստի բոլոր գործողությունները կատարեք ձեռնոցներով և մեծ խնամքով։
Ադենիումի տեսակները
- Adenium obesum – Ադենիում գիրուկ – ամենատարածվածն է
- Adenium multiflorum
- Adenium arabicum – երկրորդ ամենատարածվածն է
- Adenium socotranum
- Adenium boehmianum
- Adenium crispum
- Adenium swazicum
Խնամքը
Օդի ջերմաստիճանը
Ադենիումը ջերմասեր է, հարմարավետ է օդի ջերմաստիճանը ամռանը մոտ 25-27°С, ձմռանը՝ 12-13°С-ի սահմաններում։ Բույսը չի հանդուրժում արմատային համակարգի սառեցումը, ուստի օդի ցածր ջերմաստիճանի դեպքում, հողը պետք է ամբողջությամբ չոր լինի: Ամառանը ավելի լավ է դուրս հանել այգի կամ պատշգամբ։ Եթե պատշգամբը մեկուսացված է, ապա ադենիումը կարելի է հանել արդեն ապրիլին, երբ ջերմաստիճանը + 8°С-ից ցածր չէ, և տուն բերել հոկտեմբերին, կամ ավելի վաղ, եթե ջերմաստիճանը կարող է իջնել + 8°С-ից ցածր:
Լուսավորությունը
Ադենիումին անհրաժեշտ է շատ լուսավոր արևոտ տեղ հատկացնել։ Լավ է աճում հարավային պատուհանագոգին: Այնուամենայնիվ, գարնանը պայծառ արևին պետք է սովորեցնել աստիճանաբար: Ձմռանը նույնիսկ հարավային պատուհանագոգին կարող է մի փոքր մութ լինել ադենիումի համար։ Եթե ադենիումը ձմռանը պահվում է ջեռուցվող սենյակում, ուր ջերմաստիճանը 24-26 ° C է, ապա այն կշարունակի աճել, բայց քանի որ ձմռանը արևը քիչ է, իսկ օրը կարճ է, նոր ճյուղերը սկսում են ձգվել, փոքրանալ և գունատվել։ Հետեւաբար, անհրաժեշտ կլինի տեղադրել լրացուցիչ լուսավորություն կամ գտնել ավելի զով տեղ:
Ոռոգումը
Գարնանը և ամռանը չափավոր են ջրում, որպեսզի հողի մակերեսը հասցնի չորանալ։ Խնամքի հիմնական սխալը չափից շատ ջրելն է. ադենիումը շատ զգայուն է ավելորդ խոնավության նկատմամբ, արմատները հեշտությամբ կարող են փտել դրանից: Ձմռանը ջրելը սահմանափակ է՝ կախված օդի ջերմաստիճանից՝ որքան ցուրտ է, այնքան քիչ։
Սնուցումը
Ծաղիկների և նոր տերևների առաջանալուց հեըո սկսում ենադենիումի սնուցումը դեկորատիվ ծաղկող բույսերի համար նախատեսված հատուկ պարարտանյութով՝ ավելացնելով ոռոգման համար նախատեսված ջրի մեջ։ Սնուցումն արվում է 2 շաբաթը մեկ անգամ։ Պարարտանյութում NPK-ի օպտիմալ հարաբերակցությունը 20-20-20 է։ Երբեմն տերևների ծայրերը շագանակագույն են դառնում, եթե դա պայմանավորված չէ հողի ուժեղ, չափից ավելի չորացումով, ապա բույսը կարող է բավարար քանակությամբ կալիում չունենալ: Պետք է երկու սնուցում անել կալիումի նիտրատով կամ կալիումի մոնոֆոսֆատով։ Հատկապես հաճախ կալիումի քաղց տեղի է ունենում երբ բույսն աճում է մաքուր տորֆի մեջ:
Օդի խոնավությունը
Ադենիումը սիրում է մանր կաթիլներով ջրով ցողվել՝ այնպես որ ջուրը չհոսի ճյուղերի երկայնքով: Ծաղկման շրջանում պետք է խուսափել ծաղիկները ցողելուց։
Տեղափոխությունը
Այլ, քիչ ավելի մեծ ծաղկամանի մեջ բույսը տեղափոխում են տարին մեկ, գարնանը։ Հողը պետք է լինի փխրուն և ունենա մի փոքր թթվային ռեակցիա: Կարելի է օգտագործել բերրի կավահող՝ լվացված գետի ավազի հավելումով: Կարելի է օգտագործել կակտուսների համար նախատեսված պատրաստի հողախառնուրդ:
Ադենիումի բազմացումը
Սերմերով։ Ադենիումի սերմերը արագ են կորցնում ծլողունակությունը, ուստի խորհուրդ է տրվում օգտագործել միայն թարմ սերմեր։ Ավելի լավ են ծլում տաքացվող հողում, սենյակային մինի ջերմոցում՝ 26-28°С ջերմաստիճանում։
Կտրոններով։ Արմատավորման համար տնկաշիվերը պետք է կտրել մարտ-ապրիլ ամիսներին։ Կտրոնները չորացնում են սենյակային ջերմաստիճանում մեկից երկու օր: Այնուհետև հավասար մասերով վերցված ունիվերսալ հողի, ավազի և վերմիկուլիտի խառնուրդի մեջ տնկում են 5-6 սմ փոքր բաժակներում և տեղադրում են մինի ջերմոցում։Դնել պետք է ամենալուսավոր, ամենաարևոտ տեղում: Եթե եղանակը ամպամած է, պետք է լամպ միացնել լողջ օրվա ընթացքում։ Ջրել այնպես, որ բաժակի մեջ հողը մի փոքր խոնավ լինի՝ ոչ չոր և ոչ թաց: