ԱՌՎՈՒՅՏԸ ՈՐՊԵՍ ՍԻԴԵՐԱՏ

Առվույտ (լատ.՝ Medicago), բակլազգիների (թիթեռնածաղկավորներ) ընտանիքի միամյա և բազմամյա խոտաբույսերի, հազվադեպ՝ կիսաթփերի ցեղ։ Հայտնի է ավելի քան 150, իսկ Հայաստանում, վայրի վիճակում՝ 10 տեսակ՝ առվույտ գայլուկանման(Medicago lupulina), առվույտ ցանովի (Medicago sativa), առվույտ երկնագույն (Medicago coerulea), առվույտ խավոտ (Medicago papiilosa), առվույտ տատասկանման (Medicago tribuloides) և այլն: Առվույտը ոչ միայն լավ անասնակեր է, այլև բավականին արդյունավետ սիդերատ է, քանի որ ձևավորում է մեծ կանաչ զանգված և հողի մեջ խորը մխրճվող արմատներ:
Շատ լավ աճում է բավարար խոնավություն պարունակող գրունտում, բայց շատ ու երկարատև խոնավությունից կարող է թուլանալ և վնասվել սնկային հիվանդություններից: Բացասաբար է ազդում նաև երաշտը: Խորհուրդ է տրվում լավ ջրել յուրաքանչյուր հունձից հետո:
Առվույտի համար գերադասելի են բերրի հողերը, այն չի սիրում ծանր, կավային, ճահճացված, թթվային ու աղային հողերը:
Առվույտը հարստացնում է հողը ազոտով, որոշ չափով նվազեցնում է հողի թթվայնությունը, իսկ հնձված կանաչ զանգվածը, քայքայվելով, հարստացնում է հողը օրգանական տարրերով:
Առվույտը ջերմասեր բույս է, աճելու հարմարավետ օդի ջերմությունը 18-30 աստիճանն է, իսկ եթե հողում բավարար խոնավություն կա, ապա մինչև +40: Կան նաև առվույտի ցրտադիմացկուն տեսակներ:
Բազմամյա տեսակները կարող են ապրել մինչև 25 տարի:
Ցանելուց առաջ, եթե հնարավոր է, սերմերը պետք է ենթարկել սկարիֆիկացիայի: Ցանում են 0,5-1,5 սմ խորությամբ՝ կամ շարքերով, կամ էլ խառը:
Հնձում են առվույտը ծաղկելուց առաջ՝ կոկոններ առաջանալուց հետո:

Հղումներ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *